Մասնակիցներ՝ Մարինա Ղազանչյան, Միլենա Մադոյան, Աննա Խաչատրյան:
Ժայռապատկերները քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներն ու տեսարաններն են: Ժայռապատկերները հայտնի են աշխարհի բոլոր մասերում՝ ավելի քան 120 երկրներում:
Առաջին ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվ են 1902թ.-ից մինչև 1910թ.: Հայաստանում կան աշխարհագրական 5 տարախք, որոնցից են՝ Արագած, Գեղամա լեռներ, Սյունիք՝ Ուխտասարի լանջեր: Ընդհանուր թվով այստեղ կան 20 հազար ժայռապատկերներ:
Ժայռապատկերներ հայտնաբերվել են բազմաթիվ երկրներում: Դրանց կատարման տեխնիկան բազմազան է՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ: Շատ երկրներում ժայռապատկերներին բնորոշ են տեղի կենդանների՝ բիզոն, արջ, մամոնտ, ձի և այլ տեսակների պատկերներ, երբեմն՝ մարդկանց պատկերներ, որսի, ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ տեսակների նկարներով:
Գիտնականների մեծ մասի կարծիքով՝ ժայռապատկերները ունեցել են մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն: Դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ նախնադարի մարդը երկնային մարմինների մասին ունեցել է յուրօրինակ պատկերացումներ:
