Սեպտեմբերի 11-ին , ժամը 9։15 մենք 15 հոգանոց խմբով մեկնեցինք Գյումրի։ Միանգամից ասեմ , որ հիանալի ժամանակ ենք անցկացրել։
Գյումրի մենք գնացինք արագընթաց գնացքով և արդեն ժամը 11։20 տեղում էինք։
Ճանապարհի ընթացքում ծանոթացանք միմյանց հետ և չզգացինք նույնիսկ ինչպես անցավ ժամանակը։
Առաջին հերթին մեզ սպասվում էր հանդիպում Իտալիայի պատվո-հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ “Վիլլա Կարս” հյուռանոցում։ Ունեցանք փոքրիկ հարցազրույց նրա հետ, ով պատմեց , թե որքան բան է արել Գյումրի քաղաքի համար , մեզ հետ կիսեց իր մեծ սերը այդ քաղաքի հանդեպ։

Հետո այցելեցինք այդտեղի կերամիկայի թանգարան ։


Արդեն ահագին ժամանակ էր անցել և մենք բոլորս քաղցած էինք և այդ նպատակով այցելեցինք “Արեգակ” փուռ։ Իսկապես շատ համեղ էր և շատ հաճելի տեղ էր։
Համեղ սնվելուց հետո շրջեցինք քաղաքի կենտրոնով ։ Քանի որ ես ինքս գյումրեցի եմ և լավ գիտեմ իմ քաղաքը , ընկերների ցույց տվեցի Գյումրիի հեսառժան վայրերը։



Մի պոքր թափառելուց հետո այցելեցինք «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը։ որ տպավորված եմ , դա ոչինչ է։ Իսկապես շատ էսթեթիկ թանգարան էր։ Կարելի է ասել , որ անգամ սիրահարվեցի։Ինձ թվում է , որ յուրաքանչյուր մարդ, ով մի փոքր նույնիսկ սեր ունի ժամանակակից արվեստի հանդեպ պետք է լինի այդ թանգարանում։


Վերջին կետը՝ այցելություն Արտակ Թադևոսյանի արվեստանոց։ Տեսնելով այդ մարդու աշխատանքները և մոտիվացիոն խոսքերը հասկացա, որ արհեստը սահմաններ չունի և անհնարին ոչինչ չկա ։ Ուրախ եմ , որ ունեցա այդպիսի այցելություն։


Այսպիսով ավարտվեց մեր շատ հետաքրքիր ճամփորդությունը։
Շնորհակալություն յուրաքանչյուրին օրս հերաքրքիր դառձնելու համար, հատկապես ընկեր Կարինեին և ընկեր Ռուզաննային շնորհակալություն։
