Հոլովումներ

Օր, աղջիկ, կրակ, տարի, արքա, տիկին, հորեղբայր, նախամարդ, դար, ժամանակ, ամուսին, ձի, ուռենի, թագուհի, լուսաբաց, ամիս

վա- օր, տարի, ամիս

ի- կրակ, դար, ժամանակ, լուսաբաց, արքա

Իշխանին վրդովվում էին այն լուրերը, թե շինականները նորից լքում են իր կալվածքները։

Իշխանին վրդովվում էին այն լուրերը ։

Շինականները նորից լքում են իշխանի կալվածքները։

Սահմանադրական հոդվածի վերլուծություն

Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը

1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:

3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

1) Փաստացի Սյունիքում սահմանները խախտվել են, քանզի Ադրբեջանի ու Հայաստանի գործող սահմանի երկայնքով են տեղակայվել ադրբեջանական զորքերը, իսկ ՀՀ զինված ուժերը ոչինչ չեն նախաձեռնում։

2) Ըստ վերջին դեպքերի` ռազմական ղեկավարությունը և գլխավոր շտաբը անվստահություն են հայտնել ղեկավարությանը։ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ իր վճռական բողոքն է արտահայտել չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալի պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու, համարելով երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ: Հիմք ընդունելով այդ քայլը, զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։

3) Իհարկե բազում մարդիկ կատարել են իրենց պարտքը և մասնակցել են պատերազմին, սակայն որոշները անհիմն պատճառներով չեն ներկայացել։

Design a site like this with WordPress.com
Get started