Հողաօգտագործում

1 Ի՞նչ դեր ու նշանակություն ունի հողը բնության մեջ և մարդու կյանքում:

Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը:Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը: Հողը կապող օղակ է հանդիսանում կենդանի օրգանիզմների ու անկենդան բնության միջև: Հողը այն միջավայրն է, որում փոխազդում են կենսոլորտի տարրերի մեծ մասը, ջուրը, օդը և կենդանի օրգանիզմները:

Ձեր կարծիքով ինչու՞ են հողին անվանում տվյալ էկոհամակարգի հաելին:

Քանի որ հողը կապում է կենդանի և անկենդան բնությունը:Այս համակարգում ավելի կարևոր է հողի բարելավումը , շատացումը , քան ուղղակի պահպանումը կամ ճիշտ բաժանումը։ Հողը հայելին է իսկապես այս ոլորտում, որովհետև այն պարզ իր վրա ցույց է տալիս,արդյոք աշխատանքը եղել է իզուր թե արդյունավետ։ Մարդը բարելավվել է այն թե ոչ։ Հողօգտագործման հիմնական նպատակն է հենց հողի բարելավվումը։

3 Ի՞նչպես է ազդում աղտված հողը ամբողջ էկոհամակարգի վրա:

Ինչպես օդը և ջուրը հողը ենթակա է աղտոտմանը: Այն աղտոտվում է ռադիոակտիվ նյութերերից , որոնք կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում, պեստիցիդներից, որորնք քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով , նաև պարարտանյութերից, որի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:

4 Ի՞նչպես ճիշտ օգտագործել ու պահպանել հողը։

հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, հողը դառնում է ավելի արգավանդ: Լավ արդյունք է տալիս, օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան:

Թափոնների Հիմնախնդիրը

1 Ներկայացնել թափոնների հիմնախնդրի էությունը։

Թափոններ, մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության ժամանակ նյութերի ու էնէրգիայի փոխակերպման հետևանքով առաջացող արգասիքներ, որոնք չունեն հետագա օգտագործելի հատկություններ։ Թափոնները մթնոլորդային օրի, ընդերքի, ջրեդի և հողերի աղտոտման աղբյուր են։

Թափոններն առաջանում են այն դեպքում, երբ մարդը դադարում է կառավարել իրեն համար ոչ պիտանի նյութական օբյեկտները (թափում է դրանք), և այդ օբյեկտները անցնում են ինքնակառավարման պայմանակարգի. աղբն սկսում է թափված մնալ և դանդաղորեն քայքայվել և աղտոտել միջավայրը:

2. Նկարագրել թափոնների առաջացման հիմնկան  պատճառները

Տարբերում են

• կենցաղային,

• արդյունաբերական

• վտանգավոր թափոններ։

Հիմնականում առաջանում են սպառման և արտադրության ընթացքում:

Վտանգավոր թափոններն իրենց ֆիզիկական, քիմիական կամ կենսաբանական հատկություններով կարող են վտանգ ստեղծել մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար։

3.Նկարգրել այդ թափոնների հետևանքով առացաջացած էկոլոգիան խնդիրներն ու կապը այլ էկոլոգիական խնդիրների հետ:

Թափոնները պարունակում են վնասակար նյութեր, ներառյալ վարակիչ հիվանդությունների պաթոգեն պարունակող նյութեր; Թափոնները վտանգ են ներկայացնում մարդու առողջության և շրջակա միջավայրի բնականոն վիճակի համար:

4.Ներկայացնել թափոնների նվազմանը ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունները:

Փորձել ճիշտ համակարգել աղբը:

Աղբը հիմնականում բաժանվում է հինգ մասի` մետաղ, ապակի, պոլիմերային նյութեր, թուղթ, օրգանական թափոններ:

Թափոնների նվազման լավագույն միջոցներից մեկը դրանց վերամշակումն է:

Design a site like this with WordPress.com
Get started