Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Ահա և վերջանում է իմ առաջին ուսումնական տարին “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում։ Ուսումնական երրորդ շրջանը ցավոք սրտի անցկացրեցինք տանը, բայց տանը փակվելը մեզ չի խանգարել սովորելուն , նոր բաներ ուսումնասիրելուն և ինքնակրթվելուն։ Կարծում եմ պայմաններին մեզ հարմարվելը թոքր ինչ դժվար էր , բայց հաստատ ոչ անիրական։

Հայոց լեզու և Գրականություն

Փետրվար․

Այս ամիս ես մասնակցել եմ քննարկմանը ” Սոցցանցեր“-ի վերաբերյալ։ Կատարել եմ որոշ նախագծեր նվիրված հայ բանաստեղծներին։Ուսումնասիրել եմ գրողների կենսագրությունները, սովորել եմ բանաստեղծություններ, կատարել եմ վերլուծություններ և հետազոտական աշխատանքներ։Բանաստեղծներ՝ Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան և Եղիշե Չարենց։ Կատարել եմ նախագիծ “Ինչ եմ հասկանում մայրենի լեզու ասելով“։ Եվ իհարկե կատարել եմ վարժություններ։

Մարտ

Մարտ ամսից մեզ մոտ սկսվեց առցանց ուսումը։ Ես մասնակցում էի բոլոր դասերին։ Կատարել եմ նախագիծ՝ Համո Սահյան ։ Կատարել եմ առաջադրանքներ։

Ապրիլ

Ես շարունակում էի մասնակցել առցանց դասերին։Կատարել եմ նախագծեր՝ Անդրե Մորուա,Աշխարհին մաքրություն է պետք, Գարունն իմ տան պատուհանից։ Կատարել եմ առաջադրանքներ։

Մայիս

Ամփոթել եմ ” Սասնա ծռեր“։ նախագիծը։

Անգլերեն

Ակտիվ մասնակցել եմ բոլոր առցանց դասերին։

Կատարել եմ բազմաթիվ առաջադրանքներ։

Կատարել եմ նախագիծ՝ My favorite armenian:

Հասարակագիտություն

Պարտաճանաչ կատարել եմ բոլոր տնային առաջադրանքները։

Կատարել եմ նախագիծ ՝Գինին հայոց ավանդական մշակույթում։

Հայոց պատմություն

Կատարել եմ տնային առաջադրանքները։

Կատարել եմ նախագծեր՝ Սերնդեսերունդ ,Ընտանեկան նախագիծ, Գինին հայոց ավանդական մշակույթում։

Ֆրանսերեն

Մասնակցել եմ բոլոր առցանց դասերին։ Կատարել եմ առաջադրանքներ։

Կատարել եմ նախագծեր ՝ Je sais comment faire. ։

Կատարել եմ թարգմանական աշխատանքներ՝ Les enfants qui s’aiment , Le secret des oeufs de paques։

Չգիտեմ ամենավերջում ի՞նչ են գրում, բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, այն մարդկանց, ում կարղացա բացահայտել, այն մարդկանց, ովքեր մի ամբողջ տարի դիմացան և դեռ, պիտի դիմանան մեզ նման անկարգ սովորղներին, այն մարդուն, ով ստեղծել է մի ամբողջ նոր մոլորակ ու որտեղ սովորում են այսքան տարբերվող ու հիանալի աշակերտներ, շնորհակալ եմ բոլորից․․․ ուղղակի շնորհակալ եմ ու վստահ եմ, որ գալիք շրջանն ավելի լավն է լինելու:

Անդրե Մորուա | Մանուշակներ ամեն չորեքշաբթի

Սա մի գեղեցիկ փոքրիկ նովել էր , որտեղ պատմվում է թատրոնի մի հիասքանչ դերասանուհու կյանքի փոքրիկ դրվագ։ Այստեղ հեղինակը ցույց է տալիս , թե ինչպիսի կեցվածք է ունեցել այդ դերասանուհին թատրոնում , պատմում է նրա թատրոնին նվիրված լինելը։ Նկարագրում է նրան , որպես շատ ինքնավստահ, ուժեղ, խելամիտ կին ։ Հետո մի շատ երիտասարդ երկրպագու է հայտնվում , ով սկսում է իրեն ամեն չորեքշաբթի նվիրել երկու սու արժողությամբ մանուշակներ։ Դերասնուհուն դա շատ է դուր գալիս։ Եվ կես տարի հետո , մի օր նա որոշում է երիտասարդին հրավիրել ետնաբեմ՝ մոտիկից ծանոթանալու համար։ Սակայն այդ օրվանից սկսած տղան այլևս չի հայտնվում։

Տարիներ հետո դերասանուհին գործնական հանդիպում է ունենում մի գնդապետի հետ։ Վերջինս ներկայանում է և պարզվում է , որ նա այդ մանուշակ բերող երիտասարդի հայրն է ։ Նա ասում է , թե ինչքան է սիրել այդ կնոջը, բայց ստիպված հեռու է գնացել , որ զգացմունքները մահանան։

Դերասանուհին փորձում է չափսոսալ իր չարածների համար ։ Նա շատ խելամիտ է գտնվում է հարցնում է այդ տղայի գերեզմանի վայրը։ Այդ օրվանից սկսած դերասանուհին ամեն չորեքշաբթի գնում է իրեն անծանոթի գերեզմանը ,մանուշակների փնջով, թողելով բոլոր իր գործերը , ամուսնուն, զվարճանքները։

Ինձ թվում է , որ հեղինակը պարզ ցույց է տալիս , որ պետք է ապրել միայն ներկայով , այսօրվա գորրծը վաղվան չթողնել։ Նաև պետք է չափսոսալ չարածների համար, այլ փորձել շտկել այդ բաց թողածը նոր գործողությունների շնորհիվ։

Սասնա ծռեր էպոսի վերադարձը

Հայոց դյուցազնավեպը սկսվում է  Բագրատունիների թագավորության արքա Գագիկի դստեր՝  Ծովինարի և  Բաղդադի անհավատ խալիֆի ամուսնությամբ։ Ծովինարի գեղեցկության մասին խալիֆը տեղեկացել էր իր հարկահաններից, ովքեր Հայաստան էին ժամանել տուրքերը ստանալու։ Նկատելով չնաշխարհիկ արքայադստերը՝ հարկահավաքները միանգամից խալիֆին տեղեկացնում են Ծովինարի գեղեցկության մասին։ Խալիֆը Ծովինարին մեկ անգամ տեսնելուց հետո իր ստորադասներին հրամայում է ամեն գնով Բաղդադ տանել գեղեցկուհուն։ Շուտով հայոց աշխարհ են ժամանում վերջինիս պատվիրակները, ովքեր սպառնում են Ծովինարին՝ խալիֆին կնության չտալու դեպքում պատերազմ մղել։Գիտակցելով իրավիճակի լրջությունը և ցանկանալով զերծ մնալ հազարավոր ահերից՝ Ծովինարն ինքնակամ որոշում է կայացնում ամուսնանալ և հորը խնդրում իրեն կնության տալ Բաղդադի խալիֆին։ Գագիկը ևս հակված չէր այս տարբերակին, բայց ստիպված էր հարգել դստեր կամահայտնությունն ու հայկական պետականության շահերը։Հասնելով Բաղդադ՝ Ծովինարը պայման է դնում խալիֆի առաջ, որ նա առաջիկա մի տարին չպետք է մոտենա իրեն։ Արաբաց խալիֆը համաձայնվում է այդ պայմանի հետ և արքայադստեր համար առանձին դղյակ կառուցում։ Ըստ հին հայկական ավանդական սովորության՝ Համբարձման տոնի ժամանակ հայ կանայք դուրս էին գալիս դաշտ և բախտագուշակ կատակերգերով վիճակ հանում։ Ծովինարն այդ օրը դուրս էր եկել զբոսանքի և երկարատև շրջածությունից հետո որոշում է դույզն-ինչ դադար առնել։ Ծարավի զգացումը խեղդում էր գեղեցկուհի նորահարսին և դեպի երկինք ուղղված նրա աղերսով ժայռի միջից վճիտ աղյուր է բխում։ Սառնորակ աղբյուրի ջուրն ուներ մոգական կարողություն, որի շնորհիվ էլ Ծովինարը հղիանում է իր խմած ջրից։ Լսելով կնոջ հղիության լուրը՝ Բաղդադի խալիֆը հրամայում է մահապատժի ենթարկել նրան, սակայն Ծովինարը խնդրում է ժամանակ տալ իրեն, որպեսզի վախճանվի երեխաներին ունենալուց հետո։ Այսպիսով, հայոց Գագիկ թագավորի դուստրը ծնում է երկու դյուցազուն, որոնցից մեկի անունը կնքվում է Բաղդասար, մյուսինը՝ Սանասար։ Նրանք հասակակիցներից տարբերվում էին իրենց օրեցօր աճի կարողությամբ և զորեղությամբ։

Էպոսի առանձնահատկությունները

Վիպերգի թեման 8-10րդ դարերում հայ-արաբական կռիվներն են , գաղափարը ՝ ազատասիրությունը։ ՅՈՒՆԵՍԿՈՅԻ կողմից ճանաչվել է համամարդկային մշակութային արժեք և ստացել <<Էպոսների թագուհի>> տիտղոսը։ Էպոսն իր մեջ պարունակում է հայ ազգի ողջ բնավորության գծերը և ունի հետաքրքիր ու տպավորիչ բովանդակություն։

Հայկական ազգային էպոսում պետության և պետականության խորհրդանիշը համարվում է բերդը: Բերդի և հզոր պարիսպների կառուցումով էլ հենց էպոսի առաջին գլխավոր հերոսները՝ Սանասարն ու Բաղդասարը սկիզբ են դնում Սասնա տոհմին և Սասնա տանը:

Թագավորը և ժողովուրդը մտերմիկ հարաբերությունների մեջ էին միմյանց հետ: Սասունցիները սիրում էին իրենց տերերին: Նրանց միջև միակ էական տարբերությունն այն էր, որ մեկը հրամայողն էր, իսկ մյուսը՝ լսողը:

Բացի «Սասնա ծռերից» մեր էպոսը կոչել են «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» անուններով:

Էպոսն ու հեթանոսությունը

Էպոսում երևում են կրակի պաշտամունքի հետքեր, որոնք բնորոշ են հեթանոսական շրջանին: Հանդիպում են նաև հնագույն ժամանակներից մնացած հավատալիքներ՝ ջրի, լույսի, հողի, երկնային լուսատուների և նախնիների պաշտամունք:

Էպոսում հիշատակվում է նաև ժողովրդի կողմից սիրված տոներից մեկը՝ Համբարձումը: Չնայած որ այն այժմ քրիստոնեական է, սակայն ունի հեթանոսական ծագում: Հնում այն համարվել է ջրի և ծաղկի տոն:

Պատկեր:Սասունցի Դավթի արձան.JPG ...

«Սասունցի Դավիթ» արձանի պատմությունը

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյան։ Հայտարարվեց մրցույթ ՝ Սասունցի Դավթի արձան քանդակելը։ Երվանդ Քոչարը կարճ ժամանակահատվածու իրականացնելու այդ աշխատանքը։Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի: 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։2 տարի հետո Քոչարը ազատ արձակվեց և արձանը վերանորոգեց։ Դա համարվեց իրական գլուխգործոց։

Design a site like this with WordPress.com
Get started