Առաջադրանքներ

Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու երկհնչյունները:

  1. Ինձ այնպե՜ս է հրապուրում  էլեկտրոնային խաղը: Ամբողջ օրը հետևում եմ փոքր մարդուկին, որը կապույտ հանդերձով է: Իմ հրամանով նա մտնում է մութ աշխարհը, ելնում բարձր պարսպի վրա: Մի սխալ, և հրեշը հաղթում է մարդուկին: Բայց ես այնքան եմ խաղում, որ քաջ Մարիոն (այդպես է մարդուկի անունը) ազատում է թագավորի
    աղջկան:  Փորձում եմ վեր կենալ, բայց  ոտքերս չեն ենթարկվում, միայն մատներս են շարժվում. կարող եմ սեղմել մեկ այս կոճակը, մեկ այն: Աչքերս լարվածությունից
    հոգնել են: Ես անօգնական եմ և մենակ այդ անիրական աշխարհում:
    Հանկարծ հնչեց զարթուցիչի ձայնը:
    — Ա՜խ, ի՜նչ լավ է, որ երազ էր,- բացականչեցի ես:

2.Բառերը բաժանիր բաղադրիչների: Յուրաքանչյուրի դիմաց նշիր տեսակը ըստ կազմության: Օրինակ՝ խնձորենի-խնձոր+ենի-ածանցավոր բառ

Անհայտ- ան /ած/+ հայտ

Խնձորենի- խնձոր + ենի /ած/

Անմտություն- ան /ած/+միտք+ություն /ած/

Մթերային- մթեր /մթերք/+ ային /ած/

Տգեղ- տ /ած/ + գեղ /գեղեցիկ/

Անհավատալի- ան /ած/+ հավատալի

Միլիոնավոր- միլիոն + ավոր /ած/

Չկամ- չ /ած/+ կամ / կամենալ/

Ցուցանակ- ցուց /ցույց/+անակ /ած/

Կղզյակ- կղզ /կղզի/+յակ /ած/

Հայրական- հայր+ ական /ած/

Ապաշնորհ- ապ /ած/+շնորհ /շնորհք/

Դժգոհություն- դժ /ած/+գոհ+ ու+ թյուն /ած/

Հավաքածու-հավաքած+ ու /ած/

Լսարան- լս /լսել/+ արան /ած/

Ծիծաղելի- ծիծաղ+ելի /ած/

Անթիվ-ան /ած/+թիվ

Մորթեղեն- մորթ+եղեն /ած/

Մետաղյա-մետաղ+յա /ած/

Բացառիկ-բացառ/բացառություն/ +իկ /ած/

Ասեղնագործություն- ասեղ+ նա+ գործ+ություն /ած/

Որսորդ-որս+ որդ /ած/

Պողպատե- պողպատ+ ե /ած/

Հնություն-հն /հին/+ ություն /ած/

Գունեղ- գուն /գույն/+ եղ /ած/ 

Մեղմորեն-մեղմ+ որեն /ած/

Միջնակարգ-միջն /միջին/+ ա+ կարգ

Բուսականություն- բուս /բույս/+ ական+ ություն /ած/

3.Կազմիր բարդ բառեր արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով: Յուրաքանչյուր բառով որքան կարող ես: Օրինակ՝ արև-արևածաղիկ, արևաշող

Արև- արևածագ, արևալույս,արևաբույր, արևադիտակ,արևազօծ, արևելահայ, արևմտահայ, արևելք,

Լույս- լուսնկա, լուսամուտ, լուսարձակել, լուսաստղ,  լուսապատկեր, լուսանց, լուսաձև, լուսհեռագիր, լուսահավատ, լույսընծայում

Հող-հողածին, հողեղեն, հողոտ, հողաբաժին, հողագետ, հողաբույս, հողաչափ, հողաբնակ, հողանյութ, հողանոթ, հողաշիրիմ

Ջուր-անձրևաջուր, ջրառատ, գարեջուր, ջրբաժան, ջրամբար, ջրածածկ, ջրհոր, ջրմուղ, ջրհոսանք, ջրչափ, ջրահարս, ջրհեղեղ, ջրանցք, ջրաչափ, ջրօքսիդ, ջրօրհնություն

Նկար- նկարիչ, գծանկար, գունանկար, ճեպանկար

4.Տրված բառերը դարձրու ածանցավոր`սալոր, գիր, տուն, բարի, տանձ, սեր, արև,
օրինակ՝ սալոր-սալորենի

Գիր-գրչական

Տուն-անտուն, տնական

Բարի- բարություն

Տանձ- տանձենի

Սեր-սիրով, սիրելի

Արև- արևային

5.Հետևյալ արմատներից ու բառերից կազմիր բարդ բառեր.

Գույն+ գեղ- գունագեղ
Արյուն+ հեղ-արնահեղ
Ջուր+ հեղձ-գրահեղձ
Ծաղիկ+ փունջ-ծաղկեփունջ
Ես+սեր-եսասեր
Նավ+ վար-նավավար

6. Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով գործածված գոյականները և դարձրու եզակի, օրինակ՝ հանքանյութեր-հանքանյութ:

Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։

Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից

Տեղեկություններ-տեղեկություն

Բույսեր-բույս

Արմատներ-արմատ

Պոմպեր-պոմպ

Նյութեր-նյութ

Լուծույթներ-լուծույթ

Տերևներ-տերև

Ցողուններ-ցողուն

Մետաղներ-մետաղ

Պաշարներ-պաշար

Խորքեր-խորք

Նմուշներ-նմուշ

Հյութեր-հյութ

Հետախույզներ-հետախույզ

Քարեր-քար

Առաջադրանք շտեմարանային

Կետադրել առակը․

Առակ վախի մասին

-Ու՞ր ես գնում,- հարցրեց ճամփորդը հանդիպելով` ժանտախտին

-Գնում եմ Բաղդադ: Այնտեղ պիտի կոտորեմ հինգ հազար մարդու:

Մի քանի օր անց ճամփորդը նորից հանդիպեց ժանտախտին

-Դու ասացիր թե կոտորելու ես հինգ հազար մարդու, բայց սպանեցիր հիսուն հազարի,- կշտամբեց նա:

-Ո’չ,- առարկեց ժանտախտը,- ես սպանեցի միայն հինգ հազարին, մնացածները մեռան վախից:

1. Տրված ածանցով և բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմել 6 ածանցավոր բառ:(առանց երկրորդ ածանցի)

տ-

կարողություն, տղամարդ, գետեզր, ոհմակ, հաճոյախոսություն, իրական, բզզալ, գեղեցկատես, ձևամոլություն, սնանկ, պարանախաղ, հասանել:

տկար, տմարդ, տհաճ, տգեղ, տձև, տհաս

տար-

երգահան, վերջնական, կարգապահ, դրամապանակ, գիրանալ, կցակառույց, կուսակալ, կրկնասեռ, նախահարձակ, ձևույթ, տեսականի, համակերպվել:

տարակարգ, տարադրամ, տարաձև, տարակույս, տարասեռ, տարատեսակ:

2. Յուրաքանչյուր սյունակից մեկական նախածանց, արմատ և վերջածանց օգտագործելով կազմել 6 բառ:

տար- օրենք -յան

ապ- անցորդ: -ություն

համ- շիրիմ: -յա

անդր- ազգական: -ի

ց- տեսուչ -ային

ստոր- գետնամած: -իկ

տարանցիկ

ապօրինի

համազգային

անդրշիրիմյան

ցտեսություն

ստորգետնյա

բոցակեզ, բազմակարծիք, ծերակույտ, մանրավաճառ, այտամորուս, շաղկապ,

-ոց

-ուք

-ուց

-անուտ

-ակի

-ունի

կապոց, այտուց, բազմակի, ծերունի, մանրուք, կիզանուտ

Design a site like this with WordPress.com
Get started