Գյուլագարակ

Փետրվարի 12-ին մի քանի հոգանոց խմբով մենք մեկնեցինկ Լոռի: Իսկ եթե ավելի ճիշտ, ապա Գյուլագարակ:

Մեկնելուց մեկ օր առաջ ծանոթացանք թմի հետ,որոշ բաներ քննարկեցինկ եւ պատրաստվեցինկ ճամփորդությանը:

Ժամը 10:30 մենք շարժվեցինք: Ճանապարհը շատ հետաքրքիր ու գեղեցիկ էր: Մի քանի տեղ նաեւ կանգ ենք առել ,որպեսզի հիանանք մեր Հայաստանի գեղեցիկ բնությունով: Կանգ ենք առել նաեւ Լոռի բերդի մոտ: Վայրը իսկապես շատ գեղեցիկ եւ գերող էր: Այնտեղ արեցինք մի քանի լուսանկարներ եւ շարունակեցինք ճանապարհը: Ժամը 4-ի կողմերը մենք արդեն տեղում էինք: Տանըտեղավորեցինք մեր իրերը, մի փոքր հանգստացանք եւ սկսեցինք բոլորս միասին ճաշ պատրաստել:

Ճաշից հետո դուրս եկանք զբոսնելու եւ այնտեղի մաքուր օդը վայելելու: Երեկոյան բոլորս հավաքվեցինք խարույկի մոտ : Ազգային երգեր երգեցինք եւ շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Կարծում եմ, որ խարույկի մոտի հավաքները , բոլորի կողմից ամենասիրված պահն է:

Դրանից հետո մենք բոլորս պառկեցինք քնելու: Իհարկե 4 հոգով քնում էինք մեկ մահճակալի վրա, բայց դա նույնպես ուներ լավ կողմեր:

Հաջորդ օրը շատ ավելի լեցուն ու հետաքրքիր էր:

Առավոտյան մենք բոլորս միասին նախաճաշ պատրաստեցինք, զրուցեցինք և մի փոքր քայլելուց հետո գնացինք այդ վայրը ,որտեղ անցկացվում էր «Տերնդեզ»-ի ծեսը: Մենք այնտեղ շատ լավ ու հաճելի ժամանակ անցկացրինք:Ազգային երգեր երգեցինք, պարեր պարեցինք, կարտոֆիլի պլեճ նատրաստեցինք եւ իհարկե համտեսեցինք: Այնտեղի մարդիկ շատ բարեհամբյուր էին եւ մեզ շատ ջերմ ընդունեցին: Դրանից հետո մենք վերադարձանք տուն, ճաշեցինք և մի փոքր հանգստանալուց հետո սկսեցինք զվարճանալ: Բոլորը պարում էին, բացի որոշ մարդկանցից: Մենք պարեցինք երաժշտության բոլոր ժանրերի ներքո եւ իսկապես շատ լավ, ուրախ եւ դրական լիցքեր ստացանք:

Երեկոյան նորից հավաքվեցինք խարույկի մոտ: Կրկին լավ ժամանակ անցկացնելուց հետո պատրաստվեցինք քնի:

Արդեն մեկնելու ժամանակն էր հասել: Նախաճաշեցինք, հավաքեցինք մեր իրերը և գնացինք Երևան: Ճանապարհը շատ ավելի գեղեցիկ էր, քան երբ մենք գնում էինք: Մենք կանգ առանք մի քանի գեղեցիկ վայրերի մոտ, վայելեցինք բնությունն , լավ լուսանկարներ արեցինք: Այսպիսի տեղերում գտնվելով, հասկանում ես , թե ինքան պատմական եւ գեղեցիկ տեղեր ունենք: Իսկ բնությունը… Ա՜խ մեր բնությունը: Իսկապես շատ գեղեցիկ է:

Ճամբարից ստացա բավականին դրական լիցքեր , լավ եւ հաճելի ժամանակ անցկացրեցի:

Նկարների շարան՝

Design a site like this with WordPress.com
Get started