Աշխատանքային պայմանագիր

Աշխատանքային պայմանագիր, համաձայնության պայմանագիր աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ, նրա մասնագիտության կամ որակավորման սահմաններում։

Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և պետական դրույթները։

Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ կամ այլ իրավական նորմերով սահմանված պայմանները։

Աշխատանքային պայմանագրերի կնքման հիմնական ձևը դա գրավոր կերպով կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու ձևն է։

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից։ Սկզբում պայմանագիրը ստորագրում են գործատուն, գործատուի ներկայացուցիչը և աշխատողը։

Մյուս օրինակը պահվում է գործատուի մոտ՝ անախորժություններից խուսափելու համար։ Երկրորդ օրինակը պահվու է աշխատողի մոտ։ Աշխատանքային պայմանագիրը նույն օրը (կնքման օրը) գրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում։

Աշխատանքային պայմանագրի գրանցման կարգը, գրանցամատյանի ձևը, դրա վարման ու պահպանման կարգը սահմանում է տվյալ երկրի կառավարությունը։

Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն այն ժամանակ, երբ պայմանագիրը կնքվում է և երկրորդ օրինակը գործատուի մոտ է։

Աշխատանքի ընդունման ժամանակ գործատուն կամ նրա կողմից լիազորված անձը, որը ունի քաղաքացիություն և համապատասխանում է նվազագույն ստանդարտներին, պարտավոր է աշխատանքի ընդունվող անձի ստորագրությամբ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրի առկայության դեպքում նաև կոլեկտիվ պայանագրին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող այլ իրավական ակտերին։

Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը:

Աշխատանքային իրավունք

Ամեն մի հասարակարգի նյութական հիմքը մարդկանց աշ­խա­տան­­քային գործունեությունն է։ Առանց աշխատանքի անհնարին է ինչ­պես առանձին անհատների, այնպես էլ ողջ հասարակության և պե­տու­թյան գո­յությունը։ Աշխատանքի շնորհիվ մարդը ստեղծում է նյու­թա­կան և հոգևոր արժեքներ։

Աշխատանքը այն բացառապես մարդկային գործունեություն է, որը ներառում է մարդկանց աշխատուժի և արտադրության միջոցների՛ միասնությունը։

Այլ կերպ ասած, աշխատանքը մարդու ազդեցությունն Է արտաքին աշխարհի նկատմամբ

Քաղաքացիների աշխատանքային իրավունակությունը ծագում է նրանց ծննդյան պահից։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք ցանկացած ժամանակ կարող են մասնակցել աշխատանքային իրավահարաբերություններին։ Դրա համար էլ գործունակությունը վրա է հասնում օրենքով սահմանված որոշակի տարիքի հասնելու դեպքում։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի և »Բնակչության զբաղվածուծթյան մասին» ՀՀ օրենքի համաձայն, աշխատանքային գործունակությունը քաղաքացու մոտ ծագում է 16, իսկ որոշ դեպքերում 15 տարեկանից։ Տարիքային չափանիշ սահմանելիս, օրենքը հաշվի է առնում քաղաքացու կողմից աշխատանք կատարելու փաստական հնարավորությունները, ինչպես նաև մտավոր կարողությունների մակարդակը։ Տարիքային չափանիշի վերաբերյալ օրենքի դրույթները պարտադիր են բոլոր տեսակի գործատուների համար։ Աշխատանքային իրավահարաբերություններին մասնակցելու համար անձը պետք է լինի գործունակ։ Նշված իրավահարաբերության սուբյեկտներ չեն կարող լինել այն քաղաքացիները, որոնք դատարանի կողմից ճանաչվել են անգործունակ՝ հոգեկան հիվանդության կամ տկարամտության պատճառով։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.

  • Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
  • Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։
  • Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։
  • Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք:

Design a site like this with WordPress.com
Get started