On va oú?(13.10)

  • Excusez -moi ,je cherche la rue de.. — 
Կներեք, ես փնտրում եմ փողոցը
  • Oú est la cathédrale,s’il vous plaît? — 
Կներեք, որտե՞ղ է տաճարը:
  • Vous allez tout droit,à gauche,à droite 
Պետք է գնաք ուղիղ, ձախ, աջ
  • Vous prenez la première rue à droite
Պետք է գնաք աջ կողմում գտնվող առաջին փողոցը
  • Vous tournez à gauche 
Թեքվեք ձախ
  • Dans quelle ville ça se passe ? 
Ո՞ր քաղաքում է դա տեղի ունենում:
  • Les moyennes de transports(la voiture,le métro,le bus,la taxi,l’auto,la vélo) 
Տրանսպորտային միջոցներ (մեքենա, մետրո, ավտոբուս, տաքսի, մեքենա, հեծանիվ)
  • Pour aller à
Գնացեք դեպի․․․
  • Tu prends la ligne 10 jusqu’à 
Անցեք 10րդ տողով
  • Tu changes à la station… 
Կայարանը փոխեք ...
  • Tu descends à l’arret…
Պետք է իջնեք․․․ կանգառում 

Արցախյան դարձվածքներ

Մայրենի լեզվի օրեր


Ալիշ-վերիլ անել –առևտուր անել, մեկի հետ լավ հարաբերություններ ունենալ
Ալի-վալի չընիլ –երկյուղ չունենալ
Անգուջը խլշիլ –լսողությունը լարել
Անգուջը պեմբակ կոխել –չլսելուն տալ
Անգուջը սասու (ծենու) պահել –սպասել, սպասողական վիճակում լինել
Անումեն եխտ քսել –արատավորել
Անում թողել –բարի հիշատակ թողնել
Աչ տռել, ծեխ շպրտել –ազատ, անհոգ լինել
Աշկ ածել –փնտրել
Աշկավ-օնքավ անել – սեր արտահայտել
Աշկեն տակավը եշիլ –գողունի հետաքրքրվել մեկով 
Աշկեն ցիլփի տալ –աչքը վնասվել
Աշկերը տափեն օնել –ամաչել
Աշկը նի թողել –սևեռել
Աշկումը պցրանալ –հարգանք
Աշուղ տեռնալ –խոսել, դարդերը պատմել, զրուցել
Ասածս տխկըտենակ տեռալ պոկն օնել –հիվանդագին ազդեցություն գործել
Արտը հեղե տեռնալ -հղիանալ, հասունանալ

Բզըբազու կյալ –հակաճառել
Բշտի-բշտի անել –հրել
Բուլդի-բուլդի կյալ –պտտվել, արագ շարժվել
Բուղազեն հոփ տալ – քիչ ուտել
Բուղը եր ընիլ – քրտնել

Գյավուրի անել –գործն իմիջիայլոց անել
Գյրավան պեց թողել –առիթը բաց թողնել
Գործը խակ փռնել – չկանխամտածված գործ ձեռնարկել

Դիք-դիք խոսել –կոպիտ շեշտով խոսել
Դլըդալու անել –իրար սատար լինել, օգնել
Դռդոռանչ անել –կրակը թեժացնել
Դութման փռնել –խենթություն անել
Դութմա տալ –հրել, ծեծել

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1.Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը:

Շրջակա մրջավայրը բնութագրում է բնական պայմանները և տվյալ տարածքի էկոլոգիական վիճակը: Մենք մեր կյանքի ընթացքում միշտ կապ ենք ունենում շրջակա միջավայրի հետ, որը շատ մեծ ազդեցություն է թողնում մեր առողջության վրա: Հիմա մենք ապրում ենք աղտոտված ու ոչ առողջ՝ անբարենպաստ միջավայրում:

2.Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:

Աղտոտվածությունը, աղմուկը, փոշին և էլի շատ ու շատ բաներ վատ ազդեցությունուն են թողնում մեր առողջության վրա և առաջացնում է մի շարք հիվանդություններ:

3.Առանձնացնել ՀՀ-ում տարածված հիմանական հիվանդություննը, որքանով են դրանք կապվում շրւակա միջավայրի հետ

Քաղցկեղ, թոքային և սրտային հիվանդություններ, մաշկային ինֆեկցիաներ և այլն:

4.Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:

Պետք է ուժեղացնել հսկողությունը ոստիկանության կողմից և գետնին աղբ թափելու համար սահմանել տուգանք, պետք է կառուցել աղբի վերամշակման գործարաններ և պետք է ամեն քայլափոխին դնել աղբարկղեր, քանի որ մեր քաղաում աղբարկղերը շատ քիչ են: Նաև ամեն մարդ պետք է ինքը գիտակցի, որ պետք չէ աղբը գցել գետնին և Երկիրը տանել կործանման, բայց ոնց երևում է հայերի մեծ մասը չի գիտակցում և չի հասկանում այդքանը:

Մշակութաշատ Գյումրի

Սեպտեմբերի 11-ին , ժամը 9։15 մենք 15 հոգանոց խմբով մեկնեցինք Գյումրի։ Միանգամից ասեմ , որ հիանալի ժամանակ ենք անցկացրել։

Գյումրի մենք գնացինք արագընթաց գնացքով և արդեն ժամը 11։20 տեղում էինք։

Ճանապարհի ընթացքում ծանոթացանք միմյանց հետ և չզգացինք նույնիսկ ինչպես անցավ ժամանակը։

Առաջին հերթին մեզ սպասվում էր հանդիպում Իտալիայի պատվո-հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ “Վիլլա Կարս” հյուռանոցում։ Ունեցանք փոքրիկ հարցազրույց նրա հետ, ով պատմեց , թե որքան բան է արել Գյումրի քաղաքի համար , մեզ հետ կիսեց իր մեծ սերը այդ քաղաքի հանդեպ։

Հետո այցելեցինք այդտեղի կերամիկայի թանգարան ։

Արդեն ահագին ժամանակ էր անցել և մենք բոլորս քաղցած էինք և այդ նպատակով այցելեցինք “Արեգակ” փուռ։ Իսկապես շատ համեղ էր և շատ հաճելի տեղ էր։

Համեղ սնվելուց հետո շրջեցինք քաղաքի կենտրոնով ։ Քանի որ ես ինքս գյումրեցի եմ և լավ գիտեմ իմ քաղաքը , ընկերների ցույց տվեցի Գյումրիի հեսառժան վայրերը։

Մի պոքր թափառելուց հետո այցելեցինք «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը։ որ տպավորված եմ , դա ոչինչ է։ Իսկապես շատ էսթեթիկ թանգարան էր։ Կարելի է ասել , որ անգամ սիրահարվեցի։Ինձ թվում է , որ յուրաքանչյուր մարդ, ով մի փոքր նույնիսկ սեր ունի ժամանակակից արվեստի հանդեպ պետք է լինի այդ թանգարանում։

Վերջին կետը՝ այցելություն Արտակ Թադևոսյանի արվեստանոց։ Տեսնելով այդ մարդու աշխատանքները և մոտիվացիոն խոսքերը հասկացա, որ արհեստը սահմաններ չունի և անհնարին ոչինչ չկա ։ Ուրախ եմ , որ ունեցա այդպիսի այցելություն։

Այսպիսով ավարտվեց մեր շատ հետաքրքիր ճամփորդությունը։

Շնորհակալություն յուրաքանչյուրին օրս հերաքրքիր դառձնելու համար, հատկապես ընկեր Կարինեին և ընկեր Ռուզաննային շնորհակալություն։

Ինչ է իմ մեջ փոխել կրթահամալիրը

Մեկ տարի է արդեն սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Մինչեվ ՄՍԿՀ գալը ես սովորել եմ հանրակրթական դպրոցներում: Այս մեկ տարվա ընթացքում կրթահամալիրում ես բավականին շատ դրական կողմեր եմ ձեռք բերել: Կրաթահամալիրի շնորհիվ ես ձեռք եմ բերել նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ եւ այլն: Կրթահամալիրի առավելությունները շատ են: Կրթահամալիրում մեզ տրված է ազատություն, ինչպես հագուստի մեջ այդպես էլ ուսման եւ առարկաների մեջ:

Կրթահամալիրի շնորհիվ ես դարձել եմ ավելի բաց նոր ծանոթությունների համար, դարձել եմ ավելի հայրենասեր: Այս ամենինչի համար ես շատ շնորհակալ եմ:

Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն

Ղևոնդ Ալիշան

Գիրքը տպագրվել է 1895 թվականին Վենետիկում: Շատ հետաքրքիր, նույնիսկ ակտուալ ինֆորմացիա կա այդ աղբյուրում: Այսօրվա դրությամբ գիրքը ունի մեծ պատմական նշանակություն։

Ներկայացնեմ այդ գրքից մի քանի բույսերի համառոտ նկարագրություններ․

Կանեփ. Կանափ. Կանեփատ
Տնտեսութեան մէջ պիտանեգոյն և ամենածանօթ ի հին ժամանակաց, թէ զգեստու թէ դեղերու՝ եւս և ուտելու պիտանութեան համար:

Կոմար. Գոմար
Այսպէս անուանեն ի Պոնտոս այն գեղեցիկ ծառերը կամ թուփերը` զոր արեւմտեայք յունական բառիւք բարդեալ Rhododendron անուանեն, որ է ըսել Վարդածառ:

Մկնսոխ. Մկնասոխ
Բուսաբանք հարիւր տեսակ մի Մկնսոխ զանազանեն, որք ոչ միայն դեղերու բանի կու գան, այլ և իրենց կարմիր, կապոյտ և ճերմակ ծաղկամբք` զարդ են պարտիզաց


Յունապի

Յունապի, պտուղն այլ Յունապ կոչուած է, որ Դժնկաց ցեղէն է ըստ ձեւոյն, այլ պտղովն յարգի,

պտուղները շատ համով են և օգտակար:

Զղեար. Զկեռ. Զկռի

Պարտիզաց կամ այգւոյ Խնձոր: Ծանօթ պտուղ է:

Պապի պլոր. Պապկեպլոր. Պապկլոր. Պապլոր
Ըստ ոմանց է Կատուախաղող կամ Շնխաղող, և ըստ այլոց ուտելի բանջարեղէն` թարմ եղած ատեն, աղցանով. գոյնն մոխրագոյն, և կապուտիկ հատերով, կամ ավելի նռնագոյն և մանուչագոյն հատեր են իրարու կիպ, Թութի հատից պէս, և անոր նման` ծաղկանց պտուղ մի ձեւացընեն

Թաւրընջակ
Բառիս վերջաւորութիւնն նուազական ըլլալով` գուշակել տայ զԹաւրինջ, զոր չեմ գտած կամ լսած. Թաւրընջակն այլ ի լրոյ է քան ի գրոյ, և նշանակէ գարնան կանխիկ ծաղկանց մէկը, ինչպէս է և անունն Primula.

Սա` Primula algida-ն է, algida նշանակում է` սառը, այսինքն հանդիպում է բարձր լեռնային գոտում ուր միշտ ցուրտ է:

Աղբերաց արիւն

Մեր հայկական Աղբերաց արիւնն հիմայ ալ ծանոթ` ծաղիկ մ՚է, և ծաղկանց թագաւոր կամ թագուհի կըրնանք ըսել, գոնէ մեր երկրին մէջ. մեզի պանծալի, օտարաց նախանձելի, և ամենուն զմայլելի իր գունոյն համար, որ ամեն տեսող և քննող եւրոպացի զարմացուցեր է: Ինչուան հիմայ մեզի ծանօթ գտնուած տեղուանքն են Կարին, Բասեն, Ալաշկերտ, Տարոն (Մուշ), Վարագ լեռ, Լօռի, Կողբ (Սուրմալի), Վարաժնունիք (Տարաչիչակ):

Սովորել ցանկացած գնով: Ինչի են պատրաստ տարբեր երկրների երեխաները , կրթություն ստանալու համար (թարգմանություն)

Մենք բոլորս գիտենք, որ ուսումը լույս է, որը մարդուն դուրս է հանում խավարից:Բայց ձեր երեխան կարծում է, ո՞ր սրանք պարզապես բառեր են: Այնպես ստացվեց, որ գրեթե բոլոր երեխաները չեն սիրում դպրոց հաճախել:Եթե ձեր երեխան նրանցից մեկն է, ցույց տվեք նրան այս պատմությունները, թող կարդա, թե ինչպես են ամբողջ աշխարհի տղաները պայքարում իրենց ուսման իրավունքի համար, և միգուցե դա կօգնի փոխել նրա միտքը:

Աֆղանստան

Աֆղանստանում կրթություն ստանալու համար աղջիկները բառացիորեն վտանգում են իրենց կյանքը:Այս երկրում, մինչև 2001 թվականը, կանայք իրավունք չունեին սովորելու կամ աշխատելու:Թալիբանի ռեժիմը տապալվելուց հետո ,այդ սահմանափակումը հանվեց, բայց դա չի խանգարում, որ խստորեն պատժեն այն աշակերտուհիներին , ովքեր հաճախում են դպրոց:2015-ին դպրոց գնալիս երեք աղջիկ թթվասերվեցին:

Հոսպիտալում տուժածներից մեկն ասաց՝

«Ես ամեն դեպքում դպրոց եմ գնալու: Թող դա անեն հարյուր անգամ, այն չի կանգնեցնի ինձ »:

Սարսափեքի է որ սա միակ դեպքը չէ: Հանցագործներին չգտան:

Գրեթե բոլոր հանցագործությունները, որոնք վերաբերում են այս երկրում կանանց, մնում են չլուծված:

Աֆրիկա

Աֆրիկայի շատ երկրներում երեխաների համար կրթությունը շարունակում է մնալ շքեղություն:Այն երկրներում, որտեղ շարունակվում են ռազմական գործողությունները, համաճարակները և սովը տարածված են, կրթության իրավունքը փոխանցվում է հետին պլան:Բայց այնուամենայնիվ, շատ աղքատ վայրերում կազմակերպվում են ամենապարզ դպրոցները, դրանցից մի քանիսը գտնվում են հենց ծառերի տակ, որպեսզի ստվերը գոնե մի փոքր ընկնի:Այստեղ ամենափոքր ուսանողները սովորում են այբուբենը և սովորում են հաշվել:

Կոլումբիա

Որոշ երեխաների համար դպրոց տանող ճանապարհը դառնում է իսկական փորձություն, քանի որ դուք պետք է այնտեղ հասնեք ոչ թե ցամաքով, այլ ութ հարյուր մետր թռչելով խոր անդունդի վրա:Երեխաները կպչում են մետաղական մալուխներին և այդպիսով ընկնում Ռիո Նեգր գետի մյուս կողմը:Պատրա՞ստ եք նման թեստերի, որպեսզի դասը չթողնեք:

How I spend my time at home

It’s summer, and we can’t go outside because of the virus. That’s why I sit at home and occasionally go out on the streets. While I’m sitting at home, my day goes by like this. I cook and I’m very good at it. Of course, like all teenagers i just watching movies.But even in watching movies, I do something useful.I watch movies in English and thus improve my English.

My nephews are here temporarily, and now I’m spending all day with them. It’s about how I spend my summer.

I hope my day will soon be much more interesting.

Հողաօգտագործում

1 Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բնության մեջ և մարդու կյանքում:

Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը:Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը: Հողը կապող օղակ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:

Ձեր կարծիքով ինչու՞ են հողին անվանում տվյալ էկոհամակարգի հաելին:

Քանի որ հողը կապում է կենդանի և անկենդան բնությունը:Այս համակարգում ավելի կարևոր է հողի բարելավումը , շատացումը , քան ուղղակի պահպանումը կամ ճիշտ բաժանումը։ Հողը հայելին է իսկապես այս ոլորտում, որովհետև այն պարզ իր վրա ցույց է տալիս,արդյոք աշխատանքը եղել է իզուր թե արդյունավետ։ Մարդը բարելավվել է այն թե ոչ։ Հողօգտագործման հիմնական նպատակն է հենց հողի բարելավվումը։

3 Ի՞նչպես է ազդում աղտված հողը ամբողջ էկոհամակարգի վրա:

Ինչպես օդը և ջուրը հողը ենթակա է աղտոտմանը: Այն աղտոտվում է ռադիոակտիվ նյութերերից , որոնք կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում, պեստիցիդներից, որորնք քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով , նաև պարարտանյութերից, որի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:

4 Ի՞նչպես ճիշտ օգտագործել ու պահպանել հողը։

հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, հողը դառնում է ավելի արգավանդ: Լավ արդյունք է տալիս, օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:

Design a site like this with WordPress.com
Get started