Գործնական քերականություն

1.Փակագծերում տրվածներից ընտրել այն բառը, որըփոխաբերական իմաստով կլրացնի տողասկզբի բառին։
1. մոլորված առվակ
2. մտախոհ ժայռ 
3. ժպտուն ծաղիկ 
4. ուրախ փողոց
5. հյուրընկալ սենյակ 
6. հպարտ հուշարձան 
7.ալևոր բերդ 
8. զվարթ ցայտաղբյուր 
9. թավահոնք ամպ 
10. իմաստուն գիրք 
2. Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
1. Հսկայական-վիթխարի, 2. ողորկ-հարթ, 3. դժվար-խրթին, 4. հավաքել-ժողովել, 5.դյութիչ-հմայիչ, 6. ծավի- բիլ, 7. դրվատել-գովել,8. անպտուղ-ստերջ,9. պարպել-  դատարկել,10. խոնավ-տամուկ, :
3.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ, օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր, արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ, թանձր, անբասիր։
4. Ընդգծել  հոդակապ ունեցող բառերը։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

***************************************************************************************************************************

1.Լրացրե′ք բաց  թողնված  տառերը,  երկհնչյունները:

Ելևէջ,  վայրէջք,  առօրյա,  բարօրություն,  խոչընդոտ,   մերթընդմերթ,   հնէաբան,   մանրէաբանություն,   կիրակնօրյա,   լուսնկա,  պարզկա,   կրթօջախ,   մեղմօրոր,   մեղմորեն,   քնքշորեն,   խավիար,   մատյան,  փասիան,   հրեա,  ինքնստինքյան:

2.  Հետևյալ համանուններով կազմե′ք նախադասություններ:

Անարգել,   հոտ,   գոլ,   գունդ:

  • Սարերի վրայի ծառերը, կարծես ոչխարների հոտեր լինեն: 
  • Երեխաները ընդանում էին անարգել ճանապարհով:
  • Տանը մայրիկի պատրաստած ուտեստների հոտն էր գալիս:
  • Ֆուտբոլիստը հարվածեց իր կյանքի ամենագեղեցիկ գոլը:

3.Գրեցե′ք   մեկ  հոմանիշ,  մեկ  հականիշ  տրված    բառերի    համար:

Կեղծավոր – անկեղծ, երկերեսանի 

Կարծր –փափուկ, ամուր

Քնքուշ – կոպիտ, մեղմ

Ծածուկ –բացահայտ,գաղտնի

Մոլեգին —հանգիստ, խելագար

4.Դարձվածքների  իմաստները  գրեցե′ք  մեկ  բառով:

Ոտքերն  ընկնել- աղաչել,   ոտքից   գլուխ-ամբողջությամբ ,   ճակատը  պարզ-հպարտ ,   ծաղիկ  հասակ-երեխա,  արյունը  գլխին  խփել- կատաղել,   սիրտ  առնել- համարձակվել,    քամի  անել- ստել:

5.Կազմե′ք   վեց   բառ  քար  արմատով:

քարածուխ, խաչքար, քարքարոտ, քարացած, քարանձավ, քարաշեն

6.Կազմե′ք   վեց  բառ   –վածք  ածանցով:

Կազմվածք, կառուցվածք, պահվածք, բացվածք, նայվածք, վնասվածք :

********************************************************************************************************************

Որտեղ անհրաժեշտ է, գրիր կրկնակ տառ.

1)      տզզալ, կտտանք, ծաղկափթիթ, լուսատտիկ

2)      ուղղամիտ, ծառուղի, աբբահայր, ընդդիմանալ

3)      Հելլադա, Աքիլլես, Հոլանդիա, Վիեննա

4)      ֆինական, խշշալ, հելերգություն, բալլադ

5)      իննսունական, բուդդայական, բնօրրան, մրրկահավ

6)      ճռճռալ, միատարր, վշտալլուկ, այբբենական

********************************************************************* 

 Ուղղիր տեքստումուղղագրականսխալները.

Անթափանց, սրթսրթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկանքով մղվում էր երկու ըմբոստ տարերգի անհաշտ ըմբիշային պայքարը. Ցամաքը խոչընդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակընթացությունից: 

Որբառերումանհրաժեշտ է,գրիրյ:

1. Իսրայել, Կարոյի, միություն, կրիա

2. հայելի, Ռաֆայել, գայիսոն, նյարդ

3. բամիա, վերարկուի, ծիածան, երգեի

4. միմյանց, օվկիանոս,  միլիարդ, ժանյակ

 Ո՞րշարքիբոլորբառերնենգրվումգծիկով:

վերև(ներքև), դեմ(դիմաց), դեսից(դենից), մանր(մունր)

Որտեղանհրաժեշտ է, գրիր մեծատառով:

  1. Խրիմյան Հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:

2. Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին պարսից զորքով

3. Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում Թարգմանի ներկայությամբ:


Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները.

  1. Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
  2. մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է (1) կետում նշված ներգործություններից որևէ մեկը,
  3. շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է մարդկանց առևտուր, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն (1) ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ,
  4. «երեխա» նշանակում է ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։
This post is ad-supported
Design a site like this with WordPress.com
Get started