Բուլինգ

Աշխարհում 13-ից 15 տարեկան աշակերտների կեսը՝ շուրջ 150 մլն. երեխա, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել․ սա փաստում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցներից մեկը։ Երևույթը, որը «բուլինգ» անունն ունի, Հայաստանում ևս տարածված, սակայն չուսումնասիրված խնդիր է։

Բուլինգը անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում: Այն կարող է տեղի ունենալ ցանկացած խմբում, բայց առավել վտանգավոր է դպրոցականների շրջանում:

Վիճակագրություն այն մասին, թե դպրոցում տարեկան քանի երեխա է հասակակցի կողմից բռնության ենթարկվում, Հայաստանում չկա։  Թեպետ խնդիրն առկա է, բայց այն հաճախ չի դիտարկվում որպես խնդիր, համարվում է  «բնականոն, նորմալ երևույթ», այդ պատճառով էլ հետազոտությունները, որոնք կչափեն բուլինգի տարածվածությունը, բացակայում են։

Կան բուլինգի տարբեր տեսակներ․

  • ֆիզիկական՝ հարվածել, թքել, հրմշտել, ուրիշի իրերին տիրանալ կամ ջարդել, միտումնավոր կամ կոպիտ շարժումներ կատարել, որոնք կարող են վնասել մարդու մարմինը կամ գույքը,
  • բանավոր՝ ծաղրել, սպառնալ, պիտակավորել, անհարկի սեռական բնույթի մեկնաբանություններ անել,
  • հոգեբանական կամ սոցիալական՝ դիտավորյալ խմբից վտարել, չընդունել, բամբասանքներ տարածել, վախեցնել, հասարակայնորեն վարկաբեկել,
  • սեռական՝ հպումեր, հարձակումներ, բռնի գործողություններ և այլն,
  • կիբեր՝ նվաստացումներ կամ կիբերսադրանք՝ տեքստային հաղորդագրություններ, սպառնալիքներ, անպարկեշտ նկարներ վիրավորական նյութեր ուղարկելը կամ տարածելը ինտերնետի կամ այլ տեխնոլոգիաների միջոցով:

Հայաստանում բուլինգի դրսևորման հիմքում ընկած է կարծրատիպային  մտածելակերպը, իրենցից տարբերվողների նկատմամբ անհանդուրժողականությունը, յուրահատուկ արտաքին տեսքը, այսպես կոչված «կանոններից» շեղումը,  սեռական կողմնորոշումը, ընտանիքի սոցիալական ծանր պայմանները,  իրավագիտակցության ցածր մակարդակը և այլն։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը քաջալերում է ողջ աշխարհի երիտասարդներին՝ բարձրաձայնել դպրոցներում և դրանց շուրջ կատարվող բռնության մասին՝ բռնությանը վերջ դնելու նպատակով և մեզ պատմելու, թե ինչպես են իրենք միասին աշխատում և ինչ լուծումներ են առաջարկում բռնությունը դպրոցից մեկընդմիշտ վերացնելու համար: Ավելին՝ https://uni.cf/end-violence

Ինչու է լռում ՄԱԿ-ը

ՄԱԿ-ը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ և հասնել միջազգային համագործակցության։ Սակայն արդյո՞ք նա կատարում է իր պարտավորությունները։ ՄԱԿ- ը, փաստորեն, տարիներ շարունակ կեղծիքով է զբաղվել և այն պատրանքը, որ մեր մեջ ներշնչել է, թե մեր երեխաների շահերն է պաշտպանում, այսօր հօդս է ցնդել։ Դա հակասում է նրա բոլոր գրված-չգրված օրենքներին, որոնք ճող և գեղեցիկ են ներկայացված զուտ թղթի վրա։ 

Մտածելով այս թեմայի շուրջ՝ մեր մոտ հարց է ծագում։ Ինչո՞ւ է ՄԱԿ-ը պարտավոր պահպանել խաղաղություն Արցախում, եթե այն ճանաչված չէ։ Այս հարցի պատասխանը կարելի է ներկայացնել երկու կետով։ Առաջին․ ՄԱԿ-ի հովանավորության ներքո գործող ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր առաջադրանքն է, որ յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Երկրորդ․ պատերազմական գործողությունները առնչվում էին նաև Հայաստանի հետ, որը համարվում է ճանաչված պետություն՝ սկսած 1990 թ․։ Կարծում եմ, որ այս երկու կետերը բավարար են՝ ՄԱԿ-ին այս հարցերով զբաղվելու համար։

Սակայն այս ամենը հաշվի առնելով՝ ՄԱԿ-ը միևնույն է գերադասում է մնալ չեզոք դիրքում։

Սահմանխդրության ուսումնասիրություն

Ուսումնասիրելով ՀՀ Սահմանադրությունը՝ ստորև հակիրճ ներկայացնեմ այն մի քանի կետերով․

  • Մարդու իրավունքները

Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իրավունք և նրա արժանապատվությունը անխախտելի է։ Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության վերաբերյալ ՝ոչ ոք չի կարող առանց իր համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը արգելվում է։ 

Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության, կրթության, բնակարանի անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների ազատության և գաղտնիության, իրեն վերաբերող տվյալների պաշտպանության, ամուսնանալու և ընտանիք կազմելու, աշխատանքի ազատ ընտրության, օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն տնօրինելու, իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: 

Բոլորը հավասար են օրենքի առջև: Կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, լեզվից, կրոնից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: 

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:

Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության մասին: Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը։ 

Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության: Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչպես նաև այն երեխան, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը։ 

  • Մշակույթի, կրթության, գիտության, նաև ընտանիքի և կրոնի ամրապնդման ու պաշտպանության իրավունքները

Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը։ Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: 

Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանը: 

Պետությունը խթանում է ստեղծագործական աշխատողների` մշակույթի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը նպատակաուղղված գործունեությունը։ Մշակութային առանձին կազմակերպությունների` թատերական, երաժշտական, պարարվեստի, ֆիլմարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Ազգային» կարգավիճակ:

ՅՈՒՆԵՍԿO

Ընդհանուր տեղեկություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության նպատակն է պահպանել խաղաղություն և անվտանգություն՝ կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման և միջմշակութային երկխոսության հասնելը։

1945 թվականի նոյեմբերի 16-ին 37 հիմնադիր պետությունների ներկայացուցիչներ Լոնդոնում ստորագրել են Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը` Սահմանադրությունը (Կանոնադրությունը), որն ուժի մեջ է մտել 1946 թ. նոյեմբերի 4-ին` 20 պետությունների կողմից վավերացվելուց հետո: Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։

Հայաստանի համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքները համակարգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը: Հանձնաժողովն ստեղծվել է 1992 թ. հոկտեմբերի 10-ին: ՀՀ վարչապետի որոշմամբ 2015 թ. հունվարի 29-ի հաստատվել են Հանձնաժողովի ներկայիս կանոնադրությունը և կազմը: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները/վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: Այդ ցանկում  ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: Յուրաքանչյուր պետություն կարող է հայտ ներկայացնել միայն այն մշակութային արժեքի/վայրի համար, որը գտնվում է իր սահմաններում:

Ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ հայտերով`

  • «Հաղպատի և Սանահինի վանքեր» (1996 թ., 2000 թ.),
  • «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր» (2000 թ.),
  • «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (2000 թ.):

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ տարրերով`

  • «Դուդուկի երաժշտությունը» (2008 թ.),
  • «Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» (2010 թ.),
  • «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.),
  • «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.)

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի «Աշխարհի հիշողություն» ծրագիր, որի նպատակն է պահպանել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուները և նպաստել դրանց լայն տարածմանը: Ծրագրի շրջանակներում գոյություն ունի Աշխարհի հիշողության ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր: Ռեգիստրում իրենց տեղն են գտել հայկական երեք ժառանգության նմուշներ.

  • Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածու (1997 թ.),
  • Բյուրականի առաջին ուսումնասիրություն կամ Աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրություն (2011 թ.),
  • Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաների և կինոերաժշտության հավաքածու (2013 թ.):

New Headway — page 106

The Farmer And His Sons

There was once an old, dying farmer (1-b) who had worked hard in his vineyard all his life.  Before he died he wanted to teach his three sons how to be good farmers.  So he called them to his bedside and said, ‘My boys, I have an important secret to tell you: there is a great treasure buried in the vineyard.  Promise me that you will look for it when I am dead.’
The sons gave their promise and (2-a) as soon as their father had died they began looking for the treasure.  They worked very hard in the hot sun (3-d) and while they were working they thought about what their father had said.  They pictured boxes of gold coins, diamond necklaces, and other such things.  (4-f) Soon they had dug up every inch of the vineyard but they found not a single penny.  They were very upset (5-e) because they felt that all their hard work had been for nothing. However, a few months later the grapes started to appear on the vines.  Their grapes were the biggest and best in the neighbourhood and they sold them for a lot of money.  Now the sons understood (6-c) what their father had meant by the great treasure and they lived happily ever after.

The moral of this story is: Hard work brings results.

Discussing grammar

  1. Are these sentences correct or incorrect? Correct the mistakes.

What do you want to drink?
Correct.
I’m not understanding this word.
Incorrect. I don’t understand this word.
I’m loving you a lot.
Incorrect. I love you a lot.
Do you think Michiko plays golf well?
Correct.
I’m sorry. I’m not knowing the answer.
Incorrect. I’m sorry. I don’t know the answer.
We’re enjoying the lesson very much. We’re working hard.
Correct.
I’m thinking you speak English very well.
Incorrect. I think you speak English very well.
The lions are fed once a day. They’re being fed at the moment.
Correct.

  1. Complete the pairs of sentences using the verb in the Present Simple or the Present Continuous.

Alec and Maria are French. They come from Paris. (come)
They’ll be here very soon. They are coming by car.
Lisa can’t come to the phone. She is having dinner now. (have)
She has a beautiful new car.
I think that all politicians tell lies. (think)
I am thinking about my girlfriend at the moment. She’s in Australia.
We aren’t enjoying this party at all. The music is too loud. (not enjoy)
We don’t enjoy big parties.
Be quiet! I am watching my favorite programme. (watch)
I always watch it on Thursday evenings.
Joe isn’t here. He is seeing the doctor at the moment. (see)
I see your problem, but I can’t help you. I’m sorry.
This room is usually used for big meetings. (use)
But today it is being used for a party.

Homework

It’s good for the heart. When it comes to keeping our hearts healthy, apart from all the usual recommendations (diet, exercise, etc.) it’s also important to add a touch of humour to your life. Did you know that when we laugh our blood vessels dilate? As they open wider, blood flows much more easily through our veins transporting much need oxygen around the body, and our blood pressure lowers. This all means that our heart doesn’t have to work so hard.

2. We become less aggressive. Very often the best way to help a tense situation is with a dash of humour. We’ve all experienced one of those deathly silent moments following an unpleasant or unwanted comment, and it’s during these moments that negative emotions such as anger and aggression can arise. A funny remark that manages to produce a laugh can calm the atmosphere and clear the air, preventing the situation from escalating

3. It makes us more sociable. Laughter can also help us when it comes to our personal relationships – not only with people we already know and feel comfortable with, but with strangers and those we hardly know, too. When we share funny moments with people we’re more likely to open up and talk more about our personal lives afterwards. Something else worth bearing in mind – according to studies, it’s 30 times easier to laugh when we have company, so arrange a get-together with friends and laughter is pretty much guaranteed.

4. Difficult situations are made easier. Even if we only laugh for a few short seconds, during that time our minds forget all about pain and worry. This can help us find the strength to face up to difficult situations and problems. Laughing alleviates feelings such as fear and rage, meaning we can face painful or complicated moments with more optimism. The best bit? It can even make us more effective at finding quicker, more effective solutions to whatever problem we may have.

5. Happy hormones are released. Some experts believe that laughter has the power to heal. Why? Well, because when we laugh, aside from a feeling of freedom, we encourage our bodies to release hormones that increase our overall happiness. Dopamine improves our mood, adrenaline makes us more alert and receptive, and serotonin is a calming, pain-relieving endorphin.

6. It’s great for the kids. Just as with adults, it’s of enormous benefit for children to find themselves in a happy atmosphere surrounded by laughter. In fact, according to psychologists, in promoting their sense of humour, you’re increasing their mental, emotional and cognitive development. Dig out that clown costume and get them laughing!

Էկոհամակարգերի հիմնախնդիրը

Ձեր կարծիքով որոնք ենէկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞

Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը՝ կենսաբանական համակարգ է, որը կազմված է բիոցենոզից , որը կենդանի օրգանիզմների համայնքն է, կենսոտոպից , որը նրանց բնակության միջավայրն է և կապի համակարգից՝ որը էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։ Ցանկացած միասնություն, որը ներառում է տվյալ տեղամասում գտնվող բոլոր օրգանիզմները և փոխհարաբերությունների մեջ է մտնում ֆիզիկական միջավայրի հետ այնպես, որ համակարգի ներսում էներգիայի հոսքը ստեղծում է հստակ որոշված տրոֆիկական կառուցվածք, տեսակային բազմազանություն և նյութերի շրջապտույտ, իրենից ներկայացնում է էկոլոգիական համակարգ, կամ այլ կերպ ասված էկոհամակարգ։ Էկոհամակարգը ինքնավերականգնվող համակարգ է: Էկոհամակարգի գոյության նախապայմանը էներգիայի հոսքն է: Էկոհամակարգի հատկանիշներ ասելով հասկանում ենք նրա էկոհամակարգ ստեղծող բաղադրիչների հատկանիշները: Էկոհամակարգը գտնվում է նորմալ վիճակում, երբ նրա բաղկացուցիչները կատարում են իրենց գործունեությունը: Երբ էկոհամակարգի մի բաղադրիչը թերի է կատարում իր ֆունկցիան, վնասվում է ողջ էկոհամակարգը: Էկոհամակարգի օրինակ է ջրավազանը: Էկոհամակարգի կարևորագույն հատկություններն են օրգանական նյութ ստեղծելու էներգիա կապելու և անջատելու նյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը: Էկոհամակարգերը ձևավորվում են ժամանակի ընթացքում և վերը նշված հատկությունները լիարժեք դրսևորվում են արդեն ձևավորված էկոհամակարգում: Բնական էկոհամակարգերում գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ և դրանց թիվը երիտասարդ էկոհամակարգերում փոքր է, քանի որ սրանք գտնվում են դեռևս ձևավորման փուլում: Սակայն ժամանակի ընթացքում ոչ միայն տեսակների թիվը, այլև դրանց առանձնակի թվաքանակը մեծանում է:

2.Ինչպիսի էկոհամակարգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:

Նախ կարևոր է նշել, որ էկոհամակարգերը լինում են երկու տեսակ՝ բնական և արհեստական: Մեզ շրջապատող արհեստական էկոհամակարգի օրինակ է՝ ագրոէկոհամակարգը: Ագրոէկոհամակարգերը ստեղծվել են մարդու միջամտությամբ, որպեսզի ստացվի գյուղատնտեսական արտադրանք: Ագրոէկոհամակարգ է օրինակ՝ բանջարանոցները, արոտավայրերը, այգիները և այլն: Սակայն նրա կարևորոագյուն հատկանիշներից մեկն այն է, որ այն չի ինքնավերականգնվում: Մեզ շրջապատող էկոհամակարգի օրինակ է նաև անտառը: Սակայն ի տարբերություն ագրոէկոհամակարգի, եթե չլինի մարդու միջամտությունը՝ այն կվերականգնվի: Բնական էկոհամակարգ է օրինակ՝ գետը: Նրա կենդանի բախադրիչներն են ջրային կենդանիները, բույսերը: Նյութերի շրջապտույտի հետևանքով գետը ինքնավերականգնվում է, եթե իհարկե չլինի մարդու միջամտությունը:

3.Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդու ազդեցությունը էկոհամակարգի վրա հիմնականում լինում է բացասաբար քանի որ մարդը խթանում է անտառահատումները (ինչպես վերևում նշվեց) ջրերի գետերի ցամաքեցումները որոնք հետագայում դառնում են ատապատեցման սկիզբ։ Բայց քիչ չեն նաև կազմակերպւթյունները, որոնք դեմ են կանգնում այդ ցառահատումներին կամ այլ կերպով բնությանը վնաս տվողներին։

4.Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):

ԷներգիաԷներգիայի քանակի փոփոխությանհետևանքով կխաղտվի վերընշվածգործընթացը: Էկոհամակարգի գոյության ևնրանում տարբեր գործընթացներինաջակցելու համար էներգիայի միակաղբյուրը պրոդուցենտներն են, որոնքյուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոսարդյունավետությամբ, շատ հազվադեպ 3 – 4.5 տոկոս նախասկզբնական քանակից։Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնումեն էկոհամակարգի տրոֆիկականմակարդակը։ Էկոհամակարգի հետագատրոֆիկական մակադակը ձևավորվում էկոնսումենտների հաշվին և ավարտվում էռեդուցենտներով, որոնք ոչ կենդանիօրգանական նյութը վերափոխում ենբյուրեղային վիճակի, որը կարող է յուրացվելավտրոտրոֆ էլեմենտների կողմից։
ԱզոտԱզոտի հոսքի նվազման հետևանքովհնարավոր չի լինի իրականացնելսպիտակուցների սինթեզ և կխաղտվիդրանց շրջանառությունըէկոհամակարգերում: Ածխածին
Ածխածնի շրջանառության գործընթացումկարևոր դեր են խաղում ածխածնիենթօքսիդը (CO) և երկօքսիդը (CO2): Կենսոլորտում ածխածինն հիմնականումհանդիպում է իր ավելի շարժուն ձևով (CO2): Ցերեկվա ժամերին բույսերը` ֆոտոսինթեզիարդյունքում, կլանում են ածխաթթու գազ, իսկ գիշերը դրա որոշ քանակություն կրկինարտազատվում է մթնոլորտ: Բույսերի ուկենդանիների մահից հետո օրգանականնյութերը հանքայնացվում են, անջատվում էCO2 գազ, որն էլ անցնում է մթնոլորտ: Էներգետիկ պահանջները բավարարելուհամար, օգտագործվում են նավթ, ածուխ, տորֆ, որոնց տեսքով և դարեր առաջկուտակվել էր ածխածինը: Այժմ դրանցայրման հետևանքով ավարտվում էածխածնի շրջանառությունը:

Ֆոսֆոր
Եթե պակասի Ֆոսֆորի հոսքը ապա՝Բույսերը չեն կարող հաջողությամբզարգանալ և պտղաբերել: Միացություններիձևով ֆոսֆորը մտնում է մարդու ևկենդանիների ոսկրային, մկանային ևնյարդային հյուսվածքներ կազմության մեջ։Նրանց համար ֆոսֆորի աղբյուր է ծառայումբուսական սնունդը։ Սննդի մեջ ֆոսֆորիմիացությունների պակասության դեպքումմարդու և կենդանիների մեջ առաջանում ենլուրջ հիվանդություններ։

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հ ո դ վ ա ծ  1

Սույն Կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ: 

Հ ո դ վ ա ծ  2

1. Մասնակից պետությունները հարգում և ապահովում են սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր իրավունքները՝ իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր երեխայի համար, առանց որևէ խտրականության, անկախ երեխայի կամ նրա ծնողների կամ օրինական խնամակալների ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գույքային դրությունից, առողջական վիճակից և ծննդից կամ այլ կարգավիճակից: 

2. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու երեխայի պաշտպանությունը խտրականության բոլոր ձևերից կամ պատժից՝ նրա ծնողների կամ օրինական խնամակալների կամ ընտանիքի այլ անդամների կարգավիճակի, գործունեության, արտահայտած հայացքների կամ համոզմունքի հիմքով:

Հ ո դ վ ա ծ  3

1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին:

2. Մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները: 

3. Մասնակից պետություններն ապահովում են երեխաների մասին հոգալու կամ նրանց պաշտպանության համար պատասխանատու հիմնարկների, ծառայությունների և մարմինների համապատասխանությունն իրավասու մարմինների կողմից սահմանված չափանիշներին, մասնավորապես, անվտանգության և առողջապահության բնագավառներում դրանց թվաքանակի և անձնակազմի պիտանիության, ինչպես նաև իրավասու հսկողություն սահմանելու իմաստով:

Հ ո դ վ ա ծ  4

Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական և այլ միջոցները՝ սույն Կոնվենցիայով ճանաչված իրավունքների իրականացման համար: Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կապակցությամբ մասնակից պետություններն այդպիսի միջոցներ ձեռնարկում են իրենց տրամադրության տակ եղած ռեսուրսների առավելագույն չափի և, անհրաժեշտության դեպքում, միջազգային համագործակցության շրջանակներում: 

Հ ո դ վ ա ծ  5

Մասնակից պետությունները հարգում են ծնողների, համապատասխան դեպքերում նաև տեղական սովորություններով նախատեսված ընդլայնված ընտանիքի կամ համայնքի անդամների, խնամակալների կամ երեխայի համար օրենքով պատասխանատու այլ անձանց պատասխանատվությունը, իրավունքները և պարտականությունները՝ երեխայի զարգացող ունակություններին համապատասխան ուղղություն տալու երեխային՝ նրա կողմից սույն Կոնվենցիայով ճանաչված իրավունքներն իրականացնելիս: 

Հ ո դ վ ա ծ  6

1. Մասնակից պետություններն ընդունում են, որ յուրաքանչյուր երեխա ունի կյանքի անկապտելի իրավունք: 

2. Մասնակից պետությունները հնարավոր առավելագույն չափով ապահովում են երեխայի գոյատևումը և առողջ զարգացումը:

Հ ո դ վ ա ծ  7

1. Երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

2. Մասնակից պետություններն այդ իրավունքների իրականացումն ապահովում են իրենց ներպետական օրենսդրության և այս բնագավառում համապատասխան միջազգային փաստաթղթերով ստանձնած իրենց պարտավորությունների համաձայն, մասնավորապես այն դեպքում, եթե այլ կերպ երեխան քաղաքացիություն չունենա:

Հ ո դ վ ա ծ  8

1. Մասնակից պետությունները պարտավորվում են օրենքով նախատեսված կարգով՝ առանց անօրինական միջամտության, հարգել երեխայի իրավունքը՝ պահպանելու իր ինքնությունը՝ ներառյալ քաղաքացիությունը, անունը և ընտանեկան կապերը: 

2. Եթե երեխան անօրինական կերպով զրկվում է իր ինքնության որոշ կամ բոլոր տարրերից, մասնակից պետությունները տրամադրում են համապատասխան աջակցություն և պաշտպանություն՝ շուտափույթ կերպով նրա ինքնությունը վերականգնելու նպատակով: 

Հ ո դ վ ա ծ  9

1. Մասնակից պետություններն ապահովում են, որ երեխան, հակառակ ծնողների ցանկության, չբաժանվի նրանցից, բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմինները գործող օրենքի և ընթացակարգի համաձայն կայացնեն որոշում, ինչը ենթակա է դատական վերահսկողության, որ այդպիսի բաժանումն անհրաժեշտ է երեխայի շահերը լավագույնս պաշտպանելու տեսակետից: Նման որոշում կարող է անհրաժեշտ լինել այս կամ այն կոնկրետ դեպքում, օրինակ, երբ ծնողները դաժանորեն են վարվում երեխայի հետ կամ հոգ չեն տանում նրա մասին, կամ երբ ծնողներն առանձին են ապրում և հարկ է որոշում կայացնել երեխայի բնակության վայրի վերաբերյալ: 

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ցանկացած քննության ընթացքում բոլոր շահագրգիռ կողմերին հնարավորություն է տրվում մասնակցել քննությանը և ներկայացնել իրենց տեսակետները: 

3. Մասնակից պետությունները հարգում են ծնողներից մեկից կամ երկուսից բաժանված երեխայի իրավունքը՝ կանոնավոր կերպով անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանելու ծնողների հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ դա հակասում է երեխայի լավագույն շահերին: 

4. Այն դեպքերում, երբ այդպիսի բաժանումը հետևանք է մասնակից պետության որևէ գործողության, ինչպիսին է մեկ կամ երկու ծնողների կամ երեխայի կալանքը, ազատազրկումը, աքսորը, տեղահանությունը կամ մահը (ներառյալ տվյալ անձի՝ պետության վերահսկողության տակ գտնվելու ժամանակ ցանկացած պատճառով վրա հասած մահը), այդ մասնակից պետությունը ծնողներին, երեխային, կամ, եթե դա անհրաժեշտ է, ընտանիքի այլ անդամին, նրանց խնդրանքով տրամադրում է համապատասխան տեղեկատվություն՝ ընտանիքի բացակա անդամի (անդամների) գտնվելու վայրի վերաբերյալ, եթե այդպիսի տեղեկատվությունը վնաս չի հասցնում երեխայի բարեկեցությանը: Մասնակից պետությունները հետագայում ապահովում են, որպեսզի այդպիսի խնդրանքով դիմելն ինքնըստինքյան չհանգեցնի անբարենպաստ հետևանքների համապատասխան անձի (անձանց) համար: 

Հ ո դ վ ա ծ  10

1. 9-րդ հոդվածի 1-ին կետով մասնակից պետությունների ստանձնած պարտավորության համաձայն, ընտանիքի վերամիավորման նպատակով երեխայի կամ նրա ծնողների դիմումները մասնակից պետություն ժամանելու կամ այնտեղից մեկնելու մասին մասնակից պետությունների կողմից պետք է քննարկվեն դրական, մարդասիրական և արագ կարգով: Մասնակից պետությունն այնուհետև ապահովում է, որպեսզի այդպիսի խնդրանքով դիմելը դիմողի և նրա ընտանիքի անդամների համար չհանգեցնի անբարենպաստ հետևանքների: 

2. Երեխան, որի ծնողները բնակվում են տարբեր պետություններում, իրավունք ունի կանոնավոր կերպով, բացառությամբ հատուկ հանգամանքների, անձնական հարաբերություններ և ուղղակի կապեր պահպանել երկու ծնողների հետ: Այդ նպատակով և համաձայն 9-րդ հոդվածի 1-ին կետի, մասնակից պետությունների ստանձնած պարտավորության, մասնակից պետությունները հարգում են ցանկացած, այդ թվում նաև սեփական երկրից հեռանալու և սեփական երկիր վերադառնալու՝ երեխայի և նրա ծնողների իրավունքը: Ցանկացած երկրից հեռանալու իրավունքը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի (ordre pսblic), բնակչության առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար և համատեղելի են սույն Կոնվենցիայով ճանաչված այլ իրավունքների հետ:

Ավետիք Իսահակայան «Մի մրահոն աղջիկ տեսա» վերլուծություն

«Մի մրահոն աղջիկ տեսա»

Մի մրահոն աղջիկ տեսա 
Ռիալտոյի կամուրջին, 
Հորդ մազերը – գետ գիշերվա, 
Եվ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև – արևներ սև, 
Արևների պես անշեջ, 
Գալարում էր մեջքը թեթև 
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին, 
Ու գլուխըս կախեցի. 
Ժպտաց ժպտով առեղծվածի, 
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.֊
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Վերլուծություն

«Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունը Իսահակյանի մտորումն է սիրո, խարդավանքի և դավաճանության մասին։ Պատանեկան տարիներին բանաստեղծը սիրել էր մաքուր ու ջերմ սիրով, բայց այդ սերը երջանկության հետ բերել էր նրան նաև ցավ և դառնություն, կոտրել պատանու սիրտը, փշրել երազանքները. սիրած աղջիկը, մինչ բանաստեղծը սովորում էր Եվրոպայում, ամուսնացել էր։ Արդեն հասուն տարիքում Ռիալտոյի կամրջին նրա առջև հայտնվում է առեղծվածային մի կին, որ ժպիտով կանչում ու հմայում է, սակայն բանաստեղծն այևս չի հավատում սիրուն.

Design a site like this with WordPress.com
Get started