Առանձնացրե՛ք Ձեր համար կարևոր երկու առանցքային գործչի, որոնք ըստ ձեզ մեծ դերակատարում ունեցան ՀՀ կայացման գործում/գրավոր/
Առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։ 1967 թվականին Հայկազ Խաչատրյանի ստեղծած Ազգային Միացյալ Կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ է եղել Մովսես Գորգիսյան։ Արցախյան շարժման առաջամարտիկներից էր։
Ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։ 1990 թվականին զոհվել է Երասխի պաշտպանության ժամանակ։
Ծանոթանալով այս գործչի հետ հասկացա, որ նա եղել է ժամանակի ակտիվիստներից։ Կարծում եմ, եթե նրա նման մարդիկ այդ ժամանակ ռիսկի չդիմեին Հայաստանը երբեք ուժ չէր հավաքի և չէր ունենա անկախ պետություն։ Պետք է ճանաչել և բացահայտել այսպիսի գործիչների նույնպես, քանի որ նրանց ազդեցությունն է նպաստել պետության այսօրվա անկախ լինելուն։
