Robert often travels away from home on business. true
He always contacts his parents when he’s coming home folse
MI’ and Mrs Roper never know when Robert is going to arríve. folse
Ralph took Morris to work to ¡ook after him. folse
Morris typed a secret code beca use he wanled to delete the files. true
Pat and Tina decided to stop the cal’ in a quiet place because they wanted to sleep.true
Thc eows turned round and left when Pat and Tina put on a pop CD. folse
Իրան եւ Իսրայել
Իրանի և Իսրայելի ներկայիս թշնամանքը Մերձավոր Արևելքի հիմնական խնդրի է վերածվել, որը կարող է հանգեցնել տարածաշրջանային մեծ պատերազմի։ Իսրայելը պարբերաբար սպառնում է, որ կարող է ռմբակոծել Իրանի տարածքը, այդ թվում` նաև միջուկային զենքերով։ Իսկ Իրանի միջուկային հավակնությունները դարձել են միջազգային քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը։
Իրանը չի ճանաչում Իսրայել պետության գոյության իրավունքը, ինչի մասին Իրանի ղեկավարները, հատկապես` նախկին նախագահ Ահմադինեջադը, հայտարարել է ՄԱԿ-ի ամբիոնից։ Երկու երկրների հարաբերությունները վճռական են մեր տարածաշրջանի համար և ուղղակիորեն կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: Բնականաբար, մեզ համար կարևոր է փորձել հասկանալ այդ հարաբերությունների թաքնված ծալքերը։
Քարտեզին ուշադիր նայելիս դժվար չէ տեսնել, որ Իրանը և Իսրայելը որևէ լուրջ հակասություններ չեն կարող ունենալ. չկա ընդհանուր սահման, չկան տարածքային վեճեր, չկան շահերի լուրջ բախումներ։ Ավելին, նրանց աքցանում գտնվող արաբական երկրներն, իրոք, ունեն լուրջ հակասություններ և՛ Իրանի հետ և´ Իսրայելի, ու կարծես թե նման աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում նրանք պետք է դաշնակիցներ լինեին։ Երբ դիտարկում ենք Իրանի և Իսրայելի փոխհարաբերությունների պատմությունը, մի շարք տարօրինակ նրբերանգներ են նշմարվում։
Հայտնի է նաև բարդ սխեմաներով իրանական էներգակիրների ծածուկ մատակարարումը Իսրայելին, որին արաբական երկրները էներգետիկ շրջափակման մեջ էին պահում։ Նման անհասկանալի շատ օրինակներ կարելի է բերել։ Սակայն, դա չէ մեր նպատակը, այլ այն, թե իրականում ինչ ընդհանուր շահեր ունեն այդ երկրները, և ինչու են այդ հարաբերությունները գաղտնի պահվում։
Իսրայելի իրական խնդիրը Պաղեստինի հարցն է և արաբական երկրների հետ հարաբերությունները։ Արաբա-իսրայելական պատերազմներում Իսրայելը կարողացել է հաղթող դուրս գալ, սակայն նրանց պոտենցիալներն անհամատեղելի են, որքան էլ Իսրայելը հզորանա, և պատահական չէ, որ Քիսինջերը Իսրայելի գոյությանը տվել է 20 տարի ժամանակ։
Իրանն արաբական աշխարհի թիվ 1 սպառնալիքն է, ինչի շնորհիվ Իսրայելը արաբական աշխարհի թշնամուց վերածվում է կարևոր գործակցի, և պատահական չէ, որ Ծոցի երկրներն Իսրայելը դիտարկում են որպես կարևոր դաշնակից` մոռացության մատնելով պաղեստինցիների խնդիրը։ Առանց Իրանի Իսրայելը նման կարգավիճակ չէր կարող ստանալ։
Իրանը նույնպես շահում է այդ իրավիճակից։ Լինելով գաղափարականացված երկիր` Իրանի համար գաղափարական հաղթանակները նույնպես կարևոր են թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Արաբական աշխարհի «աշխատավորներին» ցուցադրելով, թե որ երկիրն է, իրոք, վառ պահում իսլամական գաղափարները և իսլամական շահերը, և որ երկրներն (արաբական երկրների կառավարությունները) են դավաճանում պաղեստինցի ժողովրդի շահերը, Իրանը փորձում է դառնալ կարևոր միջազգային խաղացող և հավակնում իսլամական աշխարհի սկզբունքային առաջնորդի դերին։
Իրանը և Իսրայելը միմյանց համար կենսական նշանակություն ունեն, եթե, իհարկե, Իրանը չփորձի իրոք միջուկային երկրի վերածվել, ինչը կարող է իրական սպառնալիք դառնալ Իսրայելի և ողջ տարաշրջանի համար։
