Իմ աչքերում Թումանյանը այս հոդվածում անդրադառնում է մարդկության ամենաբծախնդիր կողմին ՝ փոխհարաբերություններին։ Մարդիկ բարի են, լավը սակայն ոչ կենսուրախ։ Ամեն մեկը ունի իր սեփական աշխարհը, որը սահմանափակ է։ Մարդկությունը սովոր է ապրել ցավի մեջ, տեսնել միայն վատը և չարը։ Մի՞թե դժվար է ուրախացնել միմյանց և պարգևել անսահման սեր։ Իրականում ոչ ոք նույնիսկ չի մտածում այդ ուղղությամբ, նրանք բոլորը պարփակվել են իրենց սեփական վանդակներում և դուրս գալու միտք էլ չունեն։ Իսկ երբ ապրում են մի քանի վայրկայն ամբողջ սրտով իսկապես զարմանում են։ Խնդիրը նրանում է, որ միշտ սպասում են, որ հրաշք կկատարվի և իրենք իրենց ուրախ կզգան, սակայն այդ ուղղին, որը տանում է դրան, հենց ինքը ուրախությունն է։
Իմ կարծիքով ամենաստխուրը այն է, որ այս հոդվածը Թումանյանը գրել է հարյուր տարի առաջ, իսկ հիմա ամեն ինչ ավելի է խորացել ու հիմնային դարձել։
Եկեք արթնացնենք մեր թաքնված, ուրախ, անհոգ հոգիներին և վայելենք կյանքը իր բոլոր գույներով։
