Բարդ նախադասությունն արտահայտի՛ր պարզերով ( ընդգծված բառերը հանի՛ր կամ փոխարինի՛ր ուրիշներով և անհրաժեշտության դեպքում՝փոփոխություննե՛ր արա ):
Օրինակ ` Մի անգամ մի ժլատ մարդ կորցրեց քսակը, որի մեջ քսան ոսկի կար: -Մի անգամ մի ժլատ մարդ կորցրեց քսակը: Քսակում (կամ՝ քսակի մեջ) քսան ոսկի կար:
Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատախտակ կա, որի վրա նշված են նույն անունը կրող բոլոր քաղաքներն աշխարհում:
Շվեցարիա Լյուցեռն քաղաքի կենտրոնում մի անսովոր ցուցատաղտակ կա, այդ ցուցատաղտակի վրա նշված են աշխարհի բոլոր նույն անուններ կրող քաղաքներն ։
Երբ 1907թ. Շվեդական Ուպսալի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ, հարյուր վաթսուն տարեկան էր: Որբացան նրա երկու որդիները, որոնցից ավագը հարյուր երեք տարեկան էր, իսկ կրտսերը՝ տասը:
Երբ 1907թ․ Շվեդիական Ուպսայի քաղաքի բնակիչ Նիլս Պաուլսոնը մահացավ , հարյուր վաթսուն տարեկան էր ։ Նրա երկու որդիները դարձան որբ , իրենցից ավագը հարյուր երեք տարեկան էր , իսկ կրտսերը տաս ։
Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակը, որոնք գրել են ձախ ձեռքով:
Անգլիայում հրատարակվել է մարդկության պատմության մեջ հայտնի մարդկանց ցուցակը, այդ մարդիկ գրել են ձախ ձեռքով ։
Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետո գնացին նոտարի մոտ, որ իմանան ժառանգության մասին: Կտակին ծանոթանալուց հետո հանգուցյալի ազգականները քիչ մնաց խելքները թռցնեին, որովհետև նա փողերն իր տասը եղբայրներին ու քույրերին թողնելու փոխարեն կտակել էր իր կենդանիներին:
Եգիպտացի մի միլիոնատիրոջ ազգականները նրա մահից անմիջապես հետ գնացին նոտարի մոտ , որ իմանան ժառանգության մասին ։ Երբ իր ազգականները ծանոթացան կտակի հետ, քիչ մնաց խելքները թռցնեին, քանի որ, այդ միլիոնատերը գերադասել էր կտակել իր միլիոնները իր կենդանիներին , քան կտակել դրանք իրբ տասը եղբայրներին ու քույրերին ։
271. Բարդ նախադասություններն արտահայտի՛ր պարզերով :
Օրինակ ` Այն փաստը, որ նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում նման է, հայտնի է վաղուցվանից: – Վաղուցվանից հայտնի է մի փաստ: Նույնիսկ աշխարհի տարբեր ծայրերում բնակվող երկվորյակների ճաշակը շատ հարցերում նման է:
Հնագիտական պեղումներից պարզվել է, որ մոտ վեց հազար տարի առաջ էլ աղավնիները ծառայել են Ֆրանսիայի տարածքում բնակվող եվրոպացիներին:
Մոտ վեց հազար տարի առաջ աղավնիները ծառայել են Ֆրսնսիայի տարածքում բնակվող եվրոմացիներին, դա պարզվել է Հնագիտական պեղումներից ։
Գիտնականները փորձերով պարզել են, որ աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ: Լարվածությունը թուլացնելու ամենահեշտ միջոցը հյուսելն է, որի ժամանակ մարդ կենտրոնանում է թելի ու նախշի վրա՝ կամաց-կամաց կտրվելով իրեն անհանգստացող մտքից:
Աղավնիներն օժտված են հիանալի հիշողությամբ ,դա պարզել են գիտնականները փորձերի միջոցով ։ Երբ մարդ հյուսում է , նա իր ամբողջ ուշադրությունը հատկացնում է թելի վրա և նախշերի, այդ իսկ պատճառով հյուսելը համարվում է անհանգիստ մտքերից կտրելու միջոց ։
Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները պարզել են, որ մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը:
Մարդու ստորագրության չափն արտահայտում է նրա հոգեկան վիճակը, դա պարզել են Ամերիկյան մի համալսարանի հոգեբանները․
Նախադասության անդամներ
272. Նախադասության ամեն մի բառը կամ բառակապակցությունը փոխարինի՛ր հարցական բառով և ստացի՛ր հարցական նախադասություններ ( քանիսը կարող ես ) :
Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց երկիր մոլորակի շուրջը:
Ինչի շուրջը Քրիստինե Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով ճամփորդություն կատարեց :
Ինչով Քրիստինե Լիսկևիչը շուրջերկրյա ճամփորդություն կատարեց երկիր մոլորակի շուրջ ։
Ով շուրջերկրյա ճամփորդություն կատարեց երկիր մոլորակի շուրջ ։
273. Նախադասության ընդգծված անդամները՝ ենթական ու ստորոգրյալը համաձայնեցրո՛ւ : Ոչ ոք չեն փորձում հասկանալ մյուսներին, բոլորը միայն խոսում են: Փողոցում քայլում էին երկու մարդ :
Ժողովուրդը հավաքվել են հրապարակում: Ճյուղին նստած էին տաս ը ճնճղուկ : Մի քանի տղա լսում էին :
Մի երկու երեխա խաղում էին բակում: Սարի լանջին մի խումբ գառ են երևում :
Հավաքված մարդկանց մի մասը զրուցում են : Աստղագետների մեծամասնությունը գտնում են , որ իրենց նախորդներն ուղղակի սխալվել են:
274. Տրված զույգ նախադասություններն իրար միացրո՛ւ և, ու, կամ շաղկապներից մեկով և բացատրի՛ր , թե երկրորդ նախադասության մեջ ընդգծված բառը՝ ենթական , ո՛ր դեպքում է դուրս գալիս : Աղվեսը մի թուղթ գտավ: Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին: Թագավորը ժլատ աչքածակ մարդ էր: Թագավորը հրամայեց, որ կարասը իրեն տան: Կղզին լճի հարավ-արևելքում էր: Կղզին լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով: Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: Կապիկն անընդհատ պիտի փորձի դուրս
65
պրծնել այդտեղից: Զինվո րն իջեցրեց բացովի կամուրջը: Չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին: Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս: Վարորդը մեքենան արգելակեց: Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները: Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց: Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ: Նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը:
275. Ա խմբի նախադասությունների կետադրական տարբերությունը գտի՛ր և դրա պատճառը բացատրի՛ր : Բ խմբի նախադասություններն ի՛նքդ կետադրիր :
Ա. Հողմը մռնչաց, գալարվեց և խառնեց ծովի ալիքները:
Հողմը մռնչաց, գալարվեց և ծովի ալիքները լեռնացան:
Դեմքը խաղաղ էր ու ողողվել էր մի զարմանալի լույսով:
Դեմքը խաղաղ էր, ու աչքերում մի զարմանալի լույս էր ցոլում:
Մայորն անձամբ ցույց կտա կղզին կամ իր թիկնապահին կուղարկի ինձ ուղեկցելու:
Մայորն անձամբ ցույց կտա կղզին, կամ նրա թիկնապահը կուղեկցի ինձ:
Բ. Արևը ժպտաց և արթնացրեց ծաղիկներին:
Արևը ժպտաց և ծաղիկներն արթնացան:
Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու իր խոսքին տալիս էր տիրական շեշտ:
Նա խոսում էր բարձր, խրոխտ ձայնով ու դա նրա խոսքին տալիս էր տիրական շեշտ:
Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ էլ Ջերալդի հետ միանգամից գնա հրավերքի սրահը:
Նա մեզ թող սպասի ավտոմեքենաների կանգառում կամ ինքն ու Ջերալդը միանգամից գնան հրավերքի սրահը:
276. Նախադասություններն ավարտի՛ր ( ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը ):
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճը: Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և մտան ներս: Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու մտածում եմ ինչպես այն մատուցել: Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն, ու չգիտեմ ինչպես ներողություն խնդրել: Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ որոշել էին անտեսել:
66
277. Կետադրի՛ր
Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մե~ղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
278. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով ( ենթականերով ):
Օրինակ ` ….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ: Ամենաշուտը գործի գնացողը մուտքից դուրս եկավ: Հանկարծ հայտնվեց։ (ո՞վ) Հանկարծ հայտնվեց մի շունիկ։ Բոլորը վախեցան շան անսպասելի Գալուստից։ (ի՞նչը) Այստեղից չի լսվի:Դասավանդողի ձայնը այստեղից չի լսվի ։ Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ) Իմ ընկերուհին Հևասպառ սարն էր բարձրանում:
279. Փակագծերում տրված հարցին պատասխանող դերանուն ( ենթակա ), ապա նրան լրացնող երկրորդական նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ :
Օրինակ `
Մուտքից դուրս եկավ: ( Ո՞վ ) – Մուտքից դուրս եկավ նա, ում տեսել էինք առավոտյան : Մուտքից դուրս եկավ նա, ով վերջինն էր մտել : Մուտքից դուրս եկավ նա, ումից լուր էինք ուզում իմանալ : Հանկարծ հայտնվեց: (ո՞վ) Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը) Այստեղից չի լսվի: (ի՞նչը) Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ)
28 0. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծերում տրված հարցերին պատասխանող ստորոգյալներ :
67
Մարդիկ հաճախ երկնքին են նայում: Մարդկանց մեծ մասին լուսինը թվում ափսեի չափ: Հեռավորությունը սխալ է ընկալվում մարդկանց կողմից: Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ են երևում: Իրականում լուսինը երկիր մոլորակի պես ահռելի մեծ է : Աստղերի մեջ հեռավորությունը մեծ է :
281. Ա . և Բ . Խմբի նախադասությունների ընդգծված ստորոգյալները համեմատի՛ր և փորձի՛ր բացատրել տարբերությունը :
Ա . « Օլիմպիկը» բաց ծովում լողում էր : Մի ուրիշ նավ՝ « Գաուկը» անցնում էր նրան զուգահեռ: Փոքր նավն անսպասելիորեն թեքեց ճանապարհը: Նա շարժվեց դեպի շոգենավը: Բ . « Օլիմպիկը» հսկա նավ էր : «Գաուկ» նավն ավելի փոքր էր : Նավերն արդեն իրար շատ մոտ էին : Հարվածը շատ ուժեղ էր :
282. Կետերի փոխարեն գրի՛ր ստորոգյալի մաս կազմող համապատասխան բառ կամ բառակապակցություն ( ստորոգելի ):
Օրինակ ` Գրքի արժանիքներից մեկն էլ ….( ի՞նչը ) էր:- Գրքի արժանիքներից մեկն էլ լեզուն էր: Գրքի արժանիքներից մեկն էլ հեշտ կարդացվելն էր : Նկարում ամենահետաքրքիրը լուսնի կաթնագույն շողքն էր:
Նրա տեսած առարկան մեծ էր:
Մթության մեջ բոլոր առարկաները անտեսանելի են:
Թռիչքի տևողությունը 1 օր է : Ջերմության աղբյուրը արևն է : Դրա պատճառը իր տաք ջերմաստիճանն է :
283. Նախադասությունները բարդեցրո՛ւ՝ տրված հարցերին պատասխանող երկր որդական նախադասություններ ավելացնելով ( որպեսզի ավելացրածդ նախադասությունը կապվի , կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել ):
Օրինակ ` Գրքի արժանիքներից մեկն էլ այն էր: ( ի՞նչն էր ) – Գրքի արժանիքներից մեկն էլ այն էր, որ նկարները գունավոր էին :
68
Նկարում ամենահետաքրքիրը այն էր: ( ի՞նչն ) էր
Նրա տեսած առարկան այնպիսին էր : ( ինչպիսի՞ն ) էր
Մթության մեջ բոլոր առարկաները այնպիսին են: ( ինչպիսի՞ն են ) Թռիչքի տևողությունը այնքան է: ( ինչքա՞ն է ) Ջերմության աղբյուրը նա է: ( ի՞նչ է ): Դրա պատճառը նա է: ( ո՞վ է ):
284. Նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ , որոնք բնութագրեն ( նկարագրեն , բնորոշեն ) ենթակային : Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները : Ի՞նչ անուն կտաս դրանց :
Օրինակ ` Այդ երևույթը բացատրելի է: Գունային այդ երևույթը բացատրելի է : Մթնշաղի մեջ գույների խամրելու երևույթը բացատրելի է: Որդիներն անհանգստանում էին: Ընկերդ արդեն գնացելէ: Արշավախումբը վերադարձավ լեռներից: Քո երգը գրավեց մարդկանց: Վարագույրը փակվեց: Հյուրը խոսելով մոտեցավ: