Պետական կառավարման ձևեր

Պետության ձևի տարրերից է կառավարման ձևը: Կառավարման ձևը պետական իշխանության բարձրագույն մարմինների և բնակչության փոխհարաբերությունների կազմակեպման կարգն է, նրանց իրավասությունները: Այժմ կա կառավարման երկու ձև` միապետություն և հանրապետություն:Միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որը բարձրագույն պետական իշխանությունը իրականցնում է միանձնյա և, որպես կանոն, փոխանցվում է ժառանգորդին: Առանձին պետություններում (Վատիկան) իշխանությունը օգտագործվում է ցմահ, իսկ մի քանի երկրներում (ԱՄԷ, Մալազիա) սահմանվում են իշխելուժամկետներ: Միապետությունները լինում են բացարձակ (անսահմանափակ) և սահմանադրական(սահմանափակ): Բացարձակմիապետությունը բնորոշ է հին աշխարհին և ուշ միջնադարին: Կառավարմանայդ ձևը պահպանվում է Հարավ-Արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում (Բութան, Բրունեյ, Օման, Կատար): Բացարձակ միապետություններում օրենսդիր մարմինը մեկուսացված է գործադիրիշխանությունից, կառավարությունը կազմվում է միապետի կողմից և հաշվետու ու պատասխանատու է նրաառջև:Սահմանադրականմիապետությունըբնորոշ է քաղաքարթության շրջանին, մեր օրերին: Դրա օրինակկարող են լինել Մեծ Բրիտանիան, Բելգիան, Հոլանդիան, Դանիան, Շվեդիան, Նորվեգիան և այլն: Սահմանադրական միապետությունների բնորոշ առանձնահատկությունն այն է, որ միապետի իշխանությունըսահմանփակվում է խորհրդարանի կողմից: Սահմանափակման աստիճանից էլ կաղված`առանձնացվում ենխորհրդարանական և դուալիստական միապետություններ: Խորհրդարանական միապետություններումմիապետի իշխանությունը սահմանափակվում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությանոլորտում: Այստեղ «միապետը թագավորում է, բայց չի կառավարում», քանի որ օրենսդիր իշխանությունըպատկանում է խորհրդարանին, իսկ գործադիր իշխանությունը` կառավարությանը: Կառավարությունըկազմավորվում է խորհրդարանի կողմից, հաշվետու և պատասխանտու է նրա առջև: Դուալիստականմիապետություններում (ԱՄԷ, Հորդանան, Մալազիա և այլն) միապետի լիազորությունները սահմանփակվումեն օրենսդրության ոլորտում, բայց գործադիր իշխանության ոլորտում` բավական շատ են: Միապետըկազմավորում է կառավարությունը, որը հաշվետու և պատասխանատու է նրա առջև:Հանրապետությունըկառավարման այնպիսի ձև է, որի պետական իշխանության բարձրագույն մարմիններըձևավորվում են ընտրությունների միջոցով, քաղաքացիները ունեն լայն իրավունքներ ու ազատություններ: Այժմ առանձնացվում են հանրապետական կառավարման երեք հիմնական տարատեսականեր` նախագահական, խորհրդարանական և խառը:Նախագահականհանրապետություններում(ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա և այլն) նախագահըմիաժամանակ միացնում է պետության գլխի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարիլիազորությունները, բացակայում է վարչապետի պաշտոնը, տարանջատված են իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը: Կառավարությունը նախագահի կողմից կազմավորվում էարտախորհրդարանական մեթոդներով: Նախագահն անմիջականորեն ղեկավարում է գործադիրապարատը, իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Նա ընտրվում էընտրական իրավունք ունեցող ամբողջ ժողովրդի կողմից` ուղղակի կամ անուղղակի ընտրություններիմիջոցով, այդ պատճառով էլ իր գործունեության համար քաղաքական պատասխանատվություն չի կրումխորհրդարանի առջև: Խորհրդարանը չի կարող անվստահություն հայտնի կառավարությանը, նախագահն էլիր հերթին, իրավունք չունի արձակել խորհրդարանը: Սակայն նա ունի խորհրդարանի վրա ազդելուբավական շատ միջոցներ, մասնավորապես` վետոյի, խորհրդարանին ուղերձներ հղելու իրավունք, որնախագահին հնարավորություն են ընձեռում ազդել օրենսդրության իրականցման վրա: Կառավարմանայպիսի ձևը, զսպումների և հակակշիռների կայուն համկարգի առկայությամբ, ճիշտ փոխհարաբերություններէ ստեղծում նախագահի և խորհրդարանի միջև:Խորհրդարանական հանրապետությունում (Իտալիա, Գերմանիա և այլն) գերակայում է խորհրդարանի իշխանությունը, որը կազմավորում է կառավարություն, նշանակում վարչապետին, հրապարակում օրենքներ, հաստատում բյուջեն և այլն; Հանրապետության նախագահը համաևվում է պետության գլուխը: Նա ընտրվում է խորհրդարանի կողմից, նրա լիազորություններն ավելի նեղ են, քան նախագահական հանրապետություններում: Նա հիմնական ունի ներկայացուցչական գործառույթներ: Հետևաբար, նախագահն իր գործողությունների համար քաղաքական պատասխանատվություն չի կրում խորհրդարանի առջև: Խորհրդարանի կողմից կառավարությունը կազմավորվում է կուսակցական սկզբունքով այն կուսակցություններից, որոնք ընտրություններում հաղթել են և մեծամասնություն կազմել խորհրդարանում կամ նրա ստորին պալատում: Վարչապետի գլխավորությամբ կառավարությունն առաջնակարգ դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում: Հետևաբար, իրականացվող կուրսի և իր գործունեության համար նա քաղաքական պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև:Խառը կամ կիսանախագահական հանրապետություններում (Ֆրանսիա, Ռուսաստան, Հայաստան) կառավարման այս ձևը ուժեղ նախագահական իշխանությունը զուգակցում է կառավարության գործունեության վրա խորհրդարանի արդյունավետ հսկողությանը: Նախագահը համարվում է պետության, առանձին երկրներում նաև գործադիր իշխանության գլուխը, զինված ուժերի գերագույն գխավոր հրամանատարը: Նա իր հայեցողությամբ, բայց խորհրդարանի համաձայնությամբ կարող է նշանակել վարչապետին, վերջինիս առաջարկությամբ նշանակել և ազատել կառավարության անդամներին, որոշ դեպքերում արձակել խորհրդարանը և նշամակել նոր ընտրություններ: Կարող է նաև որոշել պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, պետությունը ներկայացնել արտաքին հարաբերություններում և այլն: Հետևաբար, կառավարությունն իր գործունեության համար առաջին հերթին պատասխանատվություն է կրում նախագահի առջև, իսկ այնուհետև պատասխանատու է նաև խորհրդարանի առջև: Պետբյուջեի հաստատմամբ խորհրդարնը հսկում է նախագահի կողմից կազմավորված կառավարության գործունեություը: Բացի դրանից կառավարությունը նորընտիր խորհրդարանի հավանությանն է ներկայցնում իր գործունեության ծրագիրը` խորհրդարանում դնելով իր վստահության հարցը: Այսպիսով, խառը կամ կիսանախագահական հանրապետության գլխավոր առանձնահատկությունը կառավարության երկակի պատասխանատվությունն է նախագահի և խորհրդարանի առջև:

Հայ ազատագրական պայքարի զինված փուլը(Ազատագրական պայքարը 1894-1896թթ)

1890 թվականի հուլիսին հնչակյանները Կ. Պոլսի Գում Գավալ թաղամասում ցույց են կազմակերպել, պատռել են Աբդուլ Համիդ Երկրորդի նկարն ու օսմանյան տերության պետական զինանշանը և ստիպել Խորեն Աշըգյան պատրիարքին իրենց հետ շարժվել դեպի սուլթանի պալատը՝ Էրզրումի հանցագործության մեղավորներին պատժելու և Բեռլինի 61-րդ հոդվածի դրույթներն իրագործելու պահանջով։ Ոստիկանները կրակ են բացել, սպանվել են մի քանի ցուցարարներ, իսկ ղեկավարները բանտարկվել են։ Սանկտ Պետերբուրգի բուհերից Թիֆլիս եկած հայ ուսանողների մի խումբ, 1890 թվականի սեպտեմբերին Սարգիս Կուկունյանի գլխավորությամբ համալրվելով Ալեքսանդրապոլում ու Կարսում, փորձել են անցնել ռուս-թուրքական սահմանը՝ Արևմտյան Հայաստանում համահայկական ապստամբություն սկսելու նպատակով։
Սակայն ռուսական իշխանությունները հայերի ծրագրի մասին տեղեկացրել էին թուրքերին։ Սահմանագլխին Ս. Կուկունյանի խումբը հակահարված է ստացել սուլթանական զորամասերից ու քրդական հեծյալ ջոկատներից, նահանջել և ընկել ռուս սահմանապահների ձեռքը։ Ցարական դատարանը 27 հոգու դատապարտել է 3-20 տարվա տաժանակրության։ Ս. Կուկունյանը Սիբիրի ու Սախալինի բանտերից ազատվել է միայն 1905 թվականին՝ կառավարության ընդհանուր ներումով։ 1890-ական թվականներին Սասունի գավառը (Բիթլիսի վիլայեթում էր՝ 35 հազար հայ բնակչությամբ) դարձել է ֆիդայական շարժման կենտրոն։ Միհրան Տամատյանը, Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաջյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Գևորգ Չաուշը (Գևորգ Ղազարյան) պայքարի և հարկերը չվճարելու կոչ էին անում։ Իշխանությունները Սասունի դեմ հրահրել են քրդերին, ձերբակալել Մ. Տամատյանին ու 25 սասունցիների։ Շարժման գլուխ են անցել Մեծն Մուրադը, Հրայրը և Չաուշը։ Դեպի Սասուն է շարժվել Զեքի փաշայի զորքը։ Հայերը մերժել են 7 տարվա չվճարված հարկերը մուծելու նրա պահանջը։ 1894 թվականի հուլիսի 27-ին հայերն ուժեղ հակահարված են հասցրել թշնամուն։ Թուրքերը բանակցություններ են առաջարկել, սակայն նենգաբար շրջապատել ու կոտորել են 148 հայի։

1896 թվականի հունվարի 26-ին գործին միջամտել են մեծ տերությունները։ Հալեպում կնքվել է հաշտություն, թուրքերը պարտավորվել են զորքերը հետ քաշել Զեյթունից, ներում շնորհել հայերին, երաշխավորել նրանց կյանքի ու գույքի անվտանգությունը։ Զեյթունում պետք է նշանակվեր եվրոպացի կառավարիչ, տեղական պաշտոնյաները լինելու էին հայեր։ Այս զիջումների դիմաց թուրքերը հնչակյան գործիչներից պահանջել են հանձնել զենքը և հեռանալ (պետության ծախսերով) Թուրքիայից։

Սահմանադրական կարգի հիմունքները

Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվել է 1995թվականի հուլիսի 5-ին։Սակայն «սահմանադրություն» տերմինը շատ ավելի հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։ Իսկ դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։

Ներկայացնեմ 10 հոդված

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:Հոդված 3.Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները 

1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: 

2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: 

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Հոդված 4.Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը 

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Հոդված 5.Իրավական նորմերի աստիճանակարգությունը

1. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ: 

2. Օրենքները պետք է համապատասխանեն սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին: 

3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: Հոդված 6.Օրինականության սկզբունքը

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հոդված 7.Ընտրական իրավունքի սկզբունքները 

Ազգային ժողովի և համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: Հոդված 8.Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են բազմակուսակցական համակարգը: Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ: Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը: Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին: Հոդված 9.Տեղական ինքնակառավարման երաշխավորումը

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը: Հոդված 10.Սեփականության երաշխավորումը

1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը: 

2. Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են:

Գյուլագարակ

Փետրվարի 12-ին մի քանի հոգանոց խմբով մենք մեկնեցինկ Լոռի: Իսկ եթե ավելի ճիշտ, ապա Գյուլագարակ:

Մեկնելուց մեկ օր առաջ ծանոթացանք թմի հետ,որոշ բաներ քննարկեցինկ եւ պատրաստվեցինկ ճամփորդությանը:

Ժամը 10:30 մենք շարժվեցինք: Ճանապարհը շատ հետաքրքիր ու գեղեցիկ էր: Մի քանի տեղ նաեւ կանգ ենք առել ,որպեսզի հիանանք մեր Հայաստանի գեղեցիկ բնությունով: Կանգ ենք առել նաեւ Լոռի բերդի մոտ: Վայրը իսկապես շատ գեղեցիկ եւ գերող էր: Այնտեղ արեցինք մի քանի լուսանկարներ եւ շարունակեցինք ճանապարհը: Ժամը 4-ի կողմերը մենք արդեն տեղում էինք: Տանըտեղավորեցինք մեր իրերը, մի փոքր հանգստացանք եւ սկսեցինք բոլորս միասին ճաշ պատրաստել:

Ճաշից հետո դուրս եկանք զբոսնելու եւ այնտեղի մաքուր օդը վայելելու: Երեկոյան բոլորս հավաքվեցինք խարույկի մոտ : Ազգային երգեր երգեցինք եւ շատ լավ ժամանակ անցկացրեցինք: Կարծում եմ, որ խարույկի մոտի հավաքները , բոլորի կողմից ամենասիրված պահն է:

Դրանից հետո մենք բոլորս պառկեցինք քնելու: Իհարկե 4 հոգով քնում էինք մեկ մահճակալի վրա, բայց դա նույնպես ուներ լավ կողմեր:

Հաջորդ օրը շատ ավելի լեցուն ու հետաքրքիր էր:

Առավոտյան մենք բոլորս միասին նախաճաշ պատրաստեցինք, զրուցեցինք և մի փոքր քայլելուց հետո գնացինք այդ վայրը ,որտեղ անցկացվում էր «Տերնդեզ»-ի ծեսը: Մենք այնտեղ շատ լավ ու հաճելի ժամանակ անցկացրինք:Ազգային երգեր երգեցինք, պարեր պարեցինք, կարտոֆիլի պլեճ նատրաստեցինք եւ իհարկե համտեսեցինք: Այնտեղի մարդիկ շատ բարեհամբյուր էին եւ մեզ շատ ջերմ ընդունեցին: Դրանից հետո մենք վերադարձանք տուն, ճաշեցինք և մի փոքր հանգստանալուց հետո սկսեցինք զվարճանալ: Բոլորը պարում էին, բացի որոշ մարդկանցից: Մենք պարեցինք երաժշտության բոլոր ժանրերի ներքո եւ իսկապես շատ լավ, ուրախ եւ դրական լիցքեր ստացանք:

Երեկոյան նորից հավաքվեցինք խարույկի մոտ: Կրկին լավ ժամանակ անցկացնելուց հետո պատրաստվեցինք քնի:

Արդեն մեկնելու ժամանակն էր հասել: Նախաճաշեցինք, հավաքեցինք մեր իրերը և գնացինք Երևան: Ճանապարհը շատ ավելի գեղեցիկ էր, քան երբ մենք գնում էինք: Մենք կանգ առանք մի քանի գեղեցիկ վայրերի մոտ, վայելեցինք բնությունն , լավ լուսանկարներ արեցինք: Այսպիսի տեղերում գտնվելով, հասկանում ես , թե ինքան պատմական եւ գեղեցիկ տեղեր ունենք: Իսկ բնությունը… Ա՜խ մեր բնությունը: Իսկապես շատ գեղեցիկ է:

Ճամբարից ստացա բավականին դրական լիցքեր , լավ եւ հաճելի ժամանակ անցկացրեցի:

Նկարների շարան՝

Հայ ազատագրական պայքարի նոր փուլը

  • Գրավոր ներկայացնե՛լ ազատագրական պայքարի բովանդակությունը և ձեր դիրքորոշումը պայքարի վերաբերյալ 

17րդ դարի վերջում նաղադրյւալներ էին աաջացել Հայաստանի ազատագրման համար։ Սկսել էին թուլանալ Օսմանյան կայսրությունը և նրա տիրապետության տակ գտնվող ժողովուրդները պարբերաբար ապստամբություններ էին անում։ Այս հարցը քննարկելու համար Հայաստանը 1677թ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Հակոբ  Դ Ջուղայեցին  գաղտնի ժողով է կազմակերպոմ։ Որոշում են Եվրոպային դիմել օգնելու նպատակով։1678 թ պատվիրակությունը և կաթողիկոսը մեկնում են Կ․Պոլիս, այնտեղից  Եվրոպա գնալու նպատակով։ Կաթողիկոսը փորձում է կապեր հաստատել Հռոմի Պապի և Ռեզ Օուապոլիտի հետ, սակայն կաթողիկոսը հանկարծամահ է լինում և պատվիրակությունը հետ է վերադառնում։

Պատվիրակության անդամ էր նաև երիտասարդ Իսրաել Օրին, ով շարունակում է ճանապարհը։Նա հասնում է Վենետիկ , հետո Ֆրանսիա։ Այնտեղ անցնում է զինվորական ծառայություն, հասնում է սպայի աստիճան։Այնուհետև գնում է Գերմանիա և անցնում է ծառայություն կայսընտիր իշխան Հովհան Վիլհենենու մոտ։ Օրին վերջնական հաստատվում է Պֆալց նահանգի Դուսեղդոր քաղաքում։ Նա իրավիճակը Հայաստանի ներկայացնում է Վիլհենին, ով առաջարկում է գնալ հայրենքի և տեղում ծանոթանալ վիճակին։

1699 թվականին գալով Հայաստան Օրին մասնակցում է Անգեղակոթի գաղտնի ժողովին, որի ժամանակ Սյունիքի և Արցախի մելիքները ներկայացնում են ազատագրման ծրագիր, որը կազմված էր 36 կետից և այն անվանում են <<Պֆալցյան>> ծրագիր։

Օրին վերադառնում է Վիլհենի մոոտ և ներկայացնում է այդ ծրագիրը։ Վերջինս համաձայնում է , սակայն առաջարկում է ստանալ նաև Ֆլորենցիայի և Վիեննայի իշխանների համաձայնությունները։ Ֆլորենցիայինը ստանում է , սակայն Վիեննան չի կարողանում տալ , քանի որ ուներ պայմանագիր կնքած Օսմանյան կայսերության հետ։

Այդ ժամանակ Օրին իր հայացքը առաջին անգամ թեքում է դեպի Ռուսաստան։1701 թվականին նա ծրագիրը ներկայացնում է Պետրոս 1ին։ Վերջինս համաձայնում է օգնել ՝ <<Հյուսիսային պատերազմն>> ավարտվելուն պես։ Նա պատվիակություն է կազմում Պարսկաստան մեկնելու նպատակով և գլխավորում էր դա Օրին, պարսիկների համար շատ ազդեցիկ էր հայի ղեկավար լինելը։

Այդտեղ պատվիրակությունը կատարում է իր գործը ը 1711 թվականին հետ գալուց նավի մեջ Օրին հանկարծամահ է լինում և ծրագիրը մնում է անավարտ։

  • Ձեր կարծիքով հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը  պետք է կապեին Եվրոպայի, թե՞ Ռուսաստանի հետ: Հիմնավորե՛ք պատասխանը /գրավոր/

Ցավոք սրտի , ոչ մի ծրագիր էլ չաշխատեց այդ լավ դրության մեջ, բայց ըստ ինձ նրանք պետք է ավելի շատ հայացքները ուղղեին դեպի Եվրոպան, որովհետև Ռուսաստանը պատերազմում էր և այդ ժամանակ էլ արդեն պարզ էր դառնում, որ հաղթանակը նրանցը չէ , և այդտեղ նույնիսկ օգնության մասին խոսք չէր կարող գնալ։

Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբներին:Ռուս-թուրքական պատերազմը

Որոնք էին պատերազմի պատճառները: Ներկայացնել պատերազմի ընթացքն ու արդյունքները:

Ռուս-թուրքական բախումների մասին առաջին հիշատակություններն առկա են դեռևս 16-րդ դարից սկսած, բայց էականորեն դրանք մեզ վերաբերվում են 18-րդ դարի եզրագծից: Սա այն փուլն է, երբ Պետրոս Առաջինն, ավարտելով պատերազմը Բալթիկ ծովի համար, որոշեց հայտնվել նաև Կովկասում: Այդ նպատակի համար, հանդես գալով քրիստոնյա տիրակալի դիրքերից, նա գրգռեց մի քանի շարժումներ Հարավային Կովկասում` հայերի և վրացիների մասնակցությամբ: Ավելին, հայ-վրացական համատեղ ուժերը հավաքվեցին և սպասում էին Պետրոսի ժամանմանը Գանձակի Չոլակ վայրում: Երեք ամիս անիմաստ սպասելուց հետո նրանք վերադարաձան իրենց տները, իսկ Պետրոսը կնքեց Կ. Պոլսի 1724 թվականի պայմանագիրը, որով ճանաչեց Թուրքիայի իշխանությունը Հարավային Կովկասի մեծագույն մասի վրա: Թուրքերն անմիջապես անցան գործի. գրավեցին Թիֆլիսը, Երևանը, Արցախը, Սյունիքը և ընդհանրապես Հարավային Կովկասի զգալի մասը` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հաջորդ ռուս-թուրքական բախումը, որն անմիջականորեն վերաբերվում էր մեզ, դա 1806-1812 թվականների պատերազմն է: Ռուս-թուրքական պատերազմները, որպես կանոն ընթանում էին երկու ճակատով` Բալկանյան և Կովկասյան: Կովկասյան ճակատում ռուսների հիմնական աջակիցները քրիստոնյա հայերն են և հիմնական ռազմական գործողությունները ծավալվել են Գյումրիի մոտ, որտեղ հունիսի 18-ին գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը 7-հզ-անոց զորաբանակով պարտության է մատնել Յուսուֆ փաշայի 20-հզ-անոց բանակին: Շատ են դեպքերը, երբ վրացիները, մեգրելական կամ քարթլիի թագավորության ներկայացուցիչները ոչ միայն չեն աջակցել ռուսներին, այլ շատ դեպքերում նաև խոչընդոտել են:

1812 թ-ի մայիսի 16-ին հայազգի դիվանագետ Մանուկ Բեյի պալատում կնքվել է Բուխարեստի հաշտության պայմանագիրը, համաձայն որի՝ Թուրքիան ճանաչել է Բեսարաբիայի անցումը Ռուսաստանին: 

Ըստ Բուխարեստի պայմանագրի՝ Պրուտ և Դնեստր գետերի միջև ընկած Մոլդովական իշխանության արևելյան շրջանները (ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետր տարածքով) անցնում էր Ռուսական կայսրությանը (նախկինում Մոլդովան համարվում էր Օսմանյան Թուրքիայի վասալը): Ռուսաստանը նաև հստակ ձևակերպումներով պաշտպանում էր Դանուբի նկատմամբ իր իրավունքները։

Պայմանագրի 8-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր տարածք հատկացնել և ինքնավարություն շնորհել Սերբիային։ Այնուամենայնիվ, Բուխարեստի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը հերթական անգամ ոտնահարում է հայ և վրաց ժողովուրդների ազգային շահերը։ Մոլդովայի դիմաց ռուսները Թուրքիային են հանձնում արևմտյան Վրաստանի մեծ մասը, Փոթի և Անապա նավահանգիստները, ինչպես նաև Ախալքալաքի շրջանը։

Պայմանագիրը կողմերի միջև ստորագրվում է մայիսի 28-ին և ուժի մեջ մտնում հուլիսի 5-ին։

Հայկական հարցի միջազգայնացումը

Համեմատե՛ք Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերի հայերին վերաբերվող հոդվածները:

Հայկական հարցը Սան Ստեֆանոյի պայմանագրում.

1878 թվականի փետրվարի 19-ին կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագրում արծարծվեց նաև XIX դարի երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական բովանդակությունը կազմող Հայկական հարցը։ Ստեփան փաշա Ասլանյանը, Սաֆվեթ փաշայի խորհրդական, դիվանագետ Սարգիս Համամջյանը Հայկական հարցի լուծման ակնկալությամբ հանդիպումներ ունեցան Սան-Ստեֆանոյի ռուսական պատվիրակության ղեկավար կոմս Ն. Իգնատևի հետ։ Սան Ստֆանոյի պայմանագրում մտցվեցին առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք վերաբերում էին Հայաստանին ու հայերին։ Հայերին էր վերաբերում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները:

  • Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրավված և կրկին Թուրքիային վերադարձվելիք տարածքներում անհապաղ բարեփուխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից։ (16-րդ)
  • Ռուսական զորքերին իրավունք էր տրվում 6 ամիս ժամկետով մնալ Հայաստանում։ (25-րդ)
  • Թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։ (27-րդ)

Պայմանագրի համաձայն.՝

  • Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով
  • Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին շարունակում մնալ Էրզրումն ու Բասենը։

Հայկական հարցը Բեռլինի կոնգրես (վեհաժողով)

Բեռլինի վեհաժողովը տեղի է ունեցել 1878 թ-ի հունիսի 13-ից հուլիսի 13-ը, որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության խնդիր է դարձել Հայկական հարցը՝ որպես Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս։ Բեռլինի պայմանագրում հայերին էր վերաբերում 61-րդ հոդվածը.՝

  • Թուրքական կառավարությունը պարտավորվում է բարեփոխումներ անցկացնել հայկական տարածքներում, ապահովել հայերի անվտանգությունը.

Բեռլինի կոնգրեսում Հայկական հարցը դուրս բերվեց Թուրքիայի և Ռուսաստանի
միջպետական հարաբերությունների ոլորտից և դրվեց միջազգային դիվանագիտության սեղանին, որն
անիրական դարձրեց այդ հարցը լուծելու հեռանկարները, մյուս կողմից այն դարձավ միջազգային առարկա բազում դժբախտություններ բերելով հայ ժողովրդին: 

Հուսախաբ լինելով դիվանագիտական ուղիներով այն լուծելու հեռանկարից` հայ գործիչները
թուրքական բռնակալությունից իրենց ժողովրդի ազատագրվելը կապեցին հեղափոխական պայքարի
հետ:

Ուսումնասիրելով այս թեման հասկացա, որ Սան-Ստեֆանոյի կետերով շատ տարածքներ անցնելու էին ռուսներին, իսկ խոշոր պետությունները միայն դեմ էին դրան։ Մինչդեռ Բեռլինի պայմանագրով Ռուսաստանի կողմից գրավված տարածքները վերադարձվում էին Թուրքիային՝ կանխելով ռուսների ազդեցության ամրապնդումը Կովկասում։ 

Ինձ թվում է հայերի համար միայն լավ կողմը այն էր, որ խնդիրը բարձրաձայնվեց մի փոքր։

Ո՞ր գավառներից կազմվեց Կարսի մարզը։

Կազմավորվել է Ալեքսանդր II-ի կայսերական հրահանգով՝ 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից մի քանի ամիս անց՝ 1878 թվականին։ Նրա մեջ մտնում էր Օսմանյան կայսրության նախկին Կարսի էյալեթի տարածքը։

Տարածքը շուրջ 19,000 քառ. կմ էր՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Այրարատ նահանգի կենտրոնական շրջանները՝ հիմնականում Վանանդը, Հավնունիք, Գաբեղյանք գավառները, մասամբ՝ Շիրակը՝ մինչև Արաքս գետ ու Հայկական պար լեռնաշղթա։

Դիվանագիտություն

Կարդալով  Արման Նավասարդյանի գրքի որոշ մասեր, ասեմ, որ ինձ դուր եկավ նրա գրելաձևը։ Թեման հետաքրքիր էր և հեշտ մատուցված։ Կարդացել եմ <<Դիվանագիտությունը , որպես հաղորդակցման միջոց>>ից մինչև <<Ոչ պաշտոնական , հանպատրաստի զրույց>> թեմաները։ 

Սոկրատես — Գոհար Բալջյան

Հիմնականում այստեղ ներկայացվում է ՝ խոսքը, որպես դիվանագետի զենք։ Օրինակներով ասվում է, ինչպես են Սոկրատեսը, Արիստոկրատը և այդպիսի շատ հանճարեղ փիլիսոփաներ ճիշտ օգտագործել իրենց լեզուն։ Նրանք ամբողջ կյանքները նվիրել են փիլիսոփայությանը և ուսումնասիրել են մարդու լեզվի բոլոր առանձնահատկությունները և ձգտել են հասնել բարիին խոսքի ուժով, սակայն Սոկրատեսը մահապատճի է ենթարկվել ավել խոսքերի համար, որը շատ խորհրդավոր է ըստ ինձ։

Նրանք շատ պարզ օրինակներ կարող են լինել այսօրվա հայ դիվանագետների համար , քանի որ հայերը՝ կարծես թե, կորցրել են խոսքին ճիշտ տիրապետելու արվեստը։ Սրտանց կցանկանում եմ, որ իմ սերնդի բոլոր դիվանագետները լինեն ավելի ակնառու և կարողանան խոսքով հասնել բարիադրացիական հարաբերությունների այլ պետությունների հետ, և երկրի հիմքը ամրանա դրանով։

Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՀոդված 23.Մարդու արժանապատվությունը

Մարդու արժանապատվությունն անխախտելի է:Հոդված 24.Կյանքի իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք:

2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից:

3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:Հոդված 25.Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:

2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:

4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:Հոդված 26.Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը

1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

2. Մարմնական պատիժներն արգելվում են:

3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:Հոդված 27.Անձնական ազատությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.

2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.

3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.

6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.

7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:

2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:

3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:

6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:

Ճամբարային ամսվա ամփոփուն

Հունվար ամիսը նախագծային ամիս էր , կամ այսպես ասած ճամբարային ամիս: Այս ամսվա ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ ճամբարբեր և էքսկուրսիաների։

Մեր դասաժամերին ունենում էինք շատ հետաքրքիր քննարկումներ ։ Օրինակ հայոց լեզու և գրականություն դասերին ունեցել էնք քննարկում “Պանդխտություն”թեմայով եւ այլ շատ հետաքրքիր թեմաներից քննարկումներ:

Մասնակցել եմ տարբեր քննարկումների, տարբեր թեմաներով։ Օրինակ՝ Բջջային ծրագրավորում :

Անգլերեն առարկայից դիտեցինք <<The gifted>> ֆիլմը և ունեցանք խմբային քննարկումներ։

Design a site like this with WordPress.com
Get started