Առցանց ուսման ամփոփում

Այս շաբաթը,կարելի է ասել,որ արդյունավետ եմ անցկացրել:

Հայոց լեզու և գրականություն առարկայից կատարել եմ Համո Սահյան նախագիծը։ Նաև կատարել եմ քերականական աշխատանքներ։

Ֆրանսերենից կատարել եմ թարգմանություն և վարժություն։

Անգլերենից կատարել եմ վարժություններ և տեքստային աշխատանքներ։

Հայոց պատմությունից ունեմ կատարած առաջադրանքներ։

Հասարակագիտությունից կատարել եմ առաջադրանքներ։

Մասնակցել եմ online դասերին։

Կատարել եմ անհատական Ընտանեկան նախագիծ։

Ընտանեկան նախագիծ

Այս ընթացքում ,երբ բոլորս ստիպված ենք մնալ տանը, կարեւոր է լավ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Սովորաբար տանը միշտ ոչ ոք չկա,քանի որ բոլորը աշխատանքի են կամ դասի: Տանը ամեն կերպ փորձում ենք առավել ևս հետաքրքիր անցկացնել ժամանակը:

Այս շաբատվա ընթացքում մենք դիտել ենք բազմաթիվ ֆիլմեր , իմչպես ԽՍՀՄ-ի այդպես էլ նոր նկարահանված ֆիլմեր: Շատ զրուցել ենք եւ հետաքրքիր ժամանակ ենք անցկացրել։

Համո Սահյան 1914 – 1993

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Գրական գործունեություն
Առաջին շրջան

Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941), «Կոմունիստ» թերթում (1945-1951), այնուհետև՝ Երևանի «Ավանգարդ» թերթում (1951-1954) և «Ոզնի» հանդեսում (1954-1965): Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

Շնորհիվ Համո Սահյանի և Մուշեղ Գալշոյանի համատեղ ջանքերի 1945 թվականին լույս է տեսել Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի թեմատիկ և բանաստեղծական-դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։ «Բարձրունքի վրա» ժողովածուն բանաստեղծական կորցրած աշխարհն կրկին գտնելու փորձ էր, որով գրում է մանկության և պատանեկության արծարծումներով մի շարք թրթռուն պատկերներ, որոնց թվում էր, օրինակ, «Հորթը».

Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա,
Կարծես քանդակված մի տերև լինի
Մոր լեզվի հետքը ճակատին նրա…
Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի
Տերևը հանկարծ քսվում է նրան,
Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝
Ծաղկած մասրենու ստվերը վրան…

Երկրորդ շրջան
Ավարտվում է բանաստեղծի ստեղծագործության առաջին շրջանը և սկսվում նորը՝ «Մայրամուտից առաջ» (1964), «Քարափների երգը» (1968), «Տարիներս» (1970) ժողովածուներով, որոնք նոր սկիզբ տվեցին Սահյանի ստեղծագործության մեջ. նրա քնարերգությունը հարստանում է թարմ արտահայտչաձևերով, բանաստեղծության ավանդական կառույցները նորոգվում են պատկերային նոր մտածողությամբ, ամրանում է բանաստեղծի կապն իր հոգևոր արմատների հետ։ Այդ գրքերում նա հանդես է գալիս նաև որպես գեղագետ-փիլիսոփա։ «Քարափների երգը» ժողովածուում քարափները ներկայացված են որպես մարդկության աղբյուրներ։ Ժողովածուի մի բանաստեղծության մեջ բանաստեղծը դիմում է իր ծննդավայրին և ասում է. «Քո սարերին եմ թիկնելու նորից»։ Այդ նույն բանաստեղծության մեջ Սահյանը բերում է երդման խոսքը.

…Եվ հոգնաշավիղ աշխարհների մեջ
Ինչ կաչերով էլ ականջս շահեն,
Ինչ սերերով էլ սիրտս պաշարեն,
Ինչ համերով էլ կաշառեն լեզուս,
Շաղոտ շուրթերով՝ շարականաշուք
Քո շշուկներն են կրկնելու նորից

Tim’s day

Every day Tim wakes up at five thirty when his alarm clock rings. He gets up and then goes to the bathroom and has a long, hot shower. After that he makes breakfast for him and his wife, Betty. Tim has coffee and two slices of toast and Betty drinks a cup of tea and eats a bowl of cornflakes. At six o’clock Tim brushes his teeth, always before he gets dressed because it is very important that he doesn’t get toothpaste on his clothes – Tim is a train driver and he wears a uniform! Finally, he kisses his wife and baby son and leaves his house in Watford at a quarter after six.

Tim starts work at seven o’clock and drives trains on the London Underground. He usually works in the mornings from Monday to Friday, but he sometimes works on the weekends too. At noon he stops work for half an hour to have his lunch. He eats cheese and tomato sandwiches which Betty makes for him, and drinks a bottle of milk. After lunch he works until four o’clock and then he goes home. In the evening he plays with his baby son, Ben, and watches TV with Betty. At ten thirty they all go to bed because they are very tired – and because they get up so early in the morning!

Design a site like this with WordPress.com
Get started