Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաևհ ոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հան-
դիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թող-
նելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկե-
րացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։
Վախթանգ Անանյանի «Հայաստանի կենդանական աշխարհը» գրքից
շրջելիս-ե խոն․,պարզ
հանդիպել-ե խոն․,պարզ
լողալով-ա խոն․,պարզ
շարժվող-ե խոն․,ածանցավոր
տեսա-ե խոն․,պարզ
նստած-ե խոն․,պարզ
քաշած-ե խոն․,պարզ
մոտենալ-ա խոն․,ածանցավոր
թողնել-ե խոն․,ածանցավոր
սուզվել-ե խոն․,ածանցավոր
քշելիս-ե խոն․,պարզ
փախչում-ե խոն․,ածանցավոր
2․Յուրաքանչյուր շարքում գտնե՛ լածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել
3․Ո՞ր շարքի բառերն են իրար հոմանիշ․
1. շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ
2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ
3. ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ
4. պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ
4․Վերականգնել հետևյալ բառերի առաջին անհնչյունափոխ ձևերը.
Ռմբակոծել- ռումբ, սրճարան-սուրճ, կնքել- կնունք, մտամոլոր-միտք, վիրաբույժ-վերք , զինագործ-զենք, ըմպանակ-ումպ, գրադարան-գիր, ընչաքաղց-ինչք, կապտավուն-կապույտ:
5․Ընդգծիր այն բառերը, որոնցում կա -ակվերջածանցը․
Մահակ, սոխակ, գնդակ, բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:
-որդ վերջածանցը․
Հինգերորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ,վարորդ, գնորդ։
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ,հորթուկ, քերուկ։
-գին վերջածանցը․
Էժանագին, գլխագին, ուժգին, ցավագին, փրկագին,սրտագին,թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը․
Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, համեղ,տունուտեղ։
6. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ- ըմբիշ, բերկրանք-հրճվանք, դշխո-թագուհի, գորով-խանդաղատանք, սեթևեթանք-նազանք, երաշխիք-գրավական:
բ) Արահետ-շավիղ, երասան-սանձ, անրջանք- երազանք, հարգանք-ակնածանք, դրախտ-եդեմ, աղջամուղջ- իրիկնաշաղ: