Ավետիք Իսահակայան «Մի մրահոն աղջիկ տեսա» վերլուծություն

«Մի մրահոն աղջիկ տեսա»

Մի մրահոն աղջիկ տեսա 
Ռիալտոյի կամուրջին, 
Հորդ մազերը – գետ գիշերվա, 
Եվ հակինթներ՝ ականջին:

Աչքերը սև – արևներ սև, 
Արևների պես անշեջ, 
Գալարում էր մեջքը թեթև 
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին, 
Ու գլուխըս կախեցի. 
Ժպտաց ժպտով առեղծվածի, 
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.֊
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Վերլուծություն

«Մի մրահոն աղջիկ տեսա» բանաստեղծությունը Իսահակյանի մտորումն է սիրո, խարդավանքի և դավաճանության մասին։ Պատանեկան տարիներին բանաստեղծը սիրել էր մաքուր ու ջերմ սիրով, բայց այդ սերը երջանկության հետ բերել էր նրան նաև ցավ և դառնություն, կոտրել պատանու սիրտը, փշրել երազանքները. սիրած աղջիկը, մինչ բանաստեղծը սովորում էր Եվրոպայում, ամուսնացել էր։ Արդեն հասուն տարիքում Ռիալտոյի կամրջին նրա առջև հայտնվում է առեղծվածային մի կին, որ ժպիտով կանչում ու հմայում է, սակայն բանաստեղծն այևս չի հավատում սիրուն.

On va oú?(13.10)

  • Excusez -moi ,je cherche la rue de.. — 
Կներեք, ես փնտրում եմ փողոցը
  • Oú est la cathédrale,s’il vous plaît? — 
Կներեք, որտե՞ղ է տաճարը:
  • Vous allez tout droit,à gauche,à droite 
Պետք է գնաք ուղիղ, ձախ, աջ
  • Vous prenez la première rue à droite
Պետք է գնաք աջ կողմում գտնվող առաջին փողոցը
  • Vous tournez à gauche 
Թեքվեք ձախ
  • Dans quelle ville ça se passe ? 
Ո՞ր քաղաքում է դա տեղի ունենում:
  • Les moyennes de transports(la voiture,le métro,le bus,la taxi,l’auto,la vélo) 
Տրանսպորտային միջոցներ (մեքենա, մետրո, ավտոբուս, տաքսի, մեքենա, հեծանիվ)
  • Pour aller à
Գնացեք դեպի․․․
  • Tu prends la ligne 10 jusqu’à 
Անցեք 10րդ տողով
  • Tu changes à la station… 
Կայարանը փոխեք ...
  • Tu descends à l’arret…
Պետք է իջնեք․․․ կանգառում 
Design a site like this with WordPress.com
Get started