Սևանավանքը ,որը նաև հայտնի է «Մարիամաշեն» անունով, հիմնադրվել է Սևանա լճի կղզում (այժմ` թերակղզի), Սևան քաղաքից դեպի արևելք,Գրիգոր Ա Լուսավորիչի կողմից 305 թ.-ին։Պեղումների ընթացքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել դեռ նոր քարի և բրոնզի դարերից ։
Երբ 301 թ. հայոց արքա Տրդատ Գ Մեծը ապաշխարհություն ստացավ Սբ. Գրիգոր Ա Լուսավորչից և քրիստոնեություն ընդունեց, իսկ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց, ամենուր հեթանոսական տաճարների փոխարեն վանքեր և եկեղեցիներ հաստատեցին։ Եվ Տրդատ Գ-ն , Գրիգոր Լուսավորչի հետ, Սևանա կղզում գտնվող Ծովինար աստվածուհու տաճարի տեղում հիմնեց առաջին երկու եկեղեցիները` Սբ. Հարությունը և Սբ. Կարապետը:
Սբ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը վկայում են ,որ 874 թվականին Աշոտ Ա Բագրատունու դուստրը և Սյունաց իշխանուհի Մարիամն կառուցում է սբ.Աստվածածին և սբ.Առաքելոց եկեղեցիները։
Սևանի վանքը մի շարք կարևորագույն պատմական անցքերի ականատեսն է եղել։Սևանում ապրել ու գործել է 10-րդ դ. պատմիչ և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Այստեղից հայ իրականության մեջ առաջին ու միակ ծովամարտը տվեց Աշոտ Բ Երկաթ արքան:Այստեղ ուսանել է հայ մշակույթի, գիտության երախտավոր Մխիթար Սեբաստացին։Սակայն միաբանության գոյության ընթացքում նրանց վրա հարձակվել են մոնղոլները, արաբները և ծովային ավազակները, ինչի արդյունքում վանքը թալանվել և ավերվել է։
Վանքի վերականգնումը սկսվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ։15-րդ դարից այստեղ բարձրագույն տիպի դպրոց է գործել: Սակայն խորհրդային տարիներին վանքը փակվել է ,իսկ Սբ Աստվածածին եկեղեցու շենքը քանդվել է (1931 թ)., և քարերն օգտագործվել են որպես շինանյութ։ 1936 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով այն վնասվել է։ 1990-ական թթ. ի վեր վանքը վերածնունդ է ապրում հոգևոր կյանքով, վերաբացված դպրանոցով։ Այժմ վերակառուցման ընթացքում է։ Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։Սևանավանքում բազմաթիվ խաչքարեր ու խաչքարի մնացորդներ են պահպանվել, որոնք աչքի են ընկնում ուրույն ոճով ու ձևավորմամբ: Առանձնահատուկ ուշադրության է արժանի պահպանվող Ամենափրկիչ խաչքարը, որից, ի դեպ, Հայաստանում սոսկ 4 հատ կա: Այն միջնադարյան հայկական քարագործության անկրկնելի նմուշներից է:Այս ճարտարապետական հուշարձանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:


