Հաշվետվություն. նախագծի ամփոփում

Հունվարյան ճամբարի սկզբին ներկայացրել էինք անհատական նախագիծ, որով սովորողների հետ ուսումնասիրելու էինք արհեստական բանականություն(մեքենայական ուսուցում)։ Աշխատում էինք 4-5 դասադանի սովորողների հետ:

Իրականում շատ հետաքրքիր փորձ էր: Երեխաների հետ աշխատանքը ,իհարկե ունի իր դժվարությունները եւ այս մեկ ամսվա ընթացքում լիովին հասկացա ուսուցիչնեդի աշխատանքի դժվարությունը:

Կատարած աշխատանքը՝

• Մոտավոր պատկերացում են կազմել, թե ինչ է արհեստական բանականությունը, որտեղ են օգտագործում

• Սովորել են վիրտուալ կամերայի օգտագործումը

• Ծանոթացել են Teachable machine կայքի հետ, որով էլ պատրաստել են իրենց մոդելները

• Օգտագործել են արդեն պատրաստի JS կոդեր, որով ստեղծվում էր կապ վիրտուալ կամերայի հետ

Երեխաները մեծ հետաքրքրությունով էին ուսումնասիրում նախագիծը: Հուսամ , որ նրանց կարողացանք ճիշտ ներկայացնել մեր նախագիծը:

One Reply to “”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started