Այս ամիսների ընթացքում մենք ուսումնասիրել էնք New inside out դասագիրքը։ Կատարել էնք շատ վարժություններ , նոր բառեր էնք սովորել , դիտել էնք ֆիլմեր , որոնց շնորհիվ մեր բառապաշարը զարգարել էնք։ Մասնակցել եմ Korean new year նախագծին։ քննարկումներ էնք ունեցել։
Իմ միջավայրը
Ես ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքում։Առաջին հայացքից թվում է թէ միջավայրը շատ չէ աղտոտված, բայց դա այդպես չէ։ Փողոցները աղբով լի են, ինչի հետևանքով տարածվում է տհաճ հոտ։ Չնայած որ փողոցները լի են աղբարկղներով, մարդիկ ալարում են գցել աղբը այնտեղ , որի պատճառով միջավայրը ավելի է աղտոտվում։Տարածքը կանաչապատ չէ , ընդհամենը մեկ կամ երկու այգի կա , որը բավարար քանակություն չէ։Շատ են թափառական կենդանիները,որոնք նպաստում են աղտոտմանը ,ինչպես նաև կարող են վտանգավոր լինել մարդու համար։

Ահա եւ Սեբաստիա համայնքի այգին։
Մեծ խնդիրներից է համարվում նաև համայնքի աղտոտված օդը։Մալաթիա Սեբաստիայում շմոլ գազի, ազոտի մոնոքսիդի արտանետումների գերազանցումներն աղետալի վիճակ են ստեղծել մարդկանց առողջության համար: Այստեղ արտանետվող վնասակար նյութերի ընդհանուր քանակը 2012թ. տարեկան կտրվածքով կազմել է 518.35 տոննա ,ազոտի մոնօքսիդինը (NO)` 15.56 տոննա,ծծմբի երկօքսիդինը (SO2)` 0.25 տոննա,շմոլ գազինը (CO)` 55.67 տոննա, փոշունը` 10.19 տոննա։
Միջավայրը բարելավենք։
Նախ սկսենք նրանից , որ ամեն մեկը պետք է հոգ տանի իր միջավայրի մասին։ Մարդու մտածելակերպը ,որ իր մի փոքր աղբի պատճառով ոչմիբան չի լինի , պետք է փոխվի։ Այդ դեպքում աղբի քանակը կփոքրանա։
Կանաչապատման խնդիրը լուծելու համար ,պետք է ավելացնել զբոսայգիների քանակը,կամ ավելի լավ խնամել ունեցաց զբոսայգիները ։Այգիները կարելի է կառուցել ավիրված կառույցների փոխարեն։
Անտուն կենդանիների խնդիրը պահանջում է ավելի լուրջ մոտեցում։ Անհրաժեշտ է նրանց խնամքով զբաղվել։
2019 թ սեպտեմբեր- դեկտեմբեր հաշվետվություն
Օգոստոս
2019 թվականը նոր ծանոթութըունների տարի էր։Օգոստոսի 18-20 եկա մուտքի ճամբար, որտեղ ծանոթացա իմ նոր ընքերների հետ։Օգոստոսի 23-ին մենք մեկնեցինք Արատես-մուտքի ճամբար,որտեղ ավելի մտերմացա ընկերներիս հետ։
Սեպտեմբեր
Հայոց լեզու եւ Գրականոգթյուն
Սեպտեմբերին արեցի իմ առաջին նախագիծը գրականությունից, նախագիծը արեցի ընկերուհիներիս հետ:Շատ հաջող եւ հեշտ նախագիծ էր: Նախագծում ներկայացրել էինք Ուոլթ Դիսնեյին ։
Եւ կատարեցինք շատ վարժություններ։Կատարել էնք Մայրենի ընթերցանություն,կատարեցինք քննարկումազատության մասին՝ հասկացանք, որ յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումները և սահմաններըազատության հարցում։ Նաեւ գործնական քերականություն։
Անգլերեն
Այս ամիսների ընթացքում մենք ուսումնասիրել էնք New inside out դասագիրքը։Կատարել էնք շատ վարժություններ, նոր բառեր էնք սովորել , դիտել էնք ֆիլմեր, որոնց շնորհիվ մեր բառապաշարը զարգարել էնք։Մասնակցել եմ Korean new year նախագծին։քննարկումներ էնք ունեցել։
Հասարակագիտություն
Սեպտեմբերին ուսումնասիրել էնք Կրոնները, Թրաֆիքինգը եւ ազատությունը։Հասկացանք,թե ինչ է նշանակում լինել ազատ, ունենալ սեփական կարծիք և լինել հասարակության անդամ
ՀՈԿՏԵՄԲԵՐ
հոկտեմբերին մեկնեցի Թուրքիա մեր բենդի հետ։Մինչ մեկնելը կատարել եմ աշխատանքներ ֆրանսերենից,ՀայոցՊատմությունից եւ նաեւ գրել եմ Թուրքական խոհանոցի մասին։ Հայոց լեզվից Բառակազմություն։


Նոյեմբեր
Հայոց Լեզվի դասին գրել եմ Սեւանավանքի մասին , Գործնական աշխատանք։
Հասարակագիտության ժամին խոսել էնք Պատիժ եւ Խրախուսանքի , Խիղճ եւ Ամոթ եւ երեխայիդաստիրակության յոթ կանոնների մասին։
հայոց պատմությունից կատարել էնք հետազոտական աշխատանք։
Դեկտեմբեր
Հասարակագիտությունից պատրաստեցի նախագիծ ՎանԳոգի– ի մասին։Քննարկել էնք այն թե ինչ է պետք երջանիկ լինելու համար ,Աշխատանքային իրավունքի մասին էնք խոսել եւ Աշխատանքային պայմանագրի։
Ֆրանսերենից կատարել էնք թարգմանություններ։
հայոց լեզվի դասերին Այս ամիսների ընթացքում կատարել էնք շատ վարժություններ, նաեւ զարգացրել մերբառապաշարը։
Էներգիա
- Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
- Համեմատել էլեկտրաէներգիա ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:
1) 1. Ածուխ և գազ:Ինչպես ածուխը նաև գազը հանվում է ընդերքից։ Այս դեպքում գազը հանելը ավելի հեշտ է:Գազը ընդերքից հանելու համար այդքանել հսկայական տարածքներ չեն ոչնչանում ինչքան ածուխը հանելիս:Ածուխ հանելու համար հեկտարներով տարածքներ են ոչնչանում ,հաշվի չառնելով բնությանը հասցրած վնասը:Գազը տեղափոխելու համար մեզ անհրաժեշտ են հսկայակն քանակությամբ խողովակներ,իսկ ածուխը տեղափոխելու համար մեզ ընդհամենը անհրաժեշտ է տեղափոխող տրանսպորտ:Եթե վթար լինի , գազը ավելի շատ վնաս կտա քան ածուխը:
2.Նավթ և գազ:Ինչպես նավթը այնպես էլ գազը հանվում է ընդերքից:Նավթի համեմատ գազը ավելի հեշտ է հանել:Երկու դեպքում էլ այդքան հսկայական տարածքներ չեն զբաղեցվնում:Նաև նշեմ,որ եկուսնել շատ վտանգավոր են:Նավթը և գազը տեղափոխվելը շատ վտանգավոր է:Նավթը տեղափոխվում է նավով իսկ գազը խողովակներով:Եթե նավթ տանող նավը վթարի ենթարկվի ,ապա դա կենդանական և բուսական աշխարհի վերջը կլինի:Նաև մեծ վնաս կունենանք եթե գազ տանող խողովակը վնասվի:
3.Նավթ և ածուխ:Նավթը հանում են ըներքից,ինչպես նաև ածուխն են հանում ընդերքից:Նավթը հանելը ավելի դժվար է ,բայց դա չի նշանակում,որ վնասը քիչ է:Նավթ հանելու համար այդքան էլ մեծ տարածք պետք չէ ,բայց ածուխ հանելու համար հսկայական տարաքներ են ոչնչացնում:Նավթը տեղափոխելը ավելի դժվար է և ավելի վնասակար քան ածուխը:Նավթը տեղափոխում են նավերով,իսկ ածուխը գնացքով:Եթե ածուխ տեղափոխող գնացքը վրաերթի ենթարկվի այդքան ել աղետալի չի լինի,իսկ եթե նավթ տանող նավը վրաերթի ենթարկվի այդ դեպքում մեծ աղետ կլինի:Աղետը այն կլինի,որ կենդանական և բուսական աշխարհը կվոչնչանա:
2)Հայաստանում առկա վառելիքաէներգետիկ հանքահումքային ռեսուրսները չեն կարող էներգետիկայի զարգացման համար էական նշանակություն ունենալ, իսկ հիդրոէներգետիկ ռեսուրսները թեև արդեն կարևոր դեր են խաղում էլեկտրաէներգիայի ստացման կառուցվածքում, սակայն դրանց հնարավորությունները նույնպես անսահմանափակ չեն և հեռանկարում ընդարձակվելու զգալի ներուժ չունեն:
Դիտարկենք հողմային և արևային ռեսուրսների զարգացման հեռանկարները Հայաստանում, ինչպես նաև դրանց կիրառելիության տեխնիկական, բնապահպանական և տնտեսական ասպեկտները:
Հայաստանում ատոմակայանի, ՋԷԿ-երի և հիդրոէլեկտրակայանների գործունեության հետ աստիճանաբար պետք է մեծացնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների համակարգված ներդնումը և կիրառումը: Բնական ռեսուրսների այդ տեսակների (հողմային և արևային) առատ և ընդգրկուն լինելը մեր երկրի առավելությունն է: Հողմաէներգետիկայի ոլորտը Հայաստանում այլընտրանքային էներգիայի զարգացման ամենահեռանկարային ուղղությունն է:
Արևային ռեսուրսի զարգացման հեռանկարը Հայաստանում:
Մեր երկրում բնական ռեսուրսի այդ տեսակի՝ արևայինէներգետիկայի զարգացման համար արգելակող հիմնական խոչընդոտներն են անհրաժեշտ ֆինանսական միջոցները և այդ ոլորտում գիտելիքների և փորձի բացակայությունը:
Մխիթար Սեբաստացի

1676 թվականի Հունվարի 17-ին,Արևմտյան Հայաստանի Սեբաստիյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի որդին: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն Սեբաստիայի Սբ.Նշան ,Էջմիածնի,Սևանի և Կարինի վանքերում:
Դեռ մանուկ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:
Նա շատ անգամ փորձեր էր անում վանական կյանքին մտերմանալու համար,բայց նրա ծնողները դեմ էին։ Մանուկը նույնիսկ փախուստի դիմեց և իր ընկերոջ հետ փորձեցին վարել ճգնավորի կյանք ,բայց անօգուտ։Սբ Նշան վանքի վանահայրը առաջարկեց տղային աշխատել վանքում և ծանոթանալ վանական կյանքին ,ցավոք առաջարկը մերժվեց ծնողների կողմից։ Հետագայում Մանուկը սկսեց այցելել հարևան կնոջն ,ով ուներ երկու դուստր ,հմնական նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:
1691 թվականին Մանուկին հաջողվեց ստանալ իր ծնողների համաձայնությունը ,վանքում աշխատելու համար ։Շուտով նա ստացավ սարկավագի կոչում և անունը փոխեց ՝ իրեն կոչելով Մխիթար։
Վանական կյանքի մակարդակը բավականին ցածր էր։ Այդ պաստը կապված էր նախորդ դարերի պատերազմների ,մեծ քանակով ավերված վանքերի հետ։Մխիթարը չկարողացավ հաշտվել այդ մտքի հետ և որոշեց հնարավորինս չափ լուծել խնդիրը ։
Մխիթարը սկսեց որոնել կրթություն` ճշմարիտ հոգևոր կյանքի մասին:Նա սկսեց ուսումնասիրել կաթոլիկություն և հակացավ ,որ բոլոր հարցերի պատասխանները կարող է գտնել Հռոմում։ 1693 թ-ին մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ:1696 թ-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ-ին՝ վարդապետ:Մխիթարը դեռ ոգևվորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը:Այդ իսկ պատճառով հիմնում է եկեղեցի Կոստանդնուպոլսում,իսկ հետագայում մի խումբ երիտասարդների հետ հիմնում է նաև Մխիթարյան միաբանություն( 1701 թ. սեպտեմբերի 8)։1715 թ.միաբանությունը տեղափոխվում է Վենետիկում գտնվող Պենոպոլես քաղաք,թուրքական հալածանքների պատճառով։1717 թ-ին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ Ղազար կղզին շնորհել է միաբանությանը: Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ:Սբ Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան: Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով:
Սեբաստացու հրատարակությունները
Մխիթար Սեբաստացին հարստացրել է հայերենը,գրելով և թարգմանելով բազում գրականություն: Այսօր, մատենադարանում պահվում են նրա ավելի քան 5000 ձեռագրեր և 100.000 տպագիր աշխատություններ:Նա աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի հեղինակն է, որը գրվել է 1727 թ. ,և կոչվում է «Դուռն քերականության աշխարհաբար լեզվին հայոց»: Նա քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի՝ 1730 թ. գրված ,«Քերականություն գրաբար լեզվի հայկազյան սեռի» երկի մեջ: Լավագույն ձեռագրերի համեմատությամբ հրատարակել է Աստվածաշունչ (1733–35 թթ.), կազմել է նաև «Ավետյաց երկրի աշխարհացույցը» (1746 թ.):Սեբաստացու մեծ նվաճում է «Բառգիրք հայկազյան լեզվի» աշխատությունը,որը բաղկացած է 2 հատորից և գրվել է 1749–69 թթ. ։Այն ընդգրկում է ավելի քան 100 հզ. բառահոդված: Նույնիսկ նրա «Տաղարան» (1727 թ.) ժողովածուի բանաստեղծությունների մի մասը, որպես շարական, Սեբաստացու երաժշտությամբ, երգում են ցայսօր։
Մխիթար Սեբաստացին մահացավ Վենետիկում 1749թ.(73տարեկան), թաղված է Սուրբ Ղազար կղզում։
Բառային աշխատանք
1] Վերհուշ Վերջնագիր անի. Հուշագրոգրություն
2] հովասուն ամպագոռգոռ անք.
3]հանցապարտ դավադիր որեն
4] Նենգադավ մաքսատուրք ություն
5]դյուրավար ընթերցասրահ ույթ
6]ձյունածածք ծխնելույզ ելի
Սևանավանք
Սևանավանքը ,որը նաև հայտնի է «Մարիամաշեն» անունով, հիմնադրվել է Սևանա լճի կղզում (այժմ` թերակղզի), Սևան քաղաքից դեպի արևելք,Գրիգոր Ա Լուսավորիչի կողմից 305 թ.-ին։Պեղումների ընթացքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել դեռ նոր քարի և բրոնզի դարերից ։
Երբ 301 թ. հայոց արքա Տրդատ Գ Մեծը ապաշխարհություն ստացավ Սբ. Գրիգոր Ա Լուսավորչից և քրիստոնեություն ընդունեց, իսկ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց, ամենուր հեթանոսական տաճարների փոխարեն վանքեր և եկեղեցիներ հաստատեցին։ Եվ Տրդատ Գ-ն , Գրիգոր Լուսավորչի հետ, Սևանա կղզում գտնվող Ծովինար աստվածուհու տաճարի տեղում հիմնեց առաջին երկու եկեղեցիները` Սբ. Հարությունը և Սբ. Կարապետը:
Սբ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը վկայում են ,որ 874 թվականին Աշոտ Ա Բագրատունու դուստրը և Սյունաց իշխանուհի Մարիամն կառուցում է սբ.Աստվածածին և սբ.Առաքելոց եկեղեցիները։
Սևանի վանքը մի շարք կարևորագույն պատմական անցքերի ականատեսն է եղել։Սևանում ապրել ու գործել է 10-րդ դ. պատմիչ և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Այստեղից հայ իրականության մեջ առաջին ու միակ ծովամարտը տվեց Աշոտ Բ Երկաթ արքան:Այստեղ ուսանել է հայ մշակույթի, գիտության երախտավոր Մխիթար Սեբաստացին։Սակայն միաբանության գոյության ընթացքում նրանց վրա հարձակվել են մոնղոլները, արաբները և ծովային ավազակները, ինչի արդյունքում վանքը թալանվել և ավերվել է։
Վանքի վերականգնումը սկսվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ։15-րդ դարից այստեղ բարձրագույն տիպի դպրոց է գործել: Սակայն խորհրդային տարիներին վանքը փակվել է ,իսկ Սբ Աստվածածին եկեղեցու շենքը քանդվել է (1931 թ)., և քարերն օգտագործվել են որպես շինանյութ։ 1936 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով այն վնասվել է։ 1990-ական թթ. ի վեր վանքը վերածնունդ է ապրում հոգևոր կյանքով, վերաբացված դպրանոցով։ Այժմ վերակառուցման ընթացքում է։ Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։Սևանավանքում բազմաթիվ խաչքարեր ու խաչքարի մնացորդներ են պահպանվել, որոնք աչքի են ընկնում ուրույն ոճով ու ձևավորմամբ: Առանձնահատուկ ուշադրության է արժանի պահպանվող Ամենափրկիչ խաչքարը, որից, ի դեպ, Հայաստանում սոսկ 4 հատ կա: Այն միջնադարյան հայկական քարագործության անկրկնելի նմուշներից է:Այս ճարտարապետական հուշարձանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Գործնական աշխատանք
․ Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ սֆինքսից հարցումներ անի երջանկության մասին: Բազմել էր հինավուրց սֆինքսը անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը նայում էին խորհրդավոր հեռուները: Արձանացավ սֆինքսի առջև, խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին և ասաց.
_ Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ է երջանկությունը, և մնացել եմ անպատասխան: Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և հասել եմ քո դռանը: Բա՛ց քո շրթունքը հավիտյան գոցված աշխարհի համար և քո աչքերը, ասա՛՝ ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛՝ ինչ է մարդկային կյանքի երջանկությունը:
Առաջադրանք
- Հակիրճ գրե՛ք՝հունական դիցաբանությունից ինչ գիտեք սֆինքսի մասին:
Հույները համարում էին, որ Սֆինքսը ծնվել է Եթովպիայում։ Հունական դիցաբանությունում համարվում է, որ սֆինքսը հրեշային չար դև է։ Այն ունի կնոջ գլուխ և իրան, առյուծի մարմին, արծվի թևեր և օձի գլխով ավարտվող պոչ։
Պատմվում է, որ Սֆինքսը պահպանում էր Թեբե քաղաքի մուտքը և այնտեղ մտնողներին առաջարկում էր հանելուկներ։ Դրանցից ամենահայտնին հետևյալն է. «Ո՞ր արարածն է սկզբից քայլում չորս ոտքով, հետո` երկու և հետո՝ երեք»։ Պատասխանն է՝ «Մարդը» (մարդու մանկությունը, երիտասարդությունը և ծերությունը)։ Որոշ դեպքերում նշվում է մի այլ հանելուկ. «Երկու քույր են, առաջինը կյանք է տալիս երկրորդին, որից հետո երկրորդը` առաջինին»։ Պատասխանն է՝ «Ցերեկն ու գիշերը»։
Հունական դիցաբանության համաձայն՝ այն բանից հետո, երբ Էդիպ արքան պատասխանեց հանելուկներին, սֆինքսը նետվեց անդունդը։
2.Գտե՛ք այն բառը, որն ունի իր հարանունը: Գրե՛ք այդ բառերը և բացատրե՛ք նրանց իմաստները:
ծագ-ծառ,թագ
դար-դաս
անթարթ-անհարթ
շեղջ-շեղբ
արձան-արձակ
3.Նշե՛ք՝ ծագ բառը ինչ իմաստով է գործածված տեքստում: Գրե՛ք նշված բառի համանունը և բացատրե՛ք նրանց իմաստները:
ծագ-կողմ,սահման,եզր,ծայր
այլ իմաստ -ծեգ ,ծայգ
4. Բացատրե՛ք դերվիշ, տատասկ, շեղջ բառերի իմաստները:
Դերվիշ-մահմեդական թափառական կրոնավոր/չքավոր, մուրացկան
տատասկ-խոշոր փուշ/փշոտ տերևներով խոտաբույս
շեղջ-կույտ, դեզ, կուտակ
5.Աչք և ճակատ բազմիմաստ բառերի դիմաց գրե՛ք առնվազն երկու իմաստ:
աչք-տեսողություն/(փոխաբերական) ամենալավը, լավագույնը,դարակ
ճակատ-աչքերից վեր գտնվող մասը/(փոխաբերական) առջևի մասը,ռազմադաշտ,գլուխ, խելք
6.Գտե՛ք այն բայը, որը քար կտրել դարձվածքի հոմանիշ բառն է:
քար կտրել-ապշել
7. Ուղղակի խոսքը հարստացրե՛ք վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասերով:
_ Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ է երջանկությունը, և ցավոք ,մնացել եմ անպատասխան:Մինչև անգամ քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և դիցուք ,հասել եմ քո դռանը: Բա՛ց քո շրթունքը հավիտյան գոցված աշխարհի համար և քո աչքերը, ասա՛՝ ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛՝արդյոք ,ինչ է մարդկային կյանքի երջանկությունը:
2. Շարադրություն՝ ‹‹Փակուղի դեպի ազատություն›› վերնագրով։
Մարդ երբեք չի կարող լիովին ազատ լինել, քանի որ մարդու ազատությունը ավարտվում է այնտեղ , որրտեղ սկսվում են մյուս մարդու իրավունքներրը ։
Մարդիկ երբեմն վաստակում են անսահման ազատություն , սակայն չեն կարողանում դա ճիշտ օգտագործել, և այդ ամենը վնաս է լինում հասարակությանը ։
Միայն մարդիկ են առաջացնում միմիանց ազատության փակուղիները։
Մթնոլորտ
Մթնոլորտը անտեսանելի շերտ է , որը տարածված է ամբողջ Երկիր մոլորակով։ Այն իր մեջ պարունակում է թթվածին , որը մենք շնչում ենք, և եթե դա չլինի Երկիր մոլորակի վրա կյանք չի լինի։
Ինչպիսի՞ օդ ենք մենք շնչում :
Օդը բնական գազերի խառնուրդ է ։ Այն երկար և առողջ կյանքի համար գործոններից է ։ Օդ հարկավոր է յուրաքանչյուր կենդանի օրգանիզմին։
Ցավոք սրտի , մենք այսօր շնչում ենք աղտոտված օդ։
Օդի աղտոտման աղբյուրներն են ՝ ջերմային էլեկտրակայաններ և ջեռուցման կայաններ, տրանսպորտային միջոցները, քիմիական արտադրությունները։
Բնական աղետները նույնպես ազդում են օդի աղտոտմանը: Հրաբխային ժայթքումները, անտառային հրդեհները ։
Օդի որակը մեր օրերում տարբեր վայրերում կամ տարբեր երկրներում տարբեր է: Մի երկրում օդը մաքուր է քանի որ այնտեղ տնտեսությունը թերի է զարգացած, գործարանները, ավտոմեքենաները, դեռ չեն հասցրել աղտոտել օդը: Հայաստանում օդը բավականին աղտոտված է, քանի որ շատ են մեքենաները և գործարանները։
Ի՞նչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը:
Աշխարհում կան մթնոլորտը աղտոտող հսկայական նյութեր: Այս նյութերը արտադրվում են և՛ մարդու կողմից, և՛ բնության:
Օրինակ գործարանները , արդյունաբերական ձեռնարկությունները, որոնցից հսկայական քանակությամբ գազեր են լցվում օդ, շատ քիմիական թափոններ լցնում են գետերի և լճերի մեջ, կատարվում են մեծ քանակությամբ անտառահատումներ , շահագործվում են հանքեր։Միջավայրի մթնոլորտը աղտոտում է ածխաթթու գազը, մեքենաների արտաթորած գազերը, քիմիական նյութերի թունավոր ազդեցությունը, գործարանների արտաթորած թունավոր գազերը։
Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ:
Աղտոտումից տառապում են մարդիկ ։ Շրջակա միջավայրի աղտոտումը ազդում է առողջության վրա։Աղտոտված մթնոլորտից կարող է առաջանալ թթվածնային քաղց, շնչառական հիվանդություններ, թունավորումներ,քաղցկեղ, ալերգիաներ և հսկայական քանակությամբ այլ հիվանդություններ:
Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:
Մախ մարդիկ պետք է հասկանան, որ մոլորակը բոլորի ընդհանուր տունն է , որը պետք է չաղտոտել , չչարաշահել ,ապա փորձել վերացնել մթնոլորտը շատ աղտոտող մեքենաները, վերահսկենք գործարանների գործունեությունը։
Ինչպիսի՞ փոփոխություններ տեղի կունենան ՀՀ-ում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով:
Հայաստանը գլոբալ տաքացման առումով խոցելի տարածք է: Երկրում ջերմաստիճանի բարձրացումն արդեն գերազանցում է երկրագնդի միջին ցուցանիշները, իսկ գլոբալ տաքացման հետևանքով կկրճատվի բերքը,ավանդական մրգերի ՝ ծիրանի , նռան , խաղողի փոխարեն, կաճեն արևդարձային մրգեր ՝ մանգո, նարինջ և այլն, այն կազդի մարդկանց առողջության վրա, ավելի հաճախ կայրվեն անտառներ։Անձրևների քչացում, երաշտ, ջերմոցային էֆեկտ, ուլտրամանուշակագույն ճառագայթները կթափանցեն մթնոլորտով։
Սևանավանք
Սևանավանքը ,որը նաև հայտնի է «Մարիամաշեն» անունով, հիմնադրվել է Սևանա լճի կղզում (այժմ` թերակղզի), Սևան քաղաքից դեպի արևելք,Գրիգոր Ա Լուսավորիչի կողմից 305 թ.-ին։Պեղումների ընթացքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել դեռ նոր քարի և բրոնզի դարերից ։
Երբ 301 թ. հայոց արքա Տրդատ Գ Մեծը ապաշխարհություն ստացավ Սբ. Գրիգոր Ա Լուսավորչից և քրիստոնեություն ընդունեց, իսկ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց, ամենուր հեթանոսական տաճարների փոխարեն վանքեր և եկեղեցիներ հաստատեցին։ Եվ Տրդատ Գ-ն , Գրիգոր Լուսավորչի հետ, Սևանա կղզում գտնվող Ծովինար աստվածուհու տաճարի տեղում հիմնեց առաջին երկու եկեղեցիները` Սբ. Հարությունը և Սբ. Կարապետը:
Սբ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը վկայում են ,որ 874 թվականին Աշոտ Ա Բագրատունու դուստրը և Սյունաց իշխանուհի Մարիամն կառուցում է սբ.Աստվածածին և սբ.Առաքելոց եկեղեցիները։
Սևանի վանքը մի շարք կարևորագույն պատմական անցքերի ականատեսն է եղել։Սևանում ապրել ու գործել է 10-րդ դ. պատմիչ և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին։ Այստեղից հայ իրականության մեջ առաջին ու միակ ծովամարտը տվեց Աշոտ Բ Երկաթ արքան:Այստեղ ուսանել է հայ մշակույթի, գիտության երախտավոր Մխիթար Սեբաստացին։Սակայն միաբանության գոյության ընթացքում նրանց վրա հարձակվել են մոնղոլները, արաբները և ծովային ավազակները, ինչի արդյունքում վանքը թալանվել և ավերվել է։
Վանքի վերականգնումը սկսվել է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ։15-րդ դարից այստեղ բարձրագույն տիպի դպրոց է գործել: Սակայն խորհրդային տարիներին վանքը փակվել է ,իսկ Սբ Աստվածածին եկեղեցու շենքը քանդվել է (1931 թ)., և քարերն օգտագործվել են որպես շինանյութ։ 1936 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքով այն վնասվել է։ 1990-ական թթ. ի վեր վանքը վերածնունդ է ապրում հոգևոր կյանքով, վերաբացված դպրանոցով։ Այժմ վերակառուցման ընթացքում է։ Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։Սևանավանքում բազմաթիվ խաչքարեր ու խաչքարի մնացորդներ են պահպանվել, որոնք աչքի են ընկնում ուրույն ոճով ու ձևավորմամբ: Առանձնահատուկ ուշադրության է արժանի պահպանվող Ամենափրկիչ խաչքարը, որից, ի դեպ, Հայաստանում սոսկ 4 հատ կա: Այն միջնադարյան հայկական քարագործության անկրկնելի նմուշներից է:Այս ճարտարապետական հուշարձանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

