Մայիս ամսվա ամփոփում (մաթեմատիկա)

Մայիս ամսվա ընթացքում մենք ուսումնասիրել ենք հերեւյալ թեմամերը՝

Դաս 30. Թվի արկսինուսը, արկկոսինուսը, արկտանգենսը և արկկոտանգենսը

Դաս 31 Պարզագույն եռանկյունաչափական հավասարումների լուծման բանաձևերը

Դաս 32 Եռանկյունաչափական հավասարումներ

Իմ կատարած աշխատանքները՝


Մայիս ամսվա ընթացքում մենք շարունակեցինք մեր առցանց դասերի։

Այս ամիս ես ինձ կգնահատեմ 7, քանի որ բոլոր դասերին մասնակցել եմ, ակտիվ եմ եղել եւ բոլոր տնային աշխտանքները կատարել եմ:

Ma famille.

Je m’appelle Anna, et maintenant je vais vous parler de ma grande famille. Ma famille est composée de six personnes. Nous avons quatre enfants dans la famille. Moi, mes sœurs aînées et mon jeune frère. Nous sommes une famille très sympathique. Bien sûr, comme tous les frères et sœurs, nous avons des querelles, mais nous les oublions rapidement. Dans les moments les plus difficiles, bien sûr, je me tourne vers ma famille pour obtenir des conseils. Pour moi, la famille est la chose la plus importante et je suis heureux d’avoir une si grande famille.

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Ահա և վերջանում է իմ առաջին ուսումնական տարին “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում։ Ուսումնական երրորդ շրջանը ցավոք սրտի անցկացրեցինք տանը, բայց տանը փակվելը մեզ չի խանգարել սովորելուն , նոր բաներ ուսումնասիրելուն և ինքնակրթվելուն։ Կարծում եմ պայմաններին մեզ հարմարվելը թոքր ինչ դժվար էր , բայց հաստատ ոչ անիրական։

Հայոց լեզու և Գրականություն

Փետրվար․

Այս ամիս ես մասնակցել եմ քննարկմանը ” Սոցցանցեր“-ի վերաբերյալ։ Կատարել եմ որոշ նախագծեր նվիրված հայ բանաստեղծներին։Ուսումնասիրել եմ գրողների կենսագրությունները, սովորել եմ բանաստեղծություններ, կատարել եմ վերլուծություններ և հետազոտական աշխատանքներ։Բանաստեղծներ՝ Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան և Եղիշե Չարենց։ Կատարել եմ նախագիծ “Ինչ եմ հասկանում մայրենի լեզու ասելով“։ Եվ իհարկե կատարել եմ վարժություններ։

Մարտ

Մարտ ամսից մեզ մոտ սկսվեց առցանց ուսումը։ Ես մասնակցում էի բոլոր դասերին։ Կատարել եմ նախագիծ՝ Համո Սահյան ։ Կատարել եմ առաջադրանքներ։

Ապրիլ

Ես շարունակում էի մասնակցել առցանց դասերին։Կատարել եմ նախագծեր՝ Անդրե Մորուա,Աշխարհին մաքրություն է պետք, Գարունն իմ տան պատուհանից։ Կատարել եմ առաջադրանքներ։

Մայիս

Ամփոթել եմ ” Սասնա ծռեր“։ նախագիծը։

Անգլերեն

Ակտիվ մասնակցել եմ բոլոր առցանց դասերին։

Կատարել եմ բազմաթիվ առաջադրանքներ։

Կատարել եմ նախագիծ՝ My favorite armenian:

Հասարակագիտություն

Պարտաճանաչ կատարել եմ բոլոր տնային առաջադրանքները։

Կատարել եմ նախագիծ ՝Գինին հայոց ավանդական մշակույթում։

Հայոց պատմություն

Կատարել եմ տնային առաջադրանքները։

Կատարել եմ նախագծեր՝ Սերնդեսերունդ ,Ընտանեկան նախագիծ, Գինին հայոց ավանդական մշակույթում։

Ֆրանսերեն

Մասնակցել եմ բոլոր առցանց դասերին։ Կատարել եմ առաջադրանքներ։

Կատարել եմ նախագծեր ՝ Je sais comment faire. ։

Կատարել եմ թարգմանական աշխատանքներ՝ Les enfants qui s’aiment , Le secret des oeufs de paques։

Չգիտեմ ամենավերջում ի՞նչ են գրում, բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել, այն մարդկանց, ում կարղացա բացահայտել, այն մարդկանց, ովքեր մի ամբողջ տարի դիմացան և դեռ, պիտի դիմանան մեզ նման անկարգ սովորղներին, այն մարդուն, ով ստեղծել է մի ամբողջ նոր մոլորակ ու որտեղ սովորում են այսքան տարբերվող ու հիանալի աշակերտներ, շնորհակալ եմ բոլորից․․․ ուղղակի շնորհակալ եմ ու վստահ եմ, որ գալիք շրջանն ավելի լավն է լինելու:

Անդրե Մորուա | Մանուշակներ ամեն չորեքշաբթի

Սա մի գեղեցիկ փոքրիկ նովել էր , որտեղ պատմվում է թատրոնի մի հիասքանչ դերասանուհու կյանքի փոքրիկ դրվագ։ Այստեղ հեղինակը ցույց է տալիս , թե ինչպիսի կեցվածք է ունեցել այդ դերասանուհին թատրոնում , պատմում է նրա թատրոնին նվիրված լինելը։ Նկարագրում է նրան , որպես շատ ինքնավստահ, ուժեղ, խելամիտ կին ։ Հետո մի շատ երիտասարդ երկրպագու է հայտնվում , ով սկսում է իրեն ամեն չորեքշաբթի նվիրել երկու սու արժողությամբ մանուշակներ։ Դերասնուհուն դա շատ է դուր գալիս։ Եվ կես տարի հետո , մի օր նա որոշում է երիտասարդին հրավիրել ետնաբեմ՝ մոտիկից ծանոթանալու համար։ Սակայն այդ օրվանից սկսած տղան այլևս չի հայտնվում։

Տարիներ հետո դերասանուհին գործնական հանդիպում է ունենում մի գնդապետի հետ։ Վերջինս ներկայանում է և պարզվում է , որ նա այդ մանուշակ բերող երիտասարդի հայրն է ։ Նա ասում է , թե ինչքան է սիրել այդ կնոջը, բայց ստիպված հեռու է գնացել , որ զգացմունքները մահանան։

Դերասանուհին փորձում է չափսոսալ իր չարածների համար ։ Նա շատ խելամիտ է գտնվում է հարցնում է այդ տղայի գերեզմանի վայրը։ Այդ օրվանից սկսած դերասանուհին ամեն չորեքշաբթի գնում է իրեն անծանոթի գերեզմանը ,մանուշակների փնջով, թողելով բոլոր իր գործերը , ամուսնուն, զվարճանքները։

Ինձ թվում է , որ հեղինակը պարզ ցույց է տալիս , որ պետք է ապրել միայն ներկայով , այսօրվա գորրծը վաղվան չթողնել։ Նաև պետք է չափսոսալ չարածների համար, այլ փորձել շտկել այդ բաց թողածը նոր գործողությունների շնորհիվ։

Սասնա ծռեր էպոսի վերադարձը

Հայոց դյուցազնավեպը սկսվում է  Բագրատունիների թագավորության արքա Գագիկի դստեր՝  Ծովինարի և  Բաղդադի անհավատ խալիֆի ամուսնությամբ։ Ծովինարի գեղեցկության մասին խալիֆը տեղեկացել էր իր հարկահաններից, ովքեր Հայաստան էին ժամանել տուրքերը ստանալու։ Նկատելով չնաշխարհիկ արքայադստերը՝ հարկահավաքները միանգամից խալիֆին տեղեկացնում են Ծովինարի գեղեցկության մասին։ Խալիֆը Ծովինարին մեկ անգամ տեսնելուց հետո իր ստորադասներին հրամայում է ամեն գնով Բաղդադ տանել գեղեցկուհուն։ Շուտով հայոց աշխարհ են ժամանում վերջինիս պատվիրակները, ովքեր սպառնում են Ծովինարին՝ խալիֆին կնության չտալու դեպքում պատերազմ մղել։Գիտակցելով իրավիճակի լրջությունը և ցանկանալով զերծ մնալ հազարավոր ահերից՝ Ծովինարն ինքնակամ որոշում է կայացնում ամուսնանալ և հորը խնդրում իրեն կնության տալ Բաղդադի խալիֆին։ Գագիկը ևս հակված չէր այս տարբերակին, բայց ստիպված էր հարգել դստեր կամահայտնությունն ու հայկական պետականության շահերը։Հասնելով Բաղդադ՝ Ծովինարը պայման է դնում խալիֆի առաջ, որ նա առաջիկա մի տարին չպետք է մոտենա իրեն։ Արաբաց խալիֆը համաձայնվում է այդ պայմանի հետ և արքայադստեր համար առանձին դղյակ կառուցում։ Ըստ հին հայկական ավանդական սովորության՝ Համբարձման տոնի ժամանակ հայ կանայք դուրս էին գալիս դաշտ և բախտագուշակ կատակերգերով վիճակ հանում։ Ծովինարն այդ օրը դուրս էր եկել զբոսանքի և երկարատև շրջածությունից հետո որոշում է դույզն-ինչ դադար առնել։ Ծարավի զգացումը խեղդում էր գեղեցկուհի նորահարսին և դեպի երկինք ուղղված նրա աղերսով ժայռի միջից վճիտ աղյուր է բխում։ Սառնորակ աղբյուրի ջուրն ուներ մոգական կարողություն, որի շնորհիվ էլ Ծովինարը հղիանում է իր խմած ջրից։ Լսելով կնոջ հղիության լուրը՝ Բաղդադի խալիֆը հրամայում է մահապատժի ենթարկել նրան, սակայն Ծովինարը խնդրում է ժամանակ տալ իրեն, որպեսզի վախճանվի երեխաներին ունենալուց հետո։ Այսպիսով, հայոց Գագիկ թագավորի դուստրը ծնում է երկու դյուցազուն, որոնցից մեկի անունը կնքվում է Բաղդասար, մյուսինը՝ Սանասար։ Նրանք հասակակիցներից տարբերվում էին իրենց օրեցօր աճի կարողությամբ և զորեղությամբ։

Էպոսի առանձնահատկությունները

Վիպերգի թեման 8-10րդ դարերում հայ-արաբական կռիվներն են , գաղափարը ՝ ազատասիրությունը։ ՅՈՒՆԵՍԿՈՅԻ կողմից ճանաչվել է համամարդկային մշակութային արժեք և ստացել <<Էպոսների թագուհի>> տիտղոսը։ Էպոսն իր մեջ պարունակում է հայ ազգի ողջ բնավորության գծերը և ունի հետաքրքիր ու տպավորիչ բովանդակություն։

Հայկական ազգային էպոսում պետության և պետականության խորհրդանիշը համարվում է բերդը: Բերդի և հզոր պարիսպների կառուցումով էլ հենց էպոսի առաջին գլխավոր հերոսները՝ Սանասարն ու Բաղդասարը սկիզբ են դնում Սասնա տոհմին և Սասնա տանը:

Թագավորը և ժողովուրդը մտերմիկ հարաբերությունների մեջ էին միմյանց հետ: Սասունցիները սիրում էին իրենց տերերին: Նրանց միջև միակ էական տարբերությունն այն էր, որ մեկը հրամայողն էր, իսկ մյուսը՝ լսողը:

Բացի «Սասնա ծռերից» մեր էպոսը կոչել են «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» անուններով:

Էպոսն ու հեթանոսությունը

Էպոսում երևում են կրակի պաշտամունքի հետքեր, որոնք բնորոշ են հեթանոսական շրջանին: Հանդիպում են նաև հնագույն ժամանակներից մնացած հավատալիքներ՝ ջրի, լույսի, հողի, երկնային լուսատուների և նախնիների պաշտամունք:

Էպոսում հիշատակվում է նաև ժողովրդի կողմից սիրված տոներից մեկը՝ Համբարձումը: Չնայած որ այն այժմ քրիստոնեական է, սակայն ունի հեթանոսական ծագում: Հնում այն համարվել է ջրի և ծաղկի տոն:

Պատկեր:Սասունցի Դավթի արձան.JPG ...

«Սասունցի Դավիթ» արձանի պատմությունը

1939 թվականին Երևանում պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյան։ Հայտարարվեց մրցույթ ՝ Սասունցի Դավթի արձան քանդակելը։ Երվանդ Քոչարը կարճ ժամանակահատվածու իրականացնելու այդ աշխատանքը։Այն տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց մոտ 2 տարի: 1941 թվականին Քոչարի ձերբակալությունից հետո արձանը ոչնչացվեց։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի «բարեկամ» Թուրքիա…», դա հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն։ Արձանը ոչնչացվեց։2 տարի հետո Քոչարը ազատ արձակվեց և արձանը վերանորոգեց։ Դա համարվեց իրական գլուխգործոց։

Գարունն իմ տան պատուհանից

Գարունը տարվա ամենաքավ ժամանակահատվածն է, լայց ցավոք սրտի այս տարի մեզ բախտ չվիճակվեց վայելել այդ հրաշք եղանակը:

Բնությունը կարծես նոր շունչ է առնում, նոր գույներով լցվում: Յուրաքանչյուրին է հաճելի գարնանային բուրմունքի ներքո զբոսնել ծաղկազարդ այգիներում։ Ոչ ոք չի կարողանում դիմակայել եղանակի գայթակղությանը։ Շատ կլանիչ է հետևել բնության վերածննդին,թե ինչպես են բացվում կանաչ բողբոջները,ծաղկում տարատեսակ ծաղիկները,ուրախ ճիչով վերադառնում թռչունները։Օրեց օր տեսարանն դառնում է ավելի հետաքրքիր ու ավելի բազմապիսի։

Իմ պատուհանի գարունը լի է հույսով ,հավատով ,սիրով և ջերմությամբ…

Աշխարհին մաքրություն է պետք

Աշխարհին մաքրվել է պետք ,բայց ցավոք ոչ միայն աղբից և գործարանային թափոններից, այլև հենց մարդուց՝ մարդկային չարիքից ու նենգությունից։Մեր աշխարհում շատ քիչ են մարդիկ մնացել, որոնց սրտերը մաքուր են:

 Կարծում եմ, որ առաջինը մարդ պետք է մաքրի իր էությունն ու հոգին։ Ամենուրեք տիրում է անտարբերություն ՝ մարդկային հարաբերություններից ամենաբացասականը։ Այն կործանում է մարդուն ներսից և ազդեցություն է թողնում նրա շրջապատի վրա։

Ներկա օրերում մարդիկ նշանակություն են տալիս ոչ էական հասկացություններին։ Նրանց ուշադրության կենտրոնում են իրենց արտաքինը, ուրիշների կարծիքն իրենց մասին և մոռացության են տալիս ամենակարևորը ՝ մարդկային կարեկցանքը, հավատարմությունը, բարությունը, սերը միմյանց ու կյանքի նկատմամբ։

Հոգնել եմ ապրել այնպիսի աշխարհում, որը լի է դաժանությամբ, նախանձով և խաբեությամբ։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ այս ծանր սոցիալական ճգնաժամը հաղթահարելու գործում։

Եկեք յուրաքանչյուրս պահպանենք մեր ներքին մաքրությունն ու բարելավենք աշխարհը միասին…

Սերնդեսերունդ

Սերունդ, մարդկանց տարիքային որոշակի խումբ, միևնույն պատմության դարաշրջանում ձևավորված մարդկանց ամբողջություն։ Հասարակությունը տրոհվում է մի քանի  գոյակցող սերունդների, որոնք ունեն տարբեր սոցիալական ստատուսներ և դերեր։ Մարդկային պատմությունը սերունդների հաջորդափոխման և նրանց միջև կապի ժառանգորդման պատմությունն է․ «․․․այս փաստի շնորհիվ կապ է ստեղծվում մարդկային պատմության մեջ, կազմվում է մարդկության պատմությունը․․․»։

Շատ հաճախ եմ ականատես լինում տարբեր սերնդների կոնֆլիկտներին:

Անշուշտ,մարդիկ, ովքեր ունեն մեծ տարիքային տարբերություն,մեծացել են տարբեր մենտալիտետներում ու հասարակությունում սովորաբար չեն համընկնում կարծիքներում և կյանքի տեսանկյուններում:

Մեր մեծերը սովոր են միշտ ՝բավարարվել քչով,միշտ ունեն կարծրատիպներ,և չեն փորձում շարժվել առաջ,հարմարվում են կյանքի ամեն դրությանը:

Ես կարծում եմ,որ իհարկե միշտ պետք է հարգալից վերաբերվել մեզնից մեծ մարդկանց ,հաշվի առնել նրանց կարծիքը ու փորձել հասկանալ:Բայց մեկ տեղ ցանկանում եմ ստանալ նույնը:Ցանկանում եմ,որ ավելի փոքր սերնդի կարծիքնել միշտ կարողանան հաշվի առնել ու վերաբերվել հարգանքով:

Մեր սերունդը միշտ սովոր է ապրել ազատ ու առանց կարծրատիպների:Զերծ կապված ենք սոցցանցերից և համացանցից,ձգտում ենք միշտ հասնել ավելին ու ավելին:Իսկ մեծերը ընդհակառակը: 

Յուրաքանչյուր սերունդ ունի իր և՛ լավ, և՛ վատ կողմերը։ Եվ ապրելով տվյալ ժամանակահատվածում ՝ մարդը մտածում է , որ ամենաճիշտ մտածելակերպը ունի, ամենակատարյալ ժամանակն է ։ Սակայն, քանի դեռ մարդը զարգացում է ապրում , սերունդների փոխհարաբերությունները և տեսանկյունները միշտ էլ ծայրահեղ տարբեր կլինեն։

Գինին հայոց ավանդական մշակույթում

Հայաստանը գինեգործությամբ տարածաշրջանի առաջատար երկիրն է, քանզի Հայաստանում գինեգործությունը մոտ 6000 տարվա պատմություն ունի: Դեռևս հեթանոսական ժամանակներից Հայաստանում կար մի ավանդույթ՝ հազար բույսերից մեռոնի եփել։ Հռոմեացի պատմաբանները պատմում են, որ 1-ին դարում Հայոց աշխարհից ուղարկված  մեռոնը Ներոնը համտեսում է, երջանկանում է։ Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ, քանդակները և այլ վավերագրեր։ Այդ ամենը վկայում են այն մասին, որ Հայաստանում գինեգործության արմատները իսկապես խորն են, իսկ ահա Արարատյան հարթավայրում գինեգործությունը բազմադարյա պատմություն ունի: Գինու մնացորդներով, խաղողի կորիզներով տարաները, գինեգործության սարքերը գտնվել են Արենի գյուղին մոտ քարանձավներում: Այդ հետազոտությունները հին աշխարհում գինեգործության պատմության մասին կատարվել են հայերից, ամերիկացիներից և իռլանդացիներից կազմված խմբի կողմից: Հայերը առաջինն են եղել, ովքեր զբաղվել են գինու արտահանմամբ: Երկու հազար տարի շարունակ հայ գինեգործների արտադրությունը հայտնվել է աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան մարդկանց սեղանին, որոնց մասին վկայում են նաև գրավոր աղբյուրները: Հայկական գինիներն իրենց նմանը չունեն, և սա ի շնորհիվ հայկական խաղողի տեսակների մեջ շաքարի բարձր տոկոսի պարունակության, որն էլ նպաստում է առավել թունդ և կիսաքաղցր գինիներ ստանալուն: Այսօր’ համաձայն հայ գինեգործների Միության տվյալների, Հայաստանում մոտավորապես 40 գինեգործ ընկերություն արտադրում է 100 տեսակից ավել գինիներ:  Յուրաքանչյուր տարի մինչև 6 միլիոն շիշ գինի է արտադրվում, այսինքն հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի: Հայկական գինու, խաղողագործության և գինեգործության պատմության մասին անվերջ կարելի է խոսել: Խաղողի վազերը, գինով լի կճուճները, խաղողի փնջերը միշտ հայկական նախշազարդերի մաս են կազմել: Սակայն ամենակարևորը դրանց կիրառման նշանակությունն է: Հայերը գինին օգտագործում են բոլոր ծեսերի ժամանակ, չէ որ գինու հայրենքը հենց Հայաստանն է:

Հայաստանում վաղ ժամանակներից հայտնի խաղողագործության և գինեգործության ավանդույթները մինչ օրս պահպանում ու կիրառվում են, որի պացույցն բոլոր դիցաբանական պատմութուններն և ավանդույթի ուժով Հայստանում ու Արցախ աշխարհում կազմակերպվող գինու փառատոններն են: Ամեն տարի Արենի գյուղում կազմակերպվում են գինու փառատոններ, որը սովորաբար տեղի է ունենում աշնանը։ Փառատոնի շրջանակներում մասնակիցները հյուրերին հյուրասիրում են գյուղում արտադրված լավագույն գինիները։ Փառատոնը բացվում է լավագույն գինեգործների շքերթով և շարունակվում բազմաթիվ այլ միջոցառումներով՝ գինու հանրային և մասնագիտական համտեսում, երկրի լավագույն ռեստորանների ավանդական ուտեստների ցուցահանդես, երաժշտություն, պար, խաղեր, թատերական ներկայացումներ և ծրագրեր՝ սիրված արվեստագետների մասնակցությամբ և մրցույթներ, օրինակ՝ «Հայաստանը քո աչքերով», «Գինու լավագույն պիտակ», «Լավագույն գինի արտադրող» և «Լավագույն տնական գինի»:

Հայկական ժողովրդական ասացվածքն — «Որտեղ հաց էնտեղ կաց, որտեղ գինի, էնտեղ քնի», արցախցիները ևս մշակույթն ու տուրիզմը զարգացնելու համար կազմակերպում են գինու փառատոն: Առաջին անգամ Արցախում գինու փառատոն անցկացվել է 2014 թվականի հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանի Տող գյուղում: առատոնի նպատակը Արցախի զբոսաշրջության և գինեգործության զարգացումն էր։ Փառատոնի նախաձեռնողը եղել է Արցախի Հանրապետության զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը, որի խոսնակները կարևորել են Արցախում գինեգործության զարգացումը։ Փառատոնի ծրագիրն իր մեջ ներառում է գինեգործության հնագույն եւ ինքնատիպ ծիսակատարությունը, որը սկսում է՝ գինի ճզմելով, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրությամբ, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառքով, Տողի Մելիքական ապարանքի հնագիտական գտածոների ցուցադրություն և իհարկե գինի արտադրողների ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացված են լինելու Արցախի 5 շրջանների և Հայաստանի գինիները։ Այս և այլ փաստեր գիտնականներին հիմք են տվել հայտարարելու խաղողի հայկական ծագման մասին: Եվ իզուր չէ, որ ֆրանսիացիներն ասում են` գինին ստեղծեցին հայերը, հույները դարձրին բիզնես, իսկ ֆրանսիացիները` արվեստ: Դե իսկ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի գնահատմամբ` «Հայկական գինու առանձնահատկությունն այն է, որ զգում ես այն, ինչ չես կարող արտահայտել բառերով»:

Design a site like this with WordPress.com
Get started