Մայրենի լեզվի օրեր
Ալիշ-վերիլ անել –առևտուր անել, մեկի հետ լավ հարաբերություններ ունենալ
Ալի-վալի չընիլ –երկյուղ չունենալ
Անգուջը խլշիլ –լսողությունը լարել
Անգուջը պեմբակ կոխել –չլսելուն տալ
Անգուջը սասու (ծենու) պահել –սպասել, սպասողական վիճակում լինել
Անումեն եխտ քսել –արատավորել
Անում թողել –բարի հիշատակ թողնել
Աչ տռել, ծեխ շպրտել –ազատ, անհոգ լինել
Աշկ ածել –փնտրել
Աշկավ-օնքավ անել – սեր արտահայտել
Աշկեն տակավը եշիլ –գողունի հետաքրքրվել մեկով
Աշկեն ցիլփի տալ –աչքը վնասվել
Աշկերը տափեն օնել –ամաչել
Աշկը նի թողել –սևեռել
Աշկումը պցրանալ –հարգանք
Աշուղ տեռնալ –խոսել, դարդերը պատմել, զրուցել
Ասածս տխկըտենակ տեռալ պոկն օնել –հիվանդագին ազդեցություն գործել
Արտը հեղե տեռնալ -հղիանալ, հասունանալ
Բզըբազու կյալ –հակաճառել
Բշտի-բշտի անել –հրել
Բուլդի-բուլդի կյալ –պտտվել, արագ շարժվել
Բուղազեն հոփ տալ – քիչ ուտել
Բուղը եր ընիլ – քրտնել
Գյավուրի անել –գործն իմիջիայլոց անել
Գյրավան պեց թողել –առիթը բաց թողնել
Գործը խակ փռնել – չկանխամտածված գործ ձեռնարկել
Դիք-դիք խոսել –կոպիտ շեշտով խոսել
Դլըդալու անել –իրար սատար լինել, օգնել
Դռդոռանչ անել –կրակը թեժացնել
Դութման փռնել –խենթություն անել
Դութմա տալ –հրել, ծեծել
