- Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
- Համեմատել էլեկտրաէներգիա ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:
1) 1. Ածուխ և գազ:Ինչպես ածուխը նաև գազը հանվում է ընդերքից։ Այս դեպքում գազը հանելը ավելի հեշտ է:Գազը ընդերքից հանելու համար այդքանել հսկայական տարածքներ չեն ոչնչանում ինչքան ածուխը հանելիս:Ածուխ հանելու համար հեկտարներով տարածքներ են ոչնչանում ,հաշվի չառնելով բնությանը հասցրած վնասը:Գազը տեղափոխելու համար մեզ անհրաժեշտ են հսկայակն քանակությամբ խողովակներ,իսկ ածուխը տեղափոխելու համար մեզ ընդհամենը անհրաժեշտ է տեղափոխող տրանսպորտ:Եթե վթար լինի , գազը ավելի շատ վնաս կտա քան ածուխը:
2.Նավթ և գազ:Ինչպես նավթը այնպես էլ գազը հանվում է ընդերքից:Նավթի համեմատ գազը ավելի հեշտ է հանել:Երկու դեպքում էլ այդքան հսկայական տարածքներ չեն զբաղեցվնում:Նաև նշեմ,որ եկուսնել շատ վտանգավոր են:Նավթը և գազը տեղափոխվելը շատ վտանգավոր է:Նավթը տեղափոխվում է նավով իսկ գազը խողովակներով:Եթե նավթ տանող նավը վթարի ենթարկվի ,ապա դա կենդանական և բուսական աշխարհի վերջը կլինի:Նաև մեծ վնաս կունենանք եթե գազ տանող խողովակը վնասվի:
3.Նավթ և ածուխ:Նավթը հանում են ըներքից,ինչպես նաև ածուխն են հանում ընդերքից:Նավթը հանելը ավելի դժվար է ,բայց դա չի նշանակում,որ վնասը քիչ է:Նավթ հանելու համար այդքան էլ մեծ տարածք պետք չէ ,բայց ածուխ հանելու համար հսկայական տարաքներ են ոչնչացնում:Նավթը տեղափոխելը ավելի դժվար է և ավելի վնասակար քան ածուխը:Նավթը տեղափոխում են նավերով,իսկ ածուխը գնացքով:Եթե ածուխ տեղափոխող գնացքը վրաերթի ենթարկվի այդքան ել աղետալի չի լինի,իսկ եթե նավթ տանող նավը վրաերթի ենթարկվի այդ դեպքում մեծ աղետ կլինի:Աղետը այն կլինի,որ կենդանական և բուսական աշխարհը կվոչնչանա:
2)Հայաստանում առկա վառելիքաէներգետիկ հանքահումքային ռեսուրսները չեն կարող էներգետիկայի զարգացման համար էական նշանակություն ունենալ, իսկ հիդրոէներգետիկ ռեսուրսները թեև արդեն կարևոր դեր են խաղում էլեկտրաէներգիայի ստացման կառուցվածքում, սակայն դրանց հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն և հեռանկարում ընդարձակվելու զգալի ներուժ չունեն:
Դիտարկենք հողմային և արևային ռեսուրսների զարգացման հեռանկարները Հայաստանում, ինչպես նաև դրանց կիրառելիության տեխնիկական, բնապահպանական և տնտեսական ասպեկտները:
Հայաստանում ատոմակայանի, ՋԷԿ-երի և հիդրոէլեկտրակայանների գործունեության հետ աստիճանաբար պետք է մեծացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների համակարգված ներդնումը և կիրառումը: Բնական ռեսուրսների այդ տեսակների (հողմային և արևային) առատ և ընդգրկուն լինելը մեր երկրի առավելությունն է: Հողմաէներգետիկայի ոլորտը Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացման ամենահեռանկարային ուղղությունն է:
Արևային ռեսուրսի զարգացման հեռանկարը Հայաստանում:
Մեր երկրում բնական ռեսուրսի այդ տեսակի՝ արևայինէներգետիկայի զարգացման համար արգելակող հիմնական խոչընդոտներն են անհրաժեշտ ֆինանսական միջոցները և այդ ոլորտում գիտելիքների և փորձի բացակայությունը:

