Կետադրություն

Շոգենավի քթի տակից դուրս թռչելով, միմյանց հետևից հափշտակ վազում էին ջրի ուղատարած ծալքեր, որոնք նման էին մետաքսյա ծանր գործվածքի ծալքերի։ Նրանք խռովահույզ վազում էին, և շարունակ լայնանալով ու կնճռոտվելով, վերջապես հարթվում էին, հավասարվում և ծփծփալով չքանում։ Միակերպ ճռնչացող անիվների տակ կծկվում էր ուռճացած փրփուրը, և կաթի պես սպիտակի տալով, մեղմ վշշալով, փշրվում, օձագալար հոսանքներով ցիրուցան էր լինում և կորչում` կուլ գնալով մառախուղին։ Երբեմն-երբեմն ծովաշուշանն էր ելնում ջրի երես, բայց նույն վայրկյանին էլ, գլխի վրա շուռ գալով, սուզվում մեղմահույզ ջրի հատակը։

Անդադար ու մեղմահնչուն ծնգծնգում էր ղեկի մոտ կախված զանգակը: Նավապետը փոքր ինչ կքած ուսերով արևավառ ու լռակյաց մի մարդ, հոտնկայս ծխում էր իր կարճ ծխամորճը, իսկ նրա հետաքնին հայացքը հածում էր ծովի անսահմանության վրա: Իմ բոլոր հարցերին նա կծկտուր էր պատասխանում: Ակամա ես դիմում էի իմ միակ ուղեկցին՝ կապիկին: Նստում էի նրա կողքին և նա ցնծագին ուրախությունից գլուխկոնծի էր տալիս լպրծուն տախտակամածի վրա:

Design a site like this with WordPress.com
Get started