ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՅ

Թուրքականթեյ, սեւ թեյ տեսակ, որը առավել մեծ տարածում ունի Թուրքիայում և թուրքալեզու այլ երկրներում, այդ թվում նաեւ Հյուսիսային Կիպրոսում , Հայաստանում , Վրաստանում եւ Բալկաններում ։

Թուրքական թեյը, որը թուրքերեն կոչվում է çay (չայ) աճում է Սեւ ծովի հարավային ափերի բերրի հողերում մեղմ կլիմայի պայմաններում, որտեղ շատ են մթմոլորդային տեղումներ։

Թուրքական թեյի գրեթե ողջ պաշարները աճում են Սեւ ծովի հարավային ափին Ռիզեի մարզում ՝ հանդիսանալով տնտեսության կարևորագույն ճյուղը։

2004 թվականին Թուրքիայում արտադրվել է 205,5 հազար տոննա թեյ (թեյի համաշխարհային արտադրության ծավալների 6,4 %-ը)։ Նույն 2004 թվականին Թուրքիայում գրանցվել է թեյի օգտագործմամբ՝ մեկ անձին բաժին ընկնող չափով ամենամեծ ցուցանիշը՝ կազմելով 2,5 կգ մեկ անձի համար, որը ավելի շատ էր քան Մեծ Բրիտանիայում , որտեղ մեկ անձը տարվա ընթացքում օգտագործում է 2,1 կգ թեյ։

Թեյը պատրաստում են հատուկ թրմաթեյնիկում։ Թուրքիայում թեյ խմում են օրվա ցանկացած ժամին և ցանկացած վայրում։ Թեյը Թուրքիայում հյուրընկալության նշան է։ Եթե ցանկանում են պատվել հյուրին, նրան հյուրասիրում են թուրքական թեյի անուշաբույր տեսակներից։

Թուրքերը հիմնականում սիրում են խմել քաղցր թեյ՝ ավելացնելով 1- 2 կտոր շաքար թեյի բաժակին։ Մեծ քաղակությամբ թեյ են խմել նաև Օսմանյան կայսրությունում։

Ex2

Robert often travels away from home on business. true
He always contacts his parents when he’s coming home folse
MI’ and Mrs Roper never know when Robert is going to arríve. folse
Ralph took Morris to work to ¡ook after him. folse
Morris typed a secret code beca use he wanled to delete the files. true
Pat and Tina decided to stop the cal’ in a quiet place because they wanted to sleep.true
Thc eows turned round and left when Pat and Tina put on a pop CD. folse

Իրան եւ Իսրայել

Իրանի և Իսրայելի ներկայիս թշնամանքը Մերձավոր Արևելքի հիմնական խնդրի է վերածվել, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային մեծ պատերազմի։ Իսրայելը պարբերաբար սպառնում է, որ կարող է ռմբակոծել Իրանի տարածքը, այդ թվում` նաև միջուկային զենքերով։ Իսկ Իրանի միջուկային հավակնությունները դարձել են միջազգային քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը։ 

Իրանը չի ճանաչում Իսրայել պետության գոյության իրավունքը, ինչի մասին Իրանի ղեկավարները, հատկապես` նախկին նախագահ Ահմադինեջադը, հայտարարել է ՄԱԿ-ի ամբիոնից։ Երկու երկրների հարաբերությունները վճռական են մեր տարածաշրջանի համար և ուղղակիորեն կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: Բնականաբար, մեզ համար կարևոր է փորձել հասկանալ այդ հարաբերությունների թաքնված ծալքերը։

Քարտեզին ուշադիր նայելիս դժվար չէ տեսնել, որ Իրանը և Իսրայելը որևէ լուրջ հակասություններ չեն կարող ունենալ. չկա ընդհանուր սահման, չկան տարածքային վեճեր, չկան շահերի լուրջ բախումներ։ Ավելին, նրանց աքցանում գտնվող արաբական երկրներն, իրոք, ունեն լուրջ հակասություններ և՛ Իրանի հետ և´ Իսրայելի, ու կարծես թե նման աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում նրանք պետք է դաշնակիցներ լինեին։ Երբ դիտարկում ենք Իրանի և Իսրայելի փոխհարաբերությունների պատմությունը, մի շարք տարօրինակ նրբերանգներ են նշմարվում։

Հայտնի է նաև բարդ սխեմաներով իրանական էներգակիրների ծածուկ մատակարարումը Իսրայելին, որին արաբական երկրները էներգետիկ շրջափակման մեջ էին պահում։ Նման անհասկանալի շատ օրինակներ կարելի է բերել։ Սակայն, դա չէ մեր նպատակը, այլ այն, թե իրականում ինչ ընդհանուր շահեր ունեն այդ երկրները, և ինչու են այդ հարաբերությունները գաղտնի պահվում։ 

Իսրայելի իրական խնդիրը Պաղեստինի հարցն է և արաբական երկրների հետ հարաբերությունները։ Արաբա-իսրայելական պատերազմներում Իսրայելը կարողացել է հաղթող դուրս գալ, սակայն նրանց պոտենցիալներն անհամատեղելի  են, որքան էլ Իսրայելը հզորանա, և պատահական չէ, որ  Քիսինջերը Իսրայելի գոյությանը տվել է 20 տարի ժամանակ։

Իրանն արաբական աշխարհի թիվ 1 սպառնալիքն է, ինչի շնորհիվ Իսրայելը արաբական աշխարհի թշնամուց վերածվում է կարևոր գործակցի, և պատահական չէ, որ Ծոցի երկրներն Իսրայելը դիտարկում են որպես կարևոր դաշնակից` մոռացության մատնելով պաղեստինցիների խնդիրը։ Առանց Իրանի Իսրայելը նման կարգավիճակ չէր կարող ստանալ։

Իրանը նույնպես շահում է այդ իրավիճակից։ Լինելով գաղափարականացված երկիր` Իրանի համար գաղափարական հաղթանակները նույնպես կարևոր են թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Արաբական աշխարհի «աշխատավորներին» ցուցադրելով, թե որ երկիրն է, իրոք, վառ պահում իսլամական գաղափարները և իսլամական շահերը, և որ երկրներն (արաբական երկրների կառավարությունները) են դավաճանում պաղեստինցի ժողովրդի շահերը, Իրանը փորձում է դառնալ կարևոր միջազգային խաղացող և հավակնում իսլամական աշխարհի սկզբունքային առաջնորդի դերին։

Իրանը և Իսրայելը միմյանց համար կենսական նշանակություն ունեն, եթե, իհարկե, Իրանը չփորձի իրոք միջուկային երկրի վերածվել, ինչը կարող է իրական սպառնալիք դառնալ Իսրայելի և ողջ տարաշրջանի համար։

Le verbe “aller”

Deux amis se croisent dans la rue

Vas

Vais

Vas

Vais

2)

Allons

Allez

Va

3)

Vais

Va

Vont

4)

Va

Va

Vais

Allons

Vas

5)

Vas

Vais

Vas

Vas

6)

Vas

Vais

Vas

Vais

Vont

Vas

7)

Vont

Vas

Vais

8)

Vais

Allons

Vais

Vais

Հաշվետվություն 2020թ : Նախագծային ամիս

Հունվար ամիսը նախագծային ամիս էր , կամ այսպես ասած ճամբարային ամիս: Այս ամսվա ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ ճամբարբեր և էքսկուրսիաների։

Մեր դասաժամերին ունենում էինք շատ հետաքրքիր քննարկումներ ։ Օրինակ հայոց լեզու և գրականություն դասերին ունեցել էնք քննարկում ” Սոցցանցեր” թեմայով, քննարկումներ էնք ունեցել “Պարույր Սևակ”-ի մասին և այլն։Անգլերենի ժամին կատարել էնք թարգմանություններ և վարժություններ։

Հունվարի 22-ին Ֆրանսերենի ուսուցչուհու հետ այցելեցինք Մատենադարանը։ Շատ հետաքրքիր էր այնտեղ։ Շատ լավ ժամանակ անցկացրեցինք։

Մատենադարից մի քանի կադր՝

Հունվարի 24-ին անգլերենի ուսուցչուհի Ապոյան Իրինայի հետ գնացինք սահադաշտ։ Այնտեղ մենք անցկացրեցինք շատ լավ ժամանակ։ Կարող եք դիտել նկարների ցանկը։

Ex3

l think that learning English is definitely easy .i hate places where you are you are with uneducated people.My father and mother are they understand each other too earlyim always very disiterested early in the morning

A message to a new friend

Hi Lucia

How are you? It was so nice to meet you last week in Sydney at the sales meeting. How was the rest of your trip? Did you see any kangaroos? I hope you got home to Mexico City OK.

Anyway, I have the documents about the new Berlin offices. We’re going to be open in three months. I moved here from London just last week. They are very nice offices, and the location is perfect. There are lots of restaurants, cafés and banks in the area. There’s also public transport; we are next to an U-Bahn (that is the name for the metro here). Maybe you can come and see them one day? I would love to show you Berlin, especially in the winter. You said you have never seen snow – you will see lots here!

Here’s a photo of you and me at the restaurant in Sydney. That was a very fun night! Remember the singing Englishman? Crazy! Please send me any other photos you have of that night. Good memories.

Please give me your email address and I will send you the documents.

Bye for now

Mikel

Task 1

Mikel and Lucia met here.

Sydney 

Mikel’s new offices are here.

Berlin 

Mikel used to live here.

London 

Lucia lives here. 

Mexico city

ՁՈՒՐ

Մարդու օրգանիզմի համար հարկավոր է ջուրը: Մարդու ուղեղի 70 տոկոսը ջրից է։ Մեզ պետք էջուր խմել, ձեռքերը լվանալ, եփելու և շատ այլ բաներ:Առանց ջրի բույսերը կմահանային, մարդիկ և կենդանիները ծարավ կմնան:

Եկեք հասկանաք, թե օրեկան քանի լիտր ջուր եմ ծախսում ես ինքս։

Անձնական հիգիենայի վրա ծախսվում է մոտավոր 200 լիտր։

Օրվա ընթացքում Խմում եմ 1,5-2 լիտր ջուր։

Ուտելիքի վրա օգտագործվում է 5 125 եւ ավելի լիտր ջուր։

Ընդհանուր օրվա մեջ ստացվում է 5 341-6000լիտր ջուր:

Տնտեսական իրերի վրա ծախսվում է 36000 լիտր:

Եթե հաշվի առնենք այն, որ կենդանական ծագում ունեցող ոչմիբան չեմ ուտում, ապաամսեկամ ստացվում է մոտավորապես 200.000լիտր ջուր ուտելիքին եւ 10000 լիտրհիգիենային։  600.000

Ամսեկան ստացած թիվը բազմապատկենք 12-ով և ստանանք տարեկան կտրվածքով իմօգտագործած ջրի քանակը։ Ստացվում է  23.650.000  լիտր ջուր։ 

Օգտվել եմ https://www.theguardian.com/news/datablog/2013/jan/10/how-much-water-food-production-waste աղյուսակից:

ԱՄՆ-Իրան հակամարտության նոր շրջափուլի համակողմանի գնահատականները, հնարավոր զարգացումները

Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով իրականացված հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ուժերի հրամանատար, իրանցի հեղինակավոր գեներալ լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև՝ Իրաքում շիայական ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» (ՀՇ) հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։ Քաղաքացիական հանդերձանքով Սոլեյմանին Բաղդադ էր ժամանել Դամասկոսից ուղևորատար ինքնաթիռով։ Նրան դիմավորել էին ՀՇ-ի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ։ Իրանցի զորահրամանատարի և նրան ուղեկցող ավտոմեքենաների դեմ հարձակումը տեղի է ունեցել օդանավակայանի բեռնապահեստների հարևանությամբ ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ից արձակված 4 AGM-114 Hellfire տեսակի հրթիռների միջոցով։

Ընդհանուր առմամբ, նշված հարձակումը կարելի է գնահատել որպես Դոնալդ Թրամփի վարչակարգի կառավարման շրջանում՝ մասնավորապես 2018թ. մայիսից վերսկսված ամերիկա-իրանական հակամարտության սրացման գագաթնակետ։ Ավելի քան մեկ ու կես տարի շարունակվող դիմակայությունը դրսևորվել է զուգահեռաբար մի քանի հարթություններում՝ տնտեսական, քաղաքական-դիվանագիտական, ռազմական, քարոզչական, հոգեբանական և այլն։ Ընդ որում, իրավիճակային լարվածության հանգեցրած որևէ միջադեպ իր հերթին արտացոլվել է նշված ուղղություններից մի քանիսում միաժամանակ։

Միևնույն ժամանակ, հարկ է փաստել, որ երկկողմ առճակատումը մշտապես տեղ է գտել կա՛մ երրորդ երկրների տարածքներում, կա՛մ չեզոք ջրային գոտիներում, ասել է, թե՝ հակամարտ կողմերից որևէ մեկի տարածքից դուրս։ Իսկ, մասնավորապես, կարևոր է ընդգծել Իրաքի գործոնը, քանի որ վերջին ամիսներին երկկողմ բազմաշերտ դիմակայությունը դրսևորվել է հենց այդ երկրի տարածքում։ Հոկտեմբերի 1-ից Իրաքում սկիզբ առած ներքաղաքական ճգնաժամի արտաքին բաղադրիչը միտված էր երկիրը որևէ արտաքին դերակատարի, մասնավորապես, ամերիկյան և իրանական ազդեցությունից «ազատագրելու» օրակարգին, որն ընթանում էր նաև որոշակի արտաքին ուղղորդմամբ՝ հակամարտ կողմերից յուրաքանչյուրի կողմից հովանավորյալ կառույցների տարաբնույթ ռազմական գործողությունների, քաղաքացիական ակցիաների ձևաչափում հարձակումների տեսքով։ Ի դեպ, այս ուղղությամբ Թեհրանի և, հատկապես, Սոլեյմանիի խաղադրույքը գլխավորապես ՀՇ-ի մաս կազմող «Քաթաիբ Հիզբալլահ» խմբավորման վրա էր, որի հրամանատար ալ-Մուհանդեսն էլ Սոլեյմանիի հետ զոհվածների թվում էր։ Որպես օրինակ նշված գործողությունների՝ կարելի է նշել վերոնշյալ կառույցի կողմից պարբերաբար Իրաքում ամերիկյան դիրքերի դեմ իրականացված հրթիռային հարվածները (ամենավերջինը՝ դեկտեմբերի 27-ին), ԱՄՆ-ի կողմից վերջինին պատկանող ռազմական հենակետերի հրթիռակոծման դեպքերը (ամենավերջինը՝ դեկտեմբերի 29-ին) և այլն։ Քաղաքացիական ակցիաների շարքում կարելի է առանձնացնել 2019թ. նոյեմբերի 28-ին իրաքցի ցուցարարների հարձակումը Նաջաֆ քաղաքում ԻԻՀ հյուպատոսության դեմ և, իհարկե, դեկտեմբերի 31-ին և հաջորդած օրերին արդեն Իրանի կողմից ուղղորդված հարձակումը Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան դեմ։ Հենց Իրաքի տարածքում թվարկված լոկալ սրացումների գագաթնակետն էլ դարձավ իրանցի հեղինակավոր զորահրամանատարի սպանությունը, որը հակամարտությունը տեղափոխեց որակապես նոր հարթություն։Սոլեյմանիի սպանության համակողմանի գնահատականները և դրա հնարավոր հետևանքները

Իրավական տեսանկյունից՝ իրանցի զորահրամանատարի սպանությունը բավականին ուշագրավ և իրարամերժ իրավիճակ է ստեղծել։ Ըստ էության, ամերիկյան հատուկ գործողության իրավական հիմքն ապահովվում է՝ համաձայն ԱՄՆ-Իրաք հակաահաբեկչական պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ նաև միջազգային մի շարք համաձայնագրերի, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի օրենսդրության, մասնավորապես՝ 2019թ. ապրիլի 8-ին ԻՀՊԿ-ն ահաբեկչական խմբավորում ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի որոշման։ Մյուս կողմից, իրանական և իրաքյան կողմերը հարձակումը ներկայացնում են որպես պետական ահաբեկչություն, ագրեսիվ գործողություն Իրաքի տարածքում, ինքնիշխանության խախտում՝ փորձելով այդ գիծն առաջ տանել նաև միջազգային կառույցներում, տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունների ձևաչափում։ 

Քաղաքական առումով ամերիկյան գործողությունը ևս միանշանակ չի ընկալվում, համեմատաբար սակավաթիվ միջազգային դերակատարներ են բացահայտ կերպով աջակցել Վաշինգտոնին՝ հաշվի առնելով այն հնարավոր անկանխատեսելի հետևանքները տարածաշրջանում և, ընդհանրապես, միջազգային հարաբերություններում, որոնց կարող է հանգեցնել նման ազդեցիկ իրանցի զինվորականի սպանությունը. բավական զուսպ կեցվածք են դրսևորել անգամ ԱՄՆ-ի եվրոպական առանցքային գործընկերները։

Ռազմավարական տեսանկյունից՝ Սոլեյմանիի նման ռազմական ստրատեգի, նման կարևոր կառույցի զորահրամանատարի և այդպիսի կորուստը լուրջ հարված է Թեհրանի հեղինակությանը։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Մերձավոր Արևելքում, մուսուլմանական համայնքներում ընկալումներն այլ են։ Նաև նման կշիռ ունեցող դերակատարների «հերոսական նահատակությունը» տարածաշրջանի երկրներում տրամագծորեն հակառակ ազդեցությունն է ունենում՝ առավել միավորելով բազմաշերտ հասարակությունները, հավելյալ արժևորելով նրանց պայքարը և համակողմանիորեն թիրախավորելով «դավադիր թշնամուն»։ Հետևաբար, նաև ԱՄՆ-ի գործող վարչակազմի համար այս գործողությունն առավելապես ներքին, մասամբ արտաքին քաղաքական ուղեգծում սահմանափակ կիրառելի հաղթաթուղթ է, քան ռազմավարական ձեռքբերում, քանի որ Սոլեյմանիի մահվանից հետո, փաստացի, ինչպես Իրանում, այնպես էլ ամբողջ հավատացյալ շիայական, մասամբ նաև սուննիական համայնքներում արձանագրվել են համախմբման միտումներ և ԱՄՆ-ի վարկանիշի էական անկում։ Նշվածի համատեքստում ստեղծված իրավիճակի միանշանակ գնահատական առկա չէ նաև Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակից երկրներում, քանի որ առկա է լուրջ մտավախություն՝ իրանամետ ուժերի անկանխատեսելի ինքնուրույն պատասխան գործողությունների հետ կապված։

Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, ապա սպանությանն անմիջապես հաջորդած ժամանակահատվածում իրանական կողմի պատասխանը սուր, սպառնալից հռետորաբանության, քարոզչական, քաղաքական, իսկ ավելի ուշ նաև իրավական  հարթություններում էր, մասնավորապես՝ բոլոր հնարավոր մակարդակներում (նաև Իրանից դուրս հովանավորյալ խմբավորումների կողմից) թշնամու հանդեպ «ահեղ վրեժի» հասնելու խոստումներից, մինչև ամերիկյան բանակն ու Պենտագոնը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու, տարածաշրջանից, մասնավորապես, Իրաքից ամերիկյան ուժերը դուրս բերելու, Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններից ամբողջությամբ հրաժարվելու տեսքով և այլն։ 

Իսկ արդեն հունվարի 8-ի գիշերը իրանական ԻՀՊԿ-ի կողմից Իրաքում ամերիկյան 2 ռազմական օբյեկտների՝ «Այն ալ-Ասադ» ավիաբազայի և Էրբիլում տեղակայված հրամանատարային շտաբի հրթիռակոծումը կարելի է դիտարկել որպես իրավիճակային, բայց, բնականաբար, ոչ համաչափ պատասխան բարձրաստիճան զորահրամանատարի սպանությանը։ Իրավական տեսանկյունից՝ Թեհրանն այս գործողությունը հիմնավորում է ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված պետությունների ինքնապաշտպանության իրավունքով. հարկ է նշել, որ հրթիռակոծումից առաջ իրանական կողմը, հավուր պատշաճի, պաշտոնապես իրազեկել էր Իրաքի իշխանություններին։

Իրանական հարվածի հետևանքով մարդկային զոհերի և Էական նյութական կորուստների չգրանցվելու հանգամանքը, բնականաբար, պայմանավորված է ամերիկյան կողմի հաշվարկներով՝ հակառակորդի հնարավոր ռազմական պատասխան գործողությունների հետ կապված։ Ստեղծված իրավիճակում, անշուշտ, կանխատեսելի է նաև Վաշինգտոնի ոչ համաչափ պատասխանն Իրանի ոչ համաչափ պատասխանին։

Բացի վերջին զարգացումներից, խոստացված «Ահեղ վրեժի» տրամաբանության մեջ կանխատեսելի են նաև Թեհրանի ոչ անմիջական, այլ մի շարք իրանամետ ուժերի կողմից ինքնուրույն տարաբնույթ գործողություններն ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ տարածաշրջանային դաշնակիցների դեմ՝ Իրաքում, Սիրիայում, Եմենում, Պաղեստինում, Լիբանանում, Բահրեյնում, Պարսից ծոցում, նաև տարածաշրջանի այլ երկրներում, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմաբազաներ։

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ չնայած ԱՄՆ-Իրան հակամարտության շրջանակում  հետագա ռազմական լուրջ սրացման հավանականությունը նվազ կանխատեսելի է, այդուհանդերձ, Սոլեյմանիի սպանությունից հետո մեկնարկած նոր շրջափուլը գրեթե զրոյական մակարդակի է իջեցնում նաև հիմնախնդրի քաղաքական կարգավորման հնարավորությունը։ Վերջինի բացառման կարևոր ցուցիչ է ոչ միայն 2 երկրների ղեկավար շրջանակների միջև հարաբերությունների ծայրաստիճան շիկացումը, այլև  դա պայմանավորված է նաև ընտրական տարում երկու հասարակություններում առկա թշնամական տրամադրվածությունների բարձր մակարդակով։

Design a site like this with WordPress.com
Get started