Éclair

Un éclair est une pâtisserie oblongue faite de pâte à choux remplie de crème et recouverte d’un glaçage au chocolat. La pâte, qui est la même que celle utilisée pour la profiterole, est généralement façonnée à l’aide d’une poche à douille et cuite jusqu’à ce qu’elle soit croustillante et creuse à l’intérieur. Une fois refroidie, la pâte est ensuite remplie de crème pâtissière à la vanille, au café ou au chocolat, de crème fouettée ou de crème chiboust, puis glacée avec un glaçage fondant. Le glaçage est parfois au caramel, auquel cas le dessert peut être appelé bâton de Jacob

L’éclair est né au XIXe siècle en France, où il était appelé “pain à la Duchesse” ou “petite duchesse” jusqu’en 1850. Le mot est attesté pour la première fois en anglais et en français dans les années 1860. Certains historiens de l’alimentation pensent que les éclairs ont été fabriqués pour la première fois par Antonin Carême (1784-1833), le célèbre chef français [citation nécessaire]. La première recette anglaise connue d’éclairs apparaît dans le Boston Cooking School Cook Book de Mme D.A. Lincoln, publié en 1884.

Անհրաժեշտ բաղադրիչներ.

խմորի համար.

  • 200մլ ջուր
  • 200գ ալյուր
  • 0.5թ.գ. աղ
  • 0.5թ.գ. շաքարավազ
  • 4 ձու
  • 100գ մարգարին

եփովի կրեմի համար.

  • 500մլ կաթ
  • 200գ շաքարավազ
  • 50գ ալյուր
  • 4 ձու

Պատրաստման եղանակ.

Առաջին հերթին կաթսայի մեջ լցնել ջուրը, աղն ու շաքարավազը: Դնել կրակին և հասցնել եռման աստիճանի:

Ավելացնել մարգարինը և խառնել՝ մինչ այն լիովին կհալվի:

Մաղելով լցնել ալյուրը և եփել ևս 2 րոպե՝ անդադար գդալով խառնելով: Արդյունքում պիտի խմորը պոկվի կաթսայի պատերից:

Հանել կրակից և սպասել, որ խմորը մի քիչ սառի:

Դրանից հետո մեկ-մեկ հատ ավելացնել ձուն: Ավելացնել մի ձուն և լավ խառնել, և այդպես շարունակ:

Խմորը լցնել հրուշակեղենային պարկի մեջ: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել: Խմորը պարկից լցնել տապակի մեջ՝ երկար կամ կլոր ձև տալով:

Տաքացնել ջեռոցը մինչ 200 աստիճան և թխել նախապատրաստած խմորը՝ 10 րոպե:

Դրանից հետո իջեցնել ջերմաստիճանը մինչ 170 աստիճան և թխել ևս 30 րոպե: Թխելու ընթացքում ոչ մի դեպքում չի կարելի բացել ջեռոցի դռնակը: Երբ այն պատրաստ լինի, անջատել ջեռոցը, սպասել, որ որոշ ժամանակ սառեն ներսում, և միայն այդ ժամանակ հանել տապակը: Այլապես էկլերի խմորները կարող են իջնել:

Պատրաստել կրեմը. կաթը լցնել կաթսայի մեջ և դնել կրակին: Հասցնել եռման աստիճանի:

Առանձին տարայի մեջ միացնել դեղնուցներն ու շաքարավազը նաև ալյուրը: Հարել:

Ավելացնել տաք կաթը և լավ խառնել:

Ընդհանուր զանգվածը դնել թույլ կրակին և եփել 5 րոպե: Հանել կրակից և թողնել, որ սառի: Լցնել պարկի մեջ, էկլերի խմորի վրա փոքր անցք անել և լցնել կրեմը:

Ցանկության դեպքում շաքարի փոշի ցանել և մատուցել:

Ծաղկազարդ

Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը պտղաբեր անձրևներ էր ուղարկում երկիր։ Երաշտի ժամանակ մարդիկ տիկնիկների և ծիսական երգերի ուղեկցությամբ մաղթանքներ էին ուղղում Նարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։ Ծեսի մաս կազմող տիկնիկը ունի տարբեր անուններ՝ Նուրի, Հուրի, Խուճկուրուրիկ, Չիչի-մամա։

Ծաղկազարդը եղանակի՝ գարնան պաշտամունքի տոն էր։ Այն նվիրված էր ոչ միայն ջրին, այլև ծառին ու ծաղկունքին։ Ծառի պաշտամունքը փոխանցվել է սերնդեսերունդ և համարվել բնության կենդանության ու վերապրումի արգասիք։ Տոնի հիմքում ընկած է նաև Կենաց ծառի գաղափարը։ Այն շեշտում է կյանքի վերընթաց զարգացումը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերություն։ Դրա բարձրագույն նպատակը անմահությունն է։

Քրիստոնեության ընդունումից հետո տոնը հարմարեցվել է քրիստոնեության գաղափարախոսությանը և նշվել որպես Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ մտնելու օր, երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով, ինչը նկարագրում են բոլոր ավետարանիչները։

Ծաղկազարդին պարել են Վերվերի պարը։ Այդ օրը պարել կարող էին միայն տղամարդիկ։

Ծաղկազարդ Գյումրիում

Գյումրիի բոլոր Առաքելական եկեղեցիներում Ծաղկազարդ է տոնվում : Վաղ առավոտյան եկեղեցիներում օրհնված ուռենու ոստերը պատարագից հետո բաժանվում են ժողովրդին: Այնուհետ մանուկների օրհնության կարգ է կատարվում:Վաղ առավոտից Գյումրին տոնական է լինում եւ գունավոր: Տարբեր ճյուղեր, ծաղիկներ, ձեռքի աշխատանքներ, զատկական պարագներ, անգամ ուտեստ ու խմիչք են ցուցադրվում Ռիժկովի ճեմափողոցում եւ սբ Յոթ Վերք եկեղեցու հարակից տարածքներում:

Մեկ ճյուղը վաճառվում էր 100-ից մինչեւ 500դրամի սահմաններում: Արդեն քանի տարի է, Գյումրիում Գյումրիում Ծաղկազարդի ճյուղեր են վաճառում Արմավիրից եւ Արտաշատից եկած քաղաքացիները: Մինչ իրիկուն վաճառում են, մնացած ճյուղերն էլ թողնում, հեռանում են:

«Էս տոնն ու Զատիկը Նոր տարվան հավասար բան է, ըդոր համար էլ շատ սրտանց կենենք: Ամեն տարի էլ ես ճյուղերն առել եմ, բերել եմ, տերտերն օրհնել է, տարել եմ տուն: Կտանիմ, բայց ներս չեմ մտցնե: Անցած տարվա ճյուղերը, հանեմ, վառեմգը, եբ որ մոխիր եղան, նոր էս թազեքը տուն կտանիմ, կդնեմ հնի տեղը: Էդ վառածն էլ իրա հետ սաղ տարվա վատ ու լավ բաները կտանի էլի: Մեծերից էկած բան է, մենք էլ կենենք»,-պատմեց ու նույնն անելու խորհուրդ բոլորին տվեց գյումրեցի Անուշը:

Արատես

11-րդ 12-րդ դասարանի սովորողները նախաձեռնեցին դեպի Արատես ճամփորդությունը, որն այս անգամ ունենալու է իր հետաքրքիր ընթցքը։ 
Արատեսը 2018-2021 թվականներին։ Ճանապարհորդությունը ուսումնասիրական է, ներկրթահամալիրային պատմությունը ներկայացնող։ 
Արատեսում ենք լինելու Ծառզարդարի օրը, որն ամենայն ուրախությամբ կկազմակերպենք Ավագ դպրոցի սովորողների հետ։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է Ժամերգություն, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում։ 
Ծեսով կօծենք Արատեսը։  

Ճամփորդության ժամկետը՝ մարտի 26-28

Պատասխանատուներ՝ Սամվել Թամազյան , Լիլիթ Յախինյան 

Ճանապարհորդության ընթացքում ՝

Նպատակը՝

  • Հայրենագիտական-ուսումնական ճամփորդություն դեպի Արատես, Եղեգիսի կիրճ և հարակից վանքեր ու եկեղեցիներ:
  • Քայլարշավ Արատեսով սեբաստացիների հետ:
  • Ծառզարդարի տոն Արատեսում 
  • Արատեսը հիմա և առաջ ֆոտոշարքերի ստեղծում, փաթեթների ներկայացում 
  • 11 և 12-րդ դասարանցիները նկարահանում են երաժշտական տեսահոլովակ։ 
  • Տարածքի խնամք, գարնան անցումային աշխատանքներ:
  • հնարավոր խոտաբույսերի հավաքում, թեյի պատրաստություն 
  • Քաղաքական և սոցիալական խնդիրների վերհանումը Եղեգիսի Խոշորացված համայնքում։ Սամվել Թամազյան 

08:30 շարժվում ենք Մայր դպրոցի երթուղիների կանգառից

<Երթուղին՝ ճանապարհի բաց լինելու դեպքում․ Երևան-Սևանի ավազան-Մարտունի-Սելիմի լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես (ճանապարհը փակ է, երթուղին Արարարտով)>

Երթուղին՝ 

  • Երևան 
  • Երասխ
  • Սևակավան
  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Արենիի շուկա
  • Շատին 
  • Եղեգիսի կիրճ
  • Հերմոն
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Հետադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Եղեգիսի կիրճ-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան։

Ճամփորդությանը մասնակցում են ավագ դպրոցի 11 և 12-րդ դասարանի սովորողները։

Օրակարգ՝

Օր Առաջին 

08:30 Մեկնում Մայր դպրոցից

Կանգառներով դեպի Արատես ժամանումը՝ 12:00

Տեղում տների կազմակրպում, մաքրություն, դասավորում, պատրաստում ճամբարին

14:00 սովորություն դարձած քայլք Արատեսում

Քայլքի ընթացքում կզրուցենք 2018 թվականի Արատեսից և լուսանկարահանման միջոցով կներկայացնենք նոր և ծաղկած Արատեսը։ 

16:00 Տարածքի աշխատանքներ, խնամք, նախապատրաստություն ծառզարդարին։

18:00 Քննարկում Սամվել Թամազյանի հետ։

20:00 միասնական զրույց բլոգային աշխատանքների շուրջ, Արատեսյան պատումների առաջին փուլ։ 

Օր երկրորդ

08:00 վերկաց

Մինչև 12:00 դեպի Արատեսի վանքեր, Ծառզարդարի տոն, տարածքի զարդարում, Արատեսին բարօրության մաղթանք։ 

13:00 Քայլք Արատեսով դեպի վեր՝ գարնանամուտի ազդարարում, հնարավոր խոտաբույսերի հավաք։ 

Արատեսում սովորողների հետ որոշել ենք տեսահոլովակ ներկայացնել, որտեղ կերգեն, կնկարահանեն ու կներկայացնեն սովորողները։ Արատեսը իր գեղատեսին հայացքով ամենահարմար վայրն է նման նախագծի։  

Երեկոյան՝ աշխատանքներ մեդիափաթեթի շուրջ

Օր Երրորդ

08:00 վերկաց 

Սենյակների մաքրություն, տարածքի կոկիկացում մյուս խմբերի համար փայտի պաշարի հավաքում։ 

11:00 մեկնում Արատեսից դեպի Երևան 

Գումար՝ 

Երթուղի՝ 80000 դրամ, կրթահամալիրի մասնակի աջակցությամբ

Վարորդ՝ Վահան Վարդանյան, mercedes sprinter 60LD077

Անհրաժեշտ պարագաներ

  • խոհանոցային անձնական սպասք 
  • քնապարկ, ուսապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական տաք հագուստ և հարմար ձմեռային կոշիկներ
  •  ջուր, ճանապարհի օրապահիկ
  • 7000 դրամ (տրանսպորտ և սնունդ)

Մասնակիցներ՝ 

  1. Առաքել Գրիգորյան 11-րդ դասարան
  2. Սերգեյ Մինասյան 11-րդ դասարան
  3. Արմեն Ստեփանյան 11-րդ դասարան
  4. Իռեն Ավետիսյան 11-րդ դասարան
  5. Աննա Խաչատրյան 11-րդ դասարան
  6. Անի Խեչոյան 11-րդ դասարան
  7. Լիզա Ծատուրյան 11-րդ դասարան
  8. Արմինե Կարտիկյան 11-րդ դասարան
  9. Արինա Հովսեփյան 11-րդ դասարան
  10. Տաթև Այվազյան 11 -րդ դասարան
  11. Լիլիթ Գրիգորյան 11-րդ դասարան
  12. Սոֆի Խաչատրյան 12-րդ դասարան
  13. Ալեն Ավետիսյան 12-րդ դասարան
  14. Վիվիեն Ղարիբյան 12-րդ դասարան
  15. Գևորգ Խաչատրյան 12-րդ դասարան
  16. Սամվել Բալախչյան 12-րդ դասարան
  17. Արման Մադոյան 12-րդ դասարան
  18. Մարինե Ասատրյան 12-րդ դասարան
Design a site like this with WordPress.com
Get started