Հայ ազգային կուսակցությունները

Հայ ազգային-քաղաքական շարժման աշխուժացմանը նպաստում էր այն հանգամանքը, որ Հայկական հարցը դարձել էր մեծ տերությունների հետաքրքրության առարկա։ Սակայն սուլթանական վարչակարգը բարենորոգումների փոխարեն ավելի սաստկացրեց ազգային ու հասարակական ճնշումները։ Ստեղծվեց մի վիճակ, երբ ազատագրվելու ակնկալիքներ ունեցող ժողովուրդը հայտնվեց ավելի ծանր վիճակում։ Նման պայմաններում արևմտահայության լայն զանգվածներին մնում էր դիմել պայքարի բոլոր՝ խաղաղ ու զինված ձևերին, իսկ հասարակական-քաղաքական շրջանակներին՝ ուղղություն տալ այդ շարժմանը։ Հայաստանի տարբեր շրջաններում և գաղթավայրերում ձևավորված գաղտնի ազատագրական խմբակները հիմք դարձան 1880-ական թթ. կեսերից կուսակցությունների առաջացման համար։

Հայ ազատագրական շարժման նշանավոր կենտրոններից էր Վան քաղաքը։ Այստեղ գաղափարական ոգեշնչողներն էին Մկրտիչ Խրիմյանը, Մկրտիչ Փորթուգալյանը և Մկրտիչ Թերլեմեզյանը։ Մ. Խրիմյանի խորհրդով Մ. Փորթուգալյանը և նրա 12 սաները ստեղծում են մի կուսակցություն, որը կազմում է ապագա կուսակցության կորիզը։ Վտանգավոր համարելով Փորթուգալյանի գործունեությունը՝ 1885թ. մարտին իշխանությունները նրան վտարում են Վանից։ Նա հաստատվում է Մարսելում, որտեղ հրատարակում են  «Արմենիա» թերթը, զբաղվում հայրենասիրական գաղափարների տարածումով։ Մկրտիչ Թերլեմեզյանը 1885թ. աշնանը Վան քաղաքում հիմնադրում է առաջին հայ ազգային կուսակցությունը՝ «Արմենական» անունով։ Արմենականները պայքարում էին արևմտահայերին լուսավորելու և թուրքական բռնակալությունից ազատագրելու համար։ Հայկական հարցի լուծումը նրանք կապում էին Եվրոպայի օգնության և համաժողովրդական ապստամբության հետ։ Արմենականների գործունեության մեջ կարևոր տեղ ուներ զենքի հայթայթման ու կուտակման, ժողովրդին համահայկական ապստամբության նախապատրաստելու գործը։ 19-րդ դարի 90-ական թթ. նրանք կողմնորոշվում են դեպի հայդուկային պայքարը և համագործակցում «Դաշնակցության» հետ։ Արմենականների շարքերն արագորեն աճում են: Մինչև 1890 – ական թթ. սկիզբը միայն Վանի վիլայեթում հիմնվում են մոտ 150 – իցավելի կազմակերպական խմբեր՝ մոտ երկու հազար անդամներով: Կուսակցության գաղափարները լայն արձագանք են գտնում Տարոնում, Բաղեշում, Անդրկովկասում, Եգիպտոսում, Բուլղարիայում և ԱՄՆ-ում: Արմենականները ցուցադրեցին թուրքական բռնատիրության դեմ կազմակերպված քաղաքական ու զինված պայքարի վառ օրինակներ և խոր հետք թողեցին հայ ազատագրական շարժման պատմության մեջ: 

19-րդ դարի 80-ական թթ. Եվրոպայում սովորող հայ ուսանողությունը կրում էր ժամանակի գաղափարական ազդեցությունը: Սակայն հայ երիտասարդությանը որքան էլ հրապուրիչ թվար սոցիալիզմը, Հայկական հարցի լուծումը շարունակում էր մնալ առաջնային խնդիր: 1887թ. օգոստոսին Շվեյցարիայում Ժնևի համալսարանի մի խումբ արևելահայ ուսանողներ՝ Ավետիս Նազարբեկյանը, Ռուբեն Խանազատը, Գաբրիել Կաֆյանը, Մարո Վարդանյանը, ստեղծեցին երկրորդ քաղաքական կուսակցությունը: Նրանք 1887թ. վերջին հիմնադրում են իրենց թերթը, որը կոչում են «Հնչակ», որից էլ շուտով կուսակցությունը ստանում է իր անունը: Հնչակյանների հաքյացքներում առանձնակի տեղ ուներ սոցիալիզմի գաղափարը, որին հասնելու միջոց նրանք համարում էին գյուղական համայնքը: 1888թ. աշնանը «Հնչակ» թերթում հրատարակվում է կուսակցության ծրագիրը: Որպես մոտակա խնդիր սահմանվում է հայրենիքի մեծագույն մասի՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը թուրքական բռնապետությունից: Ապագա հայկական անկախ պետականության կազմում պետք է միավորվեին օսմանյան, ռուսական և պարսկական տիրապետությանը պատկանող հայկական հողերը: 1889 թ. Ռ. Խանազատի և Գ. Կաֆյանի ջանքերով ստեղծվում են Կարինի և Տրապիզոնի մասնաճյուղերը: Ապա կուսակցական կառույց է հիմնվում Կ. Պոլսում, որին անդամակցում են հայտնի գործիչներ Միհրան Տամատյանը, Համբարձում Պոյաճյանը, Արփիար Արփիարյանը: Ստեղծվում են կառույցներ Արևմտյան Հայաստանում, Աթենքում, Եգիպտոսում և այլն: Կուսակցությունն իր գործունեության առանցքն է դարձնում հայդուկային շարժմանն աջակցելը: Հնչակյանները կարևոր դեր են ունենում Սասունի 1894թ. ինքնապաշտպանության և Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբության կազմակերպման գործում: 1896թ. Լոնդոնի առաջին համագումարում Հնչակյան կուսակցությունը պառակտվում է երկու թևի՝ սոցիալիստական և ազգային: Սոցիալիստական թևը՝ Ա. Նազարբեկյանի գլխավորությամբ, որը կարևոր խնդիր էր համարում սոցիալիզմի համար պայքարը, կազմում էր փոքրամասնություն, իսկ ազգայինը՝ մեծամասնություն: Վերջիններս Ա. Արփիարյանի գլխավորությամբ հեռանում են կուսակցությունից և 1898թ. հանդես են գալիս «Վերակազմյալ հնչակյաններ» անունով: Հնչակյան կուսակցությունն իր խոշոր ավանդն է ունենում հայ ազգային-ազատագրական շարժման գործում:

1890թ. հուլիս-օգոստոսին Թիֆլիսում ընթացող հիմնադիր ժողովները հանգեցնում են հայ ազգային ավելի ազդեցիկ կուսակցության՝ «Հայ հեղափոխականների դաշնակցության» ստեղծմանը: Նորաստեղծ կուսակցության կորիզը Քրիստափոր Միքայելյանի գլխավորած «Դրոշակ» խմբավորումն էր: Կուսակցության ձևավորման գործընթացում առաջնակարգ դեր են կատարում Ք. Միքայելյանը, Սիմոն Զավարյանը, Ստեփան Զորյանը, Հովհաննես Լոռու-Մելիքյանը և ուրիշներ: 1890թ. սեպտեմբերին «Դրոշակ» թերթի առաջին համարում հրապարակված հռչակագրով դաշնակցությունն Արևմտյան Հայաստանի քաղաքական և տնտեսական ազատագրությունն ազդարարում է իր գլխավոր խնդիրը: ՀՅԴ ձևավորման առաջին շրջանում կուսակցությունը կարողացավ իր կազմակերպական կառույցները ստեղծել Արևմտյան Հայաստանում, Կ. Պոլսում, Կիլիկիայում, Այսրկովկասում, Ռուսաստանում և Եվրոպայի մի շարք երկրներում: 1892թ. հունիսին Թիֆլիսում սկսվեց ՀՅԴ առաջին համագումարը: 1894թ. «Դրոշակում» տպագրվեց ՀՅԴ ծրագիրը: «Նպատակ» բաժնում ասվում էր, որ ապստամբության ճանապարհով անհրաժեշտ է հասնել Արևմտյան Հայաստանի ազատությանը: «Միջոցներ» բաժինը նախատեսում էր ժողովրդի զինում. մարտական խմբերի ձևավորում, ապստամբական և ահաբեկչական գործողությունների իրականացում: 19-րդ դարի 90-ական թթ. կեսերին ՀՅԴ-ն դառնում է ազգային-քաղաքական ամենաազդեցիկ կուսակցությունը և շուտով ծանրակշիռ դեր ստանձնում նաև արևելահայ ազգային-հասարակական պայքարի կազմակերպման գործում:

Design a site like this with WordPress.com
Get started