- Գրավոր ներկայացնե՛լ ազատագրական պայքարի բովանդակությունը և ձեր դիրքորոշումը պայքարի վերաբերյալ
17րդ դարի վերջում նաղադրյւալներ էին աաջացել Հայաստանի ազատագրման համար։ Սկսել էին թուլանալ Օսմանյան կայսրությունը և նրա տիրապետության տակ գտնվող ժողովուրդները պարբերաբար ապստամբություններ էին անում։ Այս հարցը քննարկելու համար Հայաստանը 1677թ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Հակոբ Դ Ջուղայեցին գաղտնի ժողով է կազմակերպոմ։ Որոշում են Եվրոպային դիմել օգնելու նպատակով։1678 թ պատվիրակությունը և կաթողիկոսը մեկնում են Կ․Պոլիս, այնտեղից Եվրոպա գնալու նպատակով։ Կաթողիկոսը փորձում է կապեր հաստատել Հռոմի Պապի և Ռեզ Օուապոլիտի հետ, սակայն կաթողիկոսը հանկարծամահ է լինում և պատվիրակությունը հետ է վերադառնում։
Պատվիրակության անդամ էր նաև երիտասարդ Իսրաել Օրին, ով շարունակում է ճանապարհը։Նա հասնում է Վենետիկ , հետո Ֆրանսիա։ Այնտեղ անցնում է զինվորական ծառայություն, հասնում է սպայի աստիճան։Այնուհետև գնում է Գերմանիա և անցնում է ծառայություն կայսընտիր իշխան Հովհան Վիլհենենու մոտ։ Օրին վերջնական հաստատվում է Պֆալց նահանգի Դուսեղդոր քաղաքում։ Նա իրավիճակը Հայաստանի ներկայացնում է Վիլհենին, ով առաջարկում է գնալ հայրենքի և տեղում ծանոթանալ վիճակին։
1699 թվականին գալով Հայաստան Օրին մասնակցում է Անգեղակոթի գաղտնի ժողովին, որի ժամանակ Սյունիքի և Արցախի մելիքները ներկայացնում են ազատագրման ծրագիր, որը կազմված էր 36 կետից և այն անվանում են <<Պֆալցյան>> ծրագիր։
Օրին վերադառնում է Վիլհենի մոոտ և ներկայացնում է այդ ծրագիրը։ Վերջինս համաձայնում է , սակայն առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Վիեննայի իշխանների համաձայնությունները։ Ֆլորենցիայինը ստանում է , սակայն Վիեննան չի կարողանում տալ , քանի որ ուներ պայմանագիր կնքած Օսմանյան կայսերության հետ։
Այդ ժամանակ Օրին իր հայացքը առաջին անգամ թեքում է դեպի Ռուսաստան։1701 թվականին նա ծրագիրը ներկայացնում է Պետրոս 1ին։ Վերջինս համաձայնում է օգնել ՝ <<Հյուսիսային պատերազմն>> ավարտվելուն պես։ Նա պատվիակություն է կազմում Պարսկաստան մեկնելու նպատակով և գլխավորում էր դա Օրին, պարսիկների համար շատ ազդեցիկ էր հայի ղեկավար լինելը։
Այդտեղ պատվիրակությունը կատարում է իր գործը ը 1711 թվականին հետ գալուց նավի մեջ Օրին հանկարծամահ է լինում և ծրագիրը մնում է անավարտ։
- Ձեր կարծիքով հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի, թե՞ Ռուսաստանի հետ: Հիմնավորե՛ք պատասխանը /գրավոր/
Ցավոք սրտի , ոչ մի ծրագիր էլ չաշխատեց այդ լավ դրության մեջ, բայց ըստ ինձ նրանք պետք է ավելի շատ հայացքները ուղղեին դեպի Եվրոպան, որովհետև Ռուսաստանը պատերազմում էր և այդ ժամանակ էլ արդեն պարզ էր դառնում, որ հաղթանակը նրանցը չէ , և այդտեղ նույնիսկ օգնության մասին խոսք չէր կարող գնալ։

