Մինաս Ավետիսյանի հանկարծամահը

Սովետական իշխանությունները չէին կարող ընդունել Մինասին, քանի որ նա չէր ենթարկվում Կոմունիստական կուսակցությանը։ Այդ ամենն ավելի թեժացավ այն ժամանակ, երբ Մինասը հրաժարվեց նկարել Լենինին ու ասաց իր հայտնի խոսքերը․ «Լենինն Ապոլոնը չէ, որ նկարեմ։ Նկարիչը բեռնակիր համբալ չէ, որ ինչ դնեն շալակին տանի։ Չե՛մ նկարել ու չե՛մ նկարելու»։

1975 թվականի փետրվարի 16-ին Երևանում վրաերթ տեղի ունեցավ, ինչի հետևանքով մահացավ հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանը։ Մինասի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են առեղծված։ Առեղծվածային էին նաև մի շարք այլ դեպքեր, որոնք տեղի ունեցան Մինասի կենդանության օրոք․ Մինասին ուղարկված անանուն նամակները, արվեստանոցում տեղի ունեցած հրդեհը, ինչի հետևանքով այրվեցին նկարչի կտավներն ու մի շարք անձնական ու արխիվային նյութեր։

Մինասի մահը ցնցեց ամբողջ Հայաստանը։ Այդ ժամանակ ոչ ոք չէր հավատում, որ ավտովթարը կազմակերպված չէր, պարզապես վախենում էին խոսել։. Ավտովթարից հետո բժիշկներն ասացին, որ նրա կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ Կարո՞ղ եք բացատրել, թե ինչպե՞ս եղավ, որ իրեն լավ զգացող, թույլ մարմնական վնասվածքներ ստացած մարդը, ով լավ էր ու տեղափոխվելու էր պալատ, հանկարծամահ եղավ։ Այդպես չի լինում։ Այդպես կազմակերպում են ու անում։ Ավտովթարի անհաջող փորձից հետո կազմակերպիչներին օգնության հասան բժիշկները

Մի հայտնի լուսանկար կա, որտեղ Մինասն է ու իր ընկերները։ Մինասի մահվանից հետո այդ մարդիկ սկսեցին մահանալ։ Մեկը կենաց խմելու ժամանակ, մյուսը՝ գազի թունավորումից, երրորդը՝ գետի մեջ խեղդվեց ու այսպես շարունակ։ Այսպիսի պատահականություններ չեն լինում։ Հստակ երևում էր, որ կար կազմակերպիչ ու այդ թիմն աշխատում էր շատ պրոֆեսիոնալ։ Անկախ այն փաստից, որ հրամանը եկել էր Մոսկվայից, այնուամենայնիվ, Մինասին սպանեցին հայերը։

Design a site like this with WordPress.com
Get started