Առաջադրանքներ 01.04.

1.Տրված նախադասություններում երկրորդական նախադասությունները գտիր և փոխակերպիր դերբայական դարձվածի։

  1. Հենց այսօր դու գործ կստանաս և համաձայնելով՝ վաղվանից կսկսենք աշխատել:
  2. Մեզ մոտ աշխատանքի անցնողները, պարտավորվում են պատասխանել իմ մի քանի հարցերին:
  3. Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի՝ աշխարհի լավագույններից մեկը համարվող, հայտնի գրադարանում:
  4. Երևի Միհրդատը չէր զգացել իր խոսքերով ամենից առաջ ինձ վիրավորելը։
  5. Ամեն ինչ աղոթքով չես կարող անել չնայած տատիս՝ միշտ աղոթքի զորությանը ապավինելը։
  6. Քսանհինգ տարեկան չլինելով՝ հասցրել էր արդեն երկու գյուտ արտոնագրել:
  7. Չե՞ք նեղանում իմ համարձակ խոսելուց:
  8. Գաբրիելը չէր թաքցնում՝ իր կապված լինելը ինչ-որ կասկածելի անձանց հետ:

2. Տրված նախադասությունների երկրորդական բաղադրիչը փոխակերպիր դերբայական դարձվածի։

  1. Հետագայում, այդ բնակավայրը, որ գյուղի է վերածվել, եղել է Բագրատունիների նախարարական ոստանն:
  2. Նրանց, ով ընթանում է դեպի լույսի աղբյուրը, ոգին ու երազանքն անհնար է սպանել:
  3. Ճշմարիտ հայրենասիրությունը չի կարող լինել, եթե մարդ սեր չի տածում սեփական լեզվի հանդեպ:
  4. Ճշմարիտ մտավորականի ամենացայտուն հատկանիշներից մեկն այն է, որ նա իր և այլոց կարծիքների հետ հաշվի է նստում:
  5. Իր հոբելյանի նախօրեին մարշալ Հովհաննես Բաղրամյանը տուն էր հրավիրել բոլոր հայ ծովակալներին, ովքեր ծառայում էին նավատորմի տարբեր միավորումներում։
  6. Ես չեմ կարող վերարտադրել այդ պատմությունը, որը բիթլիսահայերենի ու ամերիկահայերենի յուրահատուկ շաղախ է արվել:
  7. Այն ժողովուրդի ոգին, որն ապրել է ցանկանում, անգամ ցեղասպանությամբ չի ոչնչացնի:
Design a site like this with WordPress.com
Get started