Արտաքին առևտուր

Առևտուրը ծառայությունների, արժեքների և փողի փոխանակման միջոց է։Առևտուրը երկրի ներսում կոչվում է ներքին, այլ երկրների հետ կատարվողը՝ արտաքին։

Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։

Առևտրի կետերը հաստատություններ են, որտեղ կազմակերպվում է ապրանքների առևտուրը. մարդիկ ապրանքներ կամ ծառայություններ են գնում։ Ոչ մեծ կրպակներում և խանութներում վաճառում են ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքներ։ Առևտրի կենտրոնում գործում են փոքր խանութներ, որոնք սովորաբար մասնագիտանում են ապրանքի որոշակի տեսակի առևտրում։

ՀՀ ազգային վիճակագրության ծառանության տվյալներով` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության  ծավալը 2014 թվականի ինն ամիսներին ավելացել է ավելի քան 160 մլն դոլարով` կազմելով շուրջ 4 մլրդ 300 մլն 487 հազար դոլար: Ներմուծումը կազմել է 403.9 մլն դոլար, նախորդ սեպտեմբերի համեմատ ավելանալով 10.5  տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 16.9 տոկոսով:

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started