Merveilleux Noëls de mon enfance

Merveilleux Noëls de mon enfance,
Avec toute cette effervescence
Qui régnait partout dans la maison,
Et le sapin plein de décorations !
Moments de joie sans pareil,
Parés de bonheur et de merveilles ;
Maman qui préparait la bûche,
Nous qui faisions les truffes
Les mains pleines de chocolat,
Plus sur nos doigts que dans le plat !
Et enfin, la dernière nuit venue
Avant le grand jour tant attendu,
Le sommeil qui ne veut pas venir,
Trop excités pour s’endormir ;
Espérer que le Père-Noël va oublier
Les bêtises faites pendant l’année,
Puis au petit matin, se lever,
Et devant nos yeux émerveillés
En découvrant les paquets,
Nos parents qui souriaient ! 

Իմ մանկության հրաշալի Սուրբ Ծնունդ,

Հուզմունքներ, որոնք թագավորում են ամեն ինչ,

Եվ զարդարում ենք տոնածառը:

Ուրախության պահեր, 

Որոնք զարդարված երջանկություն են և հրաշքներ.

Մայրիկը պատրաստում էր կոճղ,

Մենք, որ պատրաստեցինք շոկոլադե թխվածք, 

Ավելի շատ մեր մատների վրա էր շոկոլադ, քան ափսեի մեջ:

Եվ, վերջապես

Անցած գիշեր՝ երկար սպասված մեծ օրվանից առաջ

Քուն, որը չի ուզում գալ, 

Չափազանց հուզված ես և չես կարող քնել.

Հուսով եմ, որ Ձմեռ պապը կմոռանա Տարվա ընթացքում արված անհեթեթությունը, 

Հետո վաղ առավոտյան կզարթնեմ, 

Եվ մեր զարմացած աչքերի առջև Հայտնաբերելով փաթեթները, 

Մեր ծնողները, ովքեր ժպտում էին:

Douce nuit, blanche nuit

Douce nuit, blanche nuit
C’est Noël aujourd’hui
Et pendant que les clochers joyeux
Carillonnent la voûte des cieux
Sous les toits des chaumières
On a le coeur bien heureux

C’est si joli un sapin vert
Qui sourit, les bras couverts
De lumière et de cheveux d’argent
Près du feu qui s’éteint doucement
Il n’eut pas tant de joie
Lui, le soir où il descendit

Et dans le froid et le vent
Attendu depuis la nuit des temps
Pour nous donner leurs rêves
Un peu de son paradis

A Noël

Քաղցր գիշերներ, սպիտակ գիշերներ

Այսօր Սուրբ Ծնունդ է

Եվ մինչ երջանիկ զանգերը ղողանջում են

Պատում են երկնքի կամարը

Փռված տնակների տանիքների վրա

Մենք երջանիկ ենք:

Այնքան գեղեցիկ է տոնածառը

Որ ժպտում է, ձեռքերը ծածկված

Թեթև և արծաթե մազերով ,

Հրդեհի մոտ, որը դանդաղ հանգում է

Այն այդքան էլ ուրախ չէր

Գիշերը իջավ և այն հանգեց:

Ցրտի և քամոտ եղանակի միջև

Տեսնում ենք մեր նոր կյանքը

Որտեղ կիրականացնենք մեր երազանքները

Որը կլինի դրախտ մեզ համար:

Հոլովվում

Հոլովվելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով:Այդփոփոխություններըկոչվումենհոլովումներ:

Գոյություն ունի փոփոխության երկու տեսակ:

1. Մի դեպքում բառի ուղիղ ձևին ավելանում են վերջավորություններ, կամ բառի վերջնահնչյունը փոխվում է այլ հնչյունի, այսինքն՝ փոփոխությունը տեղի է ունենում բառի վերջում՝ ծառծառի, այգիայգու, գառգառան, ԳրիգորենքԳրիգորենց և այլն:

 Ինչպես տեսնում ենք, ծառ  և գառբառերի ուղիղ ձևերին ավելացել են ի  և ան  վերջավորությունները, իսկ այգի և Գրիգորենք բառերի վերջին ի և ք հնչյունները փոխվել են ու և ց հնչյունների:
Սակոչվումէարտաքինհոլովում:

2․Մյուս դեպքում փոփոխությունը տեղի է ունենում բառի ներսում. որևէ ձայնավոր կամ երկհնչյուն փոփոխվում է` հայրհոր, տունտանՀայր բառում այ երկհնչյունը փոխվել է ո-ի, տուն բառում՝ ուձայնավորը փոխվել է ա-ի:
Սակոչվումէներքինհոլովում:  

Հայերենիարտաքինհոլովումներնեն՝ –ի, –ու, –ան, –վա, –ոջ, –ց:

  • Ամենատարածվածը ի հոլովումն է՝ սարի, երեխայի և այլն:

 Այդ հոլովմանն է ենթարկվում հայերենի բառերի մեծամասնությունը, ինչպես նաև եր, ներվերջավորություններով կազմված հոգնակի թվով բոլոր բառերը, այդ թվում՝ այն բառերը, որոնք եզակի թվում ենթարկվում են այլ հոլովումների: Այդ պատճառով գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի թվի:

  • Ու հոլովման ենթարկվում են՝

 ի-ով վերջացող բառերի մեծամասնությունը՝ մատանի-մատանու, գինի-գինու և այլն,

 մարդ, ամուսին, անկողին, աստված, ձի բառերը, ինչպես՝ ձի-ձիու,

բայերի այն ձևը, որը ունի ել,ալ վերջավորություն, ինչպես՝ երգել-երգելու, խաղալ-խաղալու…

  • Ան հոլովման ենթարկվում են՝  

գրաբարում նվերջնահնչյուն ունեցող միավանկ բառերի մեծ մասը՝ լեռան, թոռան, դռան,

 տարվա եղանակների անունները՝ գարնան, ամռան, աշնան, ձմռան,
ումվերջածանց ունեցող բառերը՝ հանդիպման, զեկուցման,
մանուկ բառը՝ մանկան, եթե հասարակ անուն է:

  • Վա հոլովման ենթարկվում է՝ 

ժամանակի անունների մի մասը՝ ժամվա, օրվա, այսօրվա, առավոտվա, կեսօրվա, գիշերվա, ցերեկվա, շաբաթվա, ամսվա, տարվա և այլն:

Վայրկյան, րոպե, դար և այլ ժամանակի անուններ վա հոլովման չեն ենթարկվում, ինչպես՝ րոպե-րոպեի:  

  • Ոջհոլովման ենթարկվում է  

մարդկանց ազգակցական կամ այլ հարաբերություններ ցույց տվող բառերի մի մասը՝ կնոջ, քրոջ, ընկերոջ, աներոջ, տիկնոջ, տիրոջ, սկեսրոջ, տալոջ, տեգրոջ և այլն: Սկեսրայր բառը ոջ հոլովման չի ենթարկվում. այն ենթարկվում է ի հոլովման՝ սկեսրայրի: 

  • Ց հոլովման ենթարկվում են

անք, ենք, ոնք ածանցներով հավաքականություն ցույց տվող բառերը՝ մերոնց, Վարդանանց, Սարգիսենց:

Ներքինհոլովումներնեն` ա, ո:

  Ա  հոլովման ենթարկվում են՝

 ության վերջածանցով բառերը՝ ուրախության,
տուն, շուն, ձյուն, սյուն, արյուն, անկյուն, անուն բառերը, ինչպես՝ ձյան, անվան:

  Ո հոլովման ենթարկվում են

 հայր,մայր,եղբայր բառերը:

ՈւշադրությունԲացի վերը նշված բառերից համապատասխան հոլովումների են ենթարկվում նաև այն բառերի մեծ մասը, որոնց համար դրանք վերջին բաղադրիչ են, օրինակ՝ կղզի-կղզու և թերակղզի-թերակղզու, հայր-հոր և նախահայր-նախահոր: 

Այլաձևհոլովումներ

Բացինշվածհոլովումներիցգոյությունունեննաևայլաձևհոլովումներ, որոնցշատքիչթվովբառերենենթարկվում:

Այսպես՝  աղջիկաղջկա, սերսիրո, դուստրդստեր:
Կան նաև այնպիսի բառեր, որոնք ունեն և՛ ի հոլովման և այլաձև հոլովման ձևեր՝

Օրինակհույսհույսիհուսո, լույսլույսիլուսո, սուգսգիսգո, պատիվպատվիպատվո,
կայսրկայսրիկայսեր,
փախուստփախուստիփախստյան, գալուստգալուստիգալստյան, հանգիստհանգստիհանգստյանկորուստկորստիկորստյան:

ԱյլաձևհոլովումունինաևԱստվածբառը՝Աստծո:

Իմ նախագիծը

թեմա՝Արվեստ եւ Արվեստագետներ

  Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ
Վինսենթ Ուիլլեմ վան Գոգը ծնվել է 1853 թվականի մարտի 30-ին Հոլանդական Զունդերտ գյուղում բնակվող հոգևոր հովվի ընտանիքում: Վան Գոգը եղել է լուրջ ու մտածկոտ երեխա։Նկարիչ Վինսենթ վան Գոգի , մեծ նկարչի կենսագրությունից շատերին հայտնի է միայն այն, որ կյանքի վերջին տարիներին վան Գոգը խելագարվել է և կտրել է ականջը:Վան Գոգը սկսում է նկարել 27 տարեկան հասակում և նկարչությամբ զբաղվում է ընդամենը մեկ տասնամյակ: Տարվելով արվեստով` վան Գոգը ողջ գումարները ծախսում է հայտնի նկարիչների մոտ ուսանելու վրա, և սնվում է միայն ջրով, հացով և սուրճով: Շուտով հրապուրվում է էժանագին ալկոհոլով և հաճախ նույնիսկ հաց չի գնում իր համար: Բացի այդ` նկարիչը ծանր հիվանդանում է և լուրջ բուժման կարիք է զգում սիֆիլիսից և էպիլեպսիայից, որն առաջացել էր սպիրտի չափազանց մեծ քանակով օգտագործման հետևանքով:Լիովին հյուծված և ալկոհոլային զառանցանքի վիճակում վան Գոգը հանդիպում է իր կուռքին` ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենին: Հենց այս հանդիպումն էլ ողբերգական ավարտ է ունենում: Գոգենի հետ արվեստի մասին վեճից հետո վան Գոգը չի դիմանում հոգեբանական լարվածությանը և բռունցքներով նետվում է ֆրանսիացու վրա, ինչից հետո էլ զրկվում է ականջի բլթակից:Վան Գոգի ամենահայտնի կտավներից «Աստղային գիշերը» և «Արևածաղիկները» նկարիչը նկարել է հոգեբուժարանում: Չնայած, որ Վինսենթ վան Գոգի անունը հայտնի է ողջ աշխարհում, կյանքը օրոք նա կարողացել է վաճառել ընդամենը մեկ կտավ:Նրա կտավներում դեղին գույնի չափազանց մեծ քանակությունը բացատրում են նկարչի հիվանդություններով, որոնց առկայության դեպքում աչքերի առաջ հաճախ դեղին կետեր են լողում: 

 Վան Գոգի ամենահայտնի 7 նկարները և դրանց առեղծվածները։

1. Աստղազարդ գիշերը

«Աստղազարդ գիշերը» Վան Գոգի թերևս ամենաճանաչված ու սիրելի կտավն է, թեպետ ինքը՝ նկարիչը, այնքան էլ գոհ չէր այս աշխատանքից: Այն նկարվել է 1889 թ.՝ ֆրանսիական Սեն-Ռեմի քաղաքի հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր: «Ես առաջվա պես կարիք ունեմ հավատի. այդ պատճառով էլ դուրս եկա գիշերով տանից և սկսեցի աստղեր նկարել», – գրում է նա եղբորը:«Աստղազարդ գիշերը» կտավի մոգականության գաղտնիքն այն յուրահատուկ տեխնիկայի մեջ է, որով աշխատել է նկարիչը. աստղերը և լուսինն այնպես են նկարված, ասես շարժվելիս լինեն: Այդ դինամիզի էֆեկտն է, որ կախարդում է մեզ և գամված պահում նկարի առջև:Ի դեպ, մի շարք արվեստաբաններ պնդում են, որ կանաչ, կարմիր և սպիտակ գույներով տարված լինելը խոսում է Վան Գոգի գունային կուրության՝ դալտոնիզմի մասին: Այս պնդմանը մասնագետները եկան հատկապես «Աստղազարդ գիշեր» կտավի ուսումնասիրության ժամանակ:Նկարը 1941 թ.-ից գտնվում է Նյու-Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում:

2. Ինքնանկար առանց մորուքի

Վան Գոգը մի շարք ինքնանկարներ է արել: Դրանցից է «Portrait de l’artiste sans barbe»՝ «Ինքնանկար առանց մորուքի» կտավը: 1998 թ. այն վաճառվեց 71,5 մլն $: Այս նկարը մինչ այս վաճառված ամենաթանկ նկարներից է:

3. Վիրակապված ականջով. «Վանգոգյան սինդրոմ»

Այս տերմինը կիրառվում է այն ժամանակ, երբ հոգեկան հիվանդներն իրենք իրենց ֆիզիկական վնաս են հասցնում կամ ստիպում է բժիշկներին դա անել:Տարածված տեսակետ կա, որ տառապելով գլխապտույտներից և ականջների մեջ անվերջանալի աղմուկից՝ Վան Գոգը կտրել է իր ականջը: Բայց արդյո՞ք այդպես է հենց եղել:Այս պատմությունն ունի մի քանի վարկած:

4. Արևածաղիկներ

Վան Գոգն առանձնահատուկ սեր ուներ արևածաղիկների հանդեպ: Դրա վկայությունն են արևածաղիկ պատկերող կտավների 2 շարքերը: Առաջին շարքում պատկերված են քաղված, հարթ մակերեսին «պառկած», երկրորդում՝ ծաղկամանի մեջ դրված արևածաղիկներ:Առաջին շարքը հոլանդացի նկարիչը նկարել է Փարիզում՝ 1887 թ., երկրորդը՝ մեկ տարի անց Առլում՝  Պոլ Գոգենի գալստյան առիթով: Հետագայում դրանցից երկուսը գնել է հենց Գոգենը:Արևածաղիկը դարձել է Վանգոգյան գեղանկարչության սիմվոլը:


5. Սրճարանի գիշերային պատշգամբ

Վանգոգյան նկարներից ևս մեկ գիշերային պատկեր «Caféterras bij nacht» «Սրճարանի գիշերային պատշգամբ»: Նկարիչը եղբորը գրում է. «Գիշերն ավելի կենդանի է և գույներով հարուստ, քան ցերեկը»: Այս կտավը ստեղծելիս՝ նա ոչ մի գրամ սև ներկ չի օգտագործել: Եվ առհասարակ Առլում արված նկարներին բնորոշ է դեղինի գերակայությունը: «Անկեղծ ասած, շեղվել եմ իմ բոլոր մնացած գործերից և հիմա աշխատում եմ նոր կտավիս վրա, որը ներկայացնում է մի գիշերային սրճարանի բացօթյա հատվածը. տեռասում խմող մարդկանց փոքրիկ պատկերներ, մեծ դեղին լապտերը լուսավորում է այն, տունը ու մայթը, և նույնիսկ որոշ փայլ է տալիս կամրջին, որը ծածկվում է վարդա-մանուշակագույն գույնով: Փողոցի հեռավոր հատվածի շինությունները եռանկյունաձև վերնամասերն աստղերով ծածկված կապույտ երկնքի տակ թվում են մուգ կապույտ կամ մանուշակագույն, այնտեղ նաև կանաչ ծառ կա», – գրում է նա քրոջը:Վերջերս Ջարեդ Բաքթեր անունով մեկը ցնցող տեսակետ առաջ քաշեց, ըստ որի՝ այս նկարը Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» մոտիվներով է արված: Սրճարանում նստած մարդիկ 12-ն են՝ առաքյալների թվով: Նրանցից մեկը կանգնած է դռների արանքում. ուզում է՝ հեռանա. Հուդան է: Մատուցողն ունի երկար մազեր, սպիտակ, երկար հագուստ՝ ինչպես Քրիստոսը: Ուսումնասիրողը նաև ուշադրություն է հրավիրում մատուցողի թիկունքում գտնվող պատուհանի վրա. խաչ է պատկերված: Խաչ Մատուցող-Քրիստոսի թիկունքում:

6. Բժիշկ Գաշեի դիմանկարը


«Բժիշկ Գաշեի դիմանկարը» Վան Գոգի ամենաթանկ նկարն է. վաճառվել է 82,5 մլն $-ով 1990 թ.՝ ստեղծվելուց 100 տարի անց: Այս նկարը հեղինակն արել է մահվանից կարճ ժամանակ առաջ: Բժիշկ Գաշեն իրեն բուժող բժիշկն էր: «Պարոն Գաշեն, ըստ իս, նույնքան հիվանդ է և նյարդային, ինչքան ես կամ դու, բացի այդ նա մեզանից ավելի մեծ է և մի քանի տարի առաջ կորցրել է կնոջը: Բայց նա բժիշկ է ուղնուծուծով, այդ պատճառով էլ նրա մասնագիտությունն ու դրա հանդեպ ունեցած հավատը օգնում են նրան հավասարակշռությունը պահել: Մենք արդեն ընկերակցել ենք: Հիմա նրա դիմանկարի վրա եմ աշխատում», – գրում է Վան Գոգը եղբորը:

7. Կարմիր որթատունկերն Առլում

Այս կտավը ստեղծվել է Առլում՝ Վան Գոգի ստեղծագործական կյանքի ամեմաակտիվ շրջանում: Վան Գոգն այն նկարել է խաղողի այգիներում զբոսնելուց հետո: Նկարիչը գրում է եղբորը. «Ախ, ինչո՞ւ դու մեզ հետ չէիր կիրակի: Մենք տեսանք բոլորովին կարմիր որթատունկեր՝ կարմիր, ինչպես կարմիր գինին է: Հեռվից այն դեղին էր թվում, իսկ վերջում կանաչ երկինքը, շուրջը՝ անձրևից թաց, մանուշակագույն հողը»:

Համաշխարհային պատմություն

1.Թվարկել Հնդկաստանի և Չինաստանի ձեռքբերումները հին աշխարհի մայրամուտից:

1)Չինաստանում ընդարձակվեց ոռոգման համակարգը

2)կայսրը պետական մենաշնորհ մտցրեց աղի, երկաթի, գինու արտադրության բնագավառում:

3)Միայն կայսերական վարչակազմն իրավունք ուներ դրամ հատելու: 4)Չինաստանը մեծ վերելք ապրեց մետաքսի մեծ ուղու բացման ժամանակ,

5)զարգացավ առևտուրը:

6)Թույլատրվեց պետական պաշտոնների առք ու վաճառքը պետական գանձարանը հարստացնելու նպատակով:

7)զգալիորեն մեծացավ Բնակչության թվերը:

8)Տերությունը բաժանվեց 13 խոշոր մարզերի, դրանք էլ բաժանվեցին 83 ավելի մանր շրջանների: Մարզերը կառավարում էին կայսեր նշանակած փոխարքաները:

9)Կայսրը վերակազմավորեց բանակը:

Հնդկաստանը

1)մեծ աճ է ունենում արտաքին առեւտրի ոլորդում:

2)Գիտության եւ կրթության մեծ վերելք :

3)2 դարից սկսած Հնդկաստանը որոշ չափով անկախացավ:

Ինչ է պետք երջանիկ լինելու համար

Երբեմն ինձ հարցնում են արդյոք դու երջանիկ ես, կամ ինչ է պետք քեզ երջանիկ լինելուհամար:Այդ հարցին պատասխանելու համար նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչ էերջանկությունը:Միլիոնավոր մարդիկ մտածում են, որ եթե նրանք հարուստ լինեին, ունենաինանսահմանափակ քանակությամբ գումար, ապա այլևս ոչինչի կարիք չէին ունենա ևկհամարեին, որ նրանք երջանիկ են:Կան նաև մարդիկ ովքեր մտածում են, թե երջանկությունը խմիչքի, թմրադեղերի և այլայսպիսի բաների մեջ են: Երջանկությունը չի վաճառվում: Իրականում երջանկության կարելի էհասնել՝ կրթելով և վարժելով միտքն ու սիրտը։ Իսկական երջանկություն ունենալու համարհարկավոր է նաև փոխհարաբերություններ ունենալ ուրիշների հետ։ Մենք՝ մարդիկս, էությամբշփվող ենք, ուստի, չենք կարող իսկապես երջանիկ լինել, եթե մեզ մեկուսացնենք ուրիշներից: Մենք երջանիկ կարող ենք լինել միայն այն դեպքում, եթե զգում ենք, որ սիրված ենք և սիրումենք ուրիշներին։Գիտնականները հայտնաբերել են երջանկության հերթական բաղադրատոմսը: Այս անգամնրանք պարզել են, որ երջանիկ լինելու համար մարդ պետք է շատ ճանապարհորդի:Հարվարդի համալսարանի մասնագետները պարզել են, որ ճամփորդելիս մի շարքֆակտորներ դրական են ազդում մարդու հոգեկան աշխարհի վրա:Նրանք պարզել են, որ որպեսզի մարդ իրեն կատարյալ երջանիկ զգա, ամսվա մեջ 1-2 անգամպետք է ճամփորդի:

10 ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԵՏԵՐ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ամերիկյան գիտնականները բացահայտել են մարդու երջանկության հասնելու համար 10 շատպարզ միջոցներ:

1. Հնարավոր է, որ դուք իդեալկան չեք, սակայն, որ անկրկնելի եք, դա փաստ է: Գիտակցեք ձերգինը և դադարեք համեմատել ձեզ որևէ մեկի հետ, հիշելով, որ յուրաքանչյուրը անօրինականհատականություն է:

2. Հաճախ հարցրեք ձեզ. «Ի՞նչ եմ ուզում»: Ձեր բոլոր նպատակներն ու ձգտումներըդասավորեք ըստ նրա թե ինչ եք ուզում, այլ ոչ թե նրա, թե ինչ են սպասում ձեզանից ձեզշրջապատող մարդիկ:Ոչ ոք ձեզանից լավ չգիտի, թե ձեզ ինչ է պետք երջանիկ ու հաջողակլինելու համար:

3. Պահպանեք ձեր մտերիմներին, որոնք ջերմացնում են ձեր սիրտը: Փայփայեք նրանց, ինչպես ձեր կյանքը, որովհետև ձեր կյանքն առանց նրանց կկորցնի իմաստը:

4. Ապրեք ձեր կյանքով և ամեն օրը ապրեք լիարժեք: Չթողնեք հանկարծ, որ կյանքը սահի, մինչ դեռ դուք կմտածեք անցյալի կամ ապագայի մասին:

5. Համառ եղեք: Եթե ինչ-որ բան կա դեռ ավարտելու , ոչ մի դեպքում մի հանձնվեք: Իրականում, կյանքում ոչինչ չի ավարտվում, եթե դուք ինքներդ չեք սեղմել «STOP» կոճակը:

6. Մի վախեցեք ռիսկի դիմել: Մենք սովորում ենք ուժեղ լինել, երբ օգտագործում ենք բլորհնարավորություններն ու շանսերը:

7. Սիրեք անկեղծ, ազատ, ամբողջ սրտով և հոգով: Իսկ եթե սիրո պակաս ունեք’ սեր տվեք ձերշրջապատին: Սերը կորցնելու ամենաարգ միջոցը նուրբ զգացումը ամուր սեղմելն է, իսկպահպանելու միջոցը’ նրան թեևեր տալը:

8. Ապրեք ձեր երազանքով: Առանց երազանքի ապրելը հավասար է առանց հույսի ապրելու, առանց հույսի ապրելը’առանց նպատակի ապրելու:

9. «Նա է հասցնում, ով չի շտապում»: Մի վազեք լույսի արագությամբ, եթե ոչ ամեն բանկմաքրվի ձեր հիշողությունից: Կյանքը մրցավազք չէ, այլ ճանապարհորդություն, որիյուրաքանչյուր վայրկյանը վայելել է պետք:

10. Անվախ տրվեք ձեր բախտին. հավատացեք, որ ամեն բան կլինի այնպես, ինչպես պետք էլինի: Այս մեծ տիեզերքում ընտրեք ձեր դերը’ ամենաերջանիկ մարդու:

Design a site like this with WordPress.com
Get started