Ազատություն, գաղափար է, որը արտացոլում սուբեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորենպայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատականկամ տոհմա-անհատական գործոններով։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպեսհանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգիպես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրաընտրություն կատարելու կարողությունն է:
Ըստ մարքսիզմի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում՝ միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններինու դասային պայքարին։ Մարդու՝ վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իրգործողությունների արդյունքներն ու հետևանքները պատկերացնելու ունակությունը, ըստմարքսիստների, մարդուն ազատ չի դարձնում։
Սպինոզան սահմանում է ազատությունը որպես սեր Աստծո հանդեպ և Աստծո սեր՝ մարդուհանդեպ. «Դրանից մենք պարզ հասկանում են ենք, թե որն է մեր փրկությունը կամերանությունը կամ ազատությունը, այն Աստծո հանդեպ մշտական և հավերժական սիրո կամմարդու նկատմամբ Աստծո ունեցած սիրո մեջ է»:
Յասպերսի էքզիստենցիալիզմի համաձայն՝ մարդն ազատ է հաղթահարել աշխարհիլինելիությունը սեփական անձի ընտրության ճանապարհին:
