Ինչու է լռում ՄԱԿ-ը

ՄԱԿ-ը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ և հասնել միջազգային համագործակցության։ Սակայն արդյո՞ք նա կատարում է իր պարտավորությունները։ ՄԱԿ- ը, փաստորեն, տարիներ շարունակ կեղծիքով է զբաղվել և այն պատրանքը, որ մեր մեջ ներշնչել է, թե մեր երեխաների շահերն է պաշտպանում, այսօր հօդս է ցնդել։ Դա հակասում է նրա բոլոր գրված-չգրված օրենքներին, որոնք ճող և գեղեցիկ են ներկայացված զուտ թղթի վրա։ 

Մտածելով այս թեմայի շուրջ՝ մեր մոտ հարց է ծագում։ Ինչո՞ւ է ՄԱԿ-ը պարտավոր պահպանել խաղաղություն Արցախում, եթե այն ճանաչված չէ։ Այս հարցի պատասխանը կարելի է ներկայացնել երկու կետով։ Առաջին․ ՄԱԿ-ի հովանավորության ներքո գործող ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր առաջադրանքն է, որ յուրաքանչյուր երեխա վաղ մանկությունից մինչ պատանեկություն կյանքի պահպանման և զարգանալու հնարավորություն ունենա: Երկրորդ․ պատերազմական գործողությունները առնչվում էին նաև Հայաստանի հետ, որը համարվում է ճանաչված պետություն՝ սկսած 1990 թ․։ Կարծում եմ, որ այս երկու կետերը բավարար են՝ ՄԱԿ-ին այս հարցերով զբաղվելու համար։

Սակայն այս ամենը հաշվի առնելով՝ ՄԱԿ-ը միևնույն է գերադասում է մնալ չեզոք դիրքում։

Սահմանխդրության ուսումնասիրություն

Ուսումնասիրելով ՀՀ Սահմանադրությունը՝ ստորև հակիրճ ներկայացնեմ այն մի քանի կետերով․

  • Մարդու իրավունքները

Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի իրավունք և նրա արժանապատվությունը անխախտելի է։ Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի: Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության վերաբերյալ ՝ոչ ոք չի կարող առանց իր համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը արգելվում է։ 

Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության, կրթության, բնակարանի անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների ազատության և գաղտնիության, իրեն վերաբերող տվյալների պաշտպանության, ամուսնանալու և ընտանիք կազմելու, աշխատանքի ազատ ընտրության, օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն տնօրինելու, իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: 

Բոլորը հավասար են օրենքի առջև: Կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, լեզվից, կրոնից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: 

Ազգային փոքրամասնություններին պատկանող անձինք ունեն իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունք:

Ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության մասին: Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը։ 

Յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունք: Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության: Օրենքով սահմանված դեպքերում կուսակցության գործունեությունը կարող է կասեցվել Սահմանադրական դատարանի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչպես նաև այն երեխան, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: Ոչ ոք չի կարող արտաքսվել կամ հանձնվել օտարերկրյա պետությանը։ 

  • Մշակույթի, կրթության, գիտության, նաև ընտանիքի և կրոնի ամրապնդման ու պաշտպանության իրավունքները

Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը։ Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից: 

Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաստում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների ստեղծմանը: 

Պետությունը խթանում է ստեղծագործական աշխատողների` մշակույթի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը նպատակաուղղված գործունեությունը։ Մշակութային առանձին կազմակերպությունների` թատերական, երաժշտական, պարարվեստի, ֆիլմարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Ազգային» կարգավիճակ:

ՅՈՒՆԵՍԿO

Ընդհանուր տեղեկություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն) ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն է, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության նպատակն է պահպանել խաղաղություն և անվտանգություն՝ կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ձգտում է իրականացնել իր նպատակները հինգ մեծ ծրագրերի միջոցով՝ կրթություն, բնական գիտություններ, սոցիալական գիտություններ, մշակույթ և հաղորդակցություն/տեղեկատվություն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակն է նպաստել խաղաղության կերտմանը, աղքատության վերացմանը, կրթության, գիտության, մշակույթի, հաղորդակցության և տեղեկատվության շնորհիվ կայուն զարգացման և միջմշակութային երկխոսության հասնելը։

1945 թվականի նոյեմբերի 16-ին 37 հիմնադիր պետությունների ներկայացուցիչներ Լոնդոնում ստորագրել են Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը` Սահմանադրությունը (Կանոնադրությունը), որն ուժի մեջ է մտել 1946 թ. նոյեմբերի 4-ին` 20 պետությունների կողմից վավերացվելուց հետո: Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։

Հայաստանի համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ աշխատանքները համակարգում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը: Հանձնաժողովն ստեղծվել է 1992 թ. հոկտեմբերի 10-ին: ՀՀ վարչապետի որոշմամբ 2015 թ. հունվարի 29-ի հաստատվել են Հանձնաժողովի ներկայիս կանոնադրությունը և կազմը: 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված մշակութային արժեքները/վայրերը պատկանում են աշխարհի բոլոր ժողովուրդներին` անկախ դրանց գտնվելու վայրից: Այդ ցանկում  ընդգրկված են մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձանները և հուշահամալիրները: Յուրաքանչյուր պետություն կարող է հայտ ներկայացնել միայն այն մշակութային արժեքի/վայրի համար, որը գտնվում է իր սահմաններում:

Ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ հայտերով`

  • «Հաղպատի և Սանահինի վանքեր» (1996 թ., 2000 թ.),
  • «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր» (2000 թ.),
  • «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» (2000 թ.):

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում Հայաստանը ներկայացված է հետևյալ տարրերով`

  • «Դուդուկի երաժշտությունը» (2008 թ.),
  • «Հայկական խաչքարի արվեստը. խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» (2010 թ.),
  • «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.),
  • «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.)

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի «Աշխարհի հիշողություն» ծրագիր, որի նպատակն է պահպանել աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուները և նպաստել դրանց լայն տարածմանը: Ծրագրի շրջանակներում գոյություն ունի Աշխարհի հիշողության ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր: Ռեգիստրում իրենց տեղն են գտել հայկական երեք ժառանգության նմուշներ.

  • Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածու (1997 թ.),
  • Բյուրականի առաջին ուսումնասիրություն կամ Աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրություն (2011 թ.),
  • Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաների և կինոերաժշտության հավաքածու (2013 թ.):
Design a site like this with WordPress.com
Get started