Աննա Ախմատովայի կյանքից

Անկասկած, ցանկացած երկիր օտարազգիների մեջ ունի իր երկրպագուները՝ նրանք, ովքեր պահպանել են ամենաջերմ հուշերը, և նրանք, ովքեր սիրահարվել են դրան ընդմիշտ: Հայաստանը բացառություն չէ: Այդպիսի վառ օրինակ էր Աննա Ախմատովան։

Ի դեպ՝ Աննա Ախմատովան տանել չէր կարողանում «բանաստեղծուհի» բառը և պահանջում էր երբեք իրեն այդպես չկոչել:

Թե ինչու էր Հայաստանում երբեք չեղած ռուս մեծ բանաստեղծուհին այդքան սիրում մեր երկիրը, դժվար է հստակ ասել, սակայն դժվար չէ գուշակել: Այդ սիրո գրական դրսեւորումներն եղան հայ դասականների բանաստեղծությունների նրա թարգմանությունները:

Ռուս գրող Օսիպ Մանդելշտամի կինը` Նադեժդան Աննա Ախմատովային մի նամակ է գրում, որն ավարտվում էր հետևյալ տողով. «Համբուրում եմ, Անուշ, կարոտում եմ, Անո՛ւշ, ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ»: Այս նույն անունը բազմաթիվ անգամներ հանդիպում է նաև նրանց այլ նամակներում: Բայց ինչու՞ ռուս նշանավոր բանաստեղծուհին պիտի Անուշ կոչվեր, եթե ոչ հայկական արմատներ ուներ, ոչ էլ երբևէ եղել էր Հայաստանում:

Այս գաղտնիքը մասամբ բացահայտում է նույն նամակագիրը` Նադեժդա Մանդելշտամը։ 

Նադեժդան իր հուշերում պիտի գրեր. «Մենք վերադարձանք Հայաստանից և առաջին հերթին անվանափոխեցինք մեր ընկերուհուն: Բոլոր նախկին անունները մեզ թվացին անհետաքրքիր` Աննուշկա, Անյուտա, Աննա Անդրեևնա: Նոր անունը սերտաճեց նրա հետ, մինչև վերջին օրերը ես նրան կոչում էի այն նոր անունով, որով նա ստորագրում էր իր նամակները` Անուշ: Անուշ անունը մեզ հիշեցնում էր Հայաստանը»։ 

Անուշ անունը շատ դուր եկավ նաև բանաստեղծուհուն: Նրան թվաց, որ հենց այդ անունն է ամբողջությամբ կարողանում արտահայտել իր ներաշխարհը։ Եվ դա եղավ առաջին պատճառը ուսումնասիրել Հայաստանը։ Ախմատովան հետաքրքրվեց Թումանյանով և Չարենցով, սկսեց թարգմանություններ կատարել, գրել իր բանաստեղծությունները հայ բանաստեղծների ստեղծագործությունների մոտիվներով:

Չարենցի թարգմանությունները Ախմատովայի գրչով մինչ այսօր համարվում են, եթե ոչ ամենահաջողվածները, ապա առավել հաջողվածներից:

Սեպտեմբեր-հոկտեմբեր հաշվետվություն

Առցանց ուսումից հետո մի փոքր դժվար էր նորից ֆիզիկական միջախայրում սովորել, բայց շատ շուտ ընտելացա։Իհարկ է այդքանել ուրախ չէի , որ շաբաթական 2-3 օր ենք դասի, բայց դրանել սովորեցինք։

Սեպտեմբեր

Սեպտեմբերի 11-ին 15 հոգանոց խմբով մեկնեցինք Գյումրի։Ճամփորդությունը կազմակերպել էին ընկեր Կարինեն և ընկեր Ռուզաննան։Միանգամից ասեմ , որ հիանալի ժամանակ ենք անցկացրել։

Հայոց լեզու եւ Գրականոգթյուն

Այս ընթացքում կատարել եմ թարգմանություններ, կարդացել եմ գրքեր։Կատարել եմ Մայրենի ընթերցանություն,կատարել եմ շատ քերականական վարժություններ։

Անգլերեն

Այս ամիսների ընթացքում մենք ուսումնասիրել էնք Destination B1 ու New Headway intermadiate դասագրքերը։ Կատարել էնք շատ վարժություններ ,նոր բառեր էնք սովորել, զարգացրել ենք մեր անգլերենը

Այս տարի սկսեցինք ուսումնասիրել նոր առարկաներ ՝ Իրավունք ու Քաղաքագիտություն։ Շատ հետաքրքիր է ուսումնասիրել մարդու իրավունքը։ Քաղաքագիտության դասերը անցնում են շատ հետաքրքիր ու մատչելի։

Հոկտեմբեր

Հոկտեմբերին մեզ մոտ նորից սկսվեց առցանց դասերը։ Դասերը անցկացվում էին Google teams հարթակում։

Ես մասնակցում էի բոլոր դասերին , պարտաճանաչ կատարում էի առաջադրանքները եւ տնային աշխատանքները։

Քանի որ առցանց ուսման փորձ արդեն ունեի, այդքանել դժվար չէր նորից անցնել այդ միջոցին։

Հայոց լեզու եւ գրականություն

Մասնակցել եմ “Իսահակյան” նախագծին ։ Նաեւ “Արցախյան դարձվածքներ” նախագծին։

Անգլերեն

Կադարել եմ առաջադրանքներ եւ տնային աշխատանքներ։

Մնացած բոլոր առարկաներից նույնպես կատարել եմ առաջադրանքներ եւ տնային աշխատանքներ։

Նոյեմբեր

Այս ամիս մենք նորից վերադարձանք ֆիզիկական միջավայրում դասերի։

Այս ամիս շատ եմ աշխատել անգլերենի շուրջ։ Գրել եմ իմ սիրելի գրքի մասին, իմ սիրելի գրողի մասին։ Իմ բոլոր աշխատանքները։

Դեկտեմբեր

Այս ամիս ես պետք է մասնակցեի “Анна Ахматова” նախագծին եւ պետք է գնայ Արատես ճամբար, բայց ցավոք սրտի Covidով հիվանդի հետ շբվելու պատճառով , պետք է 14 օր մետք է մեկուսանամ։

Այս տարինել է ավարտվում։ Շնորհակալություն ինձ շրջապատող բոլոր մարդկանց։

Design a site like this with WordPress.com
Get started