Վերահսկենք մեր շրջակա միջավայրը

1.Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը:

Շրջակա մրջավայրը բնութագրում է բնական պայմանները և տվյալ տարածքի էկոլոգիական վիճակը: Մենք մեր կյանքի ընթացքում միշտ կապ ենք ունենում շրջակա միջավայրի հետ, որը շատ մեծ ազդեցություն է թողնում մեր առողջության վրա: Հիմա մենք ապրում ենք աղտոտված ու ոչ առողջ՝ անբարենպաստ միջավայրում:

2.Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:

Աղտոտվածությունը, աղմուկը, փոշին և էլի շատ ու շատ բաներ վատ ազդեցությունուն են թողնում մեր առողջության վրա և առաջացնում է մի շարք հիվանդություններ:

3.Առանձնացնել ՀՀ-ում տարածված հիմանական հիվանդություննը, որքանով են դրանք կապվում շրւակա միջավայրի հետ

Քաղցկեղ, թոքային և սրտային հիվանդություններ, մաշկային ինֆեկցիաներ և այլն:

4.Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:

Պետք է ուժեղացնել հսկողությունը ոստիկանության կողմից և գետնին աղբ թափելու համար սահմանել տուգանք, պետք է կառուցել աղբի վերամշակման գործարաններ և պետք է ամեն քայլափոխին դնել աղբարկղեր, քանի որ մեր քաղաում աղբարկղերը շատ քիչ են: Նաև ամեն մարդ պետք է ինքը գիտակցի, որ պետք չէ աղբը գցել գետնին և Երկիրը տանել կործանման, բայց ոնց երևում է հայերի մեծ մասը չի գիտակցում և չի հասկանում այդքանը:

Մշակութաշատ Գյումրի

Սեպտեմբերի 11-ին , ժամը 9։15 մենք 15 հոգանոց խմբով մեկնեցինք Գյումրի։ Միանգամից ասեմ , որ հիանալի ժամանակ ենք անցկացրել։

Գյումրի մենք գնացինք արագընթաց գնացքով և արդեն ժամը 11։20 տեղում էինք։

Ճանապարհի ընթացքում ծանոթացանք միմյանց հետ և չզգացինք նույնիսկ ինչպես անցավ ժամանակը։

Առաջին հերթին մեզ սպասվում էր հանդիպում Իտալիայի պատվո-հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ “Վիլլա Կարս” հյուռանոցում։ Ունեցանք փոքրիկ հարցազրույց նրա հետ, ով պատմեց , թե որքան բան է արել Գյումրի քաղաքի համար , մեզ հետ կիսեց իր մեծ սերը այդ քաղաքի հանդեպ։

Հետո այցելեցինք այդտեղի կերամիկայի թանգարան ։

Արդեն ահագին ժամանակ էր անցել և մենք բոլորս քաղցած էինք և այդ նպատակով այցելեցինք “Արեգակ” փուռ։ Իսկապես շատ համեղ էր և շատ հաճելի տեղ էր։

Համեղ սնվելուց հետո շրջեցինք քաղաքի կենտրոնով ։ Քանի որ ես ինքս գյումրեցի եմ և լավ գիտեմ իմ քաղաքը , ընկերների ցույց տվեցի Գյումրիի հեսառժան վայրերը։

Մի պոքր թափառելուց հետո այցելեցինք «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը։ որ տպավորված եմ , դա ոչինչ է։ Իսկապես շատ էսթեթիկ թանգարան էր։ Կարելի է ասել , որ անգամ սիրահարվեցի։Ինձ թվում է , որ յուրաքանչյուր մարդ, ով մի փոքր նույնիսկ սեր ունի ժամանակակից արվեստի հանդեպ պետք է լինի այդ թանգարանում։

Վերջին կետը՝ այցելություն Արտակ Թադևոսյանի արվեստանոց։ Տեսնելով այդ մարդու աշխատանքները և մոտիվացիոն խոսքերը հասկացա, որ արհեստը սահմաններ չունի և անհնարին ոչինչ չկա ։ Ուրախ եմ , որ ունեցա այդպիսի այցելություն։

Այսպիսով ավարտվեց մեր շատ հետաքրքիր ճամփորդությունը։

Շնորհակալություն յուրաքանչյուրին օրս հերաքրքիր դառձնելու համար, հատկապես ընկեր Կարինեին և ընկեր Ռուզաննային շնորհակալություն։

Ինչ է իմ մեջ փոխել կրթահամալիրը

Մեկ տարի է արդեն սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Մինչեվ ՄՍԿՀ գալը ես սովորել եմ հանրակրթական դպրոցներում: Այս մեկ տարվա ընթացքում կրթահամալիրում ես բավականին շատ դրական կողմեր եմ ձեռք բերել: Կրաթահամալիրի շնորհիվ ես ձեռք եմ բերել նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ եւ այլն: Կրթահամալիրի առավելությունները շատ են: Կրթահամալիրում մեզ տրված է ազատություն, ինչպես հագուստի մեջ այդպես էլ ուսման եւ առարկաների մեջ:

Կրթահամալիրի շնորհիվ ես դարձել եմ ավելի բաց նոր ծանոթությունների համար, դարձել եմ ավելի հայրենասեր: Այս ամենինչի համար ես շատ շնորհակալ եմ:

Design a site like this with WordPress.com
Get started