ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ նշանավոր հայ բանաստեղծ ու հասարակական գործիչ։ Ծնվել է 1885թ հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգեւորականի ընտանիքում։ 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։

1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի եւ այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906թ, այնուհետեւ ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձեռբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908թ Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, եւ թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։

1917 հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր եւ վախճանվում է 1920թ հունվարի 7-ին:

Վահան Տերյանն իր բանաստեղծությունների մեծ մասը համախմբել է առանձին շարքերի մեջ («Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ», «Երկիր Նաիրի» և այլն): Արևելահայ բանաստեղծության մեջ Տերյանն առաջինն էր, որ դասական մակարդակի հասցրեց շարքերով գրելու սկզբունքը: Տերյանը մտածում և ստեղծագործում էր ոչ միայն առանձին բանաստեղծությունների, այլև շարքերի միջոցով: Շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն ներքին կապ ունի քնարական շարքի ընդհանուր մոտիվների ու տրամադրությունների հետ և դրանով իսկ ամբողջացում է շարքի մեջ ներկայացվող հիմնական գիծը: Իր հերթին շարքի մեջ մտնող յուրաքանչյուր բանաստեղծություն նրանից դուրս կարող է ընկալվել որպես առանձին ստեղծագործություն: Այդպիսին նաև Տերյանի բանաստեղծությունները:

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ)

ԱՂՈՏՔ

Քո պայծառ գահի անհաս բարձունքից

Մի՛ մերժիր սրտիս աղոթքը անբիծ …

ՍԱՖՈ

Ես ընկա անդունդները խավար,

— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.

Մոռացա ուղիներըս պայծառ,

Իմ սրտում դառը մութն է շնչում։

Դու անմութ աշխարհում ես ապրում,

Հիշի՛ր դու խավարում տանջվողին,

Քո սրտում արևներ են վառվում,

Արևիր սև կյանքիս մութ ուղին։

Հավիտյան ինձ քո սերն է այրում,

Դու լուսե՜ղ … Ինձ խավարն է ճնշում։

Ես մեռնում եմ այս մութ վիհերում…

Հեռավո՛ր, քեզնից չեմ տրտնջում…

МОЛИТВА

посвящается отцу

Любви проповедник! Сегодня я вновь

Взываю к тебе с бесконечной тоской.

Явись, беспечальный, чтоб снова любовь

Усталой душе даровала покой!

Пусть твой всепрощающий взор озарит

Мир темный страданий и горестных пут, —

Так с ясного неба, где солнце горит,

На землю лучи золотые текут.

Надежды покинули сердце, ушли,

Сомнения душу окутали тьмой, —

К тебе я взываю с остывшей земли:

«Явись! Раздели мое горе со мной!

О ты, беспечальный и кроткий, явись мне скорей,

Утешь мое сердце любовью бессмертной своей!»

ՃԱՄՓԱԲԱԺԱՆ

Կանգնած եմ նորից ահեղ անտառում

Ճանապարհների բաժանումի մոտ.

Հանգչում են վերջին կրակներն աղոտ,

Ու մութն է կրկին իջնում ու փռվում…

Անցած օրերըս շարքերով դալուկ

Շողում են ահա և անհետանում.

Չըգիտեմ կյանքը ինձ ո՞ւր է տանում. —

Ամեն ինչ հարց է, մթին հանելուկ։

Ծեծում են կուրծքըս քամիները բիրտ,

Հազար ձայներով անտառն է խոսում,

Ես ուղիների լաբիրինթոսում,

Եվ ողջը օտար, ողջը խստասիրտ։

Կանգնած եմ նորից ահեղ անտառում

Մութ ուղիների բաժանումի մոտ.

Պարզված է սիրտըս հեռուն ու հեռուն,

Այրում է հոգիս, անհուն մի կարոտ…

РАСПУТЬЕ

Вот опять, как случалось не раз,

Я в угрюмом лесу на распутье.

Меркнет свет, и, исполненный жути,

Мрак повсюду, хоть выколи глаз.

Только вспыхнет и канет во тьму

Суета и никчемность былого.

Жизнь ведет меня, словно слепого

Поводырь, а куда — не пойму.

Ветер с каждой минутой лютей.

Лес шушукает тысячеусто.

Все на свете и чуждо и пусто.

Я пропал в лабиринте путей.

Я стою, как случалось не раз,

Безнадежно устав, на распутье.

Как мне хочется света и сути,

Как темно мне и горько сейчас…

ԱՇՈՒՆ

Մեգ է, անձրև ու մշուշ

Իմ այգում մերկ,

Դառը թախիծ ու վերհուշ, —

Անվախճան երգ։

Հողմն է լալիս թփերում

Մերկ ու վտիտ.

Ցուրտ է, խավար է հեռուն

Եվ անժպիտ։

Սիրտըս թախծոտ ու խոցոտ,

Հոգիս հիվանդ, —

Ո՞վ արևոտ ու բոցոտ

Կըվառե խանդ։

Տունըս ավեր ու խավար՝

Օրըս անլույս,

Ո՞վ կըվառե ոսկեվառ

Երազ ու հույս….

ОСЕНЬ

Сад обнажен в тумане,

Мгла у крыльца.

Горечь воспоминаний —

Песнь без конца.

Ветер скулит с надрывом —

Жизнь, мол, одна, —

И под дождем тоскливым

Даль холодна.

И одиноко взгляду

Ночью и днем.

Кто воскресит отраду

В сердце больном?

В этом приюте краха

И темноты

Кто воскресит из праха

Пламень мечты?

Ex 2

The only animal aparat from humans whitch gets sunburn.A name for people who are afraid of spiders.A person who studies birds.The scientist who developed the theory of evolutionthe largest animal that has ever lived.

Design a site like this with WordPress.com
Get started