Հայկական պետության ստեղծումը Կիլիկիայում

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիա թերակղզու հարավ-արևելքում։Հարավային ափերը ողողում են Միջերկրական ծովը։ Հայերը այնտեղ են բնակվել դեռևս Տիգրա Մեծի շրջանից։11րդ դարի կեսերից մեծ ներգաղթ է սկսում դեպի Կիլիկիա։ Արտագաղթում են նաև Արծրրունի և Բագրատունի շատ իշխաններ։Բյուզանդական կայսրությունը որորշ պաշտոներ է հատկացնում հայ իշխաններին։ 1042թվականնին Ապլղարի Արծրունին նշանակվում է որպես Կիլիկիայի կառավարիչ։Հետագայում նա Լամբխն բերդն իր շրջակայքով նվիրում է Օղիմ իշխանին, ումից սկիզբ է առնում Հեթումյանների իշխանությունը՝ Մարաշ կենտրոնով, իսկ Գող Վասիլն իր իշխանությամբ ՝ Քեսոն կենտրոնով։

Կիլիկիայի իշխանություններից ամենակենսունակը Ռուբինյան իշխանությունն էր, որը հիմնադրվեց 1080թվականին Ռուբեն իշխանի կողմից։ Նա կարողացավ ազատվել Բյուզանդիայի իշխանությունից, ազատագրեց Լեռնային Կիլիկիան։ Նա իշխեց 1080-1095թթ։Նրան հաջորդեց որդին՝ Կոնստանտինը 1095-1100թթ։ Նա ազատագրեց Վահկա բերդը և դարձրեց իշխանության կենտրոն։Լավ հարաբերությունների մեջ էի Խաչակիրների հետ, երբ Բյուզանդիան պարտվեց , սելջուկները Փոքր Ասիայի հյուսիսում ստեղծեցին Իկոնիայի սուլթանությունը, որը վտանգ էր Կիլիկիայի համար։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started