Գործնական աշխատանք 05․04-09․04

Գործնական քերականություն1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Նրա տաք գրկում մոռացվել էին բոլոր ցավերը։

Ջինջ աչքերի մեջ թաքնված էր պիղծ հոգին։

Երազուն աղջնակը կորցրել էր իրականությունը։

Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

 Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար – երփներանգ, տպավորիչ, խորիմաստ

Այգի – բերքառատ, կանաչ, կենդանաբանական 

Ծաղիկ –քնքուշ, փշոտ, բուրումնավետ 

Գիրք – հինավուրց, տեղեկատվական, հաստ 

Գորգ – գույնզգույն, տաք, զարդանաշխ 

Գտնե՛լ որակական ածականները

Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

 Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ պատկեր, դերձակ, դժվարին, հոգատար մայր, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե թուր, սնահավատ հարևան, դետալ,
գործունյա երիտասարդ, բարեգութ աղավնի, դաժանանցյալ, ատլաս, չիթ, փայտե նստարան, կաղապար, շրջանակ, թղթե նավակ:

Design a site like this with WordPress.com
Get started