1964 թ․-ինաշխարհիվիպերգերիմիջազգայինմրցույթում «Սասնածռերը» ճանաչվելէլավագույնը: Ի՞նչեսկարծում, ինչո՞ւ:
1964 թվականին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը։Իմ կարծիքով դրա պատճառն այն է,որ մեր էպոսը խաղաղության, ընտանիքի, մեծերին հարգելու, ծնող—զավակ հարգանքի գաղափարներնք է կրում իր մեջ ։ Մեր էպոսում չկա որեւէ նվաճողական բան, այլ պատերազմի նկատմամբ ատելություն: Եթե մյուս էպոսներում կան նվաճումներ ու պատերազմներ, ապա «Սասնա ծռերում» կարևորվում է հայրենի հողի պաշտպանությունը:
Փորձիրպարզել` Կոմիտասիո՞րհայտնիստեղծագործությանմշակմանհետէկապվումէպոսը:
Կոմիտասի ստեղծագործությունների շարքում է դյուցազնա-հերոսական «Սասունցի Դավիթ» օպերան:Որի ստեղծման աշխատանքները կոմպոզիտորին չի վիճակվել ավարտել։ Պահպանվել են «Սասնա ծռեր» էպոսի հիման վրա նրա գրած երաժշտական հատվածները,որոնցով սահմանափակվում են մեզ հասած ձեռագիր նյութերը:
ՀինԿտակարանումկահիշատակությունմերէպոսիհերոսներիմասին, գտիրհատվածըևներկայացրու:
Հին կտակարան , Դ Թագավորաց , ԺԹ, էջ 475 <<Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ>>:
Բացի «Սասնածռերից» էլի՞նչանուններովէկոչվելմերէպոսը:
«Սասնա ծռեր» էպոսը վիպասացների կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ»:
Օտարերկրացիներիինչպիսի՞հիշատակություններկանէպոսիմասին:
Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդներ` Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի ուղեգրական նոթերում։ Եվրոպային էպոսը հայտնի է դառձել հենց նրանց շնորհիվ։
Ո՞րնէէպոսիվիպասացներիբունհայրենիքը: Հավաքիրտեղեկություններևներկայացրու
Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ: XIX-XX դդ. գավառներից պանդխտած և գաղթած սերունդների միջոցով «Սասնա ծռերն» անցել է Արևելյան Հայաստան, պարսկահայերի մեջ և Թիֆլիս:
Ովքե՞րենգրիառելպատումը, ովքե՞րենեղելասացողները: Տեղեկություններներկայացրունրանցմասին:
Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը 1873-ին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կոստանդնապոլսում «Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» ։ Երկրորդ տարբերակը 1886-ին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում«Դավիթ և Մհեր» ։Նորանոր տարբերակներ են գրառել Գ.Հովսեփյանը, Խ.Դադյանը, Ս.Հայկունին, Ա.Աբեղյանը, Ե. Լալայանը, Կ.Մելիք–Օհանջանյանը, Ա.Ղանալանյանը և ուրիշներ։ 1938-1939 թթ. «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ.Աբեղյանի, Գ.Աբովի, Ա.Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր «Սասունցի Դավիթ» ։ Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ.Չիթունին Փարիզում «Սասունական»:
Ովքե՞րենէպոսիգրականլավագույնմշակումներիհեղինակները: Ներկայացրուհատվածներ:
«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը <<Սասունցի Դավիթ>>: Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը <<Սասունցի Դավիթը>>:Փոքր Մհերի ճյուղը բանասետեղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա. Կուլեբյակինը <<Մհերի դուռ>> և Ավ. Իսահակյանը <<Սասման Մհեր>>: Իսկ Նաիրի Զարյանը առաջինն է,ով վեպը իր բոլոր չորս ճյուղերով գրել է արձակով` <<Սասնա Դավիթը>>:
Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ»
Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
Եղիշե Չարենց <<Սասունցի Դավիթ>>
Մհերը՝ զարմով արևազուն՝
Քառասուն տարի իշխեց Սասուն,
Իբրև արդ արդար և դյուցազուն։
Նա պատերազմներ մղեց բազում
Թշնամիների հանդեպ հզոր,
Որ խուժում էին անբավ ուժով
Տիրելու բարձրիկ երկրին Սասուն,
Բայց մարտերում այդ հզորազոր
Հաղթում է նա միշտ իր սրով սուր։
Նաիրի Զարյան<<Սասնա Դավիթը>>
Մհերը վեր կացավ,հեծավ Քուռկիկ Ջալալին,ծանր-ծանր քշում էր դեպի Ոստանա Կապան:Հողը թուլացել էր,չէր դիմանում էնոր ծանրության տակ:Ձիու ոտները թաղվում էին հողի մեջ:Մհերն ասաց.
-Հայ-Հա~յ,հողը ծերացել է:Քշեց,քշեց հասավ Տոսպա,էն որ ասում են Վան:Էնտեղ էր Ագռավաքար:




