Ես ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքում։Առաջին հայացքից թվում է թէ միջավայրը շատ չէ աղտոտված, բայց դա այդպես չէ։ Փողոցները աղբով լի են, ինչի հետևանքով տարածվում է տհաճ հոտ։ Չնայած որ փողոցները լի են աղբարկղներով, մարդիկ ալարում են գցել աղբը այնտեղ , որի պատճառով միջավայրը ավելի է աղտոտվում։Տարածքը կանաչապատ չէ , ընդհամենը մեկ կամ երկու այգի կա , որը բավարար քանակություն չէ։Շատ են թափառական կենդանիները,որոնք նպաստում են աղտոտմանը ,ինչպես նաև կարող են վտանգավոր լինել մարդու համար։

Ահա եւ Սեբաստիա համայնքի այգին։
Մեծ խնդիրներից է համարվում նաև համայնքի աղտոտված օդը։Մալաթիա Սեբաստիայում շմոլ գազի, ազոտի մոնոքսիդի արտանետումների գերազանցումներն աղետալի վիճակ են ստեղծել մարդկանց առողջության համար: Այստեղ արտանետվող վնասակար նյութերի ընդհանուր քանակը 2012թ. տարեկան կտրվածքով կազմել է 518.35 տոննա ,ազոտի մոնօքսիդինը (NO)` 15.56 տոննա,ծծմբի երկօքսիդինը (SO2)` 0.25 տոննա,շմոլ գազինը (CO)` 55.67 տոննա, փոշունը` 10.19 տոննա։
Միջավայրը բարելավենք։
Նախ սկսենք նրանից , որ ամեն մեկը պետք է հոգ տանի իր միջավայրի մասին։ Մարդու մտածելակերպը ,որ իր մի փոքր աղբի պատճառով ոչմիբան չի լինի , պետք է փոխվի։ Այդ դեպքում աղբի քանակը կփոքրանա։
Կանաչապատման խնդիրը լուծելու համար ,պետք է ավելացնել զբոսայգիների քանակը,կամ ավելի լավ խնամել ունեցաց զբոսայգիները ։Այգիները կարելի է կառուցել ավիրված կառույցների փոխարեն։
Անտուն կենդանիների խնդիրը պահանջում է ավելի լուրջ մոտեցում։ Անհրաժեշտ է նրանց խնամքով զբաղվել։
