Հոլովվելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով:Այդփոփոխություններըկոչվումենհոլովումներ:
Գոյություն ունի փոփոխության երկու տեսակ:
1. Մի դեպքում բառի ուղիղ ձևին ավելանում են վերջավորություններ, կամ բառի վերջնահնչյունը փոխվում է այլ հնչյունի, այսինքն՝ փոփոխությունը տեղի է ունենում բառի վերջում՝ ծառ–ծառի, այգի–այգու, գառ–գառան, Գրիգորենք–Գրիգորենց և այլն:
Ինչպես տեսնում ենք, ծառ և գառբառերի ուղիղ ձևերին ավելացել են ի և ան վերջավորությունները, իսկ այգի և Գրիգորենք բառերի վերջին ի և ք հնչյունները փոխվել են ու և ց հնչյունների:
Սակոչվումէարտաքինհոլովում:
2․Մյուս դեպքում փոփոխությունը տեղի է ունենում բառի ներսում. որևէ ձայնավոր կամ երկհնչյուն փոփոխվում է` հայր–հոր, տուն–տան: Հայր բառում այ երկհնչյունը փոխվել է ո-ի, տուն բառում՝ ուձայնավորը փոխվել է ա-ի:
Սակոչվումէներքինհոլովում:
Հայերենիարտաքինհոլովումներնեն՝ –ի, –ու, –ան, –վա, –ոջ, –ց:
- Ամենատարածվածը ի հոլովումն է՝ սարի, երեխայի և այլն:
Այդ հոլովմանն է ենթարկվում հայերենի բառերի մեծամասնությունը, ինչպես նաև եր, ներվերջավորություններով կազմված հոգնակի թվով բոլոր բառերը, այդ թվում՝ այն բառերը, որոնք եզակի թվում ենթարկվում են այլ հոլովումների: Այդ պատճառով գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի թվի:
- Ու հոլովման ենթարկվում են՝
ի-ով վերջացող բառերի մեծամասնությունը՝ մատանի-մատանու, գինի-գինու և այլն,
մարդ, ամուսին, անկողին, աստված, ձի բառերը, ինչպես՝ ձի-ձիու,
բայերի այն ձևը, որը ունի ել,ալ վերջավորություն, ինչպես՝ երգել-երգելու, խաղալ-խաղալու…
- Ան հոլովման ենթարկվում են՝
գրաբարում նվերջնահնչյուն ունեցող միավանկ բառերի մեծ մասը՝ լեռան, թոռան, դռան,
տարվա եղանակների անունները՝ գարնան, ամռան, աշնան, ձմռան,
ումվերջածանց ունեցող բառերը՝ հանդիպման, զեկուցման,
մանուկ բառը՝ մանկան, եթե հասարակ անուն է:
- Վա հոլովման ենթարկվում է՝
ժամանակի անունների մի մասը՝ ժամվա, օրվա, այսօրվա, առավոտվա, կեսօրվա, գիշերվա, ցերեկվա, շաբաթվա, ամսվա, տարվա և այլն:
Վայրկյան, րոպե, դար և այլ ժամանակի անուններ վա հոլովման չեն ենթարկվում, ինչպես՝ րոպե-րոպեի:
մարդկանց ազգակցական կամ այլ հարաբերություններ ցույց տվող բառերի մի մասը՝ կնոջ, քրոջ, ընկերոջ, աներոջ, տիկնոջ, տիրոջ, սկեսրոջ, տալոջ, տեգրոջ և այլն: Սկեսրայր բառը ոջ հոլովման չի ենթարկվում. այն ենթարկվում է ի հոլովման՝ սկեսրայրի:
անք, ենք, ոնք ածանցներով հավաքականություն ցույց տվող բառերը՝ մերոնց, Վարդանանց, Սարգիսենց:
Ներքինհոլովումներնեն` ա, ո:
Ա հոլովման ենթարկվում են՝
ության վերջածանցով բառերը՝ ուրախության,
տուն, շուն, ձյուն, սյուն, արյուն, անկյուն, անուն բառերը, ինչպես՝ ձյան, անվան:
Ո հոլովման ենթարկվում են
հայր,մայր,եղբայր բառերը:
ՈւշադրությունԲացի վերը նշված բառերից համապատասխան հոլովումների են ենթարկվում նաև այն բառերի մեծ մասը, որոնց համար դրանք վերջին բաղադրիչ են, օրինակ՝ կղզի-կղզու և թերակղզի-թերակղզու, հայր-հոր և նախահայր-նախահոր:
Այլաձևհոլովումներ
Բացինշվածհոլովումներիցգոյությունունեննաևայլաձևհոլովումներ, որոնցշատքիչթվովբառերենենթարկվում:
Այսպես՝ աղջիկ–աղջկա, սեր–սիրո, դուստր–դստեր:
Կան նաև այնպիսի բառեր, որոնք ունեն և՛ ի հոլովման և այլաձև հոլովման ձևեր՝
Օրինակհույս– հույսի–հուսո, լույս–լույսի–լուսո, սուգ–սգի–սգո, պատիվ–պատվի–պատվո,
կայսր–կայսրի–կայսեր,
փախուստ–փախուստի–փախստյան, գալուստ–գալուստի–գալստյան, հանգիստ– հանգստի–հանգստյան– կորուստ–կորստի–կորստյան:
ԱյլաձևհոլովումունինաևԱստվածբառը՝Աստծո: