Թուրքական խոհանոցը զարգացել է հարյուրամյակների ընթացքում՝ իր վրա կրելով թյուրքական, հայկական, արաբական, հունական և իրանական խոհանոցների ազդեցությունը: Թուրքական խոհանոցում մեծ դերակատարում ունի իսլամական արգելքը՝ խոզի մսի կիրառման հետ կապված: Ինչպես իսլամական աշխարհում, Թուրքիայում ճաշատեսակները նույնպես բաժանվում են երկու մասի՝ հարամ (արգելված) և հալյալ (թույլատրելի): Թուրքական ազգային սննդատեսակները բազմազան են։ Այդ սննդատեսակների հիմնական բաղադրիչները համարվում են կաթը, միսը, ալյուրը, բուսական և կենդանական սննդատեսակները և այլն։ Սննդատեսակները կարող են փոփոխվել կախված աշխարհագրական դիրքից և սոցիալական կարգավիճակից: Թուրքիայի խոհանոցի սննդամթերքները պատրաստվում են մեծ մասամբ գառի և հավի մսից։ Սև, Էգեյան, Միջերկրական ծովերի առափնյա շրջանների գյուղերում և քաղաքներում մսին փոխարինում է ձուկը և ծովամթերքները:
Թուրքական խոհանոցը հարուստ է հացի, կարկանդակների և թխվածքաբլիթների հարուստ տեսականիով:
Հացի մատուցումը սեղանին համարվում է ավանդույթ:
• Փիթա – հաստ փափուկ հացաբուլկի: Մատուցվում է գրեթե բոլոր թուրքական սննդի կետերում: Ռեստորանները, որոնք մասնագիտացված են փիթայի ոլորտում, մատուցում են փիթան պանրով, մսի ֆարշով կամ էլ բանջարեղենով:
• Էքմեք – սպիտակ հաց: Մոխրագույն կամ սև հաց հիմնականում թխում են գյուղերում, համաձայն տնական բաղադրատոմսերի և հիմնականում վաճառվում են շուկաներում և տոնավաճառներում:
• Սիմիթ – հացաբուլի, որը պատված է քունջութով: Թուրքիայում ամենուր վաճառվում է, այդ թվում նաև փողոցային կրպակներում:
• Լահմաջո – հայկական պիցցա: Իրենից ներկայացնում է բարակ խմորե թխվածք, որի վրա քսվում է մսի ֆարշ, մանր կտրատված բանջարեղեն և համեմունքներ: Կծվությունը կապված է նախընտրելիության հետ:
Նաեւ Քեբաբը կամ քյաբաբը, որպես կանոն, պատրաստվում է տապակած մսից, որից թուրք խոհարարները պատրաստում են տարբեր ճաշատեսակներ:
• Դյոներ քեբաբ- Եվրոպայում քեբաբի ամենատարածված տեսակն է: Սա նույն արևելյան քեբաբը կամ քյաբաբն է:
• Իսքենդեր քեբաբ — մանր կտրատված ոչխարի միս, որը պատրաստվում է տոմատի սոուսում: Մատուցվում է յոգուրտի հետ միասին:
• Շիշ քեբաբ — ավանդական միս, լոլիկ և քաղցր պղպեղ՝ խորոված մանղալի վրա:
• Ադանա քեբաբ — պատրաստվում է մսի ֆարշից, կծու պղպեղից՝ խորովելով մանղալի վրա:
• Քյոֆթե (Քյուֆթա) — մսե գնդիկներ (կոլոլակներ): Պատրաստում են երկրի տարբեր նահանգներում, տարբեր բաղադրատոմսերով:
Թուրքական ապուրները (չորբալար) ունեն տարբեր տեսակներ: Ամենատարածված ապուրներն են՝
• Իշքեմե չորբասը — փորոտիքից ապուր (ոչխարի կամ տավարի), որին ավելացնում են սխտոր և քացախ:
• Մերջիմեք չորբասը — կարմիր ոսպից պատրաստված ապուր:
• Շեհրիելի եշիլ մերջիմեք չորբասը — կանաչ ոսպից և վերմիշելից պատրաստված ապուր
• Թարհանա չորբասը — թարհանայից պատրաստված ապուր: Ապուրը համարվում է թուրքական խոհանոցի առաջին ճաշատեսակներից մեկն է:
Միայն թե, որքան էլ տարօրինակ է, այստեղ ընդունված է արագ ուտել, ոչ թե հանգիստ վայելել համեղ ուտեստը: