





Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոց





In the modern society, it is very common to see teenagers working everywhere in the city. Whatever part time jobs they are doing, they are preparing for their future. School may be the best place for proper education but not for preparation for the outside working world. Indeed, teenagers learn a lot of things through the jobs they do when still being students. Here are some good things that teens can get due to work: At first they improve their time management skills. Another point is that teenagers will appreciate the value of money. They work hard and realize how difficult to make money. They also understand that “Money does not grow on trees”. Before buying an expensive clothes or shoes, they remember their parents’ hard work and think more carefully whether they should buy those or not. But the most benefit to teenagers working is that they get some useful experiences which they cannot learn at school.Although teenagers have responsibility to concentrate on their academic studies, part-time jobs are also important for their future work. Personally, I think teenagers should be allowed to do some part-time jobs to adapt to the working environment and get lessons from real life.
Ես ծնվել եմ Անգլիայի Յորք քաղաքում, 1632 թվականին։ Իմ հայրը Գերմանացի էր, իսկ մայրս՝ Անգլիացի։ Իմ հոր անունը Քրոյացնայեր էր, բայց մարդիկ Անգլիայում ասում էին՝ Կրուզո։ Մորական ընտանիքիս անունը Ռոբինզոն էր։ Ահա թե ինչու ինձ ասում են Ռոբինզոն Կրուզո։Ես ունեի երկու մեծ եղբայր։ Ավագը գնացել էր բանակ և ճակատամարտի ժամանակ մահացել էր։ Միջինը անհետացավ և չենք լսել իր մասին ոչ մի բան։ Ես լավ սովորող էի, իմ հայրը ուզում էր իրավաբան դարնամ, բայց ես ուզում էի գնալ ծով։ Ոչինչ չէր կարող ինձ ստիպեկ տանը մնալ եւ դառնալ փաստաբան: Ես 18 տարեկան էի երբ հայրս ինձ կանչեց իր սենյակ։ Ինքը մեծ էր և հիվանդ, և ինքը պետք էր անկողնում մնալ։ Հայրս ուզում էր իմանար, թե ինչի համար եմ ուզում գնալ ծով։ Ես կարող էի մնալ տանը, սովորել, և ապրել ուրախ իմ քաղաքում։ Ինքը ասաց ինձ, որ ճամփորդելը ծովում վտանգավոր է։ Զգուշացրեց, որ ոս կկորցնեմ տան խաղաղությունն ու հարմարավետությունը, եթե գնամ ծով։ Նա նույնպես ասաց, որ եթե ես գնամ արտասահման, կարղ եմ մահանամ ավագ եղբորս նման։ Ինքը սկսեց լացել և չկարողացավ շարունակել։Իմ հոր խորհուրդներն ու զգուշացումները ստիպեցին ինձ մտածել։ Ես սկսեցի մոռանալ ծովով ճանապարհորդելու իմ երազանքը։ Սակայն տանը մնալու իմ որոշումը երկար չտեվեց: Ես որոշեցի խոսել մորս հետ, և ասել իրեն, որ ես ուզում եմ ճամփորդել։ Ասեցի նրան, թե որքան եմ ուզում գնալ։ Ասեցի, թե ինչքան շատ եմ ուզում աշխարհը տեսնել։ Խնդրեցի, որ խոսի հորս հետ, և համոզի իրեն։ Ես խոստացա,որ եթե չհավանեմ ծովը,կվերադարնամ։ Մայրս չչհամաձայնվեց։ Նա նույնպես չէր ուզում, որ ես գնամ արտասահման։Ես մնացի տանը մի տարի ևս։ Այդ ժամանակ ես մտածում էի իմ ընտանիքի ու երազանքի մասին։ Մի օր, սեպտեմբեր ամիսն էր, ես Հալլ քաղաքում էի, Իմ ընկերը գնում էր իր հոր նավով Լոնդոն։ Ինձ հրավիրեց անվճար միանալ իրեն։ Ես պատրաստ չէի, եւ ծնողներս այդ մասին ոչինչ չչգիտեին, բայց ես նավ նստեցի այդ սեպտեմպերին։ Ահա թե ինչպես սկսեցին իմ դժբախդ արկածները։
I was born in York, England in 1632. My father was German and my mother was English. My father’s name was Kreutznaer, but people in England started to call him Crusoe. My mother’s family was called Robinson. This is why I am called Robinson Crusoe.I had two older brothers. The oldest one joined the army and was killed in battle. The middle one disappeared and we never heard of him again. I was well-educated and my father wanted me to study law, but I wanted to go to sea. Nothing could make me stay at home and become a lawyer.I was 18 years old when my father called me to his room. He was old and ill and he had to stay in bed. My father wanted to know why I wanted to go to sea. I could stay at home, study and live happily in my country. He told me that travelling by sea was dangerous. He warned me that I would lose peace and the comfort of my home if I went to sea. My father also told me that if I went abroad, I could die like my oldest brother. He started crying and he couldn’t continue.My father’s advice and warnings made me think. I slowly forgot my dream of travelling by sea. However, my decision to stay at home didn’t last long. I decided to talk to my mother, and tell her that I wanted to travel. I told her how much I wanted to go. I told her how much I wanted to see the world. I asked her to talk to my father, as I wanted her to change my father’s mind. I promised her that if I didn’t like the sea, I would come back. My mother didn’t agree. She also didn’t want me to go abroad.I stayed home one more year. I was thinking about my parents and my dreams the whole time. One day in September, I was in the town of Hull. A friend of mine was going with his father’s ship to London. I was invited to go with him for free. I wasn’t prepared and my parents didn’t know about this, but I got on the ship on that September day.
This is how my unhappy adventures began.
Եսասեր մարդը
Մի ժամանակ ապրում էր մի եսասեր մարդ. նա իրեն դուր եկած ամեն ինչ իր սեփականն էր համարում: Նա չէր կարող իր ունեցվածքը կիսել ոչ մեկի՝ ո՛չ ընկերների, ո՛չ էլ աղքատների հետ:
Մի օր այդ մարդը երեսուն ոսկի կորցրեց: Նա գնաց իր ընկերոջ տունը և պատմեց, թե ինչպես է կորցրել իր ոսկին: Նրա ընկերը բարի մարդ էր:
Շուտով աշխատանքից տուն եկավ ընկերոջ դուստրը: Երբ աղջիկը տուն մտավ, պատմեց իր հորը, որ ոսկի է գտել: Աղջիկա հայրն ասաց, որ ոսկիները պատկանում են իր ընկերոջը, և նա ոսկին վերադարձրեց տիրոջը: Նա եսասեր ընկերոջը պատմեց, թե ինչպես է դուստրը գտել երեսուն ոսկի և հանձնել իրեն:
Ոսկե մետաղադրամները հաշվելուց հետո մարդը ասաց, որ տասը ոսկի անհետացել է. ուրեմն աղջիկն է վերցրել, քանի որ ինքը քառասուն ոսկի էր կորցրել: Նա նաև պահանջեց , որ ընկերը վերադարձնի մնացած գումարը: Բայց աղջկա հայրը հրաժարվեց:
Մարդը թողեց ոսկին և գնաց դատարան ու դատավորին տեղեկացրեց , թե ինչ տեղի ունեցավ իր և ընկերոջ միջև:
Դատավորը կանչեց աղջկան և նրա հորը, և երբ նրանք եկան, աղջկան հարցրեց, թե քանի ոսկի է գտել: Նա պատասխանեց՝ երեսուն ոսկի: Դատավորը եսասերից հարցրեց, թե քանի ոսկի է կորցրել: Վերջինս պատասխանեց՝ քառասուն ոսկի:
Դատավորը նրան ասաց, որ ոսկիները նրան չեն պատկանում , քանի որ աղջիկը երեսուն և ոչ թե քառասուն ոսկի է գտել: Հետո աղջկան ասաց, որ ոսկե մետաղադրամները վերցնի, եթե որևէ մեկը փնտրի այդ ոսկիները, ինքը կուղարկի աղջկա մոտ:
Դատավորը եսասեր մարդուն ասաց, որ եթե որևէ մեկը հայտնվի և ասի, որ գտել է քառասուն ոսկի, ինքը կուղարկի նրա մոտ: Այդ ժամանակ այդ մարդը խոստովանեց, որ ստել է, որ ինքը կորցրել է երեսուն ոսկի, բայց դատավորը չլսեց նրան:
Այս պատմությունը սովորեցնում է մեզ միշտ ազնիվ լինել , քանի որ անազնիվը երբեք չի
չի շահում:
The Selfish Man :
Once upon a time, there was a selfish man. He liked everything to be his own. He could not share his belongings with anyone, not even his friends or the poor.
One day, the man lost thirty gold coins. He went to his friend’s house and told him how he lost his gold coins. His friend was a kind man.
As his friend’s daughter was coming from an errand she found thirty gold coins. When she arrived home, she told her father what she had found. The girl’s father told her that the gold coins belong to his friend and he sent for him. When the selfish man arrived, he told him how his daughter had found his thirty gold coins and handed then to him.
After counting the gold coins the man said that ten of them was missing and had been taken by the girl as he had forty gold coins. He further commented that he will recover the remaining amount from him. But the girl’s father refused.
The man left the gold coins and went to the court and informed the judge there about what had taken place between him and the girl’s father.
The judge sent for the girl and her father and when they arrived asked the girl how many gold coins did she find. She replied thirty gold coins. The Judge that asked the selfish man how many gold coins did he lose and he answered forty gold coins.
The judge then told the man that the gold coins did not belong to him because the girl found thirty and not forty as he claimed to have lost and then told the girl to take the gold coins and that if anybody is looking for them he will send for the girl.
The judge told the man that if anybody reports that they have found forty gold coins he will send for him. It was then that the man confessed that he lied and that he lost thirty gold coins but the judge did not listen to him.
This story teaches us to be always honest as dishonest never pays.
Գագիկ Ա-ն Հայոց տերության վերջին հզոր թագավորն էր: Նրա մահից հետո անջատողական ձգտումներն իրենց զգալ տվեցին անգամ Անիի թագավորությունում: Արքայական իշխանության համար պայքարը Գագիկ Ա-ի որդիների միջև վերաճեց զինված ընդհարման, որին միջամտեցին հարևան պետությունները: Ի վերջո հայոց սպարապետ Վահրամ Պահլավունու և վրաց թագավորի միջամտությամբ եղբայրները հաշտվեցին: Ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, որին պաշտպանում էր պալատական վերնախավը, ժառանգեց գահը՝ ստանալով Անի քաղաքը, Շիրակը և հարևան գավառները: Կրտսեր եղբայր Աշոտ Դ-ին բաժին ընկան Անիի թագավորության հարավային և արևելյան շրջանները: Հովհաննես-Սմբատի մահվանից հետո Աշոտը ժառանգելու էր նրա տիրույթները: Փաստորեն Անիի թագավորությունը մասնատվեց, իսկ նրա ենթակա թագավորությունները գործնականում անկախ դարձան: Բագրատունիների տերությունը դադարեց գոյություն ունենալուց:
Բյուզանդիան մինչ այդ Հայաստանում հասել էր նշանակալից հաջողությունների: 966թ. կայսրությունը իրեն էր միացրել Տարոնը, շատ չանցած նաև Մանազկերտը՝ ավերելով այն և վերջ տալով կայսիկների արաբական ամիրայությանը, 1001թ.՝ Տայքը, իսկ 1021թ.՝ Վասպուրականի թագավորությունը: Վասպուրականի Հովհաննես-Սենեքերիմ թագավորը, նեղվելով թուրք քոչվորներից, ստիպված համաձայնել էր իր տիրույթների փոխարեն հողեր ստանալ Սեբաստիա քաղաքի շրջակայքում: Թագավորի հետ Սեբաստիա գաղթեցին նրա 14 հազար զինվորներն իրենց ընտանիքների հետ: Բյուզանդացիները չկարողացան ընկճել միայն Սասունի իշխանությունը:Ստեղծված դրությունից չհապաղեց օգտվել Բյուզանդիան՝ միացնելով իրեն Տայքը: Վրացիների և հայերի կողմից Տայքը հետ գրավելու փորձը ձախողվեց, և բյուզանդական զորքերը ավերեցին վրացական թագավորությունները՝ հաշվեհարդար տեսնելով բնակչության հետ: 1022թ. վրաց թագավորություններն ստիպված էին Տրապիզոնում հաշտության բանակցություններ սկսել բյուզանդացիների հետ: Քանի որ Հովհաննես-Սմբատը մասնակցել էր Տայքի համար մղվող պայքարին, բանակցություններին Անիի թագավորության կողմից մասնակցեց հայոց Պետրոս Գետադարձ կաթողիկոսը: Նա պատկանում էր բյուզանդամետ հոսանքին: Եվ երբ Վասիլ Բ կայսրը պահանջեց, որ Անիի թագավորությունը հանձնվի կայսրությանը, Հովհաննես-Սմբատը, կաթողիկոսի ճնշման ներքո, ստորագրեց մի խայտառակ կտակ, որով իր տիրույթներն իր մահից հետո պետք է անցնեին Բյուզանդիային: Դրանով Հովհաննես-Սմբատի թագավորությունը հայտնվեց կործանման եզրին:
Դիվանագիտական ճանապարհով հաջողության չհասնելու դեպքում կայսրությունը դիմում էր զենքի:
Անիի թագավորության անկումը
Կայսրը, իբր թե կնճռոտ հարցերը լուծելու համար, Գագիկ Բ-ին հրավիրեց Կոստանդնուպոլիս: Սպարապետ Վահրամ Պահլավունին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին և նրանց կողմնակիցները դեմ էին Հայոց թագավորի Կոստանդնուպոլիս գնալուն: Սկզբում նրանց հորդորով Գագիկը հրաժարվեց հրավերից՝ հասկանալով որ դրանից խարդախություն է բուրում: Սակայն, շատ չանցած, նա տեղի տվեց կաթողիկոսի և Վեստ Սարգսի համառ հորդորներին և 1044թ. մեկնեց Բյուզանդիայի մայրաքաղաք: Բանակցությունների փոխարեն նրանից պահանջեցին Անին իր շրջակայքով, ինչը Գագիկ Բ-ն խիզախորեն մերժեց: Նա կայսրին ամոթանք տվեց հետևյալ խոսքերով. «Հայոց տան տերն ու թագավորն ես եմ և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»: Դրանից հետո կայսրը նրան կալանավորեց և թույլ չտվեց երկիր վերադառնալ: Կրկին Անի ուղարկված բյուզանդական զորքերը դարձյալ պարտություն կրեցին: Սակայն հաղթանակն անարդյունք եղավ, քանի որ բյուզանդամետ ուժերը կաթողիկոսի գլխավորությամբ քաղաքն առանց կռվի հանձնեցին բյուզանդացիներին: Հայաստանի Բագրատունյաց կենտրոնական թագավորությունն ընկավ: Այն մեծ հարված էր հայոց պետականությանը, քանի որ երկար դարեր հայ ժողովուրդը չկարողացավ բուն Հայաստանում վերականգնել իր անկախ պետականությունը:
Շարունակեցին իրենց գոյությունը պահպանել Կարսի, Տաշիր-Ձորագետի և Սյունիքի թագավորությունները: Սակայն դրանք թույլ էին և ի վիճակի չէին համահայկական պետություն ստեղծելու շարժումը գլխավորել:
Մայիսյան հերոսամարտեր:
Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցությունների օրերին օսմանյան Թուրքիան, օգտվելով իր հզոր դաշնակից Գերմանիայի աջակցությունից, ինչպես նաև Կովկասյան ճակատի կազմալուծումից, 1918 թ.-ի հունվարի 28-ին խախտելով Երզնկայի զինադադարը (1917 թ.-ի դեկտեմբերի 5), վերսկսել է ռազմական, գործողությունները։ Արագորեն հեռացող ռուսական, զորքը մեծաքանակ զինամթերք էր թողնում Արևմտյան Հայաստանում։ Անդրանիկի նախաձեռնությամբ Հայոց ազգային խորհուրդը որոշել էր ճակատը պահել և Անդրանիկին նշանակել էր տեղի պաշտպան, շրջանի ղեկավար՝ հակառակ սպայակույտի կարծիքի։ Բրեստ-Լիտովսկիի բացակայության պատճառով հայտ եկան 3 ճակաամարտներ՝ Սարդարապատի , Բաշ Ապարանի , Ղարաքիլիսայի ։
Սարդարապատի ճակատամարտը։
Տեղի է ունեցել 1918 թ-ի մայիսի 21ից 27, հաճախ անվանում են «,20-րդ դարի Ավարայր»։ 1917 թ-ի հոկտեմբերին Ռուսաստանում կատարված հեղաշրջումից հետո երկրի նոր՝ խորհրդային իշխանությունը հայտարարեց, որ Ռուսաստանը դուրս է գալիս առաջին համաշխարհային պատերազմից։ Ռուսական զորքերը լքեցին Կովկասյան ռազմաճակատը, հեռացան Ռուսաստան։ Հայ ժողովուրդի համար ստեղծվեց չափազանց վտանգավոր վիճակ. թուրքական զորքերի դեմ Կովկասյան ռազմաճակատում կանգնած էին միայն Հայկական կորպուսի զորամասերը։ Ըստ ռազմական պատմաբան, գնդապետ Խաչատրյանի, Ալեքսանդրապոլից մինչև Սարդարապատ թուրքական զորքերի հարձակման տեմպը ստեղծված իրադրությունում համեմատաբար փոքր էր` օրական մինչև 15 կմ, ինչը բացատրվում է մեր զորքերի, մասնավորապես Ալեքսանդրապոլից նահանջող հայկական հատուկ հեծելազորային գնդի (հրամանատար` Զոլոտարյով) և հատկապես` 2-րդ հետևակային բրիգադի (հրամանատար` գնդապետ Մորել) կողմից ցուցաբերված համառ դիմադրությամբ: Դա թույլ տվեց Երևանյան զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանին իր զորքերը լավագույնս նախապատրաստել հակառակորդի հետ վճռական բախմանը: Սարդարապատի ճակատամարտը հայ ուսումնասիրողների կողմից գնահատվում է որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկը։ Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման համար:Բաշ Ապարանի: Հայ ժողովրդի պատմության ամենաբախտորոշ ու ամենափառահեղ իրադարձություններից է Բաշ-Ապարանի ճակատամարտը: Թուրքական բանակը, 1918 թ. գարնանը ներխուժելով Արևելյան Հայաստան, բաժանվեց երեք մասի: Առաջին զորախումբը Ղարաքիլիսայի ուղղությամբ արշավեց հյուսիս` նպատակ ունենալով գրավել Թիֆլիսը, երկրորդ զորամասը երկաթուղու ուղղությամբ շարժվեց դեպի Երևան Արարատյան դաշտով, իսկ երրորդ զորախումբը փորձեց Երևանը գրոհել հյուսիսից և գրավելով Համամլուն` շարժվեց Բաշ-Ապարանի ուղղությամբ: 1918 թ. մայիսի 22-ին` Սարդարապատի ճակատամարտի օրը, թուրքական 10000-ոց զորաբանակը (9-րդ դիվիզիան) Ասադ փաշայի հրամանատարությամբ և տեղացի 4000 բաշիբոզուկների ուղեկցությամբ հայտնվեց Բաշ-Ապարանի մատույցներում: Թուրքական բանակին հայ աշխարհազորայինները համազարկերով դիմավորեցին արդեն Միրաք գյուղի մատույցներում: Սակայն ապարանցիների նախնական դիմադրությունը անհույս կլիներ, եթե գործին չմիջամտեր Դրոն: Մինչ Դրոյի Ապարան հասնելն այստեղ համատարած խուճապ էր: Չկար ինքնապաշտպանության պլան, չկար կազմակերպված դիմադրություն:Մայիսի 28-ին Թիֆլիսում հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետության ծնունդը և Բաթումում հաշտության բանակցություններ սկսում թուրքական հրամանատարության հետ: Կնքվում է զինադադար, որի արդյունքում Թիֆլիսում ձևավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայկական գնդերին կարգադրում է դադարեցնել հարձակումը: Պատերազմն ավարտված էր: Սակայն դա, ինչ խոսք, անժամանակ և մարտավարական տեսանկյունից ոչ ճիշտ որոշում էր: Թուրքական բանակի մնացորդները, նահանջելով Սարդարապատից և Բաշ-Ապարանից, կենտրոնացան Ալեքսանդրապոլում, և միայն Մուդրուսի զինադադարից հետո հեռացան Արևելյան Հայաստանից: Բացի այդ, եթե Ապարանի ճակատում հայկական զինուժը շարունակեր հարձակումը գոնե մինչև Համամլու, Ղարաքիլիսայի ուղղությամբ գրոհող թուրքական զինուժը կհայտնվեր շրջափակման վտանգի տակ և կնահանջեր Լոռուց: Մինչդեռ Ղարաքիլիսայում և Լոռու հարակից գյուղերում թուրքական բանակը նախճիրներ էր սարքում:
Ղարաքիլիսայի ճակատամարտը:
Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի և աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար և, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։ Ավետիս Ահարոնյանի կողմից «20-րդ դարի Ավարայր» բնորոշումը ստացած այս պատմական իրադարձությունը 1918-ի մայիսին Արևելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք հիմնական ռազմաբախումներից, անկասկած, ամենախոշորն էր, որի արդյունքում թուրքական բանակն ունեցավ մեծ կորուստներ։ Եթե Սարդարապատում ձեռք բերված և Բաշ Ապարանում ամրապնդված առաջին հաղթանակներից հետո Հայկական կորպուսի հիմնական ուժերը Ղարաքիլիսայի մատույցներում ուժասպառության եզրին չհասցնեին հակառակորդի խոշորագույն խմբավորմանը, ապա թերևս անհնարին կլիներ խափանել Թիֆլիսը գրավելու՝ թուրքական հրամանատարության նախնական մտահղացումը։
Իզուր չէ, որ թուրք հրամանատարթ ասել է «Ղարաքիլիսայում հայեռը ապացուցեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինորները»:Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորներըԱյս Հայաստանի առաջին Հանրապետության ձևավորմանը նախորդած Մայիսյան հերոսամարտերի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ղարաքիլիսայի (Վանաձոր) մատույցներում Հայկական կորպուսի և աշխարհազորայինների մղած 4-օրյա անհավասար և, ի վերջո՝ ողբերգական ավարտ ունեցած ճակատամարտը։ Այդ պատերազմին չմասնակցեց Անդրանիկ Օզանըանը նույն ինքը Զորավար Անդրանիկը: Ղարաքիլիսայի ճակատամարտին իր մեծ դերը ունեցավ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանըանը,և նա ասել է «Եթե պատերազմում մեր լոզունգը լինէր թալանը, գուցէ ավելի յաջողութիւն ունենայինք»Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ: Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան:
Մայիսյան ճակատամարտեր
Մայիսյան ճակատամարտերի պատմական նշանակությունը: Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի բովանդակությունը, այսպիսով, ռուս-թուրքականից դարձավ թուրք-անդրկովկասյան, իսկ ապրիլի սկզբից վերաճեց թուրք-հայկական զինված հակամարտության: Թուրք-հայկական պատերազմի վճռական փուլում հայությունը կարողացավ համախմբվել և արժանի հաղթանակներ տանել: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, Շիրակի և Ջավախքի դիմադրական մարտերը հարստացրին մեր պատմության ռազմական տարեգրությունը նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես նաև Մեծ Եղեռնից մազապուրծ հարյուր հազարավոր արևմտահայեր:Հայկական կանոնավոր զորքի ու նրան աջակցող աշխարհազորային ուժերի մղած հաջող ռազմական գործողությունները ստիպեցին թուրքական կողմին Բաթումի բանակցություններում մեղմացնել իրենց պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ.
հունիսի 4-ին կնքել հաշտությահ պայմանագիր: Այդ ճակատամարտերում ձեռք բերած հաջողություններն արդյունք էին հայ ժողովրդի տարբեր հատվածների, խավերի, ռազմական ու քաղաքական մարմինների միջև հաստատված միաբանության: Այդպիսով՝ Մայիսյան հերոսամարտերի պատմական գլխավոր դասը համազգային միաբանությունն է: Դժվարին և օրհասական պայմաններում Մեծ եղեռնի և պատերազմի պատճաոած մարդկային, նյութական և հոգևոր մեծ կորուստներից դեռևս ուշքի չեկած հայությունը կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել:Հայ ժողովրդի երկու խոշոր հատվածների քաջարիզավակները, համախմբվելով մեկ զորքի մեջ, կռվեցին իրենց հայրենիքի, հարազատ ժողովրդի գոյության, Հայաստանի ազատության և անկախության համար: Մայիսյան հերոսամարտերով ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը դրվեց: Այսպիսով ռազմաքաղաքական գործընթացների բերումով հայ ագգային-քաղաքական ղեկավար ուժերը ստանձնեցին Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատի պաշտպանության ծանր առաջադրանքը, իսկ նորահոչակ հայկական պետությունր դարձավ աշխարհամարտի մասնակից կողմ: Հետագայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունր կարողացավ իրավական ճանաչում ստանալ Անտանտի երկրների կողմից, մասնակցել հաշտության խորհրդաժողովին և, վերջապես, իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպել Սևրի պայմանագրով:Կամավորական ջոկատների կազմավորումԱռաջին կամավորական ջոկատի հրամանատարը՝ Անդրանիկ ՕզանյանըԵրկրորդ կամավորական ջոկատի հրամանատարը՝ Դրաստամատ Կանայանը1914-ի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ՝ անորոշ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ապագա ինքնավարության մասին։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին և ելնելով հայ ժողովրդի շահերից, եռանդուն գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող 2054 հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 զինվոր։ Հայ աշխարհիկ և հոգևոր շրջանների ներկայացուցիչները փոխարքայի խորհրդով Անդրկովկասում և հայկական գաղթավայրերում իրենց հայրենակիցներին կոչ էին անում Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները։ Կամավոր, ջոկատները կազմակերպելու, նրանց զենքով և զինամթերքով ապահովելու համար ստեղծվել էր ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն ուներ Ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում, իսկ Հայոց ազգային բյուրոն իր ենթաբաժիններն ուներ Մոսկվայում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր։ Հայկական կամավորական շարժմանը նյութական զգալի օգնություն ցույց տվեցին հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի, Թիֆլիսի, նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկական կոմիտեները, իսկ զենքով, ռազմահանդերձանքով՝ ցարական կառավարությունը։ Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկը (1-ին ջոկատ), Դրաստամատ Կանայանը (Դրո. 2-րդ ջոկատ). Համազասպ Սրվանձտյանը (3-րդ ջոկատ), Քեռին (Արշակ Գաֆավյան, 4-րդ ջոկատ)։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ (հրամանատար՝ Ա.Ջանփոլադյան), 6-րդ և 7-րդ ջոկատները։ 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հազար։ 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որի զոհվելուց (1915-ի հունվարին) հետո նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը (Գայ)։ 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղության ի հրամանատարությամբ։Կամավորական ջոկատների մարտերԿամավորական առաջին ջոկատները ռազմաճակատ մեկնեցին 1914-ի նոյեմբերին։ 1-ին ջոկատը կռվում էր Խոյ-Դիլման-Վան, 2-րդը Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան, 3-րդը Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ, 4-րդը՝ Սարիղամիշ-Էրզրում ուղղություններով։ Հայ կամավորները կռվում էին քաջությամբ։ Մարտական սխրանքներով հատկապես աչքի ընկավ կամավորական 1-ին ջոկատը։ 1915-ի ապրիլին այն հաղթական մարտեր մղեց Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում՝ Վանի ուղղությամբ, և ռուս, զորքերի հետ գլխովին ջախջախեց Խալիլ բեյի 12 hոqանոց բանակը։ Այդ հաղթանակով կանխվեց թուրքերի ներխուժումը Անդրկովկաս։ Անդրանիկի ջոկատը, հետապնդելով Խալիլ բեյին, անցավ թուրք-պարսկական սահմանը, նոր հարված հասցրեց թուրքերին Խանասորի լեռնանցքում և մտավ Բաշկալե: Դրանով իսկ խափանվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ բեյի զորամասին օգնության հասնելու թուրք, ծրագիրը։ 1915-ի մայիսի 17-ին Արարատյան գունդը, Վարդանի հրամանատարությամբ, գեներալ Նիկոլաևի զորախմբի կազմում, առաջինը մտավ Վան։ Վանի ազատագրումից հետո հայկական կամավորական չորս ջոկատները գեներալ Տրուխինի զորաբանակի կազմում համառ մարտեր մղեցին Վանա լճի հարավային մասում և, հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը, շարժվեցին Մուշի և Բաղեշի ուղղությամբ։ 1915-ի հուլիսի 9-ին թուրքական 3-րդ բանակի աջ թևում ստեղծված հարվածային զորախումբը (մոտ 11 դիվիզիա) հարձակման անցավ ռուսական զորքերի Կովկասի 4-րդ կորպուսի դեմ Կոփ-Մանազկերտ-Ալաշկերտ-Կաղզվան ուղղությամբ, ճեղքեց ռուսների պաշտպանությունը, առաջ շարժվեց ստեղծելով Վանի շրջապատման լուրջ վտանգ հյուսիս-արևմուտքից։ Ռուս, զորքերը նահանջեցին։ Սկսվեց Վասպուրականի հայերի գաղթը Անդրկովկաս: Այդ օրհասական պահին օգնության հասան կամավորները, որոնք Վասպուրականի նահանգի 200 գաղթականներին հասցրին ռուս-թուրքական սահմանը։ 1915-1916-ին կամավոր, ջոկատները շոշափելի ծառայություն մատուցեցին ռուսական զորքերի Կովկասյան բանակին Արևմտյան Հայաստանի մեծ մասը ազատագրելիս։Կամավորական ջոկատների հետագա ճակատագիրըՌուսական բանակի հրամանատարությունը, բարձր գնահատելով հայ կամավորների օժանդակությունն ու նվիրվածությունը, միաժամանակ անվստահությամբ էր վերաբերվում նրանց։ ցարական իշխանությունների ծրագրերի մեջ չէր մտնում արևմտյան Հայաստանը ինքնուրույն տեսնելու հեռանկարը։ Այդ պատճառով էլ նրանք դեմ էին հայկական կամավորական ջոկատների միավորմանը։ Ավելին՝ 1915-ի դեկտեմբերին գլխավոր հրամանատարությունը ցրեց կամավոր, ջոկատները և դրանց հիման վրա ռուս,զորամասերի կազմում ստեղծեց հայկական հրաձգային գումարտակներ։ Այս քաղաքականությունը խիստ դժգոհություն առաջ բերեց հայ կամավորների շարքերում։ Այդուհանդերձ, նորաստեղծ հայկական գումարտակները, որոնք հավատում էին ոուսական զենքի հաղթանակին, գործուն մասնակցություն ունեցան 1916-1917-ին Արևմտյան Հայաստանում և Իրանում մղված մարտերին։ Հայկական կամավոր, ջոկատները հերոսաբար էին մարտնչում նաև Անտանտի երկրների բանակներում։ Հայ կամավորներից կազմված Հայկական լեգեոնը (կամ Արևելյան լեգեոնը) մասնակցեց Մերձավոր Արևելքում Թուրքիայի դեմ մղված ռազմական գործողություններին և իր առաջին մարտական մկրտությունը ստացավ Արարայի ճակատամարտում (1918) ՝ նպաստելով թուրք, զորքերի վերջնական ջախջախմանը։ Ապա մասնակցեց Սիրիայի և Լիբանանի համար մղված մարտերին և Կիլիկիայում մղված ռազմական գործողություններին։1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ռուսական բանակի հրամանատարությունը, ելնելով ռազմաճակատը պահելու անհրաժեշտությունից, լրացուցիչ միջոցներ ձեռնարկեց հայկական գումարտակները համալրելու և սպառազինելու ուղղությամբ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից և իր զորքերը դուրս բերեց Կովկասի ռազմաճակատից։ Նախկին կամավորական ջոկատներից և ռուսական բանակում ծառայող հայ զինվորականներից (մասամբ նաև ռուսներից) ստեղծված հայկական կանոնավոր գորաջոկատները մի որոշ ժամանակ անհավասար մարտերում դիմադրեցին թուրքերին։ Խախտելով 1917-ի դեկտ.5-ին կնքված Երզնկայի զինադադարը՝ թուրք, զորքերը հարձակման անցան և վերագրավեցին Արևմտյան Հայաստանը։1918-ի աշնանը առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով, Թուրքիայի պարտությամբ։ Հայ բոլշևիկները դեմ էին հայկական կամավորական շարժմանը՝ այն դիտելով որպես հայ բուրժուազիայի և նրա կուսակցությունների արկածախնդրության արգասիք, նրանց կողմից թուրք, լծից արևմտահայերի ազատագրման՝ ժողովրդի մեջ լայն արձագանք գտած գաղափարի չարաշահում։ Հայկական կամավորական շարժման այսպիսի գնահատականը բխում էր բոլշևիկյան այն թեզից, որ հայ և մյուս ժողովուրդների ազատագրման միակ ուղին սոցիալական հեղափոխությունն է, իսկ Հայկական կամավորական շարժման օբյեկտիվորեն նպաստում էր ռուսական բանակի հաղթանակին, հետևապես և ցարիզմի ամրապնդմանը։Մինչդեռ իրականում հայկական կամավորական ջոկատների և հետագայում ստեղծված հայկական կանոնավոր զորամասերի հիմնական նպատակը հայ ժողովրդի ֆիզիկական գոյության պահպանումն ու Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր։ Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը կնքվել է Խորհրդային Ռուսաստանի և մյուս կողմից՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Թուրքիայի միջև, 1918 թ. մարտի 3-ին, Բրեստ-Լիտովսկում (այժմ՝ Բրեստ, Բելառուսում): Խորհրդային կողմից պայմանագիրը ստորագրել են Գ. Սոկոլնիկովը (պատվիրակության նախագահ), Գ. Չիչերինը, Լ. Կարախանը, Գ. Պետրովսկին, մյուս կողմից՝ Ռ. Կյուլմանը, Մ. Հոֆմանը (Գերմանիա), Չեռնին (Ավստրո-Հունգարիա), Ա. Տոշևը (Բուլղարիա), Ի. Հաքքը փաշան (Թուրքիա):Պայմանագրի ստորագրմանը նախորդել են 3 փուլով տարված բանակցությունները. 1917 թ. դեկտեմբերի 9 (22)-ից մինչև 15 (28)-ը, 1917 թ. դեկտեմբերի 27 (1918 թ. հունվարի 9)-ից 1918 թ. հունվարի 29 (փետրվարի 10)-ը, 1918 թ. մարտի 1-ից 3-ը: Հայկական հարցը դրվել է բանակցությունների բոլոր փուլերում, ինչպես լիագումար նիստերում, այնպես էլ ռուս-գերմանա-ավստրո-հունգարական և ռուս-թուրքական քաղաքական հանձնաժողովներում:Խորհրդային կողմը որպես պայման ներկայացրել է հետևյալ սկզբունքները. թույլ չտալ պատերազմի ժամանակ զավթած տարածքների բռնի միացում, զորքերի դուրսբերում, վերականգնել պատերազմի ընթացքում իրենց քաղաքական ինքնուրույնությունը կորցրած ժողովուրդների իրավունքները, մինչև պատերազմը քաղաքական ինքնուրույնություն չունեցող ազգային խմբավորումներին տալ հանրաքվեի միջոցով իր հետագա ճակատագիրը տնօրինելու երաշխիք, որը հնարավորություններ էր ստեղծում Հաշտության դեկրետի, Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների դեկլարացիայի, Արևելքի մահմեդական աշխատավորներին ուղղված ՌԽՖՍՀ ժողկոմխորհի դիմումի հռչակած պարտավորությունների ոգով Հայաստանի հարցը լուծելու համար: Սակայն խորհրդային առաջարկները մերժվել են Գերմանիայի և նրա դաշնակիցների կողմից: 1917 թ. դեկտեմբերի 14 (27)-ին խորհրդային պատվիրակությունը քննարկման է ներկայացրել ապագա պայմանագրի 1-ին հոդվածի հետևյալ նախագիծը. Ռուսաստանը դուրս է բերում զորքերը Ավստրո-Հունգարիայի, Թուրքիայի և Իրանի իր գրաված տարածքներից, իսկ Քառյակ դաշինքի երկրները՝ Լեհաստանից, Լիտվայից, Կուռլանդիայից և Ռուսաստանի շրջաններից: Խորհրդային նախագծում նախատեսվում էր այդ տարածքների բնակիչներին տալ հնարավորություն մոտակա և որոշակի ժամկետում վճռել այս կամ այն պետության հետ միավորվելու կամ ինքնուրույն պետություն ստեղծելու հարցը: Այս առաջարկը ևս չի ընդունվել: Քառյակ դաշինքի ներկայացրած նախագծում ճանաչվում էր Լեհաստանի, Լիտվայի,Կուռլանդիայի և Էստլանդիայի ու Լիֆլանդիայի մի մասի ժողովուրդների ինքնուրույնությունը և Ռուսաստանի Ֆեդերացիայից նրանց դուրս գալը, սակայն Հայաստանի մասին ոչինչ չէր ասվում: Շարունակվող բանակցությունների ընթացքում խորհրդային կողմին ներկայացվել են ավելի խիստ պահանջներ, որոնք նորից անտեսում էին Արևմտյան Հայաստանի մասին խորհրդային առաջարկները: Գերմանական ներկայացուցիչը նույնիսկ պահանջել է հանել Հայկական հարցը հանձնաժողովի աշխատանքներից, որի դեմ, սակայն, բողոքարկել է խորհրդային պատվիրակությունը՝ հայտարարելով, թե ինքը չի կարող անտարբեր լինել Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Կուռլանդիայի և Հայաստանի ճակատագրի հանդեպ, և որ թուրքական կողմի հետ բանակցությունների ժամանակ «Հայկական հարցը խաղում է կարևոր դեր»: Խորհրդային պատվիրակությունը հայտարարել է նաև, որ Արևմտյան Հայաստանի նկատմամբ առաջադրում է նույն սկզբունքը, ինչ և պատերազմից տուժած ռուսական պետության տարածքների նկատմամբ, այն է՝ քաղաքական ինքնուրույնության վերականգնում:1918 թ. փետրվարի 21-ին, Ռուսաստանի վրա գերմանական
զորքերի նոր հարձակման պայմաններում, ավելի խիստ պահանջներ ներկայացվեցին, որով Ռուսաստանը, մասնավորապես, պետք է նպաստեր «առավելագույն շտապ» Թուրքիային վերադարձնել նրա «անատոլիական նահանգները», այսինքն՝ Արևմտյան Հայաստանի տարածքները: Այնուհետև Գերմանիան Ռուսաստանից լրացուցիչ պահանջեց դուրս բերել զորքերը Արևելյան Հայաստանի, Կարսի և Արդահանի շրջաններից և Բաթումից, որը փաստորեն նշանակում էր Թուրքիայի կողմից այդ շրջանների զավթում: Գերմանական զորքերի շարունակվող հարձակման, Ռուսաստանի տնտեսական ծանր վիճակի պայմաններում խորհրդային կառավարությունը, ձգտելով ամեն կերպ պահել իր իշխանությունը, ընդունեց Քառյակ դաշինքի բոլոր պայմանները և մարտի 3-ին ստորագրեց պայմանագիրը:Բրեստի հաշտության 4-րդ հոդվածով և ոուս-թուրքական լրացուցիչ պայմանագրով Թուրքիային էին անցնում Արևմտյան Հայաստանը և Կարսի ու Արդահանի մարզերը: Ռուսաստանը պարտավորվում էր զորքերն անհապաղ դուրս բերել Արդահանի, Կարսի, Բաթումի մարզերից (դրանցում ստեղծվելիք «նոր կարգը» տեղական բնակչությանը պետք է համապատասխանեցներ հարևան պետությունների՝ մասնավորապես Թուրքիայի հետ), ցրել հայկական կամավոր ջոկատները. Կովկասում պահել միայն մեկ դիվիզիա (հակառակ դրան Թուրքիան իրավունք ուներ պատերազմական վիճակի մեջ պահել իր բանակը), ճանաչել 1877 թ. սահմանները:Պայմանագրի ստորագրման ժամանակ խորհրդային պատվիրակությունը բողոք հայտնեց Գերմանիայի կողմից Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները «Թուրքիայի օգտին» զավթելու կապակցությամբ՝ դրանք գնահատելով որպես Ռուսաստանի կարևոր ռազմավարական կետերի «բռնի զավթում»: 1918 թ. սեպտեմբերի 20-ի ու հոկտեմբերի 10-ի Գերմանիային և Թուրքիային ուղղված նոտաներում խորհրդային կառավարությունը վճռական բողոք հայտնեց Կովկասում թուրքերի կողմից Բրեստի հաշտության պայմանների խախտման, հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման, գրավված շրջաններում հայ բնակչության նկատմամբ բռնությունների կիրառման դեմ՝ պահանջելով Հայաստանը մաքրել թուրքական զորքերից և անցկացնել ազատ հանրաքվե գաղթականների մասնակցությամբ: Ավելին, չնայած ռուս-թուրքական լրացուցիչ պայմանագրի, խորհրդային կառավարությունը 1918 թ. մարտի 16-ին պնդեց, որ «հայ հեղափոխական կազմակերպությունները իրավունք ունենան ազատորեն կազմավորել հայկական կամավորական ջոկատներ», իսկ տեղերում խորհրդային մարմիններին հրահանգ տրվեց չարգելել այդ ջոկատներին Հայաստան շարժվելիս, քանի որ նրանց նպատակն է պաշտպանել իրենց հայրենիքը թուրք-գերմանական բռնությունից: 1918 թ. նոյեմբերի 13-ին խորհրդային կառավարությունը չեղյալ հայտարարեց Բրեստի հաշտությունը, անվավեր ճանաչվեցին տարածքային բոլոր զիջումները: Թուրքիայի հետ Բրեստի հաշտությունը չեղյալ էր համարվել ղեռևս սեպտեմբերի 20-ի նոտայով: Ռուսաստանից անջատված շրջանների բնակիչները պետք է իրենք վճռեին իրենց ճակատագիրը: Մինչև 1921 թ. ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագիրը (տե՛ս Մոսկվայի պայմանագիր 1921) ՌԽՖՍՀ կառավարությունը Անդրկովկասում օրինական էր համարում 1914 թ. սահմանները: Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերըԳլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուրքերին երեք ամիս հետո ներքաշվելու պատերազմի մեջ, Ռուսաստանի հետ հակամարտությունն էր: Նրանք մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թյուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց <Մեծ Թուրանի>> մեջ:Պանթյուրքական այդ ծրագրի իրականացման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան կայսրության՝ պատերազմի մեջ մտնելու նպատակներից էր նաև <<հայկական խոչընդոտի>> վերացումը:Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ թուրքերի դեմ հերթական պատերազմից: Ցարական կառավարությունը ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ.Պոլսին, ազատորեն դուրս գալու դեպի Միջերկրական ծով, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում: Առաջին աշխարհամարտը և կովկասյան ճակատը1914թ օգոտոսի 1-ին սկսվեց առաջին աշխարհամարտը; Պատերազմի սկզբնական շրջանում Թուրքիան վարում էր չեզոք քաղաքականություն; Պատերազմի սկզբից երեք ամիս անց միայն Թուրքիան հայտարարեց պատերազմ; Ինչպես մյուս երկրները Թուրքիան ևս ուներ իր ռազմաքաղաքական շահերը և պատերազմը հարմար առիթ էր՝ Ռուսաստանի և բալկանյան երկրների հետ դարավոր հաշիվները մաքրելու համար; Պատերազմի մեջ ներքաշվելու համար Թուրքերի գլխավոր հակառակորդը Ռուսաստանն էր; Թուրքերը նպատակ ունեին ռուսական կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մյուս մահմեդական ժողովուրդներին օգտագործել Ռուսների դեմ և միավորել նրանց <<Մեծ թուրանի մեջ>>։ Նպատակներից մեկն էր նաև <<հայկական խոչնդոտի>> վերացումը։ Պատերազմում Թուրքիան միացավ եռյակ դաշինքին և 1914 թվականի օգոստոսին Գերմանիայի հետ կնքեց գաղտնի համաձայնագիր, որից հետո <<Գեբեն>> և <<Բրեսլաու>> ռազմանավերը մտան սև ծով։ Ցարական Ռուսաստանը ևս իր ակնկալիքներն ուներ այ պատերազմից։ Ռուսաստանը նպատակ ուներ տեր դառնալ սև ծովյան նեղուցներին, Կոստանդնուպոլսին, դուրս գալ միջերկրական ծով, նվաճել արևմտյան Հայաստանը և հաստատվել Իրանում։Ռազմաճակատի երկարությունը ձգվում էր Բաթում քաղաքից մինչև Ուրմիա լիճ(72 կմ)։ Թուրքական բանակը գլխավորում էր Էնվեր Փաշան։ Զորքի ընդհանուր թվաքանակը 300 հզ․ էր և կենտրոնացած էր Էրզրում քաղաքում։ Ռուսական 182 հզ․ բանակը գլխավորում Վորոնցով Դաշկովը։ 1914 թ․ դեկտեմբերի 9-ից մինչև 1915թ․ հունվարի 5 ընթացավ սարիղամիշի ճակատամարտը, որն ավարտվեց Թուրքերի խայտառակ պարտությամբև 90հզր․ զորքից փրկվեց միայն 12հզր․․․(70հզր․ մարդ սպանվեց)։ 1916թ․ փետրվարի 16-ին գրավեցին Էրզրումը․․․ սաՌուսաստանի ամենախոշոր հաղթանակն էր։ Մինչև 16 թվականի ամառ Ռուսական զորքերը գրավել էին՝ Խնուս, Մուշ, Բիթլիս, Տռաիզոն, Երզնկա, Բաբերթ քաղաքները։ 1916թ․ հունիսի 5-ին Նիկոլայ II-ը հաստատեց գրաված մարզերի կառավարման ժամանակավոր կարգը։ Արևմտյան Հայաստանում ստեղծվեց գեներալ նահանգապետություն Պեշկովի գլխավորությամբ։ Գրավված տարածքները բաժանվեցին 29 շրջանների, որոնք միավորվեցին 4 մարզերի մե՝ Վանի, Խնուսի, Էրզրումի և Տռապիզոն․․․ այս վարչական բաժանումը մնաց մինչև 1917 թ․ փետրվար։ Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրեր:
Գյուլիստանի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1813 թ․ հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։ Այսպիսով, Ռուսաստանին անցան Արևելյան Հայաստանի զգալի մասը՝ Լոռին, Թամբակը, Շամշադինը, Գանձակը, Ղարաբաղը և Շիրակը, իսկ Երևանը և Նախիջևանը դեռ Պարսկական տիրապետության տակ էին։ Սա առաջին համաձայնությունն էր, ըստ որի Հայաստանի որոշ տարածքներ անցնում էին Ռուսաստանին և այսպիսով, կարելի է ասել, որ սկսվել էր Հայաստանը Ռուսաստանին միացնելու ծրագիրը։ Այս պայմանագիրց առաջ՝ 1812 թ․ Ռուսաստանը հաշտություն էր կնքել Թուրքիայի հետ։
Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը կնքվել էր 1828 թ․ փետրվարի 10-ին։ Պայմանագիրը որոշ չափով նման էր նախորդ՝ Գլուլիստանի պայմանագրին, սակայն որոշ հարցերում Պարսկաստանին զիջումներ էին արվում ։ Տարածքների մեծ մասը կրկին անցավ Ռուսաստանին (Երևանի և Նախիջևանի խանությունները)։ Պարսկաստանին վերադարձվեցին Արաքս գետից հարավ ընկած Պարսկահայքի և Ատրպատականի գավառները։ Այսպիսով, ի տարբերություն նախորդ պայմանագրի, այս դեպքում Պարսկաստանը հողեր կորցնելու հետ հանդերձ կարողացավ որոշ տարածքներ ետ վերադարձնել։
Ռուանդան փոքր երկիր է, որը չունի ելք դեպի ծով։ Այն գտնվում է Աֆրիկա մայրցամաքի արևելա-կենտրոնական մասում։ Երկիրը մինչ օրս կրում է էթնիկական հակամարտության հետևանքները, որի գագաթնակետն էր 90-ական թվականների կառավարության կողմից հովանավորված ցեղասպանությունը։Ցեղասպանության ժամանակ հուտուների գերակա ուժի շնորհիվ 100 օրվա ընթացքում սպանվեցին մոտ 800,000 էթնիկական տուտսիներ և ավելի քիչ քանակությամբ հուտուներ։
Երկիրը պայքարում էր դարերով եկած էթնիկական լարվածության դեմ, որը կար փոքրամասնություն կազմող տուտսիների և մեծամասնություն կազմող հուտուների ավանդական, ոչ հավասար հարաբերություններում։
Նախապատմությունը։
Ռուանդայի հիմնական ազգաբնակչությունը ի սկզբանե եղել է տվա ժողովուրդը։ Սակայն միջին դարերում երկրը գրավել են հյուսիսից եկած էթնիկական խմբերը՝հուտուները և տուտսիները։ Մի շարք պատմաբանների համոզմամբ այդ երկու ցեղերը երկիր են ներխուժել տարբեր ժամանակներում, ընդ որում տուտսիները եկել են ավելի ուշ և իրենց են հնազանդեցրել ինչպես տեղաբնակներին, այնպես էլ հուտուներին։ Պատմաբանների մեկ այլ խմբի կարծիքով ի սկզբանէ տուտսիներն ու խուտուները եղել են մի ժողովուրդ, որը հետագայում բաժանվել է երկու մասի դասակարգային մի շարք ֆակորների պատճառով։
Պատմաբանների կարծիքով բաժանության հիմքում ընկած է եղել նրանց զբաղվածության ոլորտները։ Տուտսիները հիմնականում եղել են մարտիկներ և անասնապահներ, իսկ հուտուները քրմեր և հողագործներ։ Ընդ որում հուտուները կարող էին փոխել իրենց կարգավիճակը և դառնալ տուտսի։ Եվրոպական գաղութարարների այս երկիր գալով՝ տուտսիներից սկսվեց ձևավորվել տեղական կառավարություն։
1950-ական թվականներին, Ռուանդայում ապագաղութացման տրամադրության տարածման ֆոնին, սկսեցին պտտվել առասպելներ, որ տուտցիները բռնակալներ են,որոնք ստրկացնում են հուտու բնիկ ժողովրդին։ Հեղափոխությունը Ռուանդայում և անկախ պետության ձևավորումը հանգեցրեցին բռնաճնշումների ընդդեմ տուտսիի և նրանց իրավունքների սահմանափակման: Նրանք ստացան սահմանափակ տեղեր ուսումնական հաստատություններում ուսման համար և զրկվեցին բանակում սպայական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:
1993 թվականի քաղաքացիական պատերազմ, Արուշայի համաձայնագրերը
Ստեղծված իրավիճակում սկսվեց տուտսիների մասայական գաղթ դեպի հարևան Ուգանդա։ Աստիճանաբար, նրանց գաղութը սկսեց կարևոր դեր ունենալ Ուգանդայի կյանքում, որը նպաստեց 1986-ին ընդդիմության առաջնորդ Յուերի Մուսեվնիի իշխանության գալուն: Շատ տուտիսներ ստացան Ուգանդայի քաղաքացիություն և դիրքեր տեղական զինված ուժերում, բայց նրանք այդպես էլ ետ չկանգնեցին հայրենիք վերադառնալու գաղափարից: 1987-ին Ուգանդայի տարածքում ստեղծվեց Ռուանդայի հայրենասիրական ճակատ (RPF) — ռազմաքաղաքական կազմակերպություն, որի մեծ մասը տուտսի փախստականներն էին, ովքեր լքել էին Ռուանդա 1959 թվականից, ինչպես նաև նրանց սերունդները: Այն ղեկավարում էր Ռուանդայի ներկայիս նախագահ Պոլ Կագամը: RPF- ի հիմնական նպատակն էր բոլոր փախստականների Ռուանդա վերադառնալն ու քաղաքական համակարգի ապամոնտաժումը `հիմնվելով Հութուի ազգայնականների կողմից իշխանության մենաշնորհացման վրա: 1990-ի հոկտեմբերի 1-ին RPF ստորաբաժանումները ներխուժեցին Ռուանդա, որը և հանդիսացավ քաղաքացիական պատերազմի սկիզբը:
1993 թվականի օգոստոսի 4-ին Արուշա քաղաքում (Տանզանիա), միջազգային հանրության և ՄԱԿ-ի ճնշման ներքո, ստորագրվեց համաձայնագիր ՝ պատերազմը դադարեցնելու համար: Այն իր մեջ ներառում էր նախապատրաստում ընդհանուր ժողովրդավարական ընտրություններին, փախստականների վերադարձ և RPF զինծառայողների ինտեգրումը ազգային բանակի շարքեր: ՄԱԿ-ը Ռուանդա է ուղարկում պատվիրակություն՝ Արուշայի համաձայնագրին համապատասխանությունը վերահսկելու համար: Սակայն պայմանագրերի իրականացումը հետաձգվեց Ռուանդայի կառավարության կողմից մինչև 1994 թվականի գարուն:
Նախագահի մահը
1994-ի ապրիլի 6-ին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիի մոտենալիս անհայտ անձինք գնդակոծել են Falcon-50 նախագահական ինքնաթիռը դյուրակիր հակաօդային հրթիռային համակարգից: Ինքնաթիռում էին գտնվում Ռուանդայի Նախագահը՝ Ջուվենալ Հայարիմանայի, Բուրունդիի նախագահ Սիփրիեն Նթարիամիրան և երկու երկրների բարձրաստիճան ութ պաշտոնյաներ: Նրանք վերադառնում էին Ռուանդայի իրավիճակի շուրջ բանակցությունների հաջորդ փուլից:
Շատ վարկածներ առաջ քաշվեցին այն մասին, թե ով է մեղավոր նախագահների մահվան մեջ։ Մի քանի տարի անց, պաշտոնական հետաքննությունը եզրակացրեց, որ աղետի մեջ ներգրավված են Ռուանդայի զինված ուժերի շարքերում գտնվող Հուտուի արմատականները: Բայց նախագահների մահվան համար պատասխանատու հատուկ անձինք երբեք չեն հայտնաբերվել:
Ողբերգությունից անմիջապես հետո օդանավակայանը և նրա հարակից տարածքները գրավվել էր նախագահի պահակախումբի կողմից, և քաղաքներում հայտնվել էին միջհամայնքների ճանապարհային արգելափակումներ:
Նույն օրվա երեկոյան Ռուանդայի ռազմական ղեկավարության անդամներից ստեղծվեց ճգնաժամային հանձնաժողով, որը վարում էր գնդապետ Թեոնեստե Բագոսորան: Օրենքի համաձայն, երկրի նախագահը պետք է լիներ երկրի վարչապետ Ագաթա Ուվիլինգիմանան, բայց զինվորականները հրաժարվեցին ճանաչել նրա իշխանությունը ՝ նրանց անվանելով տուտսի հանցակից:
Վերջի սկիզբը
1994թ ապրիլի 7-ին գնդապետ Բաղոսորան մեղադրեց Ռուանդայի հայրենասիրական ճակատին նախագահի մահվան մեջ: Նա հրամայեց բանակին և ոստիկանությանը հարձակվել տուտսիների վրա և սպանել նրանց։ Բաղոսորան նաև պահանջել է հեռացնել նախկին կառավարությունից բոլոր նրանց, ովքեր կարող են խանգարել արմատականների պլաններին:
Նախագահի գվարդիայի զինծառայողները եկան աշխատանքի և հասարակայնության հետ կապերի նախարար Լանդոալդ Նդասինգվեին: Սկզբից նրանք Նդասինգվայից գումար էին պահանջում, այնուհետև հավաքեցին նրան և նրա ամբողջ ընտանիքին լոգարանում։ նախ գնդակահարեցին քաղաքական գործչին, ապա ՝ մորը, երեխաներին և ծառային: Տեղեկատվության նախարար Ֆոստան Ռուկոգոզուն կնոջ և երկու երեխաների հետ միասին տեղափոխվել է նախագահի պահակային ճամբար: Նրանց ուղեկցող զինծառայողներից մեկը բղավեց. «Սպանիր շանը»: Բոլորը գնդակահարվեցին, և նրանց մարմինները նետեցին ջրամբարի մեջ: Մեկ այլ զոհ դարձավ ընդդիմադիր կուսակցություններից մեկի փոխնախագահ Ֆելիչին Նգանգոն: Նրա կինը և երեխաները սպանվեցին տեղում, իսկ Նգանգոն ինքը հանձնվեց նախագահի պահակախմբին, նրան նախ հարցաքննեցին, այնուհետև գնդակահարեցին մոտակա անտառում:
Այնուամենայնիվ, այդ ժամերին գնդակահարվում էին ոչ միայն ընդդիմության առաջնորդները կամ հայտնի հասարակական և կրոնական գործիչները: Կուգալիում ՝ Ռուանդայի մայրաքաղաքում, սկսվել էին ռազմական և զինված խմբավորումները: Նրանք մեթոդականորեն նախկինում կազմված ցուցակներով սպանեցին տուտսիներին և «անվստահելի» հուտուներին:
Ապրիլի 7-ի առավոտյան սպանությունները ծավալում ստացան։ Որպես սպանելու գործիք էին հանդիսանում ոչ միայն հրացաններն, այլև կացինները և երկաթե ձողերը։
«Հազար բլրի ռադիո/ հեռուստատեսություն»
Երկրում բնակիչների մեծ մասը չափազանց աղքատ էր իրենց հեռուստացույց թույլ տալու համար: Եվ շատերը անգրագետ էին, ուստի Ռուանդայում տպագիր մամուլը պահանջարկ չուներ: Այս ֆոնի վրա բնակչության համար տեղեկատվության հիմնական աղբյուրը ռադիոյն էր:
Հազար բլուրի երկիրը լեռնային Ռուանդայի ոչ պաշտոնական անուններից մեկն էր: Այս անվանման տակ էր նաև մասնավոր ռադիոկայան, որը ֆինանսավորվել է Հուտուի արմատականների կողմից: Ռադիոկայանի աշխատակիցները բացառապես այս ժողովրդի ներկայացուցիչներն էին: Ռադիոն սկսեց հեռարձակվել 1993-ի հուլիսի 8-ին, և մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում այն առավել տարածվեց Ռուանդայում: Դա հիմնականում պայմանավորված էր նրանով, որ «Հազար բլուրներ» ռադիոկայանը հասարակ մարդկանց համար մատչելի լեզվով էր:
Ցեղասպանության ժամանակ հուտսիների արտահայտման հիմնական միջոցը այս ռադիոկայանն էր։ Ցեղասպանության ժամանակ այստեղ կարդում էին այն հասցեները, որտեղ ապրում էին տուտսիները և առաջարկում դիակները թաքցնելու ձևեր։
Ոչնչացման վերջը
Արդեն մայիսին Ռուանդայում եղած ցեղասպանության մասշտաբը ակնհայտ դարձավ ամբողջ համաշխարհային հանրության համար, որի ուշադրությունն այդ պահին կենտրոնացած էր Հարավսլավիայի իրադարձությունների վրա: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկեց խաղաղապահների թիվը հասցնել 5500 մարդու, բայց բանաձևը հետաձգվեց խաղաղապահ առաքելությունը ֆինանսավորել չցանկանալու պատճառով։
Հետևանքները։
Ցեղասպանության սկսվելուց անմիջապես հետո RPF- ի ուժերը գրոհ էին նախաձեռնել Հութուի կողմից վերահսկվող տարածքների վրա: Վրեժխնդրությունից վախենալով ՝ Հաթուսները մասսայաբար փախան հարևան երկրներ: Հունիսին ֆրանսիացի խաղաղապահները տեղակայվեցին Ռուանդայում ՝ ՄԱԿ-ի մանդատի շրջանակներում: Կառավարության պաշտոնյաները ջերմորեն դիմավորեցին նրանց, բայց շարունակեցին սպանել տուտիսներին: Խաղաղապահները ավելի մեծ չափով նպաստեցին ոչ թե վերջ տալու ցեղասպանությանը, այլ RPF ուժերի շարժումը դանդաղեցնելուն:
Հուլիսի կեսերին Ռուանդայի ամբողջ տարածքը, բացառությամբ ֆրանսիական զորքերի կողմից վերահսկվող հողերի, գրավվեց RPF զորքերի կողմից: Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչները, ներառյալ գնդապետ Թոնեստ Բագոսորուն, ով ղեկավարում էր ցեղասպանությունը, փախան արտերկիր: 1997-ին Բաղոսորան կալանավորվեց Կամերունում և ուղարկվեց հայրենիք, որտեղ 2008-ին դատապարտվեց ցմահ բանտարկության:
Ցեղասպանությունը նաև հանգեցրեց նրան, որ մեկ տարվա ընթացքում Ռուանդայի բնակչությունը գրեթե երկու անգամ նվազեց: 1994 թվականի սկզբին Ռուանդայում բնակվում էր գրեթե 7,5 միլիոն մարդ: Մինչև տարեվերջ Ռուանդայում մնաց շուրջ 4 միլիոն մարդ:


Շոգենավի քթի տակից դուրս թռչելով, միմյանց հետևից հափշտակ վազում էին ջրի ուղատարած ծալքեր, որոնք նման էին մետաքսյա ծանր գործվածքի ծալքերի։ Նրանք խռովահույզ վազում էին, և շարունակ լայնանալով ու կնճռոտվելով, վերջապես հարթվում էին, հավասարվում և ծփծփալով չքանում։ Միակերպ ճռնչացող անիվների տակ կծկվում էր ուռճացած փրփուրը, և կաթի պես սպիտակի տալով, մեղմ վշշալով, փշրվում, օձագալար հոսանքներով ցիրուցան էր լինում և կորչում` կուլ գնալով մառախուղին։ Երբեմն-երբեմն ծովաշուշանն էր ելնում ջրի երես, բայց նույն վայրկյանին էլ, գլխի վրա շուռ գալով, սուզվում մեղմահույզ ջրի հատակը։
Անդադար ու մեղմահնչուն ծնգծնգում էր ղեկի մոտ կախված զանգակը: Նավապետը փոքր ինչ կքած ուսերով արևավառ ու լռակյաց մի մարդ, հոտնկայս ծխում էր իր կարճ ծխամորճը, իսկ նրա հետաքնին հայացքը հածում էր ծովի անսահմանության վրա: Իմ բոլոր հարցերին նա կծկտուր էր պատասխանում: Ակամա ես դիմում էի իմ միակ ուղեկցին՝ կապիկին: Նստում էի նրա կողքին և նա ցնծագին ուրախությունից գլուխկոնծի էր տալիս լպրծուն տախտակամածի վրա:
Տեքստ
Ազնվության, անկեղծության մասին աշխարհում ասված ու գրված խոսքերից հսկա լեռ է գոյացել, այնինչ դրանից, ցավոք, նրանք քիչ են շահել: Սակայն երբևէ չեն ընկրկել. շրջելով երկրով մեկ՝ անխոնջ շարունակում են իրենց առաքելությունը՝ հուսալով, որ մարդիկ, բանալով հոգու փակ դռները, ներս կառնեն իրենց: Ավա՜ղ, այդպես չէ: Իսկ գիտե՞ք՝ ինչու. մարդը վախենում է, որ անաչառ լինելու դեպքում կարող է զրկվել ունեցվածքից: Եվ քանի որ շատերի համար որկորը հագեցնելու անբավ նկրտումը վեր է ամեն ինչից, անսքող անտարբերությամբ աչք են փակում զազրելի արարքների վրա՝ հանդուրժելով անգամանհանդուրժելին: Այդուհանդերձպատեհապաշտ փարիսեցիներն առիթը բաց չեն թողնում, որ գործի դնեն արդարությունը՝ որպես դիմակ՝ դատապարտելու, այպանելու նույնիսկ անմեղսունակներին: Մինչդեռ ազնվությունն ու շիտակությունը բոլոր առաքինությունների հիմքն են: Դրանք հզոր ուժ են, և խարդախներն իզուր են արհամարհում նրանց: Ազնիվ, անկեղծ հոգին անձեռակերտ տաճար է, որտեղ ղողանջում է անկապտելի ճշմարտության ձայնը: Անկեղծությունը անխառն, անսեթևեթ ադամորդուն ավելի բարձր ու արժանավոր է դարձնում մարդկանց աչքում, քան քանքարավոր հացկատակը: Ով սովորաբար անկեղծ չէ ուրիշների հետ,անկեղծ չէ նաև ինքն իր հես։Մեծագույն վիրավորանքը, որ կարելի է հասցնել ազնիվ մարդուն մեղադրել իրեն անարդարության մեջ։
1. Շարունակի՛ր անավարտ մտքերը:
2. Մեկնաբանի՛ր «Ազնվության, անկեղծության մասին աշխարհում ասված ու գրված խոսքերից հսկա լեռ է գոյացել, այնինչ դրանից, ցավոք, նրանք քիչ են շահել»
Ինչքան էլ որ ազնվությունը գովերգվում է, միևնույն է շատ են անարդար մարդիկ։
«Անկեղծությունը անխառն, անսեթևեթ ադամորդուն ավելի բարձր ու արժանավոր է դարձնում մարդկանց աչքում, քան քանքարավոր հացկատակը»
Ավելի բարձր է դասվում անկեղծությունը մարդու քան մարդու այլ հատկանիշները։
3.Գրի՛ր
որկոր- ստամոքս, նկրտում- ձգտում, պատեհապաշտ — կարիերիստ, փարիսեցի- Կեծավոր, երկերեսանի,, այպանել — Ծաղրել, անձեռակերտ — բնական, անխառն — մաքուր, քանքարավոր — Տաղանդավոր, հացկատակ — ձրիակեր
բառերի՝ տեքստում գործածված իմաստին համապատասխանող հոմանիշը կամ բացատրի՛ր բառակապակցությամբ:
4. Դուրս գրի՛ր տեքստում գործածված անկանոն և պակասավոր բայերը:
ասել
դառնալ
6. Գրի՛ր Այդուհանդերձ պատեհապաշտ փարիսեցիներն առիթը բաց չեն թողնում, որ գործի դնեն արդարությունը՝ որպես դիմակ՝ դատապարտելու, այպանելու նույնիսկ անմեղսունակներին նախադասության շարահյուսական հոմանիշը՝ նշելով ստորադաս նախադասության և դերբայական դարձվածի բնույթը:
Այդուհանդերձ պատեհապաշտ փարիսեցիներն առիթը բաց չեն թողնում՝ գործի դնելու արդարությունը՝ որպես դիմակ՝ դատապարտելու, այպանելու նույնիսկ անմեղսունակներին
7. Կազմի՛ր 4 նախադասություն ծառանալ բառի բազմիմաստություններով:
Նա ծառացավ և չկատարեց աշխատանքը բոլորի չափ հավասար։
Հանկարծ նրանց առջև մի ամբողջ զորք ծառացավ։
Ծառացել ենք բոլոր հողմերի դեմ (Հ. Սահյան):
Ծովի ալիքները ծառացան և խանգարեցին հանգիստ լողին։
8. Կազմի՛ր մեկական բառ առ-, ամենա-կարող, հակ-ապատկեր, վեր-անայել, տար-ակուսել, փոխ-աբերական , բաց-առություն, շար-ային, ստոր-գետնյա
նախածանցներով և դրանց համանուն արմատներով: