Կապիտալի արտահանումը.Աշխատանքի միջազգային միգրացիա

Այն անհատների կամ սոցիալական խմբերի մշտական բնակավայրի փոփոխության գործընթացը միգրացիա է անվանվում։Աշխատրհում դեռևս 2005 թ-ին մոտ 191 միլիոն մարդ՝ աշխարհի բնակչության 3 տոկոսը, ապրում էր իր հայրենիքից դուրս։ Իր ծավալի և բաղադրյալ բնույթի պատճառով միջազգային միգրացիան կարևոր ուժ է դարձել զարգացման տեսանկյունից և առաջնահերթ խնդիր՝ թե՛ զարգացող, թե՛ զարգացած երկրների համար։Տարբեր փորձագիտական հետազոտությունների համաձայն, վերջին 20 տարիներին Հայաստանից հեռացել և այլ երկրներում բնակություն են հաստատել 700 հազարից մեկ միլիոն 300 հազար մարդ, որը կազմում է 2010թ. ՀՀ անվանական բնակչության 21 — 39%-ը։

Կապիտալի արտահանումն իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշներից է, գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել:Կապիտալի արտահանումը կապիտալիստական շահագործման համակարգում ծնել է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտեսապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապրանքներն արտաքին շուկա «մղելու» հնարավորությունները։ Կապիտալի արտահանումը տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգացման կապիտալիստական ուղու վրա պահելու կարեոր միջոց է:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started