ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՅ

Թուրքականթեյ, սեւ թեյ տեսակ, որը առավել մեծ տարածում ունի Թուրքիայում և թուրքալեզու այլ երկրներում, այդ թվում նաեւ Հյուսիսային Կիպրոսում , Հայաստանում , Վրաստանում եւ Բալկաններում ։

Թուրքական թեյը, որը թուրքերեն կոչվում է çay (չայ) աճում է Սեւ ծովի հարավային ափերի բերրի հողերում մեղմ կլիմայի պայմաններում, որտեղ շատ են մթմոլորդային տեղումներ։

Թուրքական թեյի գրեթե ողջ պաշարները աճում են Սեւ ծովի հարավային ափին Ռիզեի մարզում ՝ հանդիսանալով տնտեսության կարևորագույն ճյուղը։

2004 թվականին Թուրքիայում արտադրվել է 205,5 հազար տոննա թեյ (թեյի համաշխարհային արտադրության ծավալների 6,4 %-ը)։ Նույն 2004 թվականին Թուրքիայում գրանցվել է թեյի օգտագործմամբ՝ մեկ անձին բաժին ընկնող չափով ամենամեծ ցուցանիշը՝ կազմելով 2,5 կգ մեկ անձի համար, որը ավելի շատ էր քան Մեծ Բրիտանիայում , որտեղ մեկ անձը տարվա ընթացքում օգտագործում է 2,1 կգ թեյ։

Թեյը պատրաստում են հատուկ թրմաթեյնիկում։ Թուրքիայում թեյ խմում են օրվա ցանկացած ժամին և ցանկացած վայրում։ Թեյը Թուրքիայում հյուրընկալության նշան է։ Եթե ցանկանում են պատվել հյուրին, նրան հյուրասիրում են թուրքական թեյի անուշաբույր տեսակներից։

Թուրքերը հիմնականում սիրում են խմել քաղցր թեյ՝ ավելացնելով 1- 2 կտոր շաքար թեյի բաժակին։ Մեծ քաղակությամբ թեյ են խմել նաև Օսմանյան կայսրությունում։

Design a site like this with WordPress.com
Get started