Կենսոլորտի պահպանումը

Ի՞նչ դեր ունեն կենսաբանական ռեսուրսները:

Բնության մեջ յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ունի իր դերը և իր նշանակությունը տվյալ էկոհամակարգի մեջ:Կենսաբանական ռեսուրսները` բույսերը և կենդանիները արտադրամիջոց են, բնական ռեսուրսներ որոնք օգտագործվում են արդյունաբերության մեջ: Կենսաբանական ռեսուրսները հիմնականում օգտագործվում են սննդի, կաշվի և մորթեղենի արտադրության մեջ, կան կենդանատեսակներ, որոնցով կազմակերպվում է դեղագրծության արտադրություն, իսկ որոշ կենդանատեսակներից (օրինակ` փղոսկրից) պատրաստում են զարդեր, որոնք բավականին թանկ արժեն: Կան կենդանատեսակներ որոնք չեն օգատործվում արդյունաբերության մեջ, բայց պակաս կարևոր նշանակություն չունեն բնության համար: Նրանք ունեն էկոլոգիական նշանակություն, օրինակ որոշ տեսակի միջատները բնության մեջ փոշոտում են իրականացնում:Հայաստանի կենսաբանական ռեսուրսները ներառում է օդային, ցամաքային և ջրային էկոհամակարգերի կենդանի օրգանիզմների տարատեսակությունը, որը ներառում Է ներտեսակային, միջտեսակային և էկոհամակարգերի բազմազանությունը։ Կենսաբանական բազմազանությունը հասարակության կենսագործունեության, հարատևության և սոցիալ-տնտեսական զարգացման հիմքն է։

>Ինչպես են փոխազդում բույսերն ու կենդանիները աշխարհագրական թաղանթի մյուս ոլորտների հետ: Բերեք օրինակներ: 

Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է։ Միասին կազմում են շղթա։Կենսաբանական ռեսուրսների փոխազդեցության լավագույն դրսևորումը սննդային շղթան է: Օրինակ. մարդը սնվում տարբեր կենդանատեսակներով, որոնք իրենց հերթից սնվում են բույսերով: Բույսերը և կենդանիները փոխազդում են ջրոլորտի հետ, որովհետև ջուրը անհրաժեշտ է նրանց կյանքի համար: Բույսերը կատարում են ֆոտոսինթեզ` շնչում են ածխաթթու գազ և արտաշնչում թթվածին: Կենսոլորտը փոխազդում է նաև մարդոլորտի հետ:Խորը և բազմակողմանի է օրգանիզմների ազդեցությունը քարոլորտի վերին շերտը կազմող երկրակեղևի վրա: Երկրակեղևի տարբեր խորություններում օրգանիզմների մնացորդներից առաջանում են մի շարք օրգանական նստվածքային ապարներ՝ նավթ, բնական գազ, ածուխ և այլն: Հսկայական է նաև օրգանիզմների դերը հողառաջացման պրոցեսում:

>Ի՞նչ միջոցառումներ է անհրաժեշտ բուսական և կենդանական ռեսուրսները պահպանելու համար: Որոնք է հնարավոր կիրառել ՀՀ-ում: 

Կենդանական ռեսուրսները պահպանելու համար գլխավորը որսի կարգավորումն է: Այսինքն պետք է որսը կատարվի հատուկ կանոնակարգով, որոշակի քանակ սահմանվի հատուկ վայրերում, հատուկ կենդանիների համար, և շատ դեպքերում էլ արգելվի: 

Կենդանական աշխարհի պահպանման այլ եղանակ է արգելոցների ստեղծումը, և վերացող տեսակներին դասվող կենդանիների համար, կենսաբազմազանության նպաստող բնակավայրի ստեղծումը, որը նույնպես կարելի է կիրառել ՀՀ-ում:

>Ի՞նչ  է կլիմայավարժեցումը: Բերել օրինակներ, նշեք բացասական ու դրական կողմերը: 


Երկիր մոլորակի վրա կենդանիներն ու բույսերը տեղաբաշխված են տարբեր գոտիներում՝ ըստ իրենց գոյատևման պայամաններից ու հարմարություններից: Գրեթե բոլորի պարագայում առաջին գործոնը տվյալ տեղանքի կլիմայական պայմաններն են: 

Բառը հենց իրենից հուշում է, որ դա այն գործընթացն է, երբ բույսերն ու կենդանիները արհեստական կերպով՝ մարդու միջամտությամբ վարժվում են նոր կլիմայական պայմանների: Կլիմայավարժեցումը, որպես այդպիսին ունի մի բացասական կողմ, որը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել: Դա տեսակի ոչնչացումն է: Կլիմայավարժեցման հետևանքով կենդանիները փոխում են իրենց բնական ձևը, տեսքը և որոշ հատկություններ։ Օրինակ դառնում են  իրենց բնական  չափից  ավելի մեծ, կամ փոքր:

Դրական կողմն այն է, որ վերաբնակեցման շնորհիվ հնարավոր է վերականգնել ոչնչացման եզրին հասած մի շարք կենդանիների քանակը, իսկ որոշ կենդանիներ փրկել իսպառ ոչնչացումից:

Հայոց լեզվի առաջադրանք

Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաևհ ոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հան-
դիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թող-
նելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկե-
րացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։
Վախթանգ Անանյանի «Հայաստանի կենդանական աշխարհը» գրքից

շրջելիս-ե խոն․,պարզ
հանդիպել-ե խոն․,պարզ
լողալով-ա խոն․,պարզ
շարժվող-ե խոն․,ածանցավոր
տեսա-ե խոն․,պարզ
նստած-ե խոն․,պարզ
քաշած-ե խոն․,պարզ
մոտենալ-ա խոն․,ածանցավոր
թողնել-ե խոն․,ածանցավոր
սուզվել-ե խոն․,ածանցավոր
քշելիս-ե խոն․,պարզ
փախչում-ե խոն․,ածանցավոր

2․Յուրաքանչյուր շարքում գտնե՛ լածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

3․Ո՞ր շարքի բառերն են իրար հոմանիշ․

1. շուրջկալ, ճղակում, շրջափակում, բնկալ

2. ցամաք, անջրդի, ջրազուրկ, խորշակ

3. ոստան, մայրաքաղաք, գահանիստ, թագավորանիստ

4. պայազատ, թագաժառանգ, իշխանազն, սեպուհ

4․Վերականգնել հետևյալ բառերի առաջին անհնչյունափոխ ձևերը.

Ռմբակոծել- ռումբ, սրճարան-սուրճ, կնքել- կնունք, մտամոլոր-միտք, վիրաբույժ-վերք , զինագործ-զենք, ըմպանակ-ումպ, գրադարան-գիր, ընչաքաղց-ինչք, կապտավուն-կապույտ:

5․Ընդգծիր այն բառերը, որոնցում կա
 -ակվերջածանցը․
Մահակ, սոխակ, գնդակ, բանակ, գիտակ, գրտնակ, բռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:

-որդ վերջածանցը․
Հինգերորդ, անձրևորդ, դիտորդորսորդ, չորրորդ, առաջնորդ,վարորդգնորդ։

-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկձագուկ, մանուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ,հորթուկքերուկ։

-գին վերջածանցը․
Էժանագին, գլխագին, ուժգինցավագին, փրկագին,սրտագին,թախանձագին, թանկագին:

-եղ վերջածանցը․

Ասեղ, զորեղ, տաշեղ, գունեղմարմնեղ, պղպեղ, համեղ,տունուտեղ։ 

6. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ- ըմբիշ, բերկրանք-հրճվանք, դշխո-թագուհի, գորով-խանդաղատանք, սեթևեթանք-նազանք, երաշխիք-գրավական:
բ) Արահետ-շավիղ, երասան-սանձ, անրջանք- երազանք, հարգանք-ակնածանք, դրախտ-եդեմ, աղջամուղջ- իրիկնաշաղ:

Ինչ է փողը իմ համար

Որոշ մարդիկ ասում են, որ «փողը կարող է աշխարհը շրջել»: Համաձայն ես? Ինչու կամ ինչու ոչ: 

Կարո՞ղ է փողը երջանկություն բերել:

Եթե ​​ինչ-որ մեկը ձեզ տվել է մեկ միլիոն դոլար, ինչ կանեք դրանով: 

Աշխատել փողի կամ հաճույքի համար:

Փողը պարզապես մետաղադրամ է կամ թուղթ: Ոմանք կարծում են, որ փողը իրենց կյանքի իմաստն է, և նրանք երջանկություն կգտնեն միայն դրանում: Փողը լավ բան է, այն կարող է ձեզ երջանիկ դարձնել, բայց միայն նյութական: Դուք կարող եք շատ փողերով գնումներ կատարել, ճանապարհորդել, թանկարժեք իրեր գնալ։ Բայց ես կարծում եմ, որ դուք չեք կարող գնել երջանկություն, սեր և խաղաղություն: Եթե ինչ-որ մեկը ինձ միլիոն դոլար տա, առաջին հերթին ես դա կտամ իմ ընտանիքին, ապա որոշակի գումար կպահպանեմ բանկում,հետո ես կօգնեի որոշ բարեգործական ընկերությունների, իսկ հետո ես կգնամ ճանապարհորդելու, գնումներ կատարելու և հանգստանալու: . Կարծում եմ, որ այս աշխարհում բոլորը ցանկանում են բավական գումար ունենալ և հանգստանալ: Ուստի ես կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը ձեզ մեծ գումար տա, դուք չէիք գնա աշխատանքի միայն հաճույքի համար: Բայց երբեմն աշխատանքը կարող է ձեզ ավելի երջանիկ զգալ, եթե սիրում եք: Կարող եք բարեգործական շատ բաներ անել, եթե լավ հոգի ունեք, բայց կարծում եմ, որ հիմա ոչ ոք չի աշխատի միայն հաճույքի համար: Եթե ուզում եք մեծ փող աշխատել, առաջին հերթին պետք է շատ աշխատել: Դուք պետք է ունենաք ուղեղի ալիք, լավ գաղափար, մի քանի խելացի ընկերներ և պետք է հիշեք, որ քրտնաջան կաշխատեք, և այդ ամենից հետո կհասնեք ձեր նպատակակետին:

Տիգրան Հայրապետյան

Տիգրան Արտյուշայի Հայրապետյանը հայ քաղաքագետ, լրագրող, միջազգայնագետ-վերլուծաբան էր։

Ծնվել է 1964 թվականի մարտի 18-ին Երևանում, Հայկական ԽՍՀ։ Աշխատել սկսել է 16 տարեկանից։

Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ Ավարտել է Հաբիբ Բուրգիբի անվան Կենդանի լեզուների թունիսյան ինստիտուտը։ Արցախյան շարժման ուսանողական առաջնորդներից մեկն էր։

Գլխավորել է Երևանում իր կողմից հիմնված քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքը։ 1991 թվականից Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածները և վերլուծաբանական նյութերը կանոնավորապես տպագրվում էին Հայաստանի և Եվրոպայի մամուլում։

Անապատի հազար տարի

Ինձ դուր եկած հատվածները․

Պատմության թատերաբեմը ժամանակին ու պատվով լքած աքքադների՝ ժամանակին նշմարած ջրերից վերջինը բավական պղտորելուց
հետո, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի մի ստվար հատվածը, Պիղատոսի
հպարտ ու անմեղ կեցվածքն ընդունած կենսատու հեղուկի վերջին կաթիլները ձեռքերը լվանալու վրա սպառելով, ինքնաօտարվում է հայրենիքի ապագայի նկատմամբ
պատասխանատվությունից:

Ուզում եք դա անվանեք Անիի լքված ու չվերականգնված Քառասուն Եկեղեցիների փլատակների անեծքը, բայց ցանկացած մեղքի տակից կարելի է
դուրս գալ, եթե յուրաքանչյուր սերունդ ինքնամոռաց ինքնարդարացմամբ նոր մեղքի
չդիմի:

Մեծ հայտնագործություն չէ եւ Իմաստության բոլոր աղբյուրներում արձանագրված է,
որ հողը Երկնային պարգեւին անարժանին չի հանդուրժում:

Ամենահագեցած ճամփորդությունն էլ հոգնեցնում է, առավել եւս երբեմնի ջրի փոխարեն արյան լեղի խմող ժողովրդի ճամփորդությունը:

Եղիշե Չարենց

Չարենցը նորագույն շրջանի հայ գրականության հիմնադիրն է ։ Նրա մասին շրջասույթներն են ՝ Հարդգողի ճամփորդ, Հայկական Բուսալո։

Ծնվել է 1897 թվականին , Կարսում։Նրա տոհմական ազգանունն է Սողոմոնյան ։ Ծնողները գաղթել էին Իրանի Մակու քաղաքից և բնակություն հաստատել Կարսում։

Չարենցի հիմնական գրքերն էին ՝

  • <<Երեք երգ տխրադալուկ աղջկան>>՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին
  • <<Տեսիլաժամեր>> ժողովածուն
  • <<Ծիածան>>ժողովածուն՝ նվիրված Կարինե Քոթանճյանին
  • <<Տաղարան>> ժողովածուն՝ նվիրված կնոջը՝ Արփենիկին
  • <<Երկիր Նաիրի>>վետը՝ նվիրված Կարս քաղաքին
  • Շատ-շատ բանաստեղծություններ, պոեմներ, ժողովածուներ։

Գրողը մահացել է 1937 թվականին Երևանի բանտի հիվանդանոցում։Նրան քննադատում և կոչում են <<ժողովրդի թշնամի>>։

Տաղարան

Այս շարքը Չարենցը գրել է 1920-1921թթ։ Շարքում կա 20 բանաստեղծություն։ 1-18րդը ունեն սիրային բովանդակություն, իկս վերջին 2 տաղերը նվիրված են հայրենիքին։

Այս շարքում բանաստեղծը ստեղծագործաբար օգտագործել է միջնադարի վերջին բանաստեղծ Սայաթ-Նովայի ոճը։Սա կոչվում է բանաստեղծական ոճավորում։

Սաղարանի հերոսուհին գոզալն է՝ արևելյան գեղեցկուհին, իսկ շարքու Չարենցին ուղեկցում է Սայաթ-Նովան։

Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

16 տողում հանճարեղորեն գեղեցիկ-պատկերավոր ներկայացված է Հայաստանն բոլոր ժամանակներում իր բնությամբ, մշակույթով, հոգևոր գանձերով։

Design a site like this with WordPress.com
Get started