Տեքստ
Ազնվության, անկեղծության մասին աշխարհում ասված ու գրված խոսքերից հսկա լեռ է գոյացել, այնինչ դրանից, ցավոք, նրանք քիչ են շահել: Սակայն երբևէ չեն ընկրկել. շրջելով երկրով մեկ՝ անխոնջ շարունակում են իրենց առաքելությունը՝ հուսալով, որ մարդիկ, բանալով հոգու փակ դռները, ներս կառնեն իրենց: Ավա՜ղ, այդպես չէ: Իսկ գիտե՞ք՝ ինչու. մարդը վախենում է, որ անաչառ լինելու դեպքում կարող է զրկվել ունեցվածքից: Եվ քանի որ շատերի համար որկորը հագեցնելու անբավ նկրտումը վեր է ամեն ինչից, անսքող անտարբերությամբ աչք են փակում զազրելի արարքների վրա՝ հանդուրժելով անգամանհանդուրժելին: Այդուհանդերձպատեհապաշտ փարիսեցիներն առիթը բաց չեն թողնում, որ գործի դնեն արդարությունը՝ որպես դիմակ՝ դատապարտելու, այպանելու նույնիսկ անմեղսունակներին: Մինչդեռ ազնվությունն ու շիտակությունը բոլոր առաքինությունների հիմքն են: Դրանք հզոր ուժ են, և խարդախներն իզուր են արհամարհում նրանց: Ազնիվ, անկեղծ հոգին անձեռակերտ տաճար է, որտեղ ղողանջում է անկապտելի ճշմարտության ձայնը: Անկեղծությունը անխառն, անսեթևեթ ադամորդուն ավելի բարձր ու արժանավոր է դարձնում մարդկանց աչքում, քան քանքարավոր հացկատակը: Ով սովորաբար անկեղծ չէ ուրիշների հետ,անկեղծ չէ նաև ինքն իր հես։Մեծագույն վիրավորանքը, որ կարելի է հասցնել ազնիվ մարդուն մեղադրել իրեն անարդարության մեջ։
1. Շարունակի՛ր անավարտ մտքերը:
2. Մեկնաբանի՛ր «Ազնվության, անկեղծության մասին աշխարհում ասված ու գրված խոսքերից հսկա լեռ է գոյացել, այնինչ դրանից, ցավոք, նրանք քիչ են շահել»
Ինչքան էլ որ ազնվությունը գովերգվում է, միևնույն է շատ են անարդար մարդիկ։
«Անկեղծությունը անխառն, անսեթևեթ ադամորդուն ավելի բարձր ու արժանավոր է դարձնում մարդկանց աչքում, քան քանքարավոր հացկատակը»
Ավելի բարձր է դասվում անկեղծությունը մարդու քան մարդու այլ հատկանիշները։
3.Գրի՛ր
որկոր- ստամոքս, նկրտում- ձգտում, պատեհապաշտ — կարիերիստ, փարիսեցի- Կեծավոր, երկերեսանի,, այպանել — Ծաղրել, անձեռակերտ — բնական, անխառն — մաքուր, քանքարավոր — Տաղանդավոր, հացկատակ — ձրիակեր
բառերի՝ տեքստում գործածված իմաստին համապատասխանող հոմանիշը կամ բացատրի՛ր բառակապակցությամբ:
4. Դուրս գրի՛ր տեքստում գործածված անկանոն և պակասավոր բայերը:
ասել
դառնալ
6. Գրի՛ր Այդուհանդերձ պատեհապաշտ փարիսեցիներն առիթը բաց չեն թողնում, որ գործի դնեն արդարությունը՝ որպես դիմակ՝ դատապարտելու, այպանելու նույնիսկ անմեղսունակներին նախադասության շարահյուսական հոմանիշը՝ նշելով ստորադաս նախադասության և դերբայական դարձվածի բնույթը:
Այդուհանդերձ պատեհապաշտ փարիսեցիներն առիթը բաց չեն թողնում՝ գործի դնելու արդարությունը՝ որպես դիմակ՝ դատապարտելու, այպանելու նույնիսկ անմեղսունակներին
7. Կազմի՛ր 4 նախադասություն ծառանալ բառի բազմիմաստություններով:
Նա ծառացավ և չկատարեց աշխատանքը բոլորի չափ հավասար։
Հանկարծ նրանց առջև մի ամբողջ զորք ծառացավ։
Ծառացել ենք բոլոր հողմերի դեմ (Հ. Սահյան):
Ծովի ալիքները ծառացան և խանգարեցին հանգիստ լողին։
8. Կազմի՛ր մեկական բառ առ-, ամենա-կարող, հակ-ապատկեր, վեր-անայել, տար-ակուսել, փոխ-աբերական , բաց-առություն, շար-ային, ստոր-գետնյա
նախածանցներով և դրանց համանուն արմատներով:
